Ֆրից Լանգ, իսկական անունը Ֆրիդրիխ Քրիստիան Անտոն Լանգ (գերմ.
Ֆրից Լանգ գերմ.՝ Fritz Lang | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1890[…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 2, 1976[…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ և Ավստրիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Կրթություն | Königliche Kunstgewerbeschule München? և Վիեննայի տեխնիկական համալսարան |
Երկեր | Մետրոպոլիս, М, Destiny?, Die Nibelungen? և Dr. Mabuse the Gambler? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, մոնտաժող, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Թեա ֆոն Հարբոու, Lily Latté? և Lisa Rosenthal? |
Զբաղեցրած պաշտոններ | Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fritz Lang Վիքիպահեստում |
Գերմանական էքսպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։ Նկարահանել է համր կինոյի պատմության ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը՝ «Մետրոպոլիս», (1927 թ.)։
Ֆրից Լանգը ծնվել է 1890 թվականին Վիեննայում։ Հայրը՝ Անտոն Լանգը ճարտարապետ էր, մայրը՝ Պաուլ Շլյեզինգեր արմատներով հրեա էր։ Նրանք գաղթականներ էին Չեխիայի Մորավիայի նահանգից։ Մայրը ընդունել էր կաթոլիկությունը և շատ լուրջ էր վերաբերվում կաթոլիկ ավանդույթներին։
Փոքր տարիքից զբաղվում էր նկարչությամբ և դպրոցն ավարտելուց հետո 1907 թվականին ընդունվում է բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության ֆակուլտետը, սակայն այնտեղ սովորում է ընդամենը մեկ կիսամյակ։ 1908 թվականին Վիեննայի գրաֆիկական արվեստի ակադեմիայում ուսումնասիրում է գեղանկարչություն, իսկ 1911 թվականին շարունակում է նույն զբաղմունքը Մյունխենի Յուլիուս Լիցի պետական գեղարվեստական դպրոցում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվում է Վիեննա։ 1915 թվականի հունվարի 12-ին որպես կամավոր մեկնում է պատերազմ` ծառայության անցնելով № 13 հրետանային դիվիզիոնում։ Ռազմաճակատում 3 անգամ վիրավորվում է, ենթարկվում է կոնտուզիայի։ 1918 թվականին ճանաչվում է ռազմական ծառայության համար ոչ պիտանի և զորացրվում` ստանալով լեյտենանտի կոչում։
Երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կինը՝ Էլիզաբեթ Ռոզենտալն էր, ում հետ ամուսնացել է 1919 թվականին։ Նա մահացել է 1920 թվականի սեպտեմբերի 25-ին։ Երկրորդ կնոջ՝ գրող և սցենարիստ Թեա ֆոն Հարբոուի հետ ծանոթացել է 1920 թվականին «May-Film GmbH» ընկերությունում աշխատելու տարիներին, ում հետ ամուսնացել է 1922 թվականին, ով միաժամանակ համագործակցել է նրա հետ որպես սցենարիստ։ Նրանք միասին աշխատել են մինչև 1933 թվականը՝ նրանց ամուսնալուծվելը։
1971 թվականին գաղտնի ամուսնացել է քարտուղարուհի և ասիստենտ Լիլի Լաթեի հետ, ում հետ ծանոթ էր դեռևս 1930-ական թվականներին։
Ֆրից Լանգը մահացել է 1976 թվականի օգոստոսի 2-ին Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում։
2007 թվականին Արտյոմ Դեմենոկը Գերմանիայում նկարահանել է «Ֆրից Լանգ» վավերագրական ֆիլմը։
Կինոյում իր աշխատանքը սկսել է որպես սցենարիստ։ Սցենարներ սկսել է գրել դեռևս պատերազմի ընթացքում հոսպիտալում գտնվելու ժամանակ։
1918 թվականի օգոստոսին ծանոթանում է գերմանացի կինոպրոդյուսեր Էրիխ Պոմերի հետ, ով նրան հրավիրում է որպես սցենարիստ աշխատելու «Decla» կինոստուդիայում։
Առաջին ինքնուրույն ռեժիսորական աշխատանքը 1919 թվականին նկարահանված «Խարակիրի» ֆիլմն էր։ Նրա հետագա գրեթե բոլոր ֆիլմերը ունեն ռոմանտիկ և էքսպրեսիոնիստական բնույթ, որոնցից շատերը ունեն մի քանի ժամ տևողություն։
Նրա առաջին ձայնային ֆիլմը 1931 թվականին նկարահանված «М» դետեկտիվ ժանրի դրաման էր, որը պատմում է սերիական մարդասպանի մասին, ում ցանկանում են բռնել ոչ միայն ոստիկանները, այլ նաև հանցագործների մի խումբ։ Այս ֆիլմը իր ժանրի կինոյի պատմության լավագույն գործերից է համարվում։
Վեջին գերմանական ֆիլմը դարձավ «Դոկտոր Մաբուզեի կտակը» (Das Testament des Dr. Mabuse, 1933)։ Ֆիլմը ցուցադրությունը սակայն Գերմանիայում արգելվեց։
1934 թվականին մեկնում է ԱՄՆ և նույն թվականի հունիսի 1-ին պայմանագիր է կնքում «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության հետ։ Հոլիվուդում նրան առաջարկում են մի շարք նախագծեր, որոնք նա մերժում է։ 1936 թվականին նկարահանում է իր առաջին ամերիկյան ֆիլմը՝ «Կատաղություն» (Fury, 1936), որը հանդիսանում էր «М» ֆիլմի յուրօրինակ տարբերակ։ Ընդհանուր թվով նկարահանել է 46 ֆիլմ, 36 ֆիլմի սցենարի հեղինակ է, 7 ֆիլմի պրոդյուսեր։
1939 թվականի օգոստոսի 14-ն ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 1956 թվականին մեկնում է ԳՖՀ, որտեղ քննարկում է մի քանի նախագիծ սակայն չկայացնելով կոնկրետ որոշումներ հետ է վերադառնում ԱՄՆ՝ բնակվելով Բևեռլի Հիլզում։ 1957 թվականին գերմանացի պրոդյուսեր Արթուր Բրաուների առաջարկով նկարահանում է «Հնդկական գերեզման» (Das Indische Grabmal, 1958) և «Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը» (Die tausend Augen des Dr. Mabuse, 1960) ֆիլմերը։
1963 թվականին Ժան-Լյուկ Գոդարի «Ատելություն» (Le mepris) ֆիլմում խաղում է ինքն իրեն։ 1964 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել։
տարի | անվանում | բնօրինակ անվանում | նկարագրություն |
---|---|---|---|
1919 | Խառնածինը | Halbblut | չի պահպանվել |
1919 | Սիրո տիրակալը | Herr der Liebe | չի պահպանվել |
1919 | Խարակիրի | Harakiri | «Մադամ Բատերֆլայի» հիմունքներով |
1919 | Սարդերը. Մաս 1. Ոսկե լիճը | Die Spinnen, 1. Teil - Der Goldene See | Արկածային ֆիլմ կորած գանձերի մասին շշում գրված ուղերձի մասին չի պահպանվել |
1920 | Սարդերը. Մաս 1. Ադամանդե նավակը | Die Spinnen, 2. Teil - Das Brillantenschiff | |
1920 | Թափառող կերպար | Das wandernde Bild | Մելոդրամա. Պահպանվել է մասամբ |
1921 | Չորս հոգի կնոջ շուրջ | Vier um die Frau | Մելոդրամա |
1921 | Հոգնած Մահ | Der Müde Tod | Էքսպրեսիոնիստական պատմություն, որտեղ Մահը հանդիսանում է գործող անձ |
1922 | Դոկտոր Մաբուզե - խաղացողը | Dr. Mabuse, der Spieler | Ռեժիսորի սիրված հերոսի, հանճարեղ գողի մասին 1-ին ֆիլմը (4 ժամ տևողությամբ) |
1924 | Նիբուլինգներ | Die Nibelungen: Siegfried, Die Nibelungen: Kriemhilds Rache | Դասական էպոսի էկրանավորում |
1927 | Մետրոպոլիս | Metropolis | Ապագայի աշխարհի և կին-ռոբոտի մասին ֆիլմ |
1928 | Լրտեսները | Spione | Լրտեսական թրիլլեր |
1929 | Կինը Լուսնի վրա | Frau im Mond | Գիտական ֆանտաստիկա |
1931 | М (Քաղաքը փնտրում է մարդասպանին) | M | Հոգեբանական թրիլլեր մոլագար մարդասպանի մասին. ռեժիսորի առաջին հնչունային ֆիլմը |
1933 | Դոկտոր Մաբուզեի կտակը | Das Testament des Dr. Mabuse | |
1934 | Լիլիոմ | Liliom | Ֆանտաստիկ հեքիաթային պատմություն հոգիների տեղափոխության մասին |
1936 | Ցասում | Fury | Մի երիտասարդի սխալմամբ մահապատժի են ենթարկում։ Նա ողջ է մնում և սկսում է վրեժ լուծել այդ քաղաքի բնակիչներից |
1937 | Կյանքը տրվում է մեկ անգամ | You Only Live Once | Դատված հանցագործի և դատախազի օգնականուհու ողբերգական սիրո մասին |
1938 | Դու և ես | You and Me | Հանցագործ զույգի մասին |
1940 | Ֆրենկ Ջեյմսի վերադարձը | The Return of Frank James | Վեստեռն ժանրի ֆիլմ Ջեսսի Ջեյմսի եղբոր մասին |
1940 | Վեստեռն Յունիոն | Western Union | Վեստեռն |
1941 | Որս մարդու հետևից | Man Hunt | Թրիլլեր մի մարդու մասին, ում փնտրում են նացիստները և բրիտանացիները |
1942 | Moontide | Դրամա մի մարդու մասին, ով վախենում է նրանից, որ հարբած վիճակում կարող էր մեղ գալ սպանության համար | |
1943 | Դահիճները նույնպես մեռնում են | Hangmen Also Die! | Թրիլլեր ֆիլմ այն մասին, թե ինչպես են նացիստները փնտրում մարդասպան Գեյդրիխին |
1944 | Վախի նախարարություն | Ministry of Fear | Գրեհեմ Գրինի վեպի էկրանավորում, լրտեսական թրիլլեր |
1944 | Կինը պատուհանում | The Woman in the Window | Պրոֆեսորի և ճակատագրական գեղեցկուհու սիրո մասին թրիլլեր |
1945 | Մեղքի փողոց | Scarlet Street | Ֆիլմ-նուար հասարակ մարդու մեղսագործության մասին |
1946 | Թիկնոց և դաշույն | Cloak and Dagger | Լրտեսական թրիլլեր պատերազմի ժամանակ Եվրոպայում կատարված գործողությունների մասին |
1948 | Գաղտնիք դռան հետևում | Secret beyond the Door | Կապույտ Մորուքի մոտիվներով հոգեբանական թրիլլեր |
1950 | Գետի մոտի տունը | House by the River | Գետի մոտ բնակվող մի ընտանիքի պատմություն |
1950 | Ամերիկացի պարտիզանները Ֆիլիպիններում | American Guerrilla in the Philippines | Ռազմական ֆիլմ |
1952 | Տխրահռչակ ռանչո | Rancho Notorious | Վեստեռն ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը փնտրում է իր սիրած աղջկա սպանողին |
1952 | Ընդհարում գիշերվա մեջ | Clash by Night | Փոքրիկ քաղաքի կյանքի մասին պատմություն |
1953 | Երկնագույն գարդենիա | The Blue Gardenia | Նուար ժանր դետեկտիվ |
1953 | Ուժեղ շոգ | The Big Heat | Ոստիկանության սպանության հետաքննություննը ներկայացնող դետեկտիվ-նուար |
1954 | Մարդկային ցանկություն | Human Desire | Էմիլ Զոլայի վեպի էկրանավորում |
1955 | Մունֆլիտ | Moonfleet | Գոթիկական մելոդարամ 18-րդ դարի Մեծ Բրիտանիայի մասին |
1956 | Մինչ քաղաքը քնած է | While the City Sleeps | դրամա |
1956 | Բանական մտածողության սահմանից այն կողմ | Beyond а Reasonable Doubt | Ֆիլմ նուար |
1959 | Բենգալյան վագրը | Der Tiger von Eschnapur | Հնդկաստանի մասին արկածային ֆիլմ |
1959 | Հնդկական գերեզման | Das Indische Grabmal | Բենգալյան վագր ֆիլմի շարունակություն |
1960 | Դոկտոր Մաբուզեի հազար աչքերը | Die Tausend Augen des Dr. Mabuse |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Լանգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 483)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆրից Լանգ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.