Տարվա Եղանակներ

Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են։ Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ։ Ուղեծիրը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է.

Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում։ Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հյուսիսային, մեկ հարավային բևեռներով։ Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը։ Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում։ Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հարավում՝ աշունըԱրեգակը 12 ժ ն է հորիզոնից վեր։ Գարնան տևողությունը 92,8 օր է։ Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ։ Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և հորիզոնից վեր այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա։

Տարվա Եղանակներ
Ադամ և Չարլս Բլեքների 1873 թ հեղինակած արեգակնային համակարգի և տարվա եղանակների տեսություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Տարվա Եղանակներ

Tags:

ԱմառԱշունԱրեգակԳարունԵրկիրՀասարակածՀարավային բևեռՀյուսիսային բևեռՀորիզոնՁմեռՈւղեծիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հրանտ ՄաթևոսյանՄուսա լեռան քառասուն օրըՄոնա ԼիզաՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՆԱՏՕՇաքիի ջրվեժԳլխուղեղSWOT վերլուծությունԱմբողջ թիվՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեր թաղը (պատմվածաշար)ԱլերգիաԱնորոշ դերբայԿանադաԽաչատուր ԱբովյանԹթուներԿիստաԲյուզանդական կայսրությունՍննդային շղթաԱրցախյան ազատամարտԲրոնխիալ ասթմաՔութեշԵրկիր ՆաիրիԽոսքի մասերՄանուշակԱնդրանիկ ՕզանյանԱստղԲառարանՄեղուներԺամԱլեքսանդր ԹամանյանՀովհաննես ԹումանյանՆորավանքՍտորոգյալԷպիլեպսիաԿապանՉարլզ ԴարվինԴերենիկ ԴեմիրճյանՀայկական դրամՍպիրտՍտեփան Զորյան (գրող)Նիկոլ ՓաշինյանԴաունի համախտանիշՇախմատՀեշտոցի սնկային վարակՏորք ԱնգեղԿտավատԱրամ ԱսատրյանԱնրի ՎեռնոյՆաիրի ԶարյանԱղիների բորբոքային հիվանդությունԱռնո ԲաբաջանյանԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԾխախոտԲրուցելոզՀայկական ճարտարապետությունՊարզ թիվԲջջային հեռախոսԹիթեռներԲարդ ստորադասական նախադասությունԲանաստեղծությունՌոբերտ ԱբաջյանՆյութափոխանակությունԱրման ԾառուկյանԾիծեռնակներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրշակ ԲՎլադիմիր ԼենինՆախադասությունԵրկկենցաղներ🡆 More