Սառա Բարելիս

Սառա Բեթ Բարելիս (անգլ.՝ Sara Beth Bareilles, դեկտեմբերի 7, 1979(1979-12-07), Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ։ Միջազգային հաջողություն գրանցել է 2007 թվականին՝ «Love Song» սինգլի թողարկումից հետո։ Երգը գլխավորել է «Billboard Pop 100» հիթ-շքերթը և «Billboard Hot 100» հիթ-շքերթում հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Վաճառել է ավելի քան 1 միլիոն ձայնագրություն, ինչպես նաև 5 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` ներառյալ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ NBC հեռուստաալիքի «The Sing-Off» շոուի երրորդ եթերաշրջանում Սառա Բարելիսը Բեն Ֆոլդսի և Շոն Սթոքմանի հետ եղել է ժյուրիի անդամ։ 2012 թվականի փետրվարին ամերիկյան VH1 հեռուստաալիքը Սառա Բարելիսին ներառել է «Լավագույն 100 երգչուհիներ» ցանկում, որտեղ երգչուհին 80-րդն է։ 2015 թվականին հրատարակված նրա «Sounds Like Me: My Life (So Far) in Song» հուշագրությունները եղել են բեսթսելլերներ (Նյու Յորք Թայմսի մեմուարների վարկանիշում 13-րդն է)։ Սառա Բարելիսը «Մատուցողուհին» մյուզիքլի խոսքերի և երաժշտության հեղինակն է։ Այդ աշխատանքի համար նա 2016 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ` որպես «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։

Սառա Բարելիս
Սառա Բարելիս
Բնօրինակ անունանգլ.՝ Sara Bareilles
Ի ծնե անունանգլ.՝ Sara Beth Bareilles
Ծնվել էդեկտեմբերի 7, 1979(1979-12-07) (44 տարեկան)
Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրՍառա Բարելիս ԱՄՆ
Ժանրերսոֆթ ռոք և մյուզիքլ
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր, կիթառ և վոկալ
ԼեյբլSony Music
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Eureka High School?
Կայքsarabmusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
Սառա Բարելիս Sara Bareilles Վիքիպահեստում

Վաղ կյանք

Սառա Բեթ Բարելիսը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Յուրիկա քաղաքում` թաղման բյուրոյի աշխատակցուհի Բոննի Հալվորսենի (ծննդյամբ` Կապելլաս (Bonnie Halvorsen (née Capellas)) և ապահովագրական վնասների գնահատող Փոլ Բարելիսի (Paul Bareilles) ընտանիքում։ Սառա Բարելիսն ունի երկու հարազատ և մեկ խորթ քույր։ Սառա Բարելիսն ունի իտալական, անգլիական, գերմանական, պորտուգալական և ֆրանսիական տոհմաբանական արմատներ։ Նա մոտ մեկ տարի բնակվել է Իտալիայում և խոսել իտալերեն։ Սառան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցում մասնակցել է թատերական ներկայացումների, այդ թվում` «Little Shop of Horrors» ներկայացման մեջ, որտեղ խաղացել է Օդրիի դերը։ Երգել է դպրոցի երգչախմբում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1998 թվականին Սառան ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հաղորդակցման ֆակուլտետ։ Համալսարանում անդամակցել է ուսանողական «Awaken a Cappella» ա կապելլա խմբին։ Այդ խմբի «Dysfunktional Family» ալբոմում թողարկվել է հետագայում հայտնի դարձած «Gravity» երգը։ «Gravity» երգը ներառվել է CD-ով թողարկված «Best of College a Cappella 2004» համալսարանական ժողովածուում։ Սառան դեռ պատանի ժամանակից ծանոթ է Maroon 5 խմբի անդամների հետ, որն այդ ժամանակ Կալիֆոռնիայում հայտնի էր Kara’s Flowers անվամբ։ Ուսանողական տարիներին Սառան մասնակցել է ամենամյա անցկացվող «UCLA Spring Sing» երաժշտական ուսանողական մրցույթին և երկու անգամ հաղթանակ տարել։ Սառան ինքնուրույն, առանց մանկավարժի օգնության, սովորել է նվագել դաշնամուր և այդ ոլորտում հասել շատ հաջողությունների։

Գործունեություն

2004 թվականին Սառան իր խմբի հետ թողարկել է «Careful Confessions» առաջին ալբոմը։ 2007 թվականի հուլիսին թողարկվել է լիրիկական թեմատիկայով ստուդիական երկրորդ ալբոմը, որը կոչվում էր «Little Voice»: Նույն տարվա դեկտեմբերին այդ ալբոմից «Love Song» սինգլը «Billboard Pop 100» հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնական, իսկ «Billboard Hot 100» հիթ-շքերթում` չորրորդ հորիզոնական։ Երգը նաև առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երգ»։ 2011 թվականին ներկայացել է ամերիկյան «Sing Off» շոուի ժյուրիի կազմում, որի ընթացքում ելույթ է ունեցել հայտնի Pentatonix ակապելլա-խումբը։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ալբոմ Նկարագիր Բարձրագույն դիրք Հավաստագրումներ
US
AUS
AUT
CAN
FRA
GER
NL
NZ
SWI
UK
«Careful Confessions»
  • Թողարկված` 2004 թվականի հունվարի 20
  • Լեյբլ` Tiny Bear Records
  • Ձևաչափ` CD
- - - - - - - - - -
«Little Voice» 7 49 46 - 87 52 31 26 34 9
  • US` պլատինե
Kaleidoscope Heart
  • Թողարկված` 2010 թվականի սեպտեմբերի 7
  • Լեյբլ` Epic Records
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
1 - - 13 - - - - 97 138
«-» նշանակում է, որ չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում

2013 թվական` «The Blessed Unrest» ալբոմ

Համերգային ալբոմներ

  • «The First One» (2003)
  • «The Summer Sessions» (2003)
  • «Between the Lines: Sara Bareilles Live at the Fillmore» (2008)

Սինգլներ

Անվանում Տարի Բարձրագույն դիրք Հավաստագրումներ Ալբոմ
US
US
Adult

US
Pop

AUS
CAN
GER
NL
NZ
SWI
UK
«Love Song» 2007 4 1 1 4 1 13 5 7 16 4
  • AUS` պլատինե
  • US` 3× պլատինե
Little Voice
«Bottle It Up» 2008 107 15 31 - - - 33 - - -
«Gravity» 2009 - - - - - - - - - -
«King of Anything» 2010 32 4 19 - 94 - 21 38 - -
  • US` պլատինե
Kaleidoscope Heart
«Uncharted» 2011 116 13 - - - - 44 - - -
«Gonna Get Over You» - 27 - - - - - - - -
«Love Is Christmas» - - - - - - - - - - Ալբոմից դուրս սինգլ
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթներում

Համատեղ սինգլներ

Անվանում Տարի Բարձրագույն դիրք Ալբոմ
US
CAN
IRL
«Winter Song»
(Ingrid Michaelson featuring Sara Bareilles)
2008 - 97 2 The Hotel Café Presents Winter Songs
«Come Home»
(OneRepublic featuring Sara Bareilles)
2009 80 - - Dreaming Out Loud
«Barcelona»
(Jay Nash featuring Sara Bareilles)
2011 - - Things You Think You Need
«Summer Is Over»
(Jon Mclaughlin featuring Sara Bareilles)
2012 - - Forever If Ever
«Come Back Down»
(Greg Laswell featuring Sara Bareilles)
2012 - - Landline
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սառա Բարելիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բարելիս» հոդվածին։

Tags:

Սառա Բարելիս Վաղ կյանքՍառա Բարելիս ԳործունեությունՍառա Բարելիս ՍկավառակագրությունՍառա Բարելիս ԾանոթագրություններՍառա Բարելիս Արտաքին հղումներՍառա Բարելիս1979Billboard Hot 100NBCԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲեսթսելլերԳրեմմիԴաշնակահարԴեկտեմբերի 7Երգերի հեղինակԵրգչուհիԹոնի (մրցանակ)ԿալիֆոռնիաՅուրիկաՆյու Յորք Թայմս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղարդի վանքԾծմբական թթուԶանգվածի պահպանման օրենքԱզատի ջրամբարԵրազԶվարթնոցի տաճարՖուտբոլՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՏիգրանաշենԱրծիվներՄիզուղիների ինֆեկցիաներԹաջ ՄահալԵռանկյան բարձրությունՄիքայել ՆալբանդյանՆավթԹրաֆիքինգԿենդանակերպի նշաններՍարդարապատի հերոսամարտՍտրեպտոկոկային ֆարինգիտԴանիել ՎարուժանՍմբատ Ա ՆահատակԱռաջին համաշխարհային պատերազմԱլգորիթմԼյարդի հիվանդություններՀովհաննավանքՀայաստանի կենտրոնական բանկՄարդու աչքԴերենիկ ԴեմիրճյանԹոմաս ԷդիսոնՀոմանիշԷլեկտրոլիզԷլեկտրական հոսանքՀայոց պատմությունՍասունՀովհաննես ԲաղրամյանԴերանունԱուտիզմՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Դավիթ ԲեկԿրծքագեղձի քաղցկեղՀապավումԿիպրոսՈրոշիչՆոյյան տապանՔանդակագործությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԻսլամԸղձական եղանակՀեշտոցի սնկային վարակՇախմատՏեղի պարագաԱրցախյան շարժումԽտությունԳլխուղեղՍպիրտԱշխարհի մայրաքաղաքների ցանկԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿրիաներԱրյան խումբԱննա ՀակոբյանԿարսԳլանՄիրհավ (պատմվածք)Անանիա ՇիրակացիԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՂազախստանՁեռնաշարժությունԵրվանդունիների թագավորությունԱմբերդ (ամրոց)Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՍաղմոսավանքՄիացյալ ԹագավորությունԿառլես ՊուչդեմոնՄիջին ականջի բորբոքումՎարդավառՄթնոլորտի աղտոտումԳրիգոր Լուսավորիչ🡆 More