Մարդ 2-Րդ Քրոմոսոմ

Մարդու երկրորդ քրոմոսոմը մարդու 23 քրոմոսոմներից մեծությամբ երկրորդն է, 22 աուտոսոմ քրոմոսոմներից մեկը։ Քրոմոսոմը պարունակում է մոտ 242 միլիոն զույգ հիմք, որոնք կազմում են մարդու բջիջի ԴՆԹ-ի մոտ 8 %-ը։ Ներկայումս համարվում է, որ 2-րդ քրոմոսոմը պարունակում է 3080 գեն, այդ թվում հոմեոբոքսի HOXD գեների կլաստերը։

Մարդ 2-Րդ Քրոմոսոմ
Մարդու 2-րդ քրոմոսոմի իդիոգրամման

Էվոլյուցիա

Հոմինիդների ընտանիքի բոլոր ներկայացուցիչները բացի մարդուց ունեն 24 քրոմոսոմ. մարդու մոտ քրոմոսոմների թիվը 23-ն է։ Մարդու երկրորդ քրոմոսոմը, համաձայն լայնորեն ընդունված տեսակետի, նախնիների երկու քրոմոսոմների միաձուլման արդյունք է։

Մարդ 2-Րդ Քրոմոսոմ 
Երկու քրոմոսոմների միաձուլումից հետո մնում են բնորոշ հետքեր. թելոմերների մնացորդներ և ռուդիմենտար ցենտրոմեր

Քրոմոսոմների միաձուլումը ապացուցվում է հետևյալ փաստերով՝

  • Մարդու երկրորդ քրոմոսոմին համապատասխանում է կապիկների երկու քրոմոսոմ։ Մարդուն ամենամոտ ազգակից բոնոբոն ունի 2-րդ քրոմոսոմին համարյա թե ամբողջությամբ նման ԴՆԹ, սակայն այդ ԴՆԹ-ն դասավորված է երկու քրոմոսոմներում։ Ճիշտ նույն կերպ գորիլայի և օրանգուտանի մոտ է։
  • Մարդու քրոմոսոմի վրա կան ռուդիմենտար ցենտրոմերներ։ Սովորաբար քրոմոսոմն ունի միայն մեկ ցենտրոմեր, սակայն երկրորդ քրոմոսոմի երկար թևին հանդիպում են երկրորդ ցենտրոմերի մնացորդները։
  • Բացի ռուդիմենտար ցենտրոմերների առկայությունից հանդիպում են նաև ռուդիմենտար թելոմերներ։ Թելոմերները սովորաբար տեղադրված են քրոմոսոմների ծայրերին, սակայն թելոմերներին բնորոշ հաջորդականություններ հանդիպում են նաև երկրորդ քրոմոսոմի միջին հատվածում։

Այսպիսով, երկրորդ քրոմոսոմում առկա են մարդու և կապկանմանների ընդհանուր նախնու առկայությունն ապացուցող փաստեր։

Հիվանդություններ և խանգարումներ

Ստորև ներկայացված են երկրորդ քրոմոսոմի գեների հետ կապված մի շարք հիվանդություններ։

  • MODY-դիաբետ, 6 տիպ - NEUROD1;
  • Ալստրյոմի սինդրոմ - ALMS1;
  • անախտանիշ խլություն, DFNB9 տիպի - OTOF;
  • առաջնային թոքային հիպերթենզիա - BMPR2;
  • առաջնային հիպերօքսալուրիա, I տիպ - AGXT;
  • Արլեկինո իխտիոզ - ABCA12;
  • բնածին հիպոթիրեոդիզմ - PAX8;
  • երկարաշղթա 3-հիդրօքսիացիլ-KoA-դեհիդրոգենազի դեֆիցիտ - HADHA;
  • Էլերս-Դանլոսի սինդրոմ, դասական և անոթային տիպեր - COL5A2 и COL3A1;
  • ժառանգական ոչ պոլիպոզային կոլորեկտալ քաղցկեղ - MSH2 և MSH6;
  • հեմոքրոմատոզ, 4 տիպ - SLC40A1;
  • մանկական առաջնային լատերալ սկլերոզ - ALS2;
  • միտոքոնդրիալ եռֆունկցիոնալ սպիտակուցի անբավարարություն - HADHA и HADHB;
  • սիտոստերոլամիա - ABCG5 և ABCG8։
  • Վաարդենբուրգի սինդրոմ, I և III տիպերի - PAX3;
  • Օլպորտի սինդրոմ - COL4A3 և COL4A4;

Ծանոթագրություններ

Tags:

ԲջիջԳենԴՆԹՔրոմոսոմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտաշես Ա ԲարեպաշտԱրքիմեդեսՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄուսա լեռՖեյսբուքՎրաստանՍև խոռոչԳևորգ ՄկրտչյանԱնկախ պետությունների դրոշներՊատվի համար (դրամա)ԲանաստեղծությունՎանի հերոսամարտՓոշոտումՓորլուծությունՎահանագեղձՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎահագն ԴավթյանԱրշիլ ԳորկիՍեռական հարաբերությունՄարդու գլխուղեղԱրթուր ՉիլինգարովՕրալ սեքսԹորոս ՌոսլինՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀին աշխարհի յոթ հրաշալիքներԹութքԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱնդրանիկ ՕզանյանՌոբերտ ՔոչարյանԴիլիջանՍտեփան Զորյան (գրող)Տավուշի մարզՈւրան (մոլորակ)Արման ԾառուկյանՀղիություն (մարդ)ԱղերՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԱծանցՍիլվա ԿապուտիկյանԿիլիկիաԹաթուլ Կրպեյան44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկՄիություն և առաջադիմությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրծվաշենԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱնրի ՎեռնոյԿասկադ համալիրՀոլոքոստՏերունական աղոթքԼեոնիդ ԵնգիբարյանՉարլի ՉապլինԱվարայրի ճակատամարտԳևորգ ՉաուշԹոմաս ԷդիսոնԲայԵրկիրԵգիպտոսԼուսինԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀովհաննես ԱդամյանԱգաթա ՔրիստիԱրյունՊարադի փողոց 588ՀնդկաստանՀավերժության հայկական նշանՀամաչափությունԿենդանիներՀայաստանի Հանրապետության բնակչությունՔարերի սիմֆոնիաՀավասարասրուն սեղանԳեղարդի վանքՀայաստանի քաղաքներըԱրտաշեսյանների թագավորությունՄայրիկ (ֆիլմ)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԴվինԾխախոտի ազդեցությունն առողջության վրա🡆 More