Սվյատոսլավ Ռիխտեր

Սվյատոսլավ Տեոֆիլովիչ Ռիխտեր (մարտի 7 (20), 1915, Ժիտոմիր, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1997(1997-08-01), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դաշնակահար (1977)։

Սվյատոսլավ Ռիխտեր
Սվյատոսլավ Ռիխտեր
Բնօրինակ անունռուս.՝ Святослав Рихтер
Ծնվել էմարտի 7 (20), 1915
Ժիտոմիր, Ռուսական կայսրություն
ԵրկիրՍվյատոսլավ Ռիխտեր Ռուսական կայսրություն, Սվյատոսլավ Ռիխտեր ԽՍՀՄ և Սվյատոսլավ Ռիխտեր Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 1, 1997(1997-08-01)[…] (82 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքsviatoslavrichter.ru
Սվյատոսլավ Ռիխտեր Sviatoslav Richter Վիքիպահեստում

Կենսագրություն

Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է դաշնակահար և երգեհոնահար հորից։ 1933-1937 թվականներին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր։ 1934 թվականին տվել է առաջին մենահամերգը (Օդեսայում), 1937-1947 թվականներին (ընդմիջումներով) սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ․Գ․ Նեյգաուզի դասարան)։

Երաժիշտ-կատարողների համամիութենական 3-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (Մոսկվա, 19451940 թվականից հանդես է գալիս ԽՍՀՄ քաղաքներում, 1950-ական թվականների կեսերից՝ արտասահմանում։ Ռիխտերը ժամանակակից ականավոր դաշնակահարներից է։ Նրա կատարումն առանձնանում է գեղարվեստական վառ անհատականությանը բնորոշ գծերով, խոր բովանդակությամբ, ներթափանցված է կերպարային բացառիկ ուժով և ստեղծագործական աննկուն կամքով, աչքի է ընկնում տեխնիկական փայլուն վարպետությամբ, հնչերանգի հարստությամբ։

Նվագացանկն ընդգրկում է համարյա բոլոր ոճերը՝ Ս․Բախից մինչև Կ․Դեբյուսի, Ս․Պրոկոֆև, Դ․Շոստոկովիչ։ Հանդես է գալիս նաև որպես անսամբլիստ։ Ելույթներ է ունեցել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, ականավոր դիրիժորների ղեկավարությամբ (Հ. Կարայան, Յու․ Օրմանդի, Շ․ Մյունշ, Ե․ Մռավինսկի), Բեթհովենի, Բորոդինի, Կոմիտասի անվան կվարտետների հետ։

Ռիխտերը Ֆրանսիայում անցկացվող կանոնավոր ամառային փառատոների նախաձեռնողն է (1963 թվականից)։

Մրցանակներ

ԽՍՀՄ պետական մրցանակ (1950)։ Լենինյան մրցանակ (1961

Ծանոթագրություններ

Սվյատոսլավ Ռիխտեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվյատոսլավ Ռիխտեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Սվյատոսլավ Ռիխտեր 

Tags:

19151961197519771997d:Q124890ԺիտոմիրԽՍՀՄ ժողովրդական արտիստՄարտի 20ՄոսկվաՌուսական կայսրությունՌուսաստանՍտրասբուրգՕգոստոսի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷպիլեպսիաԷպոսԵռանկյան միջնագիծՀայերեն հայհոյախոսությունՍասնա ծռերԱրցախի պատմությունՎահագն ԴավթյանՀերհերի ձորՆախադաշտանային համախտանիշՉարլի ՉապլինՄոնթե ՄելքոնյանՔիմիական տարրերի ցանկՀավասարասրուն եռանկյունՀրանտ ԴինքՍպիտակի երկրաշարժԲյուզանդական կայսրությունՋուրԴերանունՄուսա լեռԿասկադ համալիրԱնկլավ և էքսկլավՄագաղաթՄշակույթՀայոց ցեղասպանության ժխտումԱրքիմեդեսՆարցիսիզմՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Թվաբանական պրոգրեսիաՀեշտոցՍպիտակուցներՆիկոլ ՓաշինյանՀայոց պատմությունՄերկուրի (մոլորակ)Սատուրն (մոլորակ)Ղարաքիլիսայի ճակատամարտՀայաստանի Հանրապետության բնակչությունՀայաստանի կենդանական աշխարհՎիլսոնյան ՀայաստանՈւրան (մոլորակ)Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԶատիկՍեղան (երկրաչափություն)Անդրանիկ ՕզանյանՀաղթանակի օրՀայերԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՊաղպաղակԺամանակի պարագաՄարտիրոս ՍարյանԼեոնիդ Ազգալդյանiga2bԹոնդրակյաններԲնական թիվԵս և նաԳառնու հեթանոսական տաճարԹթենու մետաքսագործՔրիստափոր ԿոլումբոսՁեռնաշարժությունԴեր ԶորՀրամայական եղանակԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրհեստական բանականությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրմավիրՎերին ՈսկեպարԲաժանարարների աղյուսակՍերգեյ ՓարաջանովԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՎիտամին CՖրանսուա Անդրե ՖիլիդորՏավուշի մարզՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՄյունխհաուզենի համախտանիշԲուդդայականությունԿարսՄակարավանքՎաղարշապատԼյուդվիգ վան Բեթհովեն🡆 More