Ֆեհմի Ագանի

Ֆեհմի Ագանի (ալբ․՝ Fehmi Agani, հունվարի 23, 1932(1932-01-23), Ջակովիցա, Կոսովո - մայիսի 6, 1999(1999-05-06), Lipjan), կոսովացի սոցիոլոգ և քաղաքական գործիչ, ով համարվել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը 1990-ական թվականներին։ Մինչև 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմը միջազգային բանակցություններում ներկայացրել է Կոսովոյի դեմոկրատական լիգան, սակայն սպանվել է, ըստ երևույթին, սերբ զինվորների կողմից պատերազմի ժամանակ՝ իր քաղաքական հայացքների պատճառով։

Ֆեհմի Ագանի
Ծնվել էհունվարի 23, 1932(1932-01-23)
ԾննդավայրՋակովիցա, Կոսովո
Մահացել էմայիսի 6, 1999(1999-05-06) (67 տարեկան)
Մահվան վայրLipjan
ՔաղաքացիությունՖեհմի Ագանի Ալբանիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտությունսոցիոլոգ, լրագրող, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՊրիշտինայի համալսարան
ԿուսակցությունԿոսովոյի դեմոկրատական լիգա

Կենսագրություն

Ագանին ծնվել է այն ժամանակվա Հարավսլավիայի թագավորության Ջյակովիցա քաղաքում, կրթություն է ստացել Պրիշտինայի դպրոցում։ 1959 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի արվեստների ֆակուլտետը, 1964 թվականին ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ Պրիշտինայում դասավանդել է սոցիոլոգիա, այնուհետև ստացել է դոկտորի կոչում և դասավանդել Պրիշտինայի համալսարանում։ 1967-1970 թվականներին աշխատել է որպես Ալբանոլոգիական ինստիտուտի տնօրեն, 1978-1980 թվականներին եղել է փիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1981 թվականին իշխանությունները նրան զրկել են դասախոսելու իրավունքից և հեռացրել համալսարանից՝ ուսանողական անկարգությունների հետևանքով Կոսովոյի ալբանացի գիտնականների մաքրման ժամանակ։

Քաղաքական գործունեություն

1994 թվականին Ագանին ընտրվել է Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ և երկու տարի անց դարձել իսկական անդամ, մասնակցել է Կոսովոյի ապագայի վերաբերյալ քաղաքական երկխոսությանը` ծառայելով Իբրահիմ Ռուգովայի օրոք որպես Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) համահիմնադիր և ղեկավարի տեղակալ, դարձել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը։ 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմին նախորդած բանակցություններում գլխավորել է ալբանական պատվիրակությունները և եղել է Կոսովոյի գլխավոր բանակցողներից մեկը Ռամբույեի կոնֆերանսում։ Լինելով բռնությանը դեմ և հաշտեցման առաջատար ջատագովը նա հիմնել է Էթնիկական հարաբերությունների ֆորումը` նպատակ ունենալով խթանել ալբանացիների և սերբերի միջև երկխոսությունը։ Կոսովոյի ալբանացի փիլիսոփա Շքելզեն Մալիքին հետագայում նկարագրեց Ագանիի դերը որպես․

Ֆեհմի Ագանի  ավելի անկախ դերակատար և Ռուգովայի համեմատ, որը շարունակ կրկնում էր նույն չոր արտահայտություններն ու խոստումները, վարում էր ակտիվ ամենօրյա քաղաքականություն և ղեկավարում Կոսովոյի դեմոկրատական լիգայի և ալբանական շարժման գաղափարական ու ռազմավարական քաղաքականությունը… Ագանին վարում էր պրագմատիկ քաղաքականություն և ղեկավարում էր Լեգալիստական քաղաքականության ակտիվ մասը՝ հավասարակշռելով լարվածությունը շարժման կառավարող կառույցների և ուժային կենտրոնների, այսինքն՝ Կոսովոյի խորհրդարանի և կառավարության միջև։ Ֆեհմի Ագանի 

։

Կոսովոյի պատերազմ և մահ

Պատերազմի ընթացքում Ագանին մնացել է Կոսովոյում և փրկվել Կոսովոյի նշանավոր ալբանացիների նախնական մաքրումից Պրիշտինայից, որն իրականացվել է սերբական ուժերի կողմից։ ՆԱՏՕ-ն սխալմամբ հայտարարել է նրա մահվան մասին Հարավսլավիայի վրա ռմբակոծության սկսելուց մի քանի օր անց, բայց Ագանին հինգ շաբաթ պատսպարվել է տներում և գիրք գրել։ Փորձել է գնացքով փախչել Մակեդոնիա, սակայն գնացքը հետ է վերադարձել սահմանից։ Երբ գնացքը շարժվում էր դեպի Պրիշտինա, ոստիկանները Ագանին տարհանել են վագոնից։ Մի քանի օր անց դիակը հայտնաբերվել է Լիպջան գյուղի մոտ։ Թեև սերբական լրատվամիջոցները նրա մահվան համար մեղադրել են Կոսովոյի ազատագրության բանակին (KLA), սակայն սպանությունը նրա ընտանիքի, Կոսովոյի ազատագրության բանակի և արևմտյան քաղաքական գործիչների կողմից վերագրվել է Հարավսլավիայի անվտանգության ուժերին։ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ագանիի գործը պետք է բացահայտի նախկին Հարավսլավիայի համար ստեղծված միջազգային քրեական տրիբունալ, սակայն մինչ օրս Ագանիի սպանության մեջ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել։

Human Rights Watch-ի 2001 թվականի զեկույցում ասվում է, որ «Ագանիի մահվան հանգամանքները մնում են անհասկանալի»։

Մատենագիտություն

Ծանոթագրություններ

Tags:

Ֆեհմի Ագանի ԿենսագրությունՖեհմի Ագանի Քաղաքական գործունեությունՖեհմի Ագանի Կոսովոյի պատերազմ և մահՖեհմի Ագանի ՄատենագիտությունՖեհմի Ագանի ԾանոթագրություններՖեհմի Ագանի19321999d:Q994730ԱլբաներենԿոսովոԿոսովոյի պատերազմՀունվարի 23Մայիսի 6Ջյակովիցա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱսորեստանՄատյան ողբերգությանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀամանուններԱրյան ընդհանուր հետազոտությունԿուսակցությունՀայաստանի զինված ուժերՎիտամին D-ի անբավարարությունՁվարանի կիստաԲրոնխիալ ասթմաԹուրքիաԱնորոշ դերբայՏիգրան ԱվինյանԿապ (խոսքի մաս)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԹմրամիջոցՀայկական մշակույթՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՔութեշԱծանցյալՄարդու պապիլոմավիրուսԿորած մոլորվածը ՀայաստանումԹբիլիսիԻսրայելԲառակապակցությունՀՀ ներքին գործերի նախարարությունԳևորգ ՉաուշՖրանսիայի քաղաքներՆախադասությունՍինուսիտՎբեթԵղվարդՄարմնի զանգվածի ինդեքսԷպիլեպսիաԴանիել ՎարուժանՎիտամին B12 անբավարարությունԳինիԿոտայքի մարզՍերմնահեղուկՓայծաղԿտավատԱրմավիրի մարզՈչ վերբալ հաղորդակցությունԴերենիկ ԴեմիրճյանՀայերԱրաբական Միացյալ ԷմիրություններՆիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՀատկացուցիչԱտոմՈրդան կարմիրՇավարշ ԿարապետյանՄարալիկՏնտեսագիտությունՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԼեյկոցիտԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՄեծ ՀայքԲռնաբարությունԳաստրիտԼիտվաԼոգիստիկաԼյարդի ցիռոզՀամակարգային կարմիր գայլախտՊարկինսոնի հիվանդությունՄակերեսԱրյան շրջանառությունՌուբեն Գրիգորյան (գործարար)Աշոտ ՆավասարդյանԻնքնաթիռՌամադան (ամիս)Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀայաստանի բուհերի ցանկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱռիթմիաՄոտիվացիաԹաիլանդԾաղկեվանքԼեհաստան🡆 More