Սյուզան Հեյվորդ, ի ծնե` Էդիթ Մարեներ (անգլ.՝ Susan Hayward, անգլ.՝ Edythe Marrenner, հունիսի 30, 1917(1917-06-30), Բրուքլին, Նյու Յորք - մարտի 14, 1975(1975-03-14), Հոլիվուդ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, ով հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի» և մրցանակ ստացել 1959 թվականին՝ «Ես ուզում եմ ապրել» ֆիլմում հանցագործ Բարբարա Գրեմի դերի համար։
Սյուզան Հեյվորդ | |
---|---|
1940-ականների ստուդիական լուսանկար | |
Ի ծնե անուն՝ | Էդիթ Մարենր |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 30, 1917[…] |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք |
Վախճանի թիվ՝ | մարտի 14, 1975[…] (57 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հոլիվուդ, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Կարիերա՝ | 1937—1972 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001333 |
susanhayward.com |
Սյուզան Հեյվորդը (ի ծնե` Էդիթ Մարներ) ծնվել է 1917 թվականի հունիսի 30-ին Նյու Յորքի թաղամասերից մեկում՝ Բրուքլինում, և երեք երեխաներից՝ Ուոլթերից և Էլենից ամենափոքրն է եղել։ 1937 թվականին նա առաջին անգամ գնացել է Հոլիվուդ՝ հուսալով, որ կստանա Սկարլետ Օ'Հարայի դերը «Քամուց քշվածները» ֆիլմում։ Չնայած դերը նրան չի հասել, բայց աղջկա հետ պայմանագիր է կնքվել։ Պրոդյուսերները պնդել են, որ դերասանուհին ստանա այնպիսի անուն, որը հեռուստադիտողին կիշեցնի իրենց սիրելի Ռիտա Հեյուորթին։
1940-ականներին Հեյվորդը քրտնաջան աշխատել է, և յուրաքանչյուր նոր կինոնկարի հետ կարծիքը բարելավվել է նրա դերասանական ունակության մասին։ Տասնամյակի կեսերին նա նկարահանվել է ֆիլմերում, որտեղ նրա գործընկերներն էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերի Կուպերը և Ջոն Ուեյնը։ Աշխույժ կարմրահերը շարունակել է մնալ ուշադրության կենտրոնում ամբողջ հիսունական թվականներին։ 1958 թվականին ամերիկյան կինոարդյունաբերության գլխավոր մրցանակը ստանալուց հետո Հեյվորդի կարիերան մտել է ճգնաժամային շրջան։ Կինոքննադատները նրան մեղադրել են սենտիմենտալ դերերի նկատմամբ աճող հակվածության մեջ։ 1964 թվականին նա ստիպված հայտարարել է մեծ կինոյից հեռանալու մասին։
Հեյվորդը ամուսնացել է դերասան Ջես Բարկերի հետ և նրանք ունեցել են երկու երեխա՝ երկվորյակ որդիներ Գրեգորի և Թիմոթի Բարկերները (ծնվել են 02.19.1945): Հոլիվուդյան բամբասանքների սյունակներում ամուսնությունը նկարագրվում էր որպես «տուրբուլենտային»։ Նրանք ամուսնալուծվել են 1954 թվականին, որից հետո Հեյվորդը փորձել է ինքնասպան լինել։ 1957 թվականին ամուսնացել է գործարար Ֆլոյդ Իթոն Չոքլիի հետ։ Պարզվել է, որ այս ամուսնությունը երջանիկ էր, բայց այն ողբերգական ավարտ է ունեցել։ Չոքլին մահացել է 1966 թվականի հունվարի 9-ին, և Հեյվորդը երկար տարիների սգացել է նրա մահը։ Հաջորդ տարիներին նա քիչ էր խաղում կինոյում, և Ջորջիայից տեղափոխվել է Ֆլորիդա, քանի որ ամուսնու մահից հետո չի կարողացել ապրել իր նախորդ տանը և նույնիսկ տեղափոխվել է Կալիֆոռնիա։
Իր կյանքի վերջին երկու տարիներին Հեյվորդը պայքարել է գլխուղեղի ուռուցքի դեմ։ Այն հայտնաբերվել է 1973 թվականին։ 1975 թվականի մարտի 14-ին տանը նոպաներ է ունեցել՝ Բևեռլի Հիլզում, որից հետո նույն օրը մահացել է 57 տարեկան հասակում։ Դերասանուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 16-ին, Ջորջիա նահանգում։ Շատերը նրա մահացու հիվանդությունը կապել են Նևադայում «Նվաճող» ֆիլմի նկարահանումների հետ, որտեղ 1953 թվականին փորձարկվել են միջուկային զենքեր։ Նկարահանումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 220 դերասան և անձնակազմի անդամ, որոնցից 1980-ականների վերջին, ըստ People ամսագրի, 91 մարդ հիվանդացել է տարբեր տեսակի քաղցկեղով, որոնցից 46-ը՝ ներառյալ Ջոն Ուեյնը, Ագնես Մուրհեդը, Պեդրո Արմենդարիսը, Դիկ Փաուելը չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը։
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1948 | Լավագույն դերասանուհի | Աղետ. Կնոջ պատմություն | Առաջադրված |
1950 | Իմ հիմար սիրտը | Առաջադրված | ||
1953 | Երգով հոգուս խորքում | Առաջադրված | ||
1956 | Ես կլացեմ վաղը | Առաջադրված | ||
1959 | Ես ուզում եմ ապրել | Հաղթանակ | ||
Ոսկե գլոբուս | 1953 | Հենրիետա մրցանակ | Չկա տվյալ | Հաղթանակ |
Կինոնկարի կամ կոմեդիայի լավագույն դերասան | Երգով հոգուս խորքում | Հաղթանակ | ||
1959 | Դրամատիկական կինոնկարի լավագույն դերասանուհի | Ես ուզում եմ ապրել | Հաղթանակ | |
BAFTA | 1957 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի | Ես կլացեմ վաղը | Առաջադրված |
1960 | Ես ուզում եմ ապրել | Առաջադրված | ||
Կաննի կինոփառատոն | 1956 | Լավագույն դերասանուհի | Ես կլացեմ վաղը | Հաղթանակ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Հեյվորդ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սյուզան Հեյվորդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.