Քերոլ Չեննինգ

Քերոլ Չեննինգ (անգլ.՝ Carol Elaine Channing, հունվարի 31, 1921(1921-01-31), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հունվարի 15, 2019(2019-01-15), Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, «Օսկար», «Թոնի», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Քերոլ Չեննինգ
Քերոլ Չեննինգ
անգլ.՝ Carol Channing
Քերոլ Չեննինգ
Ծնվել էհունվարի 31, 1921(1921-01-31)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էհունվարի 15, 2019(2019-01-15) (97 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ, Լոուելի ավագ դպրոց և Neighborhood Playhouse թատերական դպրոց
ՔաղաքացիությունՔերոլ Չեննինգ ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի և entertainer
Ամուսին(ներ)Alex Carson?
Պարգևներ և մրցանակներ
carolchanning.org

Կենսագրություն

Քերոլ Էլեյն Չեննինգը ծնվել է Սիեթլում 1921 թվականի հունվարի 31-ին։ Նրա հայրը՝ Ջորջ Չենինգը, լրագրող էր, և դստեր ծնվելուց անմիջապես հետո նրան առաջարկել են նոր աշխատանք Սան Ֆրանցիսկոյի հրատարակչությունում, ուր և տեղափոխվել է նրա ընտանիքը։ Չենինգը պատրաստվում էր հաճախել Վերմոնտ նահանգի Բենինգթոնի քոլեջ, երբ մորից իմացել է, որ որդեգրված դուստր է։ Նրա իրական ծնողները եղել են սևամորթ մի կին և գերմանացի ներգաղթյալ, ովքեր ապրում էին Ջեորջիա նահանգում։ Նրան որդեգրած մայրն ամեն ինչ պատմել էր, որպեսզի դուստրը հետագայում չզարմանա, եթե սևամորթ երեխա ծնի։ Քերոլ Չենինգը որոշել է թաքցնել դա՝ ապագա գործունեության առաջընթացի հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

Քոլեջն ավարտելուց հետո Չենինգը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1941 թվականին սկսվել է նրա թատերական գործունեությունը։ Շուտով նա կատարել է իր դեբյուտը Բրոդվեյում, որտեղ իր առաջին բեմադրության մեջ նա եղել է Իվ Արդենի ուսուցիչը։ Հաջողությունը վրա է հասել 1949 թվականին՝ Լորելեյ Լիի դերից հետո Բրոդվեյի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում, որտեղ նա կատարել է նաև «Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են» հայտնի երգը։

1964 թվականին դերասանուհին խաղացել է Դոլլի Լևիի դերը Բրոդվեյի «Բարև, Դոլլի» օրիգինալ մյուզիքլում։ Նույն տարում նա այս դերի համար արժանացել է Թոնի մրցանակի՝ մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 1966 թվականին Չենինգը արժանացել է թատրոնի «Սառա Սիդդոնս»–ի անվան մրցանակին՝ Չիկագոյի թատրոններում կատարած աշխատանքի համար։

Քերոլ Չենինգը բավականին քիչ է խաղացել ֆիլմերում, իսկ կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Շատ ժամանակակից Միլի» մյուզիքլն է (1967), որի դերը նրան բերել է «Օսկարի» նոմինացիա՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և «Ոսկե գլոբուս» մրցանակ նույն անվանակարգում։ Բացի իր կինոկարիերայից` դերասանուհին աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Սիրո նավակը», «Ո՞ւր է Ուոլին», «Ադամների ընտանիքը» և «Բուրկի արդարադատությունը» սերիալներում։

Մրցանակներ

1995 թվականին Քերոլ Չեննինգին շնորհվել է հատուկ «Թոնի» մրցանակ՝ կյանքի նվաճումների համար։

Սան Ֆրանցիսկոն 2002 թվականի փետրվարի 25-ը հայտարարել է Քերոլ Չենինգի օր՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար շարժմանը ակտիվ մասնակցելու համար։

Անձնական կյանք

Քերոլ Չենինգն ամուսնացել է չորս անգամ։ Իր վերջին ամուսնու՝ Հարրի Կուլիգյանի հետ ամուսնացել է 2003 թվականին։ Մահացել է երեքշաբթի՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 12:31-ին, իր տանը` Կալիֆորնիայի Ռանչո միրաժում։

Պարգևներ

  • «Թոնի» 1964` «Ողջույն Դոլլի» մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգ
  • «Ոսկե գլոբուս» 1967` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Շատ Ժամանակակից Միլլի»)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քերոլ Չեննինգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Չեննինգ» հոդվածին։

Tags:

Քերոլ Չեննինգ ԿենսագրությունՔերոլ Չեննինգ ՄրցանակներՔերոլ Չեննինգ Անձնական կյանքՔերոլ Չեննինգ ՊարգևներՔերոլ Չեննինգ ԾանոթագրություններՔերոլ Չեննինգ Արտաքին հղումներՔերոլ Չեննինգ19212019d:Q506446«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն կինոնկարի համար՝ մյուզիքլ կամ կատակերգությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանուհիԵրգչուհիԹոնի (մրցանակ)ԿալիֆոռնիաՀունվարի 15Հունվարի 31Ռիվերսայդ շրջան (Կալիֆոռնիա)ՍիեթլՎաշինգտոն (նահանգ)Օսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ամերիկյան կենդանիներՀայկ նահապետՀամանուններԵհովայի վկաներԿուսությունԻրավական նորմԱյրին (նորավեպ)Կառլես ՊուչդեմոնԱրշավիր ՇիրակյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀրայր ԴժոխքՀաննիբալՀատկացուցիչՐաֆֆիՊորտուգալիաԱրտաշեսյանների թագավորությունԱբեղախոտԴուբայՍիրտՍրտամկանի ինֆարկտՌապոնեԼյուդվիգ վան ԲեթհովենԵրաժշտական գործիքներՇիզոֆրենիաԳրիգոր ԼուսավորիչԱղիների բորբոքային հիվանդությունՄակբայԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿասկադ համալիրԿրծքավանդակի ցավՎարդան ՄամիկոնյանՇրջակա միջավայրԵղնջացանՔաոս (վեպ)Մաշկի սնկային հիվանդություններՄայրցամաքԱնգլերենՊատվաստումներՀիսուսՍողուններԳորշ արջՔրիստոնեությունՄԻԱՎԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՁեռքբերովի անօգնականությունԿաթնասուններՓսորիազՀանրային ֆինանսներԿարմրուկԵս և նաԳոշավանքԼյարդի ցիռոզՍտորոգյալԹլփատումԿոմս Մոնտե-ՔրիստոԲրոնխիալ ասթմաՄեսրոպ ՄաշտոցԱռաքյալներԴաշտանային ցիկլՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԱնլռելի զանգակատունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԳլխուղեղի բորբոքումԵրվանդունիների թագավորությունՀովհաննավանքԱնդրանիկ ՕզանյանԱրգանդՊետրոս ԴուրյանՉեխիաՋրծաղիկԱնաստասիա ՏատարևաԼոգիստիկաԱդոլֆ ԻվոնՏիգրան Երվանդյան🡆 More