Սուրբ Նաում

Սուրբ Նաում (բուլղարերեն և մակեդոներեն՝ Свети Наум, Սվետի Նաում), հայտնի է նաև Նաում Օհրիդցի կամ Նաում Պրեսլավցի անուններով.

մոտ 830, Բուլղարական առաջին կայսրություն - դեկտեմբերի 23, 910, Օխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն), բուլղարական առաջին թագավորության ժամանակների գրող, լուսավորիչ, բուլղարական սուրբ առաքյալների յոթնյակի (Седьмочисленники) ներկայացուցիչներից մեկը, սլավոնական միսիոներ,: Եղել է սուրբ Կիրիլի (Կյուրեղի) և սուրբ Մեթոդիուսի (Մեթոդիի) աշակերտներից, մասնակցել հին սլավոնական գրերի՝ կիրլիցայի (կյուրեղագրի) և գլագոլիցայի ստեղծման աշխատանքներին։ Նաումը Պլիսկայի գրչագրական դպրատան ու գրական դպրոցի, բուլղարերեն կրոնական գրականության հիմնադիրներից էր, հետագայում՝ նաև Օհրիդի գրական դպրոցի աշխատակիցներից մեկը։ Եղել է բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից հռչակված առաջին սրբերի շարքում։ Նա որպես սուրբ պաշտվում է նաև Հյուսիսային Մակեդոնիայում և ընդհանրապես արևելյան ուղղափառ եկեղեցիներում։

Սուրբ Նաում
Դիմանկար
Ծնվել էմոտ 830
ԾննդավայրԲուլղարական առաջին կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 23, 910
Մահվան վայրՕխրիդ, Բուլղարական առաջին կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունգրող և միսիոներ
Զբաղեցրած պաշտոններառաքյալ
ԱնդամությունՅոթ Առաքյալներ
Սուրբ Նաում Saint Naum Վիքիպահեստում
Սուրբ Նաում
Սուրբ Նաումի վանքը Օհրիդ լճի ափին

Կենսագրություն

Նաումի կյանքի վաղ շրջանի մասին տեղեկություններն աղքատիկ են։ Նրա ընկերակից ու աջակից Կլեմենտ Օհրիդցու, Թեոֆիլակտես Օհրիդցու և մի քանի այլ աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ սուրբ Կիրիլի ու Մեթոդիուսի, Կլեմենտի, Անգելարիուսի, Գորազդի և սլավոնական մյուս միսիոներների հետ նա մասնակցել է 863 թվականին Մեծ Մորավիայում իրականացված պատմական առաքելությանը։

886—893 թվականներին ապրել ու գործել է միջնադարյան Բուլղարիայի առաջին մայրաքաղաքներում՝ նախ՝ Պլիսկայում, ապա՝ Պրեսլավում՝ դառնալով սլավոնական առաջին գրչատուն-գրական դպրոցների հիմնադիրն ու ամենաեռանդուն գործիչը։ 893-894 թվականներին, փոխարինելով արդեն եպիսկոպոս ձեռնադրված Կլիմենտ Օհրիդցուն, գլխավորել է Կուտմիչևիցա մարզում ծավալված լուսավորչական աշխատանքները, ղեկավարել Օհրիդի գրչատուն-դպրոցը։ 905 թվականին Օհրիդ լճի ափին հիմնել է վանք, որը հետագայում կոչվել է նրա անունով։ Այդ վանքում մինչև օրս պահվում են նրա մասունքները։

Սուրբ Նաումի անունով է կոչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի զբոսայգիներից մեկը, ինչպես նաև Անտարկտիդա աշխարհամասի Հարավշետլանդյան կղզիներից Լիվինգստոնի (Սմոլենսկի) վրա գտնվող սարերից մեկը։

Տես նաև

Սուրբ Նաումի վանք

Գրականություն

  • Obolensky, Dimitri Byzantium and the Slavs. — St Vladimir’s Seminary Press, 1994. — P. 48—49. — ISBN 0-88141-008-X
  • Наум Охридский / Турилов А. А. // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 147. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սուրբ Նաում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Նաում» հոդվածին։

Tags:

Սուրբ Նաում ԿենսագրությունՍուրբ Նաում Տես նաևՍուրբ Նաում ԳրականությունՍուրբ Նաում ԾանոթագրություններՍուրբ Նաում Արտաքին հղումներՍուրբ Նաում830910Բուլղարական առաջին կայսրությունԴեկտեմբերի 23ԿյուրեղագիրՀյուսիսային ՄակեդոնիաՊլիսկաՕխրիդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄագնեզիումԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄիապետությունՎինսենթ վան ԳոգԱնուղղակի խնդիրՍիամանթոԳուրգեն ՄահարիԱրծիվներՍատուրն (մոլորակ)ՄողեսներՎիտամին EՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԱրշիլ ԳորկիՀրամայական եղանակԹռչնագիրՀականիշՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԿաթվածԷկոլոգիաՀավերժության հայկական նշանԴպրությունՍևանավանքՓողՀայկական խոհանոցՊետրոս ԴուրյանԱզատի ջրամբարԵրազահանՍպիտակուցներՀարավային ԿովկասՄրգաշատԳրիգոր ԼուսավորիչՄշակույթԱֆղանստանՅանդեքսՄինչամուսնական սեքսՍևրի պայմանագիրԱրտիստը (Շիրվանզադե)Արյան ճնշումԻսրայելԱրցախի ՀանրապետությունՆար-ԴոսԵվրոպաԱրձակՀեքիաթՀայաստանի Հանրապետության բնակչությունՀայոց ցեղասպանության ճանաչումԱրյան ընդհանուր հետազոտությունՀայաստանի ազգային հերոսԱֆրիկաՀարադրությունՄայր Հայաստան հուշահամալիրԱնկլավ և էքսկլավՀամո ԲեկնազարյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայկական դրամԱլգորիթմԱվարայրի ճակատամարտԶինվորական կոչումներԾիծեռնակներՄթնոլորտի աղտոտումՀաստատուն բաղադրության օրենքՍեռական բազմացումԱշոտ Ա ՄեծՀակոբ ԿոջոյանԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՊապ թագավորՎարդանանց պատերազմՄաշկ (մարդ)ԱրաքսՇառլ ԱզնավուրԳետային խեցգետիններԹթուներՅուպիտեր (մոլորակ)Ծծմբական թթուՆապաստակներ🡆 More