Արաբներ

Արաբներ (արաբ․՝ العرب‎‎ ալ-արաբ), ժողովուրդ, որը բնակվում է Արաբական աշխարհում։ Նրանք հիմնականում ապրում են Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի կղզիների Արաբական երկրներում։

Արաբներ
العرب al-ʿarab
Արաբներ
Արաբական պետությունների լիգա
Արաբներ Արաբներ Արաբներ Արաբներ Արաբներ
Ֆիլիպ Արաբ Հովհաննես Դամասկոսցի Մուհամմադ մարգարե Ալի Յահբուր Անտարա
Արաբներ Արաբներ
ալ-Քինդի ալ-Մութանաբբի Աբու ալ-Ալա ալ-Մաարրի Իբն Խալդուն Իբն Ռուշդ
Արաբներ Արաբներ Արաբներ Արաբներ
Նագիբ Մահֆուզ Խալիլ Ջուբրան Յուսուֆ Իդրիս Բուտրուս Բուսթանի ալ-Քաուաքիբի
Արաբներ Արաբներ Արաբներ Արաբներ
Հաֆեզ ալ-Ասադ Սադդամ Հուսեյն Գամալ Աբդել Նասեր Մուամմար Կադդաֆի Յասեր Արաֆաթ
Ընդհանուր քանակ

ավելի քան 450 000 000

Բնակեցում
ԱՊԼ ԱՊԼ 400.000.000
Բրազիլիա Բրազիլիա 15 000 000
Ինդոնեզիա Ինդոնեզիա 5 000 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 4 000 000
Ֆրանսիա Ֆրանսիա 4 000 000
Իսրայել Իսրայել 1 500 000
Իրան Իրան 1 500 000
Լեզու(ներ)
Արաբերեն
Հավատք(ներ)
Իսլամ, Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հրեաներ
Արաբներ
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները։

Արաբներն առաջին անգամ հիշատակվել են մ. թ. ա. իններորդ դարի կեսերին որպես Արաբական թերակղզու ցեղեր։ Սկզբնական շրջանում արաբները եղել են Ասորեստանի կազմում (մ. թ. ա 911–612 թվականներ) և նրան հաջորդած Բաբելոնի (մ. թ. ա 626–539 թվականներ), Աքեմենյանների (մ. թ. ա 539–332 թվականներ), Սելևկյանների և Պարթևաստանի տիրապետության տակ։ Արաբական ցեղերը, որոնցից հայտնիներն էին Ղասանիդները և Լախմիդները, սկսեցին բնակություն հաստատել Սիրիական անապատի հարավում 3-րդ դարից Հռոմեական և Սասանյան կայսրությունների ժամանակ։ Ավանդաբար համարվում է, որ արաբները սերում են Իսմայելից, ով Աբրահամի որդին էր։ Արաբական անապատը համարվում է արաբների ծննդավայրը։ Կան նաև այլ արաբական խմբեր, որոնք տարածվել են ցամաքով և գոյություն ունեն հազարամյակներ։

Մինչև Բարեպաշտ խալիֆների պետության (632–661 թթ.) հզորացումը, «Արաբ» կոչում էին Արաբական թերակղզու և Սիրիական անապատի կենտրոնական և հյուսիսային մասում ապրող յուրաքանչյուր մեծ քոչվոր Սեմիթական ժողովրդի։ Ներկայումս արաբ կոչում են մեծ թվով մարդկանց, որոնց հայրենիքը Արաբական աշխարհն է, չնայած արաբերենը և արաբների մշակույթը սփռվել է Արաբական արշավանքների ժամանակ 7-րդ և 8-րդ դարերում և մեծ թվով ժողովուրդներ արաբացվել են։ Արաբները ստեղծեցին Բարեպաշտ խալիֆների (632–661 թթ.), Օմայյան (661–750 թթ.) և Աբբասյան (750–1258 թթ.) խալիֆայությունները, որոնց սահմանները արևմուտքում ձգվում էին մինչև Ֆրանսիայի հարավ, արևելքում` Չինաստան, հյուսիսում` Անատոլիա և հարավում` Սուդան։ Այն ամենամեծ ցամաքային կայսրություններից մեկն էր պատմության մեջ։ 20-րդ դարի սկզբին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը վերացավ, որի տիրապետության տակ էր Արաբական աշխարհը Մամլուքների սուլթանությունից հետո 1517 թվականից։ Օսմանյան կայսրությունը մասնատվեց տարբեր պետությունների, այդ թվում ներկայիս արաբական պետությունների։ Արաբական լիգան հիմնադրվել է 1945 թվականի մարտի 22-ին։

Ներկայումս արաբները բնակվում են Արաբական լիգայի 33 արաբական երկներում։ Արաբական աշխարհի տարածքը կազմում է 13 միլիոն կմ², Ատլանտյան օվկիանոսից հարավից մինչև Արաբական ծով արևելք, Միջերկրական ծովից հյուսիսից մինչև Սոմալի թերակղզի և Հնդկական օվկիանոս հարավից։ Բացի արաբական երկրների բնակչությունից արաբները ունեն մեծ սփյուռք։ Արաբները ունեն սեփական լեզուն, ճարտարապետությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, պարը, խոհանոցը, զգեստները, հասարակությունը, սպորտը և ավանդույթները։ Ամբողջ աշխարհում արաբների թիվը հասնում է 450 միլիոնի։ Նրանք թվաքանակով աշխարհում երկրորդ ժողովուրդն են Հան ազգությունից հետո։

Արաբները բաժանվում են խմբերի ըստ կրոնական ուղղվածության և փորձառության։ Նախաիսլամական ժամանակաշրջանում արաբները դավանում էին հեթանոսական կրոններին։ Որոշ ցեղեր ընդունել էին Քրիստոնեություն կամ Հուդայականություն։ Ներկայումնս արաբների 93%-ը դավանում է Իսլամ և կան մեծ թվով Քրիստոնեական փոքրամասնություններ։ Արաբ մուսուլմանները հիմնականում պատկանում են Սուննի, երբեմն նաև՝ Շիա, Իբադի և Ալավինական ուղղություններին։ Քրիատոնյա արաբները հիմնականում հետևում են Արևելյան Քրիստոնեական եկեղեցիներին, ինչպիսիք են Հույն ուղղափառ եկեղեցիները կամ Հույն կաթոլիկ եկեղեցիները։ Այլ ավելի փոքր կորնական փոքրամասնություններից են Բահաի հավատացյալները և Դրուզները։

Արաբները մեծ ազդեցությունն են ունեցել ժամանակակից և հնագույն աշխարհների տարբեր ոլորտների զարգացման մեջ, ինչպես օրինակ արվեստը և ճարտարապետությունը, լեզուն, փիլիսոփայությունը, դիցաբանությունը, էթիկան, գրականությունը, քաղաքականությունը, բիզնեսը, երաժշտությունը, պարը, կինոն, դեղագործությունը, գիտությունը և տեխնոլոգիան։

Ծանոթագրություններ

Արաբներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 677 Արաբներ 

Tags:

Արաբական աշխարհԱրաբական լիգաԱրաբերենԱրևմտյան ԱսիաՀյուսիսային ԱֆրիկաՍոմալի (թերակղզի)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուրալ (գետ)Միավորված ազգերի կազմակերպությունՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԷյֆելյան աշտարակԱյրին (նորավեպ)Վայոց ձորի մարզԱրտաշես Ա ԲարեպաշտՔիմիական ռեակցիաներՄեսրոպ ՄաշտոցԱրցախյան շարժումԽոնարհումՆորվեգիաԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՇնչառությունԿրիաներԱնանիա ՇիրակացիՄԻԱՎՀրայր ԴժոխքՊարագաներՄարդու ատամՀաստատուն բաղադրության օրենքԱյբուբենՀովհաննավանքԱրմեն Տիգրանյան (երգահան)Արշակունիների թագավորությունՄարքեթինգԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի թռչունների ցանկՎինսենթ վան ԳոգԳերմանիաՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԿարսԱվշային հանգույցների բորբոքումԲնությունԺողովրդավարությունԵգիպտոսՎանի հերոսամարտԽուստուփՆապաստակներԱլբերտ ՀովհաննիսյանՄիզուղիների ինֆեկցիաներԱծխաջուրՎիտամին B12 անբավարարությունԼեոնարդո դա ՎինչիՉարլի ՉապլինԿաթնասուններՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԼիոնել ՄեսսիՓղերԹթուներՍիրտ-անոթային հիվանդությունՏրդատ ԱԿիրճՇիրակի մարզԵրուսաղեմԱրտազատական համակարգՀովհաննես ԱդամյանԳուրգեն ՄահարիԳնարբուկՋոնաթան ՍվիֆթԲնության պահպանությունԱդրբեջանՕպերաՀարավային բևեռՖրեզնո (Կալիֆոռնիա)ՔանդակագործությունԺենգյալով հացՎարդավառՍատուրն (մոլորակ)ՁայնավորներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱֆրիկաՍաուդյան ԱրաբիաԱրյունահոսությունՄիսաք Մեծարենց🡆 More