Microsoft Edge

Microsoft Edge, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված ինտերնետ դիտարկիչ։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին Վինդոուզ 10-ի և Xbox one-ի համար, հետո՝ 2017 թվականին թողարկվել է Անդրոիդի և iOS-ի համար տարբերակները իսկ Մաք ՕԷս Տասի համար տարբերակը թողարկվել է 2019 թվականին։

Microsoft Edge
Изображение логотипа
Microsoft Edge
Տեսակդիտարկիչ
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀWindows 10, Windows 8.1, Վինդոուզ 7, Անդրոիդ, Վինդոուզ 11, Xbox system software? և Xbox One
ՇարժիչՔրոմիում
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝մարտի 6, 2007
ՊլատֆորմԱնդրոիդ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Մասն էWindows 10, Վինդոուզ 11 և Xbox One
ՆախորդԻնտերնետ Էքսպլորեր
Կայքmicrosoft.com/en-us/edge(անգլ.)
Microsoft Edge Microsoft Edge Վիքիպահեստում

Edge-ը ինտեգրված է Կորտանա ձայնային օգնականի հետ և ունի հավելվածներ Մայքրոսոֆթի խանութում։ Ի տարբերություն Ինտերնետ Էքսպլորերի, Edge-ը չի աջակցում ActiveX և BHO տեխնոլոգիաներին։

Սկզբնապես ստեղծվել է Մայքրոսոֆթի սեփական EdgeHTML բրաուզերային շարժիչով և իրենց Չակրա Ջավասկրիպտ շարժիչով։ Սակայն, 2019-ից թվականին Edge-ը վերագրվել է Քրոմիումով՝ օգտագործելով Blink բրաուզերային շարժիչը և V8 JavaScript շարժիչը։

Որպես այս փոփոխության մաս, Մայքրոսոֆթը Edge-ի նախադիտման տարբերակները հասանելի դարձրեց ոչ միայն Վինդոուզ 10-ի, այլև Վինդոուզ 7, 8, 8.1 և Մաք ՕԷս Տաս օպերացիոն համակարգերի համար։ Հանրային թողարկումը եղել է 2020 թվականի հունվարի 15-ին։ 2020 թվականի հունիսից Մայքրոսոֆթը սկսեց Վինդոուզ 10-ի 1803-2004 տարբերակներում Քրոմիումի վրա հինված Edge-ի ավտոմատ ներմուծումը Վինդոուզի թարմացումների միջոցով։ Վինդոուզ 10 20H2-ը Վինդոուզի առաջին տարբերակն է, որը Քրոմիումի հիմքով Edge-ը ներառում է որպես լռելյայն տարբերակ։

Հատկություններ

Microsoft Edge 
Desktop view for Microsoft Edge on mobile

Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը։

Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն։

Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ։ Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը։

Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում, բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։

Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ։

EdgeHTML

C++ լեզվով գրված EdgeHTML շարժիչը ստեղծվել է Edge-ի համար։ Այն Trident շարժիչի վերամշակված ճյուղ է՝ առանց Ինտերնետ Էքսպլորերի հին կոդի։ Կոդի մեծ մասը գրվել է նորից՝ վեբ չափորոշիչներին համապատասխանելու և այլ ժամանակակից դիտարկիչների հետ փոխգործունակության համար։ Մատուցող շարժիչը առաջաին անգամ թողարկվել է որպես Ինտերնետ Էքսպլորեր 11-ի փորձնական հնարավորություն։

Նախատեսվում է, որ EdgeHTML-ը լիովին համատեղելի կլինի Սաֆարի, Քրոմ և այլ դիտարկիչների կողմից օգտագործվող WebKit շարժիչի հետ։ Մայքրոսոֆթը հայտարարել է, որ Edge-WebKit ցանկացած տարբերություն համարում է սխալ ծրագրում և պատրաստ է ուղղել այն։

Ըստ AnandTech-ի արած հետազոտությունների Վինդոուս 10-ի բետա տարբերակում շարժիչը ունի զգալի առավելություններ Trident-ի համեմատ, մասնավորապես՝ ՋավաՍկրիպտ շարժիչը, որը համեմատելի է Գուգլ Քրոմի հետ։ WebGL API-ի վրա կենտրոնացած այլ նախնական կարծիքների համաձայն EdgeHTML-ը գերազանցում է Գուգլ Քրոմին և Մոզիլա Ֆայրֆոքսին։

HTML5 չափորոշիչներ

Edge-ը նախկինում չէր բաց մեդիայի չափորոշիչներին, ինչպես օրինակ՝ WebM-ը կամ Opus-ը, սակայն սրանք ավելացվել են Edge 14.14291 տարբերակում։

HTML5 չափորոշիչներ համատեղելության առումով Edge 15-ը հետ է մնում Մոզիլա Ֆայրֆոքս 48-ից և Գուգլ Քրոմ 52-ից, որոնք համապատասխանաբ ունեն 474/555 և 492/555 միավորներ, իսկ Edge 15-ը՝ 473/555։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներր

Tags:

Microsoft Edge ՀատկություններMicrosoft Edge ԾանոթագրություններMicrosoft Edge Արտաքին հղումներրMicrosoft EdgeIOSXbox oneԱնդրոիդԴիտարկիչՄայքրոսոֆթՄաք ՕԷս ՏասՎինդոուզ 10

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի քաղաքներըՊելեԽմելու ջուրՏնտեսական աճՔաղցկեղԿիպրոսի դրոշՀամաստեղություններՀովհաննես ԱյվազովսկիԽոր ՎիրապՊարացետամոլՏերունական աղոթքԱրաբական Միացյալ ԷմիրություններԴեռահասի հոգեբանությունԱրյան խումբԲելգիաՋոնի ԴեփԶևսՊրոլակտինSWOT վերլուծությունՀրաբուխՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿիստաՏաղավար տոներՀինդուիզմԵղիշե ՉարենցՍպիտակի երկրաշարժՇիրակի մարզՀավերժության հայկական նշանԱրտիստը (Շիրվանզադե)Խաչատուր ԱբովյանՍտենտավորումՄիջուկային զենքԸնձառյուծՀելիկոբակտեր պիլորի վարակՀՀ ներքին գործերի նախարարությունԱրյունՀոգեբանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊորտուգալիաOverwatchՍև անգղԴաունի համախտանիշՀամակարգային կարմիր գայլախտՄարս (մոլորակ)ՕվկիանոսՀույզերՄայր Հայաստան հուշահամալիրԽաղաղ օվկիանոսՀայաստանի զինված ուժերՍինագոգՋոնաթան ՍվիֆթԵրկաթՎարդանանց պատերազմՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄարո ՄարգարյանԲռնաբարությունԼիմֆոմաՍինուսիտԿաուչուկներԳովազդՖրանսիայի քաղաքներԸնկուզենիՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄոլորակՀրազդան մարզադաշտԻոսիֆ ՍտալինՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՕլիմպիական խաղերՇավարշ ԿարապետյանԱնգլիաՌոմեո և ՋուլիետՀայաստանի անտառներՕրգանական միացություններՀայրենական մեծ պատերազմՈւղեղի ցնցումՊահքՀայկական անձնագիր🡆 More