Ֆիլիպ Հեմոնդ

Ֆիլիպ Հեմոնդ (անգլ.՝ Philip Hammond, դեկտեմբերի 4, 1955(1955-12-04), Էփինգ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Պահպանողական կուսակցության բրիտանացի քաղաքական գործիչ, զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի (2014-2016), պաշտպանության նախարարի (2011-2014) և տրանսպորտի նախարարի (2010-2011) պաշտոնները։ Թերեզա Մեյի առաջին և երկրորդ գանձապետարանի կանցլեր (2016-2019)։

Ֆիլիպ Հեմոնդ
Ֆիլիպ Հեմոնդ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Համալսարանի քոլեջ և Shenfield High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1955(1955-12-04) (68 տարեկան)
Ծննդավայր Էփինգ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆիլիպ Հեմոնդ Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ runnymedeweybridgeconservatives.com
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Ֆիլիպ Հեմոնդը ավարտել է Օքսֆորդի համալսարանի քոլեջը, որտեղ սովորել է փիլիսոփայություն, տնտեսագիտություն և քաղաքականություն։ 1974 թվականին ընդունվել է քոլեջ և սովորել թիավար Քոլին Մոյնիխենի հետ (երբ նա 1980-ականներին դարձել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար, Հեմոնդը նրա չվարձատրվող կամավոր օգնականն էր)։

1977-1981 թվականներին աշխատել է Speywood Laboratories Ltd-ի տնօրենների խորհրդի նախագահի օգնական և մարքեթինգի մենեջեր, 1981-1983 թվականներին եղել է Speywood Medical Ltd-ի տնօրենների խորհրդի անդամ, 1983-1994 թվականներին ղեկավարել է բժշկական սարքավորումների արտադրության և առևտրի ոլորտում սեփական բիզնեսը։ 1995-1997 թվականներին եղել է Մալավիի կառավարության խորհրդատու։

Քաղաքական գործունեություն

1994 թվականին Ֆիլիպ Հեմոնդը անհաջող փորձ է ձեռնարկել լրացուցիչ ընտրությունների ժամանակ Համայնքների պալատ հյուսիս-արևելյան Նյուեմի ընտրատարածքից ընտրվելու համար։ 1997 թվականի մայիսի 1-ի Ռանիմիդ և Վեյբրիջ ընտրատարածքներից համընդհանուր ընտրությունների արդյունքներով առաջին անգամ խորհրդարան է ընտրվել։

1998-2001 թվականներին եղել է ընդդիմության սոցիալական ապահովության և առողջապահության հարցերով պաշտոնական մամուլի քարտուղար, իսկ 2001-2002 թվականներին՝ առևտրի և արդյունաբերության հարցերով։ 2002-2005 թվականներին Համայնքների պալատում զբաղեցրել է ստվերային կրտսեր նախարարի պաշտոն, 2005 թվականին որոշ ժամանակ եղել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար։ 2005 թվականին Հեմոնդը նշանակվել է Դևիդ Քեմերոնի ստվերային կաբինետի աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար ու պահպանել այդ պաշտոնը մինչև 2007 թվականի վերադասավորումը, երբ կրկին դարձել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար։

2010 թվականի մայիսի 11-ին ձևավորվել է Դևիդ Քեմերոնի կոալիցիոն կառավարությունը, որտեղ Հեմոնդը նշանակվել է տրանսպորտի նախարար և դարձել Գաղտնի խորհրդի անդամ։

Լիամ Ֆոքսի հրաժարականից հետո 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Հեմոնդը դարձավ պաշտպանության նախարար, իսկ նրա նախկին պաշտոնը ստացել է Ջասթին Գրինինգը։

The Daily Mirror թերթը 2014 թվականի ապրիլին գրել է, որ Հեմոնդը դեմ է արտահայտվել Ուկրաինայի ռազմական օգնությանը Ռուսաստանի ներխուժման դեպքում։

2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել իր աշխատասենյակում, որոնց հետևանքով Հեմոնդը ստացել է արտաքին գործերի նախարարի պորտֆելը։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Հեմոնդն իր նախկին օկրուգում ստացել է ձայների 59,7 տոկոսը, իսկ լեյբորիստների թեկնածու Արան Նիտին՝ միայն 15,5 տոկոսը։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Ֆիլիպ Հեմոնդը պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

2016 թվականի հուլիսի 13-ին Թերեզա Մեյի նոր աշխատասենյակում նշանակվել է գանձապետարանի կանցլեր։

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը Պալմիրայում Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգը անվանել է «միլիոնավոր սիրիացիների շարունակվող տառապանքներից ուշադրությունը շեղելու անհամ փորձ», ինչը բացասական արձագանք է գտել ՌԴ ԱԳՆ-ի կողմից։

Անձնական կյանք

Հեմոնդը 1991 թվականի հունիսի 29-ից ամուսնացել է Սյուզան Քերոլին Ուիլյամս-Ուոքերի հետ։ Նրանք ունեն երկու դուստր և որդի։ Նրանք ապրում են Սուրեյի կոմսության Սենդ գյուղում և տուն ունեն Լոնդոնում։ Հեմոնդի կարողությունը գնահատվում է 7,5 և 9 միլիոն ֆունտ ստեռլինգի միջև։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆիլիպ Հեմոնդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Հեմոնդ» հոդվածին։

Tags:

Ֆիլիպ Հեմոնդ ԿենսագրությունՖիլիպ Հեմոնդ Քաղաքական գործունեությունՖիլիպ Հեմոնդ Անձնական կյանքՖիլիպ Հեմոնդ ԾանոթագրություններՖիլիպ Հեմոնդ Արտաքին հղումներՖիլիպ Հեմոնդ1955d:Q21272241d:Q990775ԱնգլերենԱնգլիաԴեկտեմբերի 4ԷսսեքսԹերեզա ՄեյՄիացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեշտոցի սնկային վարակՎիլյամ ՍարոյանՀայկական մշակույթԿտավատԿոտորակ (մաթեմատիկա)Դավիթ ԱնանյանՔաղցկեղՆավթԳեղարքունիքի մարզԵռանկյան մակերեսՀամախառն ներքին արդյունքԴեռահասի հոգեբանությունՎանի թագավորությունԹոմաս ԷդիսոնԴիլիջանՀայաստանի Հանրապետության նախագահՎահանագեղձՎաղարշապատՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀայաստանի առաջին բաժանումԲարդ համադասական նախադասությունԷրիթրոցիտներՔարերի սիմֆոնիաՀովհաննավանքՄթնոլորտի աղտոտումՀայ ֆիդայիներԹմրամիջոցՊղինձՆյարդային համակարգԱնիՄարդու պապիլոմավիրուսՕվկիանոսՏերունական աղոթքՈւղիղ խնդիրԼեոնիդ ԱզգալդյանՄեծապատիվ մուրացկաններՄուշեղ ԳալշոյանԹոնդրակյաններՎլադիլեն ԲալյանՀայկական դրամՍարդարապատի հերոսամարտԷպիլեպսիաՀաղորդակցային գործընթացՕքսիդՍիֆիլիսԽորանարդՀարկԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՌուսաստանԾխախոտՍոս ՍարգսյանՄոմիկՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԽաղաղ օվկիանոսԱռյուծԳևորգ Մարզպետունի (վեպ)ԲրոնխաբորբՄեղրԿրեատինինԵվրոպական միությունԿոնԿապույտ հազՔանդակագործությունԿաթնասուններՍպիտակուցներԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄուտացիաԱշոտ Գ ՈղորմածԿասկադ համալիրՈւղղանկյուն եռանկյունՖեռնան ՄագելանՄարդու առնանդամՀրամայական եղանակՆատրիումի քլորիդ🡆 More