Սամշվիլդե

Սամշվիլդե (Սամշուլդե, Շամշուլդե, Շամսույտե, Օրբեթ, վրացերեն՝ სამშვილდე), բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, Խրամ գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե հայաբնակ գյուղից հարավ։ Բերդի, հիմնականում միջնադարյան կառույցների ավերակները, Խրամ գետի հովտում ձգվում են 2,5 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ։

Սամշվիլդե
Սամշվիլդե
Սամշվիլդե
Նկարագրություն
Տեսականտիկ քաղաք և fortified town?
ՏեղագրությունՔվեմո Քարթլի, Թեթրիծղարոյի շրջան, Վրաստան
Վարչական միավորԹեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ
ԵրկիրՍամշվիլդե Վրաստան
ԿառուցվածIV-III հազարամյակ
Ընթացիկ վիճակավերակներ
Կապված անձինքԴավիթ Անհողին, Գուրգեն Ա Կյուրիկե

Պատմական ակնարկ

Սամշվիլդե բառի առաջին ստուգաբանությունը տվել է 10-րդ դարի հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի այն վրացերենից թարգմանաբար նշանակում է` եռաղեղ, սամի - երեք և մշվիլդի - աղեղ։

Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին։ Արաբ պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-579 թվականներ)։ Սմբատ Ա թագավորի գահակալման տարիներից (890-914 թվականներ) եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմակայաններից մեկը Հայաստանի հյուսիսում։

Շահնշահ Աշոտ Բ Երկաթը (914-930 թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրներին։ Աշոտ Գ Ողորմած թագավորը (953-977 թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն, ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր` հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը (Տաշիր-Ձորագետի թագավորություն)։ Գուրգենի որդին և հաջորդը` Դավիթ Անհողինը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև 1065 թվականը)։ 1065 թվականին, Կյուրիկե Բ-ն Սամշվիլդե բերդաքաղաքը` որպես փրկագին, հանձնել է վրաց Բագրատ IV թագավորին, իսկ ինքը հաստատվել Լոռի բերդում։ Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի Լիպարիտյանների տոհմը, իսկ 1110 թվականին՝ վրաց Դավիթ Շինարար թագավորը։ Վերջինս այն 1123 թվականին տվեց Օրբելյան տանը` իբրև տիրույթ (այստեղից էլ` Օրբեթ-Օրբելի-Օրբելյան)։

1440 թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ Ջահանշահը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչների։

Նկարագիրը

Սամշվիլդեն միջնադարյան Հայաստանի շատ ամրոցների ու քաղաքների նման տեղադրված է հատվող ձորերով (Խրամ գետի և նրա վտակ Չիվչավի) առաջացող եռանկյունաձև սարահարթի վրա և մոտեցման միակ հնարավոր կողմից (այստեղ` արևմտյան) պաշտպանված է կրկնակի պարիսպներով։ Բազալտի կոպտատաշ խոշոր քարերով, կրաշաղախով կառուցված բավական բարձր պարիսպների հարավային և հյուսիսային ծայրերին շրջանաձև հզոր աշտարակներ են, որոնցից հարավայինի միջով բացված է միջնաբերդի մուտքը։ Նրա անառիկությունն ուժեղացնելու համար դարպասից դղյակ տանող միակ նեղ ճանապարհն ընկած է ուղղանկյուն որմնահեցերով հարավային պարսպի և Խրամ գետի անդնդախոր ձորի եզրի միջև, որը հնարավորություն է ստեղծում ամրոց թափանցած թշնամուն հարվածի տակ պահել։

Կյուրիկյան թագավորության առաջին մայրաքաղաք Սամշվիլդեն կազմված է երեք մասից, արևելյան` միջնաբերդից, միջին` դղյակից մինչև արտաքին պարիսպներն ընկած հատվածից և արևմտյան` պարիսպներից դուրս գտնվող բնակելի մասից։ Սամշվիլդեի տարածքում պահպանվել են պաշտպանական, ճարտարագիտական, պալատական կառույցներ և մի շարք եկեղեցիներ։ Միջնաբերդի արևելյան կողմում գտնվում են քարով երեսպատված երկու ջրամբար և միանավ, արտաքուստ կիսաշրջանաձև դուրս եկող խորանով, հյուսիսից կից մատուռով վրացական եկեղեցի (13-րդ դար)։ Արևմտյան կողմում դղյակն է, որի հյուսիսային պարսպին կից են երկհարկանի, իսկ արևմտյան և հարավային պարիսպներին` բաղնիքներով միահարկ պալատները։

Միջնաբերդի կենտրոնում Սուրբ Սիոն կիսավեր գմբեթավոր բազիլիկ տաճարն է (կառուցել է Վարազբակուր բդեշխը 778 թվականին), որի տրոմպային փոխանցումով գմբեթը նստում է խաչաձև կտրվածքով չորս մույթի վրա։ Ինքնատիպ է արևելյան մասի լուծումը` կողային նավերն ավարտվում են աբսիդներով, արևելքից եկեղեցու հիմնական ծավալի հետ ընդհանուր ճակատ ունեցող ավանդատները կից են նրան հյուսիսից և հարավից։ Արևելյան ճակատը ունի 7-րդ դարի հայ ճարտարապետությանը բնորոշ լուսամուտների երեսակալներ, եռանկյունաձև խորշեր` մեջը զույգ կիսասյունիկներ։ Սուրբ Սիոնի հարավային պատին պահպանվել է կաթողիկոս Գևորգ Գառնեցու (876-897 թվականներ) հայերեն անավարտ արձանագրությունը։

Միջնաբերդում կանգուն է Կյուրիկյանների պալատական եկեղեցին (10-րդ դար), որը երկու զույգ քարե կլոր սյուներով եռանավ բազիլիկ է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են։ Մուտքերը երկուսն են` արևմուտքից և հարավից։ Գլխավոր նավը զգալի բարձր է կողայիններից և երկայնական պատերին ունի լուսամուտներ։

Սամշվիլդեի միջին մասում, կենտրոնական փողոցի երկու կողմում կան իշխանական երկհարկանի պալատներ, միանավ երկու եկեղեցի, որոնցից արևմտյանում գտնվում է Բատ իշխանի 1044 թվականի հայերեն արձանագրությամբ մենաքարը։ Պարիսպներից դուրս Սամշվիլդեի բնակելի թաղամասերն են եղել, ուր կանգուն է 10-11-րդ դարերի միանավ Սուրբ Գևորգ եկեղեցին (վերանորոգվել է 1672 թվականին)։ Սամշվիլդեից արևմուտք, Չիվչավի գետի վրայի կամուրջից մինչև քաղաքի դարպասը ձգվում է միջնադարյան ժայռափոր ճանապարհը։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 157 Սամշվիլդե 

Tags:

ԱմրոցԳավառԳուգարք նահանգԹեթրի Ծղարոյի մունիցիպալիտետԽրամ (գետ)Մեծ ՀայքՄիջնադարՍամշվիլդե (գյուղ)ՎրաստանՎրացերենՏաշիր (գավառ)Քվեմո Քարթլիի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖարինգիտՀին աստվածներ (դրամա)ՀիրիկՄինաս ԱվետիսյանԳազՏաթևի վանքSourՇաքարային դիաբետԳլխուղեղՀին ՀռոմՍակավարյունությունԳերմանիաՌոմանոս ՄելիքյանԷկզեմաԽորանարդՄիսաք ՄեծարենցԼյարդի հիվանդություններԱկսել ԲակունցԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՆաիրի ԶարյանԵրվանդ ԱզատյանՖուտբոլՀայաստանի դրոշՖրեդերիկ ԲանտինգԱվստրալիայի ճարտարապետությունՀայոց ցեղասպանությունՄեքսիկաՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Մեսրոպ ՄաշտոցՀայաստանի զինանշանԵռանկյան բարձրությունԳարեգին ՆժդեհԿոտորակ (մաթեմատիկա)Հելլենիստական մշակույթՀիվանդությունՀայ ֆիդայական շարժումՀայաստանի առաջին հանրապետությունՎինսենթ վան ԳոգԿոկորդաբորբԷյֆելյան աշտարակԳոյական անունՀեշտոցային արտադրությունԱլբերտ ԱյնշտայնՀապավումԱվշային հանգույցների բորբոքումՆշիկաբորբԽաչակրաց արշավանքներԱլեքսանդր ԹամանյանԹթուներՍուրճՄարմնի զանգվածի ինդեքսԳեղարդի վանքՀարավային ԱմերիկաՎագինիզմՄայր Հայաստան հուշահամալիրԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀայկական ֆիլմերի ցանկՌաֆայել ՍանտիԵվրոպաՍոցիալական մեդիա մարքեթինգՇեշտՁկներԳենետիկաԷդգար ՂազարյանՏաղավար տոներԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԷստրոգեններԹռչուններՍաղմոսավանքՇրջակա միջավայրՍասունցի ԴավիթԱղավնիներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼոռու մարզԷդուարդ ՔալանթարյանԿատուներ🡆 More