Տաղավարաց Տոն Սուքոթ

Սուքոթ (եբրայերեն՝ סוכות - տաղավարներ), աստվածաշնչյան հրեական տոն է, որը նշում են Թիշռեյ ամսվա 15-րդ օրը։ Տոնը շարժական է և ընկած է սեպտեմբերի ու հոկտեմբերի միջև։ Երուսաղեմի տաճարի գոյության ընթացքում Սուքոթը համարում էին ուխտագնացության երեք տոներից մեկը, երբ իսրայելացիները պետք է ուխտի մեկնեին դեպի տաճար։ Սուքոթն ունի երկակի նշանակություն.

Ելից գրքում հիշատակվածն ունի գյուղատնտեսական բնույթ։ Առավել լայն տարածվածը կրոնական նշանակությունն է Ղևտացոց գրքում, որում ոգեկոչում են հրեաների ելքը Եգիպտոսից և կախվածությունն Աստծո կամքից (Ղևտացիներ 23:42-43)։ Տոնն Իսրայելում տևում է մեկ շաբաթ, իսկ հրեական սփյուռքում՝ ութ օր։

Սուքոթ (Տաղավարաց տոն)
סוכות
Տաղավարաց Տոն Սուքոթ
Սուքա (տաղավար)
ՏեսակThree Pilgrimage Festivals?, պետական տոն և տոն
Ենթադասհրեական տոներ
Ամսաթիվ15 Tishrei?, 16 Tishrei?, 18 Tishrei?, 19 Tishrei?, 20 Tishrei?, 21 Tishrei? և 17 Tishrei?
ԿապվածՍիմհաթ Տորա, Շմինի Ացերետ
Տաղավարաց Տոն Սուքոթ
Սուքա կամ տաղավար, ուր հրեաները սնվում ու քնում էին ողջ տոնի ընթացքում

Ծագում

Ղևտացոց գրքում, Աստված Մովսեսին հետևյալն ասաց.

Տաղավարաց Տոն Սուքոթ Եվ առաջին օրը ձեզ համար գեղեցիկ ծառերի պտուղ, արմաւենու ոստեր՝ և տերևախիտ ծառերի ոստեր՝ և ձորի ուռիների ոստեր առնէք, և ձեր Եհովայ Աստուծոյ առաջին եօթն օր ուրախանաք (գլ. 23:40)։ Եօթն օր տաղաւարներում պիտի բնակուէք. Իսրայէլի բոլոր բնակները տաղաւարներում բնակուեն։ Որպէս զի ձեր սերունդները իմանան, թէ Իսրայէլի որդիներին Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղաւարներում բնակեցրի նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 44 և Մովսէսն Իսրայէլի որդիներին պատմեց Եհովայի տօները (գլ. 23:42-43)։ Տաղավարաց Տոն Սուքոթ


Սուքոթն ունի թե՛ պատմական և թե՛ գյուղատնտեսական ծագում։ Պատմականորեն այն հիշատակում է քառասուն տարվա ընթացքում անապատում հրաների անցկացրած ժամանակը։ Իսկ գյուղատնտեսական տեսանկյունից այն համարում են բերքի փառատոն։

Տաղավարաց Տոն Սուքոթ
Պատկերազարդ սուքա, Ավստրիա, Հուդայիզմի արվեստի ու պատմության թանգարան, 19-րդ դար

Օրենքներ և սովորույթներ

Սուքոթն ութօրյա տոն է, որի առաջին օրը նշում են որպես փառատոն հատուկ աղոթասացություններով ու տոնական կերակուրներով։ Յոթերորդ օրը կոչվում է Հոշանա Ղաբա կամ Մեծ Հոշանա, որը վերաբերում է սինագոգում առավոտյան աղոթասացություն անողների՝ սրբարանի շուրջբոլորը քայլերթին։ Տոնի միջանկյալ օրերը կոչվում են Խոլ Համոեդ կամ աշխատանքային օրերի փառատոն, որոնց ընթացքում արգելվում են աշխատանքի որոշ տեսակներ։ Տոնի ընթացքում կերակուրն ուտում են տաղավարում, իսկ ոմանք էլ քնում են այնտեղ։

Տաղավարի կառուցում

Տաղավարի կամ սուքայի պատերը կարելի է կառուցել ցանկացած նյութից՝ փայտից, կտավից, ալյումինե ճյուղերից կամ թիթեղներից։ Պատերը կարող են (չ)հարել որևէ շինության։ Տանիքը պետք է լինի օրգանական նյութից՝ ծառի թփային մասից, ինչպիսիք են արմավենու ճյուղերը։

Հատուկ աղոթքներ

Սուքոթի ընթացքում աղոթքները ներառում են ամենօրյա ընթերցումներ Թորայից, Մուսաֆի կամ հավելյալ ծառայության ընթերցում առավոտյան աղոթքներից հետո, ինչպես նաև Հալելի ընթերցում։ Ծառայության ընթացքում Չորս տեսակները (Թորայում հիշատակվում են չորս բույսեր, որոնք Սուքոթի հիմնական պահանջներն ու առաձնահատկություններն են կազմում) սինագոգ չեն բերում։

Հոշանոթ

Տոնի յուրաքանչյուր օրը երկրպագողները քայլում են սինագոգի շուրջը Չորս տեսակներն իրենց հետ ու այդ ընթացքում ընթերցում են Դավթի 118-րդ սաղմոսի 25-րդ հատվածը, ինչպես նաև հատուկ աղոթքներ, որոնք հայտնի են Հոշանոթ անվամբ։ Այս արարողությունը հիշատակում է ուռենու արարողությունը Երուսաղեմի տաճարում, ուր ուռենու ճյուղերը դարսվում էին երկրպագողներով լի խորանի մոտ, ովքեր հանդիսավոր կերպով պտտվում էին վերջինիս շուրջն ու աղոթասացություններ էին անում։

Ուշփիզին

Սա Լուրիանյան քաբալայի սովորույթներից է, ըստ որի պետք է ընթերցել ուշփիզին աղոթքն ու յոթ վսեմ հյուրերից որևէ մեկին հրավիրել դեպի տաղավարի ներս։ Ուշփիզին արամեերենից հայերեն թարգմանած նշանակում է հյուրեր։ Նրանք Իսրայելի յոթ հովիվներն են՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը, Ահարոնը, Հովսեփն ու Դավիթը։ Ըստ ավանդույթի՝ ամեն երեկո տարբեր հյուր է մտնում տաղավար, իսկ հյուրերից յուրաքանչյուրն այդ օրվա հոգևոր իմաստի մասին պատմում է այլոց։

Տաղավարաց Տոն Սուքոթ
Սուքայի ներսում տանիքից կախված զարդարանք

Խոլ Համոեդ

Սուքոթի յոթօրյա տոներից երկրորդը կոչվում է Խոլ Համոեդ կամ աշխատանքային օրերի փառատոն, որի ընթացքում ծեսին վերաբերող աշխատանքը, օրինակ՝ սննդի գնում ու պատրաստում, տան մաքրում, այցելություն մտերիմներին ու ծանոթներին Սուքոթը շնորհավորելու համար, արգելված չէ ըստ Հրեական օրենքի։

Հախել

Երուսաղեմի տաճարի կանգուն օրերում բոլոր իսրայելացիները, իսկ այնուհետև հրեա բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները, ովքեր Երուսաղեմ ուխտագնացության էին մեկնում Սուքոթը տոնելու, առաջին օրը հավաքվում էին տաճարի շուրջբոլորը՝ Հրեից թագավորից ունկնդրելու ընթերցումներ Թորայիհատվածներից։ Այս ծիսակարգը պարտադիր է յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ։ Տաճարի խոնարհումից հետո այս ծեսը մոռացվեց, սակայն վերականգնվեց և տոնվում է 1952 թվականից սկսած, սակայն ավելի քիչ ծավալով։

Սիմխաթ բեթ հաշոէվա

Սուքոթի միջանկյալ օրերին երաժշտական ու պարի խմբակների ելույթները, որոնք հայտնի էին Սիմխաթ բեթ հաշոէվա անվամբ (եբրայերեն՝ Ջրցողման վայրի տոնակատարություն), բազմաթիվ էին : Այսպիսով հիշատակում են տաճարի վրա ջրի ձոնումը, երբ ջուրը Երուսաղեմի ուխտագնացության ճանապարհ էր հասնում Սիլոամի ավազանից։

Հոշանա Ղաբա

Սուքոթի յոթերորդ օրը հայտնի է Հոշանա Ղաբա կամ Մեծ աղաչանք անվամբ։ Այս օրը սինագոգում հատուկ ծառայություն են անում. երկրպագողները յոթ անգամ Չորս տեսակներով շրջում են սինագոգում՝ կրկնելով 118-րդ սաղմոսի 25-րդ հատվածի բառերն ու հավելյալ այլ աղոթքներ։ Բացի այդ, ուռենու հինգ ճյուղով գետնին են խփում։

Շեմինի Ացեղեթ և Շիմխաթ Թորա

Սուքոթին անմիջապես հաջորդող տոնը հայտնի է Շեմինի Ացեղեթ կամ Ժողովի ութերորդ օր անվամբ։ Այն հաճախ դիտարկում են որպես առանձին տոն։ Հրեական սփյուռքում հաջորդ հավելյալ տոնը Սիմխաթ Թորան է կամ Թորայի ուրախությունը։ Իսրայել երկրում այս տոնը տոնում են նախորդի հետ համատեղ։ Շեմինի Ացեղեթի ժամանակ մարդիկ լքում են իրենց տաղավարը կամ սուքան և սնվում են տանը։ Իսրայելից դուրս շատերը սնվում են սուքայում՝ առանց սնունդն օրհնելու։

Ծանոթագրություններ

Tags:

Տաղավարաց Տոն Սուքոթ ԾագումՏաղավարաց Տոն Սուքոթ Օրենքներ և սովորույթներՏաղավարաց Տոն Սուքոթ Տաղավարի կառուցումՏաղավարաց Տոն Սուքոթ Հատուկ աղոթքներՏաղավարաց Տոն Սուքոթ ՀոշանոթՏաղավարաց Տոն Սուքոթ ՈւշփիզինՏաղավարաց Տոն Սուքոթ Խոլ ՀամոեդՏաղավարաց Տոն Սուքոթ ՀախելՏաղավարաց Տոն Սուքոթ Սիմխաթ բեթ հաշոէվաՏաղավարաց Տոն Սուքոթ Հոշանա ՂաբաՏաղավարաց Տոն Սուքոթ Շեմինի Ացեղեթ և Շիմխաթ ԹորաՏաղավարաց Տոն Սուքոթ ԾանոթագրություններՏաղավարաց Տոն ՍուքոթԵրուսաղեմի տաճար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անլռելի զանգակատունՀայաստանի գետերի ցանկՄոմիկՍիսիանՍերժ ՍարգսյանԹակուբոկու ԻսիկավաԿունիլինգուսԱրծիվներԱնգլերենԿենդանակերպի նշաններԷջմիածնի Մայր ՏաճարՊյութագորասի թեորեմԱրվեստՀայկական լեռնաշխարհՏնտեսական աճԱղիների բորբոքային հիվանդությունԿանոնավոր եռանկյունՇիզոֆրենիաՊետությունԱրտարգանդային հղիությունԵվրոպաՆար-ԴոսԻրավագիտությունԱբովյան (քաղաք)Կենսաբանական դասակարգումԱնուղղակի խնդիրԿիլիան ՄբապպեՌամադան (ամիս)ԿենսոլորտԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀոգեբանությունԱվագ շաբաթԱնանուխՀայաստանի կուսակցությունների ցանկԱստղաշուշանԲագրատունիներՀայկական ֆիլմերի ցանկԵռանկյան բարձրությունՀռոմՎիտամին D-ի անբավարարությունՎարդան ՄամիկոնյանԹբիլիսիՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄեղուներՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱլբերտ ԱզարյանՇիրակի մարզՀին ԿտակարանՀեշտոցՆիկոլա ՏեսլաԱրտաշեսյաններՕրալ սեքսՊանամաՖարինգիտՄիջուկային զենքՓարվանա (բալլադ)Ավշային հանգույցների բորբոքումԱրաբոԳորշ արջՀայոց ցեղասպանությունԽալազիոնՄաշկ (մարդու)ՁիԲեզոարյան այծՂազարոս ԱղայանՍակավարյունությունԿորպորատիվ ֆինանսներՆյարդային համակարգՀայերՏրիպոֆոբիաՉեռնոգորիաՄաշկային հիվանդություններԳրիգոր Զոհրապ🡆 More