Սպիտակագլուխ Անգղ

Սպիտակագլուխ անգղ (լատին․՝ Gyps fulvus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ, նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Սպիտակագլուխ անգղ
Սպիտակագլուխ անգղ
Սպիտակագլուխ անգղ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Արծվառյուծներ (Gyps)
Տեսակ Սպիտակագլուխ անգղ (G. fulvus)
Միջազգային անվանում
Gyps fulvus
Hablitz, 1783
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Սպիտակագլուխ Անգղ
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակագլուխ Անգղ
Gyps fulvus

Ընդհանուր բնութագիր

Մարմնի երկարությունը 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 6-8 կգ։ Խոշոր անգղ է, գլուխը՝ փոքր, թռչում է երկար վիզը ներս քաշած, թևերը լայն բացած։ Հասուն թռչնի գլուխը և վիզը բաց մոխրագյուն են, վզի հիմքում կա նուրբ փետուրների սպիտակ օձիք, մարմինը բաց դարչնագույն է, թևատակի ծածկողների բաց գույնի զոլերը ցայտերանգ են՝ մուգ թափահարողների համադրությամբ։ Երիտասարդ թռչունը նման է հասունին, սակայն մարմինը վերևից ավելի մուգ է, ներքևից՝ թևատակի ավելի բաց գույնի զոլերով։ Գետնից պոկվում է թափավազքով, սավառնում մեծ բարձրություններում՝ վեր պարզած թևերով, հաճախ՝ փոքր խմբերով։

Սնման ձև

Լեշի վրա հավաքված անհատները նախահարձակ են միմյանց նկատմամբ։ Իշխում է գիշանգղի վրա։ Սնվում է լեշերով (հատկապես՝ ներքին օրգաններով և փափուկ հյուսվածքներով)։ Սպիտակագլուխ անգղը կենդանի որսի չի հետապնդում, գոյության միակ նախապայմանը դաշտում լեշերի առկայությունն է, որն արդի պայմաններում խիստ կրճատվել է, ուստի ողջ տարվա ընթացքում լրացուցիչ կերակրման կարիք ունի։ Օգտակար է որպես բնական սանիտար։

Տարածվածություն

Հայաստանում տարածված է խոշոր ժայռագոյացումներով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզից Տավուշի մարզ։

Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ։

Սերունդ և նրա խնամք

Ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից պատրաստված և 40-46 սմ տրամագծով բույնը հիմնականում գաղութային է։ Բնադրում է ժայռերի խորշերում, քիվերին, ճեղքերում։ Ձվադրում է փետրվար-մարտ ամիսներին, հազվադեպ՝ ապրիլին։ Դնում է 90 մմ տրամագծով, սպիտակ 1-2 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 55 օր։ Ձագերը բներում հայտնվում են ապրիլ-մայիս ամիսներին, բնից հեռանում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (110-117, հազվադեպ՝ 122-124 օրականում), կերակրվում են ծնող թռչունի փսխման զանգվածով։ Այդ շրջանում բները լցվում են անտանելի գարշահոտությամբ։

Պահպանություն

Սպիտակագլուխ անգղը սակավաթիվ և վտանգված տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 35-40 բնադրող զույգ։ 15 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, և 110 առանձնյակ՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։

Առնվազն 5 զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» արգելոցում։ Մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2–ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Ծանոթագրություններ

Սպիտակագլուխ Անգղ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ անգղ» հոդվածին։
Սպիտակագլուխ Անգղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակագլուխ անգղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Սպիտակագլուխ Անգղ 

Tags:

Սպիտակագլուխ Անգղ Ընդհանուր բնութագիրՍպիտակագլուխ Անգղ Սնման ձևՍպիտակագլուխ Անգղ ՏարածվածությունՍպիտակագլուխ Անգղ Սերունդ և նրա խնամքՍպիտակագլուխ Անգղ ՊահպանությունՍպիտակագլուխ Անգղ ԾանոթագրություններՍպիտակագլուխ ԱնգղԼատիներենՀայաստանի Կարմիր գիրքՃուռակներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակերեսՄինետԿենդանիներՎիժում (հղիության կրելախախտ)ՋրծաղիկԳորշ գայլԿաուչուկներԱննետ ՄեսաջեՄակբայԱլբանիաՄեգաբատՓայծաղԱվստրալիաՍաղմոսավանքԵռանկյան բարձրությունՄոնթե ՄելքոնյանՍեպսիսՇառլ ԱզնավուրԳարեգին ՆժդեհԿառավարում (տնտեսագիտություն)ԱստվածաշունչԱշտարակ (քաղաք)ԱրյունԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԷպիլեպսիաԳինիԷրեկտիլ դիսֆունկցիաՀիսուսի հարությունԱրգանդՇունԴեղանյութերԶևսԱնանուխHarleys in HawaiiԿարմրուկՊյութագորասի թեորեմԶուգահեռագիծՎարդան ՄամիկոնյանԱմոթույքՀոգնակի թիվԽաչատուր ԱբովյանՀաշվապահական հաշվառումԱրցախյան շարժումՀայկական ֆիլմերի ցանկՀայ ֆիդայիներՀինդուիզմԱծականի համեմատության աստիճաններՍրտային անբավարարությունԳազՄայրցամաքԽոսրովի անտառ պետական արգելոցՏրդատ ԳԼյարդի հիվանդություններՀելիկոբակտեր պիլորի վարակԿրիշտիանու ՌոնալդուՊահպանակՎրաստանՀին աստվածներ (դրամա)ԵգիպտոզավրԿիրխհոֆի կանոններԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՆշիկաբորբՍուրբ Յոթ ՎերքՎարազդատ ՀարոյանՅուԹյուբ44-օրյա պատերազմՍանահինի վանական համալիրՄատյան ողբերգությանՆելսոն ՍտեփանյանԵրկրաշարժՖիդայական շարժումՏուբերկուլոզԲուրգ (երկրաչափություն)Հայ ֆիդայական շարժում🡆 More