ադմինիստրատորի Հուշատետր

Ադմինիստրատորի աշխատանքի բնույթը նախագծի տեխնիկական սպասարկումը և մյուս մասնակիցներին համապատասխան օգնություն ցուցաբերելն է:

Շփումը մասնակիցների հետ

Դիմելով մասնակիցներին՝ ադմինիստրատորը պետք պահի պաշտոնական եւ բարեկիրթ ոճը, քանի որ կարևոր է ոչ թե վախեցնել մասնակիցներին, այլ, հակառակը, խնդիր կա գրավել որքան հնարավոր է շատ նոր հեղինակների: Ադմինիստրատորները պետք է լինեն անաչառ, պետք է միշտ պաշտպանեն և բացատրեն մասնակիցներին ՎՊ:ՉՏ և այլ կանոնները:

Չպետք է քամահրեն սկսնակներին՝ մանրախնդրորեն նշելով ձևաչափի անհամապատասխանությունը, կատեգորիաների և ինտերվիքիների չտեղադրումը: Շատ կանոնների միանգամից կատարելու պահանջը կարող է ավելի շուտ վախեցնել մասնակիցներին, քան բարձրացնել հոդվածների որակը. սկսնակներն աստիճանաբար կսովորեն իրենք: Այն մասնակիցներին, որոնք երկար ժամանակ են մասնակցում նախագծին, նշել սխալները պարտադիր է, հատկապես, եթե նրանք կրկնում են պարբերաբար:

Մասնակիցների արգելափակում

Մասնակիցները, որոնք Վիքիպեդիայում կատարում են վանդալություններ, ադմինիստրատորը պետք է զգուշացնի: Եթե նախազգուշացումն իրավիճակը չի փոխել, ադմինիստրատոր պետք է արգելափակելի մասնակցին: Մանրամասն տե՛ս Վիքիպեդիա:Արգելափակում էջը:

Ընտրելով պատճառը բացվող ընտրացանկից՝ մի՛ անտեսեք նաև ստորև տրված լրացման դաշտերը, որտեղ ցանկալի է տալ պարզաբանումներ (օրինակ, մեջբերեք վանդալիզմի տարրեր պարունակող որոշ էջեր, կանոնների դրույթներ կամ նկարագրեք խախտման էությունը): Օգտագործե՛ք քաղաքավարի, չեզոք տոն: Չմոռանաք գրել արգելափակված մասնակցի քննարկման էջում:

"Այլ ժամկետ"  դաշտում կարող է նշել արգելափակման ժամկետը GNU ստանդարտ ձևաչափով («42 hours 11 minutes 18 seconds», «Thursday», «13:30 31 dec 2010 (UTC)» և այլն): Չպետք է օգտագործել կոտորակային արժեքներ, ինչպես«2.37 weeks».

Միջակայքի կարճաժամկետ արգելափակում հնարավոր է փոփոխական IP-հասցեներից հետևողական վանդալություններ անելու դեպքում: Վանդալի սահմանների միջակայքը կարելի է որոշել օրինակ այսպես՝ IP-հասցեի ներդրումների էջում "WHOIS" հղումով (օրինակ՝ http://www.dnsstuff.com/tools/whois.ch?ip=82.207.7.240). հաշվետվության էջի ներքևի մասում նշված կլինի միջակայքը (մեր օրինակում՝ «route: 82.207.0.0/17»): Տեղադրեք դա «IP-հասցե կամ մասնակցի անունը» դաշտում վանդալի անմիջական IP-հասցեի փոխարեն: Տե՛ս նաեւ mw:Help:Range blocks: Հիշե՛ք, որ չի կարելի արգելափակել մեծ միջակայքերը երկար ժամանակ, քանի որ դուք ամենայն հավանականությամբ կարող եք արգելափակել բարեխիղճ մասնակիցների մուտքը Վիքիպեդիա:

Արդյունքների ամփոփում և հոդվածների ջնջում

  1. Մի՛ փորձեք ամփոփել արդյունքները մինչ քննարկմանը հատկացված շաբաթվա ավարտը, որքան էլ ակնհայտ լինի արդյունքը: Մեկ շաբաթվա ընթացքում հոդվածները կարող են լիովին վերագրվել, նրանց հնարավորություն տվեք: Փորձեք սկսել արդյունքների ամփոփումն այն հոդվածներում, որտեղ քննարկումների շաբաթն ավարտվել է, օրինակ՝ 8-րդ օրն է առաջադրելուց հետո: Առավել հին քննարկումները (14 օրից երկար) հաճախ բարդ, հակասություններ առաջ բերած դեպքերն են, որոնց ամփոփման և դրա հետևանքների նվազեցման համար պահանջվում է փորձառո ադմինների փորձն ու հեղինակությունը:
  2. Քննարկումը երկարաձգելու դեպքում մի թողեք իր նույն էջում, որտեղ ոչ ոք այլևս չի քննարկի, այլ տեղափոխել նոր էջ (այսօրվա դրությամբ): Հին էջը կարելի է միաժամանակ ուղարկել պահոց, որպեսզի նա բաց չմնա: Եթե հոդվածում մնացել է կաղապար, պետք է դրանում փոխել ամսաթիվը նոր քննարկման ամսաթվով։ Եթե կաղապար չկա, պետք է տեղադրել:
  3. Ջնջելով հոդվածը՝ ստուգեք դրանում առկա ոչ ազատ նիշքերի առկայությունը: Եթե կան, պետք է դրանք ևս ջնջել: Հետո անպայման ստուգեք, թե արդյոք դրանք քննարկման էջեր ունեն, եթե կան, ապա դրանք ևս պետք է արագ ջնջել («Ջնջված էջի քննարկում» մեկնաբանությամբ): Դուք պետք է նաև ստուգեք, արդյոք ջնջվող հոդվածը վերահղումներ չունի. եթե կան, դրանք ևս ջնջել: Սա, իհարկե, կարելի է անել հոդվածը ջնջելուց հետո: 

Փոխգործակցություն

Տե՛ս նաև

Tags:

ադմինիստրատորի Հուշատետր Շփումը մասնակիցների հետադմինիստրատորի Հուշատետր Մասնակիցների արգելափակումադմինիստրատորի Հուշատետր Արդյունքների ամփոփում և հոդվածների ջնջումադմինիստրատորի Հուշատետր Փոխգործակցությունադմինիստրատորի Հուշատետր Տե՛ս նաևադմինիստրատորի ՀուշատետրՎիքիպեդիա:Ադմինիստրատոր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲացահայտիչՎանաձորԽենթըԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊետությունՀայաստանի Կարմիր գիրքԺողովրդավարությունԱրշակ ԲՍևանա լիճՄայրցամաքԵրկաթԲերանաբորբՀյուսիսային ԿորեաՄակդիրԳայլերՀատկացուցիչՎիտամին DԾնեբեկՀայաստանի զինված ուժերՄարմնի զանգվածի ինդեքսԹմրամիջոցՊրոտամին սուլֆատՇտերնի անվան կոնսերվատորիաՍարդարապատի հերոսամարտՈրովայնային ցավԷրեկտիլ դիսֆունկցիաԱրծիվներԿոտայքի մարզՀինգերորդ շարասյունԱզոտՎի (երգիչ)Բարդ համադասական նախադասությունՄիջատներԱրցախի ՀանրապետությունԽոյ (կենդանակերպի նշան)ԵրևանՊորտուգալիաՍանահինի վանական համալիրԱուտոիմուն թիրեոիդիտԿիլիան ՄբապպեՏիգրան ՊետրոսյանԱծանցԼիտրՔեոփսի բուրգԵզդիներԱտամհատիկՇախմատԲելեԽորվաթիաՀամանուններԿոտորակ (մաթեմատիկա)Սյունիքի մարզՎիկտոր ՀամբարձումյանՕլիմպոսի աստվածներԱլեքսանդր ՇիրվանզադեՀամո ՍահյանՄեծ պասԵվրոպական միությունՎանի թագավորության արքաների ցանկԴեղաբույսերՆիկոլ ՓաշինյանԿրծքագեղձի քաղցկեղՔրիստափոր ԿոլումբոսՈւղղանկյուն եռանկյունՏուբերկուլոզՄիքելանջելոԻրաքՍակուրյաԲյուզանդական կայսրությունԱրհեստական բանականությունՀարադրությունՍրտամկանի ինֆարկտԱնանիա ՇիրակացիԷրիթրոցիտներԵրիկամաքարային հիվանդությունՌումինիաՀին Հունաստան🡆 More