Սաղմնաբանություն, էմբրիոլոգիա (հին հունարեն՝ ἔμβρυον - էմբրիոն, սաղմ + -λογία, λόγος - գիտություն), գիտություն սաղմնային զարգացման մասին։ Ավելի լայն իմաստով այն ուսումնասիրում է նաև օրգանիզմների նախասաղմնային զարգացումը (սեռական բջիջների առաջացումը), բեղմնավորումը, սաղմնածագումը, զարգացման թրթուրային, ետսաղմնային և ետծննդյան շրջանները մինչև հասուն, բազմացման ընդունակ օրգանիզմի առաջացումը։
Այսպիսով դժվար է հստակ սահման անցկացնել սաղմնաբանության և անհատական զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության՝ զարգացման կենսաբանության միջև։
Սաղմնաբանության հիմնադիրներն են Հիպոկրատը և Արիստոտելը։ Գիտության հետագա զարգացումը կապված է Վ․ Հեսրվեի, Ա․ Լնենհուկի, Մ․ Մալպիգիի և ուրիշների անունների հետ։ Ժամանակակից սաղմնաբանության հիմնադիրը Կ․ Մ․ Բերն է։
Չ․ Դարվինի տեսության վրա հիմնված էվոլյուցիոն համեմատական սաղմնաբանության հիմքը դրվել է Ա․ Կովափսկու և Ի․ Մեչնիկովի աշխատանքներում։
Ժամանակակից սաղմնաբանությանն մեջ մեծ ավանդ ունեն Ա․ Սևերցովը, Հ․ Շպևէանը, Վ․ Շիետկևիչը և ուրիշներ։
Սաղմնաբանության հիմնական խնդիրը մեկ բջջից առաջացած հարյուր միլիարդավոր բջիջներից կազմված կառուցվածքային, ֆունկցիոնալ և կենսաքիմիական բարդ համակարգի՝ օրգանիզմի առաջացման պարզաբանումն է։
Կախված հետազոտության խնդիրներից և մեթոդներից՝ տարբերում են սաղմնաբանության.
Վերջին տասնամյակներում ամենամեծ զարգացման է հասել փորձառական սաղմնաբանություն, որի նվաճումների շնորհիվ բացահայտվել են բջիջների և հյուսվածքների ձևագոյացման, տարբերակման, բազմացման և աճի կարգավորման, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի և նրա առանձին մասերի փոխազդեցության կարևորագույն մեխանիզմները։ Ըստ ժամանակակից սաղմնաբանության սաղմնածագումը և անհատական զարգացումը տեղի են ունենում բեղմնավորում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմնաբանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 150)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սաղմնաբանություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.