Այս էջում ներկայացված են Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների ընտրության կանոնները:
Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել ադմինիստրատորի իրավունքների համար, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններին.
Դիմումը ներկայացնելուց առաջ պետք է կարդալ Վիքիպեդիա:Ադմինիստրատոր, Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետր և Վիքիպեդիա:Խորհուրդներ ադմինիստրատորի թեկնածուին էջերը։ Եթե Դուք ցանկանում եք ադմինիստրատոր դառնալ, ապա ավելացրեք Ձեր մասնակցի անունը այստեղ։ Բոլոր գրանցված անձինք՝ բացառությամբ թեկնածուից, կարող են քվեարկել միայն մեկ անգամ։ Հիմնավորումները, կարծիքների արտահայտումը և կառուցողական քննարկումները ողջունելի են։
Եթե Դուք առաջարկում եք ինչ-որ մեկին դարձնել ադմինիստրատոր, ապա ավելացրեք նրա կեղծանունը այստեղ։ Առաջարկված մասնակիցը պետք է տա ադմինիստրատորական պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը մինչև քվեարկության սկիզբը կամ քվեարկության բացման կամ դրան հաջորդող 1-2 օրերի ընթացքում։
Քվեարկությունը տևում է 1 ամիս (30 օր)։ Նվազագույնը 7 կողմ ձայներ և 66.6 տոկոս դրական արդյունք ապահովված թեկնածուին կտրվի ադմինիստրատորի կարգավիճակ քվեարկության ավարտից հետո։
Քվեարկությանը մասնակցելու համար քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.
Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:
Կարևոր է՝ Քվեարկելու Ձեր իրավունքը կարող եք ճշտել այստեղ:
Ադմինիստրատորի իրավունքներ ստանալուց հետո, խնդրում ենք թարմացնել ադմինիստրատորների ցանկը։
Անցյալ դիմումների ամբողջական ցանկի համար այցելեք դիմումների արխիվ։
Սդմինների իրավունքների հեռացման դեպքում գործում են նույն պայմանները, ինչ ընտրության դեպքում, այսինքն՝ նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:
|
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վիքիպեդիա:Ադմինիստրատորների ընտրության կանոններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.