Սամարայի Պետական Բժշկական Համալսարան

Սամարայի պետական բժշկական համալսարան, Սամարայում գտնվող բժշկական պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթության պետական բյուջետային ուսումնական հաստատություն։ Իրականացնում է բարձրագույն բժշկական, դեղագործական, տնտեսական և հումանիտար կրթությամբ քաղաքացիական մասնագետների պատրաստում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններից մինչև դոկտորանտուրա։ Այս բուհի բացմանը նախորդել է Սամարայի պետական համալսարանի (1919-1927) բժշկական ֆակուլտետի գոյությունը, որը փակվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Սամարայի ռազմաբժշկական ինստիտուտի (1999-2006), Ռեավիզ համալսարանի (1993-ից) մայր բուհն է։

Սամարայի պետական բժշկական համալսարան
Самарский государственный медицинский университет (СамГМУ)
ՀապավումՍամՊԲՀ
Տեսակmedical university?
Միջազգային անվանումSamara State Medical University
Նախկին անվանումներՄիջին Վոլգայի տարածաշրջանային բժշկական ինստիտուտ (1930-1934), Սամարայի բժշկական ինստիտուտ (1934-1935), Կույբիշևի բժշկական ինստիտուտ (1935-1939), Կուիբիշևի 2-րդ ռազմաբժշկական ակադեմիա (1939-1942), Դմիտրի Ուլյանվոի անվան Կույբիիշևի բժշկական ինստիտուտ (1942-1990), Սամարայի բժշկական ինստիտուտ (1990-1992)
ԿարգախոսArte et humanitate, labore et scientia
(Искусством и человеколюбием, трудом и знанием)
Հիմնադրված է1930
ՆախագահԳենադի Պետրովիչ Կոտելնիկով
ՌեկտորԱլեքսանդր Կոլսանով Վլադիմիրովիչ
Ուսանողներ8000
Դասախոսներ1500
ԵրկիրՌուսաստան
ՏեղագրությունՍամարայի Պետական Բժշկական Համալսարան Ռուսաստան, Սամարա
Հասցե443099, Սամարա, Չապաեվսկի փող., 89
Կայքwww.samsmu.ru
Ռուսաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ռուսաստան|տեղորոշման քարտեզներ]].

Պատմություն

Համալսարանը հիմնադրվել է 1930-ին ՝ որպես Միջին Վոլգայի տարածաշրջանային բժշկական ինստիտուտ (1930-1934), այնուհետև վերանվանվել Սամարայի բժշկական ինստիտուտ (1934-1935), Կույբիշևի բժշկական ինստիտուտ (1935-1939)։ Զգալի վերակազմակերպումը տեղի է ունեցել 1939 թվականին, երբ նրա բազայում ստեղծվեց 2-րդ Կույբիշևի ռազմաբժշկական ակադեմիան (1939-1942)։ Սամարղանդ տեղափոխվելուց հետո այն երկրորդ անգամ վերակազմավորվեց Դ.Ի. Ուլյանովի (1942-1990) անվան Կույբիշևի բժշկական ինստիտուտի, այնուհետև՝ Սամարայի բժշկական ինստիտուտ (1990-1992)։ 1943-1965 թվականներին` միաֆակուլտետային ինստիտուտ, 1965-ից 1990 թվականներին` բազմաֆակուլտետային։ ԿԲԻ-ՍամՊԲՀ դասախոսներից էին ռուս ամենահայտնի գիտնականները `վիրաբույժ և կլինիկական անատոմիստ Վ.Ֆ. Վինո-Յասենեցկին, միկրոկենսաբան Ն.Ֆ. Գամալեյան։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքը ղեկավարում էր ռուսական գինեկոլոգիայի հիմնադիր Ի.Ֆ. Ժորդանիան։

Վարկանիշ

Ստացել է «Էքսպերտ ՎԳ» գործակալության կազմած Անկախ Պետությունների համագործակցության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշի «D» դաս։

Կառուցվածք

Համալսարանի կառուցվածքն ընդգրկում է 13 ֆակուլտետ և ավելի քան 80 ամբիոն; սեփական կլինիկաներ` 1210 պացիենտի համար, 3 ուսումնական և 7 հետազոտական ինստիտուտներ, ինչպես նաև հետազոտական լաբորատորիա, Սամարայի պետական բժշկական համալսարանի գիտական բժշկական գրադարան (ավելի քան 600 հազար հատորների ֆոնդ), 3 ինտերնետային կենտրոն՝ 120 տեղի համար և 20-ից ավելի մուլտիմեդիոն և համակարգչային դասարաններ։ Համալսարանն ունի 6 դիսերտացիոն խորհուրդ 15 մասնագիտությամբ։ Գիտական կադրերի պատրաստումը ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում իրականացվում է 38 մասնագիտությունների գծով։ Տարեկան ավելի քան 8000 ուսանող է սովորում համալսարանում։ Ուսուցիչների անձնակազմը կազմում է ավելի քան 1500 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 2 ակադեմիկոս, Ռուսաստանի 8 գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության 3 վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վաստակավոր 19 բժիշկ։ Որպես ուսումնական հենակետեր օգտագործվում են 5 սեփական շենքեր, քաղաքի և տարածաշրջանի ավելի քան 35 կլինիկական հաստատություններ։

Ռեկտորատ

Ռեկտոր՝ պրոֆեսոր, ՌԳԱ պրոֆեսոր Կոլսանով Ալեքսանդր Վլադիմիրովիչ, բ.գ.դ.

Նախագահ՝ ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գ. Պ. Կոտելնիկով։

Պրոռեկտորներ.

  • Առաջին պրոռեկտոր՝ ուսումնադաստիարակչական և սոցիալական աշխատանքի գծով պրոռեկտոր — դ.գ.դ., պրոֆեսոր Ավդեեվա Ելենա Վլադիմիրի:
  • Գիտական ու նորարարական աշխատանքների գծով պրոռեկտոր — բ.գ.դ. Բորիսովա Օլգա Վյաչեսլավովնա:
  • Բուժական աշխատանքների գծով պրոռեկտոր, մասնագիտական կրթության ինստիտուտի տնօրեն, — բ.գ.դ, պրոֆեսոր Կորիմասով Եվգենի Անատոլեվիչ:
  • Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՍամՊԲՀ-ի կլինիկաների գլխավոր բժիշկ — բ.գ.դ., դոցենտ Սոնիս Ալեքսանդր Գրիգորևիչ:
  • վարչատնտեսական և կադրային աշխատանքների գծով պրոռեկտոր —մ.գ.թ. Ժիվցով Վլադիմիր Յուրևիչ։

Ֆակուլտետներ

  • Բուժական (դեկան — բ.գ.թ., դոցենտ Կոնստանտինով Դմիտրի Յուրևիչ, դեկանի տեղակալներ՝ բ.գ.թ., դոցենտ Իվանով Միխայիլ Ֆյոդորովիչ, բ.գ.թ., դոցենտ Չեմիդրոնով Սերգեյ Նիկոլայևիչ)
  • Մանկաբուժական (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Մակարով Իգոր Վալերևիչ, դեկանի տեղակալ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ժիրնով Վիտալի Ալեքսանդրովիչ)
  • Ստոմատոլոգիական (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Պոտապով Վլադիմիր Պետրովիչ)
  • Դեղագործական (դեկան — դ.գ.դ. Պետրուխինա Իրինա Կոնստանտինովնա)
  • Բժշկականխարգելիչ (դեկան — բ.գ.դ., պրոֆեսոր Բերեզին Իգոր Իվանովիչ)
  • Բժշկական հոգեբանություն (դեկան — դոցենտ Զախարով Ելենա Վլադիմիրովնա)
  • Էկոնոմիկայի և առողջապահության կառավարման (դեկան — դոցենտ Զախարով Ելենա Վլադիմիրովնա)
  • Օտարերկրյա ուսանողների պատրաստման (դեկան — բ.գ.թ., դոցենտ Գորբաչով Դմիտրի Օլեգովիչ)
  • Մինչհամալսարանական ուսուցման (դեկան — ք.գ.թ., դոցենտ Վորոնին Ալեքսանդր Վասիլևիչ)

Ինստիտուտներ

  • Ինովացիոն զարգացման ինստիտուտ (տնօրեն, բ.գ.թ., դոցենտ՝ Չապլիգին Սերգեյ Սերգեևիչ)
  • Փորձարարական բժշկության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտ (տնօրեն, կ.գ.դ., դոցենտ՝ Լիմարեվա Լարիսա Վլադիմիրովնա)
  • Ստոմատոլոգիական ինստիտուտ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր՝ Տրունին Դմիտրի Ալեքսանդրովիչ, տնօրենի տեղակալ՝ բ.գ.թ., դոցենտ Պոնոմարեվ Անդրեյ Վիկտորովիչ)
  • Բուժքույրական կրթության ինստիտուտ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր՝ Կարասեվա Լարիսա Արկադևնա, քարտուղար-գործավար՝ Ֆոմիչև Դանիլ Սերգեևիչ)
  • Մասնագիտական կրթության ինստիտուտ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կորիմասով Եվգենի Անատոլևիչ)
  • Վերականգնողական բժշկության և վերականգնողականություն ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Յաշկով Ալեքսանդր Վլադիմիրովիչ)
  • Հեմատոլոգիայի, տրանսֆուզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիդկին Իգոր Լեոնիդովիչ)
  • Հիգիենայի և մարդու էկոլոգիայի ԳՀԻ (տնօրեն, բ.գ.դ., Սազոնովա Օլգա Վիկտորովնա)
  • Ոչ իոնացնող ճառագայթման ԳՀԻ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Ժուկով Բորիս Նիկոլաևիչ)
  • Պրոֆպատոլոգիայի ԳՀԻ
  • Ակնաբուժության ԳՀԻ (տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Զոլոտարյով Անդրեյ Վլադիմիրովիչ)

Կլինիկական կառուցվածքային ստորաբաժանումներ

  • ՍամՊԲՀ կլինիկաներ (գլխավոր բժիշկ՝ բ.գ.դ., դոցենտ Ա.Գ. Սոնիս)

Գիտակրթական կենտրոններ

  • Ապացուցողական բժշկության (ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր՝ Ա. Ս. Շպիգել)
  • Տեխնոլոգիաների (ղեկավար՝ բ.գ.դ.,. դոցենտ Ն. Վ. Պոպով)
  • Նոր նյութերի

Նշումներ

Գեղարվեսական գրականության մեջ հիշատակումներ

  • Գ. Լ. Ռատների գրքերում՝ «երիտասարդ վիրաբույժի խորհուրդները», «Իմ մասնագիտությունը՝ վիրաբույժ», «Ինչպես կենդանի դուրս գալ հիվանդանոցից»
  • Նիկոլայ Կաշտանովայի ակնարկներում

Հղումներ

Tags:

Սամարայի Պետական Բժշկական Համալսարան ՊատմությունՍամարայի Պետական Բժշկական Համալսարան ՎարկանիշՍամարայի Պետական Բժշկական Համալսարան ԿառուցվածքՍամարայի Պետական Բժշկական Համալսարան ՆշումներՍամարայի Պետական Բժշկական Համալսարան Գեղարվեսական գրականության մեջ հիշատակումներՍամարայի Պետական Բժշկական Համալսարան ՀղումներՍամարայի Պետական Բժշկական Համալսարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Գևորգ ԷմինԵռանկյան մակերեսԾխախոտՕքեյԱղիների բորբոքային հիվանդությունՀավերժության հայկական նշանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀեշտոցի սնկային վարակԵրևանի պետական համալսարանՎազգեն Ա ԲուխարեստցիՆեմեսիս գործողությունԴիզայնԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԳյումրիՓողԳևորգ ՄկրտչյանՕսմանյան կայսրությունՈւկրաինաԻնդոնեզիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Թվաբանական պրոգրեսիաԿարմիր գիրքԺամՈւիլյամ ՇեքսպիրԼյարդի հիվանդություններՀայերեն հայհոյախոսությունՍպիտակավոր վանքՏիգրան ՊետրոսյանԱշտարակ (քաղաք)ԼեյկոցիտԾիածանՎանի թագավորությունՎահագն ԴավթյանՎարդգես ՍուրենյանցԲարդ նախադասությունԷլեկտրոլիզԱմբողջ թիվՓորլուծությունՎահագնԴանթեական առասպելՍաղմոսավանքՀայկական գորգԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿոկորդաբորբՎինի ԹուխԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՏորք ԱնգեղՀայաստանի զինանշանՀարադրությունՀարկԾնեբեկՎիտամին AԵրեխայի իրավունքներԱնահիտ ՊարսամյանԹաթուլ ԿրպեյանՄարքեթինգԼիտրՀարցական նշանԾծմբական թթուՆեպտունԿենսաբանական դասակարգումԼևոն ՇանթԱրամ ԽաչատրյանԳարեգին ԲՍևանա լիճԱրձակԱրիստոտելԳերմանիաՄեծ ՄհերՆոր ԶելանդիաՆապաստակներՎարդան Ղուկասյան (Դոգ)ԷկոլոգիաՎայոց ձորի մարզՄեր թաղը (պատմվածաշար)ԲառարանՀարավային Կորեա🡆 More