Սերմնավորում

Սերմնավորում, կենդանիների սեռական բջիջների՝ սպերմատոզոիդների և ձվաբջիջների հանդիպման գործընթաց, նախորդում է բեղմնավորմանը։ Սերմնավորմանը նպաստում է արական և իգական գամետների միաժամանակյա հասունացումը և արտազատումը։ Այդ պրոցեսները հաճախ կապված են շատ բարդ վարքային կոմպլեքս ռեակցիաների հետ և գտնվում են արտաքին միջավայրի գործոնների (տարվա եղանակ, օրվա տևողություն, ջերմաստիճան և այլն) ազդեցության ներքո։ Սերմնավորումը լինում է արտաքին և ներքին։

Սերմնավորում
Արհեստական բեղմնավորում

Արտաքին սերմնավորումը բնորոշ է ջրում ապրող կամ այնտեղ բազմացող կենդանիների մեծամասնությանը (շատ անողնաշարավորներ, ձկներ, անպոչ երկկենցաղներ), որոնք ձվաբջիջները և սպերմատոզոիդները դնում են ջրի մեջ, որտեղ և իրականանում է բեղմնավորումը։ Ներքին սերմնավորումը կատարվում է ցամաքային կենդանիների (սպունգներ, աղեխորշավորների մեծ մասը, որդեր, հոդվածոտանիներ, շնաձկնանմաններ, քիմերներ, որոշ ոսկրային ձկներ, պոզավոր երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ) օրգանիզմում։ Ներքին սերմնավորման ժամանակ սերմը ներմուծվում է էգերի սեռական ուղիները։ Կաթնասունների օրգանիզմում սերմնահեղուկում գտնվող սերմը ներմուծվում է հեշտոցի կամ արգանդի մեջ և այնուհետև սեռական օրգանների պատերի մկանային կծկման շնորհիվ շարժվում մինչև ձվատար խողովակ։ Այդտեղ է ընկնում նաև ձվաբջիջը և հանդիպում սպերմատոզոիդին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342 Սերմնավորում

Tags:

ԲեղմնավորումՁվաբջիջՍպերմատոզոիդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾաղկեվանքԲաժանարարների աղյուսակՀայկական թատրոնԲագրատունիների թագավորությունՎինսենթ վան ԳոգԿաթոլիկ եկեղեցիԳուրգեն ՄահարիՎիտամին D-ի անբավարարությունՎբեթԻրավական նորմՔարերի սիմֆոնիաԿիլիան ՄբապպեՄարտի 27Մարդու կմախքՍեպսիսԱնիԱլպիական մանուշակ (պատմվածք)SourԱրմավիրի մարզՀաղպատի վանական համալիրՀովհաննես ԱյվազովսկիԷպիլեպսիաԺողովրդավարությունԱրյան շրջանառությունՀամաստեղություններՍողուններՎի (երգիչ)Հեպատիտ BՀակաբիոտիկներԱրտաշեսյաններԻրավագիտությունՍևրի պայմանագիրՀրանտ ՄաթևոսյանԳլխուղեղի ուռուցքՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունՄողեսներՎերք Հայաստանի (վեպ)Աշոտ ՆավասարդյանԽոսքի մասերՍիֆիլիսԿարմրախտԴուայթ ԷյզենհաուերԻսրայել ՕրիՀարսնացու հյուսիսիցՎանի թագավորության արքաների ցանկՏնտեսագիտությունSWOT վերլուծությունԵգիպտոսՍասունցի ԴավիթՈրդանման ելունի բորբոքումԱստիգմատիզմՀյուսիսային ԿորեաԵս և նաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱրգանդի միոմաԱնահիտԱրյան խումբՀայերենԿունիլինգուսՇեշտԿիլիկիայի հայկական թագավորությունՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՇագանակագեղձի բարորակ գերաճՀեկտարՀայաստանի գետերի ցանկԷջմիածնի Մայր ՏաճարԱղբյուր ՍերոբԿրոնի հիվանդությունCOVID-19 համավարակՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՎիտամին CԵրեք հրացանակիրներԲայՔրիստոնեությունԵռանկյան բարձրությունԵրիկամի քրոնիկ հիվանդությունԵրկաթԴերբայական դարձված🡆 More