Տիեզերագնացության Օր

Տիեզերագնացության օր (ռուս.՝ День космонавтики), սկզբում նշվել է ԽՍՀՄ-ում, իսկ այնուհետև` Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում, նշվում է ապրիլի 12-ին` ի պատիվ մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք։

Տիեզերագնացության օր
Տիեզերագնացության Օր
Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 12
Տոնվում էՏիեզերագնացության Օր Ռուսաստան և Տիեզերագնացության Օր ԽՍՀՄ

Պատմություն և տոնակատարություն

1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով թռիչք է կատարել «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից և առաջին անգամ աշխարհում կատարել է ուղեծրային թռիչք ամբողջ Երկիր մոլորակի շուրջը։ Տիեզերական շուրջերկրյա ճանապարհորդային տարածությունը տևել է մոտ 2 ժամ։

Խորհրդային միությունում տոնը սահմանվել է ԽՍՀՄ միության բարձրագույն նախագահության հրամանով, 1962 թվականի ապրիլի 9-ին։ Տոնվում է Տիեզերագնացության օրը անունով։ Այդ տոնը սահմանվել է ԽՍՀՄ-ի երկրորդ օդաչու-տիեզերագնացի` Գերման Տիտովի առաջարկով. վերջինս դիմել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե համապատասխան առաջարկով 1962 թվականի մարտի 26-ին։

Հենց այդ նույն օրը նշվում է Օդագնացության և տիեզերագնացության համաշխարհային օրը` համաձայն Ընդհանուր միջազգային օդագնացության ֆեդերացիայի 61-րդ արձանագրության, որը նշվել է 1968 թվականի նոյեմբերից` Միջազգային օդագնացության ֆեդերացիայի միության որոշումով, ընդունվել է 1969 թվականի ապրիլի 30-ին ԽՍՀՄ օդագնացության սպորտի ֆեդերացիայի առաջարկով։

Ռուսաստանի Դաշնությունում Տիեզերագնացության օրը նշվել է 1995 թվականի մարտի 13-ից` «Ռուսաստանի զինվորական փառքի և հիշարժան օրերի մասին» № 32-ФЗ Դաշնային օրենքների 1.1 հոդվածի համապատասխան։ Որպես կանոն, գլխավոր միջոցառումները տոնի տոնակատարության շրջանակներրում անց են կացվում Մոսկվայում. Մոսկվայի մոլորակադիտարանում անց են կացվում էքսկուրսիաներ, իսկ Տիեզերագնացության թանգարանում պատրաստում են հատուկ նախագծեր, դասախոսություններ և հանդիպումներ։ Ռուսհամագործակցության ներկայացուցիչները 80 երկրներում Տիեզերագնացության օրը կազմակերպում են «Մերոնք տիեզերքում» նախագիծը, որը ներառում է կազմակերպչական միջոցառումներ և մրցույթներ։ Նախագիծը անց է կացվում «Ռոսկոսմոսի», Յուրի Գագարինի ընտանիքի անդամների և Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր

2011 թվականի ապրիլի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաի պլենարային հատուկ նիստի ժամանակ ընդունվել է բանաձև, որը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 12-ը Մարդու տիեզերք թռչելու միջազգային օր։ Բանաձևն ստորագրել են ավելի քան 60 երկրներ։

Օրվա այլ իրադարձություններ

Դեպի տիեզերք կատարված առաջին թռիչքից ուղիղ քսան տարի անց, 1981 թվականի ապրիլի 12-ի թռիչքը ղեկավարել է ամերիկյան «Սփեյս Շաթլ» ընկերությունը։

Երկու իրադարձությունների պատվին էլ աշխարհի շատ քաղաքներում 2001 թվականից անց էր կացվում «Յուրայի գիշեր» միջոցառումը։ Կազմակերպիչն է Տիեզերական սերնդի խորհրդակցական խորհուրդ ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի ավելի քան 60 երկրներ։

Ֆիլատելիա, դրամագիտություն և ֆալերիստիկա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Տիեզերագնացության Օր Պատմություն և տոնակատարությունՏիեզերագնացության Օր Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օրՏիեզերագնացության Օր Օրվա այլ իրադարձություններՏիեզերագնացության Օր Ֆիլատելիա, դրամագիտություն և ֆալերիստիկաՏիեզերագնացության Օր ԾանոթագրություններՏիեզերագնացության Օր Արտաքին հղումներՏիեզերագնացության ՕրԽՍՀՄՌուսաստանՌուսերենՏիեզերական տարածություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դերենիկ ԴեմիրճյանԿրիաներԽոր ՎիրապՎիտամին CՑեղասպանությունԻրանԵրկաթԲյուրականի աստղադիտարանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՄարքեթինգԼիբանանՌուսական կայսրությունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերԲագրատ ԳալստանյանՀայկական լեռնաշխարհԹութակներ (ընտանիք)ԽտությունԻրավունքԽոսրովի անտառ պետական արգելոցՇաղկապՄարգինալացումՍրտային անբավարարությունՍակավարյունությունԵրազահանՄոնթե ՄելքոնյանԳեղարքունիքի մարզԽրիմյան ՀայրիկՄխիթարյան միաբանությունԳուրգեն ՄահարիԷպոսԵրեքնուկՀամո ԲեկնազարյանՄագաղաթՓայծաղԻմ անունն Արամ էՄետաղԿայծակԱլգորիթմՍեռական բազմացումՍեբաստիան ՄարոքինԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Արյան շրջանառությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍահմանական եղանակՊետական կառավարման ձևՍասունցի ԴավիթԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԾաղիկՄեր թաղը (պատմվածաշար)ՆյութափոխանակությունԱնասնապահությունՈւրցՎարդանանք (պատմավեպ)ՄակդիրՀեշտոցային արտադրությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱրամ ԽաչատրյանՄովսես ԳորգիսյանԿաթնասուններԿասկադ համալիրԱսիաՄրգաշատԳրիգոր ՆարեկացիԱֆղանստանԱլեքսանդր ԹամանյանՍևանավանքՄովսես ԽորենացիՏուբերկուլոզԱծանցյալՀաստատուն բաղադրության օրենքՄանուշակԿրծքագեղձի քաղցկեղ44-օրյա պատերազմԻնքնաթիռՑեղին սիրտը (ժողովածու)ԲույսերՎեներա (մոլորակ)🡆 More