Ֆուա-Գրա

Ֆուա-գրա (ֆր.՝ foie gras «ճարպոտ լյարդ»), բտած սագի կամ բադի հատուկ ձևով պատրաստված լյարդ։

Ֆուա-Գրա
Ֆուա-գրա
foie gras
Ֆուա-Գրա
Ֆուա-գրայի բաղադրիչները
Ֆրանսիա
Ծագում
ՏեսակՍառը նախուտեստ
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրՀին Եգիպտոս
Ստեղծման տարեթիվմ. թ. ա. 4500
Բաղադրամասեր
ՀիմնականԲադի կամ սագի թարմ լյարդ
Ֆուա-Գրա Foie gras Վիքիպահեստում

2007 թվականի դրությամբ, Ֆրանսիայում, ֆուա-գրայի արտադրության առաջատար շրջաններ են դարձել՝ Աքվիտանիան (9000 տոննա), Միջին Պիրենեյան մարզը (3840 տոննա), Լուարայի երկիրը (3500 տոննա), որոնց շատ քիչ տարբերությամբ հաջորդում են Պուատու Շարանտա և Բրետան շրջանները (4 %)։

Պատմություն

Սագերի բռնի բտման փորձը գալիս է Հին Եգիպտոսից, որի մասին վկայում են ժայռափոր պատկերները, որոնք հայտնաբերվել էին Սաքքարայի հնագույն գերեզմանատններում (մոտավորապես 4500 տարեկան)։ Եգիպտացիներն արհեստականորեն կերակրում էին մի քանի տեսակի ջրային թռչունների, այդ թվում նաև բադերի, աղացած ցորենով, որը նախապես բովվում և թրջոց էր դրվում։

Նման կերակրման փորձը շարունակվում էր Հին Հունաստանում, ինչպես նաև Հռոմեական կայսրության դարաշրջանում։ Հին հույն գրող Աթենեոսը և մի քանի հույն դրամատուրգներ իրենց ստեղծագործությունների մեջ հիշատակում էին ջրային թռչունների բտման հին հունական եղանակը՝ ջրի մեջ մանրացված ցորենով։ Հռոմեացի գրող Պլինիոս Ավագը հիշատակում է սագերի արհեստական կերակրման մասին, ինչի համար հռոմեացիներն օգտագործում էին չորացրած և մանրացված թուզ, որը փափկեցնելու համար ջրի մեջ թրջոց էին դնում 20 օր։ 4-րդ դարում հռոմեական անտիկ խոհարարական գրքերում (De re coquinaria d’Apicius) ի հայտ եկան առաջին բաղադրատոմսերը։ Բտման ընթացքում ստացված լյարդը լատիներեն կոչվում էր Jecur ficatum, ինչը բառացիորեն թարգմանվում էր որպես «թուզե լյարդ»։ Սերունդները մթերքի անվանման մեջ պահեցին ficatum բառը կամ թուզ, որը 8-րդ դարում փոխակերպվեց figido բառի, իսկ 12-րդ դարում fedie, feie և վերջապես վերածվեց «foie» (ֆուա) ռոմանական լեզուներում։

5-16-րդ դարերի ժամանակաշրջանում գոյություն ունեն շատ քիչ գրավոր կամ պատկերագրական վկայություններ ֆուա-գրայի և դրա ստացման եղանակների մասին։

Ճարպոտ լյարդի օգտագործման ավանդույթը շարունակվում էր կենտրոնական Եվրոպայում նույնիսկ Հռոմեական կայսրության անկումից հետո։ Սագի ճարպը շատ հաճախ օգտագործվում էր մթերքի ջերմային մշակման ժամանակ, քանի որ ձիթապտղի և քնջութի յուղերը շատ հազվագյուտ երևույթներ էին կենտրոնական և արևմտյան Եվրոպաներում։

Այդպիսով, ֆուա-գրան շատ հին ծագում ունի։ Ֆրանսիայում ֆուա-գրայի արտադրությունը կանոնակարգվում է օրենքով, քանի որ ճարպետ լյարդը ճանաչված է երկրի մշակութային և սննդագիտական ժառանգության մաս։

Ֆուա-գրայի զանդվածային արդյունաբերական արտադրությունը Ֆրանսիայում սկսվեց 1980-ական թավակններին առաքման ցանցի զարգացման և բազմաթիվ հանրախանութների բացման, որոնք ապահովում էին մեծ ծավալով վաճառք։ Արդյունաբերական ձեռնարկությունները զանգվածային դարձրին ֆուա-գրայի արտադրությունը, ինչով և նպաստեցին զանգվածային սպառմանը, սակայն միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցրին այդ նրբախորտիկի որակը։

Ծանոթագրություններ

Ֆուա-Գրա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուա-գրա» հոդվածին։

Tags:

ԲադերԼյարդՍագՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու խորիոնային գոնադոտրոպինԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԿովԵրվանդ ԱզատյանԱրաբոԻոսիֆ ՍտալինMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԱրևմտյան ՀայաստանԽենթըAlexa InternetԶինվորական կոչումներՋիմ ԹորոսյանԹվական անունՎաղարշապատԼարման կայունարարՖիդայական շարժումՀովհաննես ԱյվազովսկիՀայաստանի բուհերի ցանկԽմելու ջուրԿոնԿուսակցությունԴաշտանՀայկական մուֆլոն44-օրյա պատերազմՎիտամին CՖինլանդիաՇեղանկյունՇեշտԵրիկամային անբավարարությունԾաղիկԵրևանի պետական համալսարանԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀապավումՖուտՄարքեթինգՍերՀաղարծնի վանքԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԲուրգ (երկրաչափություն)ԾաղկազարդԿարմիր գիրքԱնտառային կատուՀակաբիոտիկներԳրիգոր ԼուսավորիչՇաղկապենաբորբՀին ՀունաստանՀեշտոցային արտադրությունԲնական թիվԹռչուններԱրտարգանդային հղիությունՊարզ թիվՊարզ նախադասությունԶատկի ավանդույթներԱսորիներՄուրացանՀարավային ԱմերիկաՊորտուգալիաԽոշոր շահումԿռունկներՊահպանակՍեպսիսՅուԹյուբԱղավնիներԿորած մոլորվածը ՀայաստանումՌոմանոս ՄելիքյանՀունգարիաԿարմրուկՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովԿիպրոսՎահանագեղձԵվրոպական միությունԲայՖիմոզԿապ (խոսքի մաս)Եվրոպայի դրոշներՈւնո ՈւլբերգՎարդանանք (պատմավեպ)Ուսուցման մեթոդներ🡆 More