@World Record Egg

@world_record_egg, իր ստեղծումից՝ 2019 թվականի հունվարի 4-ից հետո, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գլոբալ երևույթ և համացանցային մեմ դարձած հաշիվ՝ Ինստագրամ սոցիալական ցանցում։ Այդ հաշվից է արվել Ինստագրամ սոցիալական ցանցի ամենամեծ տարածում գտած հրապարակումը՝ ինչպես նաև դառնալով մեդիահարթակի ամենամեծ տարածում գտած հրապարակումը՝ ողջ պատմության մեջ։

@World Record Egg
Լուսանկար, որում պատկերված ձուն նման է Ինստագրամի հաշվում հրապարակված ձվին:

Պատմություն

2019 թվականի հունվարի 14-ին ստեղծվել է @world_record_egg հաշիվը, որից հրապարակվել է հավի թխաթույր ձու՝ այսպիսի գրառմամբ. «Եկեք միասին սահմանենք համաշխարհային ռեկորդ և ստանանք «Ինստագրամում ամենաշատ հավանությունների արժանացած գրառում» տիտղոսը։ Գերազանցենք գործող համաշխարհային ռեկորդը, որի հեղինակը Քայլի Ջեններն է, ում հրապարակած լուսանկարն ունի 18 միլիոն հավանում։ Մենք դա կանե՛նք»։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Քայլի Ջեններին, ով հրապարակել էր իր դուստր Սթորմիի առաջին լուսանկարը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 18,4 միլիոն հավանում։

10 օրվա ընթացքում հասավ 18,4 միլիոն հավանումների և դարձավ ամենաճանաչված գրառումը՝ Ինստագրամի ամբողջ պատմության ընթացքում։ Այնուհետև այն շարունակեց հավանումներ հավաքել, որոնց թիվը դրան հաջորդող 48 ժամերի ընթացքում հատեց 41 միլիոնի սահմանը՝ այս ցուցանիշով գերազանցելով անգամ «Despacito» երաժշտական տեսահոլովակի ցուցանիշը, որն ամենաճանաչված տեսանյութն է YouTube-ում, և դրանով իսկ սահմանեց հայտնիության նոր համաշխարհային ռեկորդ՝ ողջ պատմության ընթացքում, ընդ որում՝ այս ռեկորդը վերաբերում է բոլոր մեդիահարթակներին։

Հունվարի 13-ին Ձու ստեղծեց նաև Թվիթթեր հաշիվը։ Դա արվեց այն նպատակով, որպեսզի Թվիթթերում առավել մեծ թվով ռեթվիթներ ստանա։ Գործող ռեկորդը պատկանում է ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավային, ով հավաքել է ավելի քան 5 միլիոն ռեթվիթ։

2019 թվականի հունվարի 15-ին «Ձու» հաշվում գրառում կատարվեց, որով հայտարարվեց որ հաջորդ նպատակը Ինստագրամում այդ նկարի ներքո առավել մեծ թվով մեկնաբանություններ ստանալն է։ Այս պահին գործող ռեկորդակիրը XXXTentacion հաշիվն է, որն ստացել է ավելի քան 5 միլիոն մեկնաբանություն՝ ռեփերի մահվան գրառման ներքո։

2019 թվականի հունվարի 30-ի դրությամբ գրառումը հավաքել է 51,7 միլիոն հավանում, որն ավելի քան 3 անգամ գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 18,5 միլիոն։ Մինչև 2019 թվականի հունվարի 18-ը ձվի նկարը շարունակում էր մնալ այդ հաշվի միակ գրառումը, չնայած հաշվից հաճախ թարմացումներ են կատարվում։

Ի պատասխան Ինստագրամի գրառման հայտնիության համաշխարհային ռեկորդի՝ հաշվի սեփականատերն այսպիսի գրառում է կատարել. «Սա խենթություն է։ Ո՞ր ժամանակներում ենք մենք ապրում»։ Մի քանի ժամ անց Քայլի Ջենները Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կոտրում է ձուն և դեղնուցը լցնում գետնին՝ կատարելով այսպիսի մեկնաբանություն. «Ա՛ռ քեզ, ձվիկ»։

Հայտնվեց կարծիք, որ վիրուսային գրառումներն ավելի հաճախ կսկսեն հայտնվել։

Այս պահին հաշիվն ունի ավելի քան 9,2 միլիոն հետևորդ, բայց նրա սեփականատերերը հայտնի չեն։ «Վաշինգտոն Փոստ» թերթը հստակեցրեց, որ նրանք ապրում են Լոնդոնում։ Հաշիվը հաստատվեց 2019 թվականի հունվարի 14-ին։ Գրառման հայտնիությունը աճում է, շարունակում է հավանումներ ստանալ և բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ուշադրության կենտրոնում գտնվել։

Հաջորդած հարապարակումներ

2019 թվականի հունվարի 18-ին հրապարակվեց ձվի երկրորդ լուսանկարը։ Այս անգամ դրա վրա ճաք էր հայտնվել։ Հունվարի 21-ի դրությամբ՝ տվյալ գրառումն ստացել է 7,5 միլիոն հավանում և 200 հազարից ավելի մեկնաբանություն։

3-րդ լուսանկարի վրա արդեն երկու ճաք կար, լուսանկարը հավաքեց 4 միլիոնից ավելի հավանում։

Նմանակումներ

Քանի որ ինստագրամյան հաշիվը հայտնի է դարձել, բազմաթիվ իմիտացիոն հաշիվներ ստեղծվեցին այդ նույն նպատակով՝ մեծամասնությունը փոքր-ինչ փոփոխություններով, ինչպես նաև այլ անշունչ առարկայի հրապարակմամբ։

Բրիտանական Burberry նորաձևության տունը ձվի հանրահայտության ֆոնին իր նոր հավաքածուի մասին հայտարարել է ոչ ավանդական ձևով։ Burberry ապրանքանիշն իր գարուն-ամառ 2019 նոր հավաքածուի մասին տեղեկացրել է Ինստագրամում՝ հավի սպիտակ ճաքած ձվի նկար տեղադրելով։ Ձվի վրա բաց երկնագույն թանաքով գրված է ընկերության ղեկավար Ռիկորդո Տիշիի անվան սկզբնատառերը և կայանալիք ցուցադրության ամսաթիվը։ Դատելով մակագրությունից՝ կարելի է եզրակացնել, որ հավաքածուի ցուցադրությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 17-ին։ Այլ տեղեկություն ձուն չի պարունակում։ Հայտնի է, որ ձվի նկարը հայտնվել է Burberry-ի էջում՝ #world_record_egg էջում հավի ձվի լուսանկարը հրապարակելուց մի քանի ժամ անց։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

@World Record Egg Պատմություն@World Record Egg Հաջորդած հարապարակումներ@World Record Egg Նմանակումներ@World Record Egg Տես նաև@World Record Egg Ծանոթագրություններ@World Record Egg Արտաքին հղումներ@World Record Egg2019 թվականԻնստագրամՀամացանցային մեմՀունվարի 4Սոցիալական ցանց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկիր ՆաիրիՀեշտոցի սնկային վարակԼյարդԱրտաշատՍուրբ Ղազար կղզիԹմրամոլությունԴեղաբույսերԱրարատի մարզԿուղբՀայաստանի քաղաքներըԱրշակունիների թագավորությունՄովսես ԽորենացիԽոյ (կենդանակերպի նշան)Ավշային հանգույցների բորբոքումՄարգարիտԵրևանի վարչական բաժանումՀաղպատի վանական համալիրԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀեքիաթՄարդկային ռեսուրսներՇուշիՓորկապությունԱրագածոտնի մարզՍտորոգյալՖեմինիզմՎարդգես ՍուրենյանցՆևրոզներԱռողջ ապրելակերպԳեղանկարչությունՀայկական կինոՀայկոՔարային շինանյութերԵռանկյան միջնագիծՀայաստանի առաջին հանրապետությունԳայլերԴաղձՎերածնունդԱրամ ԱսատրյանՖեյսբուքՎանի թագավորությունՀայկական լեռնաշխարհՐաֆֆիՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրոնխիալ ասթմաԹիթեռներԿանոնավոր եռանկյունԷքստրավերսիա-ԻնտրովերսիաGeorgian International AirlinesԳոյական անունՉակերտներՀակաբիոտիկներՀայերենի այբուբենԳլխուղեղի բորբոքումՄեքսիկաՄարդու առնանդամԵռանկյան բարձրությունԿատաղությունՍտեփան ՓարթամյանՀայրենական մեծ պատերազմԱդոլֆ ՀիտլերՄեջքի ցավԱստվածաշունչՊարբերական հիվանդությունՄինաս ԱվետիսյանՄարդու ատամՌուսաստանի քաղաքների ցանկՀայ գրերի գյուտ69ՇեշտՍոֆի ԴևոյանՏոտոԳեյմինգԿյանք ու կռիվՄարդ բանականԱրտաշեսյանների թագավորությունՍինգապուրՊատարագ (եկեղեցական)ԵրիկամՄի գնա (երգ)Օշինդր🡆 More