Eyes Open

«Eyes Open», ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը, որ թողարկվել է 2012 թվականի մարտի 27-ին «Սոված խաղեր» ֆիլմի (2012) սաունդթրեքների The Hunger Games: Songs from District 12 and Beyond հավաքածուում։ Երգը գրվել է ԹԵյլոր Սվիֆթի կողմից, իսկ որպես համապրոդյուսեր հանդես է եկել Նեթան Չապմանը։ Երգը ներառում է ալտերնատիվ ռոքի և քանթրի ռոքի տարրեր։ 2012 թվականի Teen Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է Teen Choice Awards մրցանակի Choice Single by a Female Artist անվանակարգում։

«Eyes Open»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«The Hunger Games: Songs from District 12 and Beyond» ալբոմից
Թողարկված27 մարտի, 2012
Ժանրքանթրի ռոք, ալտերնատիվ ռոք
Տևողություն4:04
ԼեյբլBig Machine, Republic Records
ՊրոդյուսերՆեթան Չապման, Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Long Live»
(2012)
«Eyes Open»
(2012)
«Both of Us»
(2012)

Պատմություն

Երգը եղել է Թեյլոր Սվիֆթի կողմից «Սոված խաղեր» ֆիլմի համար գրված երկու ստեղծագործություններից մեկը։ Մյուսը եղել է Safe & Sound: «Eyes Open» երգը Թեյլոր Սվիֆթն առաջին անգամ կատարել է Speak Now World Tour համերգային շրջագայության ժամանակ Օքլենդում։ Տեսահոլովակը, որ լիրիկական մուլտֆիլմ է երգի տեքստով, հանրությանն է ներկայացվել 2012 թվականի մայիսի 17-ին երգչուհու էջում Vevo ալիքով։ Սինգլը թողարկվել է 2012 թվականի մարտի 27-ին և Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել 19-րդ հորիզոնականը (վաճառքը՝ 176 հազար օրինակ), իսկ ռադիոեթերային Billboard Pop Songs chart հիթ-շքերթում՝ 28-րդ, իսկ Billboard Adult Pop Songs հիթ-շքերթում՝ 24-րդ հորիզոնականները (ավելի ուշ՝ 2012 թվականի մայիսին, այն բարձրացել է 11-րդ հորիզոնական)։ Երգը դարձել է Թեյլոր Սվիֆթի 16-րդ սինգլը, որը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով, և երկրորդը The Hunger Games-ի սաունդթրեքներից։ Մինչ 2014 թվականի նոյեմբերը ԱՄՆ-ում վաճառվել է երգի շուրջ 1,3 միլիոն օրինակ։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2012) Ամենաբարձր
հորիզոնական
Eyes Open  Ավստրալիա (ARIA) 47
Eyes Open  Canadian Hot 100 17
Eyes Open  Իռլանդիա (IRMA) 65
Eyes Open  Նոր Զելանդիա (RIANZ) 6
Eyes Open  Միացյալ Թագավորություն (Official Charts Company) 70
Eyes Open  Billboard Hot 100 19
Eyes Open  Pop Songs (Billboard) 20
Eyes Open  Hot Country Songs (Billboard) 50
Eyes Open  Adult Pop Songs (Billboard) 11
Eyes Open  Adult Contemporary (Billboard) 21

Հավաստագրումներ

Երկիր Հավաստագիր
Նոր Զելանդիա (Recording Industry Association of New Zealand) Ոսկե
ԱՄՆ (Recording Industry Association of America) Պլատինե

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Eyes Open ՊատմությունEyes Open Հիթ-շքերթներEyes Open ՀավաստագրումներEyes Open ԾանոթագրություններEyes Open Արտաքին հղումներEyes Open2012Ալտերնատիվ ռոքԹեյլոր ՍվիֆթՄարտի 27Սոված խաղերՔանթրի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայկական առածներ և ասացվածքներԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՉեխիաԿտավատԱՄՆ-ի նախագահների ցանկԻսրայել ՕրիՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՄուտացիաՌոմեո և ՋուլիետՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱմբողջ թիվՀայոց պատմությունՈւիլյամ ՇեքսպիրԱրամ ԱսատրյանԱղասի ԱյվազյանԲնավորությունՄոնթե ՄելքոնյանՈւղղանկյուն եռանկյունՀայկական մշակույթՈւսուցման մեթոդներ և հնարներՈւղիղ խնդիրԽոսքի մասերՇագանակագեղձՄիզուղիների ինֆեկցիաներՀինգերորդ շարասյունԱուտիզմԲասկետբոլՄադամ ԲատերֆլայԿիլիկիայի հայկական թագավորությունԳեղարքունիքի մարզՓափուկ ուժԱսկարիդոզԱռյուծՆեմեսիս գործողությունՆաիր ՏիկնիզյանԱնգլիաԵրազՇաքարային դիաբետՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍերմնահեղուկՑորենՆևրոզներՄիզոպրոստոլԼևոն ՇանթԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱրենիի քարանձավՀայաստանի ՍահմանադրությունԽատուտիկԷջմիածնի Մայր ՏաճարԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլեքսանդրիայի կամուրջՀայաստանի բուհերի ցանկԱնտառային կատուԱնուշեհ ԱնսարիՕրգանական միացություններԵրևանի պետական համալսարանԽաչակրաց արշավանքներՄարզական կոչումՊահքԵվրոպական միությունՀատկացուցիչԴժոխք (Աստվածային կատակերգություն)Նոր ԿտակարանԳրիգոր ԼուսավորիչՀոգեբանությունՖեմինիզմԱլեքսանդր ԹամազովՄինաս ԱվետիսյանԲրյունետ (երգչուհի)ՀիվանդությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Համո ՍահյանԱնիԼյարդի ցիռոզԲարորակ ուռուցքներՓոքրիկ իշխանըՀարադրություն🡆 More