Ios 14

iOS 14, Apple-ի կողմից iPhone-ի, iPod Touch-ի և HomePod-ի համար մշակված iOS բջջային օպերացիոն համակարգի տասնչորսերորդ տարբերակը։ iOS 13-ի իրավահաջորդն է։

IOS 14
Изображение логотипа
Տեսակբջջային օպերացիոն համակարգ, iOS և software version?
ՍտեղծողԷփլ
ԸնտանիքiOS
Հիմք են ծառայելDarwin
ՆախորդIOS 13
ՀաջորդIOS 15
Կայքapple.com/ios/ios-14/(անգլ.) և apple.com/hu/ios/ios-14/(հունգարերեն)
Ios 14 IOS 14 Վիքիպահեստում

Օպերացիոն համակարգը WWDC-ում ներկայացվել է 2020 թվականի հունիսի 22-ին։ Ներկայումս iOS 14-ը գտնվում է բոլորի համար բետա փորձարկման փուլում և պետք է թողարկվի աշնանը։

Պատմություն

iOS 14-ը և iPadOS 14-ը ներկայացվել են 2020 թվականի հունիսի 22-ին մշակողների համար ներկայացման շնորհանդեսին (WWDC20)։

Տարբերակի պատմություն

Մշակողների համար բետա տարբերակը հասանելի է դարձել հունիսի 22-ին, հանրային բետա տարբերակը՝ հուլիսին։

Տարբերակ Թողարկման ամսաթիվ Ծանոթագրություն
14.0 Beta 1 2020 թվականի հունիսի 22 Մշակողների համար առաջին բետա տարբերակ
14.0 Beta 2 2020 թվականի հուլիսի 7
14.0 Beta 3 2020 թվականի հուլիսի 22 Երրորդ բետա տարբերակ
14.0 Public Beta 4 2020 թվականի օգոստոսի 4 Չորրորդ, հանրային բետա տարբերակ

Բացատրագիր`       Հին       Ակտուալ       Բետա

Նորամուծություններ

App Clips

App Clips-ը նոր գործառույթ է, որն ընդլայնում է App Store-ի ֆունկցիոնալությունը և ակնթարթային գործարկման ծրագիր է։ Հայտարարության պահին ցուցադրվել է միայն Apple Pay-ի օգտագործումը և Apple-ից մուտքը։ AppClips-ը կարող է հայտնաբերվել NFC-ի պիտակների կամ QR կոդերի միջոցով՝ AppClips-ի ֆիրմային ոճի կիրառմամբ։ Դրանց հղումները կարող են ուղարկվել նաև հաղորդագրություններում, տեղադրվել կայքերում կամ քարտեզներում։

Մեմոջի

Հայտնվել է 7 նոր սանրվսծք, 16 նոր գլխազարդ, 3 նոր պիտակ և 6 նոր տարիք։

Սիրի

Ձայնային օգնականն այժմ ցուցադրվում է նոր դիզայնով, ոչ ամբողջական էկրանով։ Արդյունքները ցուցադրվում են որպես ծանուցում։

Վիդջեթներ

Վիդջեթները ստացել են նոր դիզայն և գլխավոր էկրանին ավելացվելու հնարավորություն։ Բացի այդ, այժմ կարելի է փոխել նրանց չափսերը։ Ավելացել է նոր վիդջեթ՝ «Սմարթ սյունակ», որն ավտոմատ կերպով ցուցադրում է անհրաժեշտ տեղեկությունը։

Մուտքային զանգեր

Մուտքային զանգերն այժմ ցուցադրվում են վերևում գտնվող նոր կոմպակտ պատուհանում, այլ ոչ թե ամբողջ էկրանին։

Նկարը նկարում

Այժմ մեկ այլ ծրագիր մուտք գործելու դեպքում FaceTime-ի զանգերը կամ տեսազանգերը ցուցադրվում են փոքրիկ պատուհանում։

Քարտեզներ

Քարտեզներում ավելացվել է օգտագործման ուղեցույց։ Այժմ քարտեզները կարող են ստեղծել նաև առանձին երթուղիներ հեծանվորդների համար՝ հաշվի առնելով աստիճանները, ժայռերը և հեծանվային ուղիները։ Բացի այդ, հնարավորություն է առաջացել առանձին երթուղի ստեղծել էլեկտրամոբիլի համար, որը հաշվի է առնում մարտկոցի լիցքը, լիցքավորման կայանների առկայությունը և լիցքավորիչի տեսակը։ Քարտեզները հաշվի են առնում նաև երթևեկության վճարը խոշոր քաղաքների կենտրոնում և կարող են առաջարկել այդ գոտիները շրջանցելու ուղիներ։ Քարտեզների օգնությամբ կարելի է գտնել արագաչափերի գտնվելու վայրը։

Թարգմանիչ

Առաջարկցել է Apple-ի կողմից նոր ծրագիր` թարգմանելու համար։ Աջակցում է 11 լեզու, այդ թվում` ռուսերենը։

Որոնում

Այժմ որոնման հատվածում երևում են արդյունքները ինտերնետից և հավելվածներից, իսկ հենց որոնումը բացվում է ավելի արագ։

Աշխատասեղան

Աշխատասեղանի վերջին էկրանին այժմ ցուցադրվում է «Հավելվածների գրադարանը»։ Այն խմբավորում է հավելվածները ըստ կատեգորիաների` ավելի արագ հասանելիության համար։ Այդ հատվածում որոնման պատուհանն ակտիվացնելու դեպքում ծրագրերը կցուցադրվեն այբբենական կարգով։ Բացի այդ, կարելի է թաքցնել գլխավոր էկրանի էջերը։

Հաղորդագրություններ

Այժմ հաղորդագրություններ բաժնի վերևում կարելի է ամրացնել մինչև 9 խոսակցություն։ Խմբային զրույցներում կարելի է նշել կոնտակտը, և նրան ծանուցում կուղարկվի։ Կարելի է պատասխանել կոնկրետ հաղորդագրությանը, և սեղմելով՝ կցուցադրվեն միայն դրանք։ Խմբային զրույցների համար կարելի է նկար կամ Memoji սահմանել։

Սարքավորումներ

Apple ընկերության հետևյալ սարքերը աջակցում են iOS 14-ին՝

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ios 14 ՊատմությունIos 14 ՆորամուծություններIos 14 ՍարքավորումներIos 14 ԾանոթագրություններIos 14 Արտաքին հղումներIos 14IOSIOS 13IPhoneԷփլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթարյան միաբանությունՖոտոսինթեզԱրքիմեդի օրենքՀավասարասրուն սեղանՀայկական հարցԱնիՀայկական գորգԹուրքիաԴրաստամատ ԿանայանՀատակումԱրարատՈրովայնային ցավՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՆոր ՆախիջևանԱնանիա ՇիրակացիՑրված սկլերոզԲնության պահպանությունՀանգՀայաստանի ազգային հերոսՊետությունՍտեփանավանի դենդրոպարկՀղիություն (մարդ)Հեպատիտ BoginhՈրոշիչՀաղորդակցային գործընթացՎիտամին B12 անբավարարությունՄթնոլորտի աղտոտումԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՁվարանի կիստաԴավիթ ՄուրադյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱրշիլ ԳորկիԵրկաթԼուսինԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀաստատուն բաղադրության օրենքՓոքր ՄհերԹութակներ (ընտանիք)ԲացահայտիչԱշխարհի բնակչությունԿոտորակ (մաթեմատիկա)Մեր հայրենիքԺողովրդավարությունՄողեսներՎլադիմիր ԼենինԵրեխայի իրավունքներՎարդՄիջատներՀամբարձում (տոն)Կառլես ՊուչդեմոնԹաջ ՄահալԿաթվածԴանիել ՎարուժանՍննդային ալերգիաՇիկացման լամպՀաղարծնի վանքԿենդանիների հատկանիշների ցանկԽորանարդԹվաբանական պրոգրեսիաՎարդգես ՍուրենյանցԾիծեռնակներԱրձակՎարդան Ղուկասյան (Դոգ)ՄԻԱՎԽրիմյան ՀայրիկՄովսես ԽորենացիՆԱՏՕԱռողջ ապրելակերպՎանԿայծակՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱնահիտԱկնարկ (ժանր)22-րդ դարԱղասի Այվազյան🡆 More