Call It What You Want

«Call It What You Want» (հայերեն՝ Կոչեք այն ինչպես ուզում եք), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը նրա վեցերորդ Reputation ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Big Machine Records լեյբլում։

«Call It What You Want»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Reputation» ալբոմից
Թողարկված3 նոյեմբերի, 2017
Ժանրէլեկտրոփոփ և ժամանակակից R&B
Տևողություն3:24
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերԹեյլոր Սվիֆթ, Ջեք Անտոնոֆֆ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Gorgeous»
(2017)
«Call It What You Want»
(2017)
Call It What You Want «Call It What You Want»

Պատմություն

Թեյլոր Սվիֆթը երգը՝ որպես ալբոմի երկրորդ պրոմոսինգլ ներկայացրել է առաջինից՝ «Gorgeous» սինգլից հետո։ Երգը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Որպես համահեղինակ և համապրոդյուսեր հանդես է եկել Ջեք Անտոնոֆֆը։

2017 թվականի նոյեմբերի 11-ին Սվիֆթը կատարել է «Call It What You Want» երգի ակուստիկ տարբերակն ու «…Ready for It?» երգը՝ որպես հյուր ելույթ ունենալով Saturday Night Live հաղորդման 43-րդ եթերաշրջանում։

Արձագանքներ

«Call It What You Want» երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատներից և առցանց հրատարակություններից, ինչպիսիք են՝ Vulture, The Record Changer։

Առևտրային հաջողություն

Միացյալ Նահանգներում երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 27-րդ հորիզոնականում և Digital Songs թվային հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ ունենալով 68,000 թվային պատճենի վաճառք։ Արդյունքում Սվիֆթը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որի երգը 15 անգամ գլխավորել է հիթ-շքերթը (ներառյալ 14 անգամը՝ միանգամից)։ Դա նաև նրա Reputation ալբոմի՝ թվային հիթ-շքերթը գլխավորած չորրորդ երգն է «Look What You Made Me Do», «...Ready for It?» և «Gorgeous» երգերից հետո։ Ավստրալիայում երգը ARIA Singles Chart հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 16-րդ հորիզոնականում։

Տեսահոլովակ

Երգի լիրիկական տեսահոլվակը Սվիֆթի Vevo ալիք է ներբեռնվել 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Այդ հոլովակում ներկայացվել են Սվիֆթի լուսանկարներն ու նկարները։ Քսանչորս ժամվա ընթացքում այն հավաքել է 5 մլն դիտում։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2017-18) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 16
Call It What You Want  Ö3 Austria Top 75 43
Call It What You Want  Canadian Hot 100 24
Call It What You Want  SNEP 76
Call It What You Want  Media Control AG 99
Call It What You Want  Single Top 10 5
Իռլանդիա (IRMA) 44
Մալայզիա (RIM) 13
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 34
Ֆիլիպիններ (Philippine Hot 100) 27
Call It What You Want  (AFP)
Call It What You Want  Schweizer Hitparade 96
Call It What You Want  UK Singles Chart 29
Call It What You Want  Billboard Hot 100 27

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Call It What You Want ՊատմությունCall It What You Want ԱրձագանքներCall It What You Want Առևտրային հաջողությունCall It What You Want ՏեսահոլովակCall It What You Want Հիթ-շքերթներCall It What You Want ԾանոթագրություններCall It What You Want Արտաքին հղումներCall It What You WantReputation (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)Թեյլոր Սվիֆթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լուիզա ՆերսիսյանՍիերա ԲրավոՌոմանոս ՄելիքյանԻսպանիաՋրծաղիկԱրցախյան շարժումՄարտի 29Հայկական իժՌուսերենՊեպոՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանական եղանակՓարիզԱշտարակ (քաղաք)Հայկական լեռնաշխարհՄինետՊարույր ՍևակԴերբայական դարձվածԿուսակցությունՍասնա ծռերՖրանսիաՄարդու ատամՄիքայել ՆալբանդյանԱրաբական Միացյալ ԷմիրություններԵղվարդԿանդիդոզԱռաջնախաղԾաղկեվանքԵրվանդ ԱզատյանԹաջ ՄահալՇաղկապԱմբողջ թիվՏրանսպորտՂազարոս ԱղայանԴեղանյութերՔրիստափոր ԿոլումբոսԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՀրազդան մարզադաշտԱծխածինՏնտեսագիտությունԴեռահասի հոգեբանությունԿարբոնաթթուներԳովազդՆոր ԿտակարանՀնդեվրոպական լեզուներԲարորակ ուռուցքներՆիդերլանդներԴժոխք (Աստվածային կատակերգություն)ՎիքիպեդիաԵրազԿոսովոյի հուշարձաններԱրարատԵղնջացանՖոսֆորԵրաժշտական գործիքներԱրտաշես ԱԺան Բատիստ Կամիլ ԿորոՊարբերական հիվանդությունՕսմանյան կայսրությունՎիժում (հղիության կրելախախտ)ԼիտրՀաղպատի վանական համալիրՀեշտոցի սնկային վարակՇառլ ԱզնավուրԴաշտանԳոյական անունԿիլիկիայի հայկական թագավորությունՀուդայականությունՄարզական կոչումՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանի Ազգային ժողովՀամակարգային կարմիր գայլախտԹութակներ (ընտանիք)ԼեհաստանՀայաստանի բուհերի ցանկԱրհեստական բանականությունԵրկրորդ համաշխարհային պատերազմ🡆 More