Սալլի Ֆիլդ: ամերիկացի դերասանուհի

Սալլի Ֆիլդ (անգլ.՝ Sally Field, նոյեմբերի 6, 1946(1946-11-06), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, նաև երգչուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։

Սալլի Ֆիլդ: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք
Սալլի Ֆիլդ
անգլ.՝ Sally Field
Սալլի Ֆիլդ: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք
Ծնվել էնոյեմբերի 6, 1946(1946-11-06)[…] (77 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Birmingham High School?
ՔաղաքացիությունՍալլի Ֆիլդ: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Richard Dryden Field?, մայր՝ Margaret Field?
Երեխա(ներ)Փիթեր Քրեյգ և Eli Craig?
Պարգևներ և մրցանակներ

Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, ստացել է 2 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, 2 Ոսկե Գլոբուս և 3 Էմմի։

Կենսագրություն

Սալլի Մարգարետ Ֆիլդը ծնվել է 1946 թվականին բանակի սպա Ռիչարդ Դրայդենի և դերասանուհի Մարգարետ Ֆիլդի ընտանիքում։ Նրանք ամուսնալուծվել են 1950 թվականին, որից հետո մայրը՝ Մարգարետը, ամուսնացել է դերասան և կասկադյոր Ջոն Մահոնիի հետ։

Սալլի Ֆիլդը ավարտել է Լոս Անջելեսի տարածաշրջանի Պորտոլի դպրոցը, ապա սովորել Բիմինգհեմի միջնակարգ դպրոցում։ Ավելի ուշ ավարտել է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիան։

Կարիերա

Ֆիլդը սկսել է իր կարիերան 16 տարեկանում, հանդես գալով հեռուստատեսային նախագծերում, որոնցից են «Ջիջեթ» (1965 - 1966) և «Թռչող միանձնուհին» (1967 - 1970)։ Առաջին լուրջ հաջողությունը ունենում է 1976 թվականին հեռուստատեսային «Սիբիլ» հոգեբանական դրամայում խաղալով գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանանում է Էմմի մրցանակի, իսկ մեկ տարի անց առաջադրվում է Ոսկե Գլոբուսի «Սմոկին և ավազակը» ֆիլմի համար։

Նրա ամենանշանավոր դերերից մեկը դառնում է 1979 թվականին նկարահանված «Նորմա Ռեյ» ֆիլմը, որի համար նա ստանում է մի շարք մրցանակներ, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Կաննի կինոփառատոնի մրցանակ և այլն։ Կինոյում նա խաղում է տարբեր ժանրի ֆիլմերում, դրամա, կատակերգություն և այլն։ 1984 թվականին նկարահանված «Տեղ սրտի մեջ» դրամայում մարմնավորած դերի համար ստանում է իր 2-րդ Օսկարը։ 1980-90 ական թթ. մյուս նշանավոր ֆիլմերից են «Մերֆիի սերը», «Պողպատե մագնոլիաներ», «Ոչ առանց իմ դստեր», «Միսիս Դաութֆայթեր», «Ֆորեսթ Գամփ» և այլն։

Սկսած 1990-ական թթ. կեսից Ֆիլդը սկսում է քիչ նկարահանվել և զբաղվում է ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ։ 3 ֆիլմի ռեժիսոր է, 5-ից ավելի ֆիլմերի պրոդյուսեր։

2000-ական թթ. սկսած նկարահանվում է սերիալներում, որոնցից են «Շտապ օգնություն», «Եղբայրներ և քույրեր», որոնց համար ստացել է Էմմի մրցանակ։

Անձնական կյանք

Սալլի ֆիլդը 2 անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը Սթիվեն Քրեյգն էր, ումից ունեցել է 2 երեխա, Պիտեր Քրեյգ (ծն. 10.11.1969 թ., գրող է մասնագիտությամբ) և Էլի Քրյեգ (ծն. 25.05.1972, ռեժիսոր և դերասանուհի)։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին, որից հետո նա սիրավեպ է ունենում դերասան Բերտ Ռեյնոլդսի հետ, ում հետ նա հանդես է գալիս մի քանի ֆիլմերում։

1984 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է պրոդյուսեր Ալան Գրիսմանի հետ, նրանք ունեցել են մեկ որդի՝ Սեմյուել (ծն. 02.12.1987 թ.)։ 1988 թվականի հոկտեմբերի 29-ին նա իր ընտանքի հետ վթարի է ենթարկվում ինքնաթիռում։ Վթարի հետևանքով ոչ ոք չի մահանում, ուղևորներից մի քանիսը ստանում են վնասվածքներ։ Ֆիլդն ու Գրիսմանը բաժանվեցին 1993 թվականին։

Մոտ քսան տարի դերասանուհին մենակ է ապրում, սակայն իր խոսքերով իրեն այդ կյանքը դուր է գալիս։

Սալլի Ֆիլդը ընկերական հարաբերությունների մեջ է Հոլիվուդյան դերասանուհիներ Գոլդի Հոունի և Ջեյն Ֆոնդայի հետ։

Ֆիլմագրություն

Նկարահանվել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում, դրանցից նշանավորներն են.

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դեր
1967 Ճանապարհ դեպի Արևմուտք The Way West Մերսի Մակբի
1976 Մնա սոված Stay Hungry Մարիի Թեյթ Ֆարնսվորտ
1977 Սմոկին և ավազակը Smokey and the Bandit Քերրի
Հերոսները Heroes Քերոլ Բելլ
1978 Վերջ The End Մերի Էլլեն
Հուպեր Hooper Գվեն Դոյլ
1979 Նորմա Ռեյ Norma Rae Նորմա Ռեյ
Պոսեյդոնի գերիները Beyond the Poseidon Adventure Սելեստա Ուիթմեն
1980 Սմոկին և ավազակը 2 Smokey and the Bandit II Քերրի
1981 Գյուղական ճանապարհներ Back Roads Էմի Պոստ
Առանց չար մտքի Absence of Malice Մեգան Քարթեր
1982 Համբուրիր ինձ հաջողությունից առաջ Kiss Me Goodbye Քեյ Բիլանս
1984 Տեղ սրտի մեջ Places in the Heart Էդնա Սպոլդինգ
1985 Մերֆիի սերը Murphy’s Romance Էմմա Մորիարտի
1987 Հանձնվեք Surrender Դեյզի Մորգան
1988 Հրապույր Punchline Լայլա Կրիցիկ
1989 Պողպատե մագնոլիաներ Steel Magnolias Մեյլին Իտանտեն
1991 Առանց իմ աղջկա ոչ մի տեղ Not Without My Daughter Բեթթի Մահմուդի
Մեծ փրփուր Soapdish Սելեստա Թալբերգ / Մեգգի
1993 Միսսիս Դաութֆայթեր Mrs. Doubtfire Միրանդա Հիլարդ
1994 Ֆորեսթ Գամփ Forrest Gump միսսիս Գամփ
1996 Ակն ընդ ական Eye for an Eye Կարեն Մակկեն
2001 Ասա, որ դա այդպես չէ Say It Isn’t So Վալդիմ Ունիգֆիլդ
2003 Օրենքով շիկահեր 2 Legally Blonde 2: Red, White and Blonde Վիկտորիա Ռուդդ
2006 Երկու շաբաթ Two Weeks Անիտա Բերգման
2012 Նոր Սարդ-մարդը The Amazing Spider-Man Մեյ
Լինքոլն Lincoln Մերի Թոդ Լինքոլն

Նկարներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սալլի Ֆիլդ: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Ֆիլդ» հոդվածին։

Tags:

Սալլի Ֆիլդ ԿենսագրությունՍալլի Ֆիլդ ԿարիերաՍալլի Ֆիլդ Անձնական կյանքՍալլի Ֆիլդ ՖիլմագրությունՍալլի Ֆիլդ ՆկարներՍալլի Ֆիլդ ԾանոթագրություններՍալլի Ֆիլդ Արտաքին հղումներՍալլի Ֆիլդ1946d:Q187033Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ԿալիֆոռնիաՆոյեմբերի 6ՌեժիսորՓասադենա (Կալիֆոռնիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿոկորդիլոսներԳերճնշումՎերք Հայաստանի (վեպ)ՉակերտներՆոյՕշական (գյուղ)ԿիստաՀաղարծնի վանքՆար-ԴոսԽատուտիկ սովորականՎիտամին AՇունԵռանկյան բարձրությունՀեշտոցային արտադրությունՍաղմոսավանքԱդրբեջանի զինված ուժերՄեծապատիվ մուրացկաններՄիզուղիների ինֆեկցիաներՀայերենՀայկական խոհանոցԳաստրիտԿոտայքի մարզԿաթվածՍննդային ալերգիաԽորանարդԱմպրոպԹոքի քաղցկեղՏաթևի վանքՀարսնացու հյուսիսիցՀայաստանի լեռներԱնտառԱստվածՍտեփանավանի դենդրոպարկՎարդգես ՍուրենյանցՄարդու աչքՕլիմպիական խաղերԱղավնիներԷլենի օրագիրըՎիտամին DՍրտամկանի բորբոքումՄխիթար ԳոշՈւիլյամ ՇեքսպիրՎազգեն Ա ԲուխարեստցիՍուրբ Յոթ ՎերքՆյու ՅորքԲնությունՍպիտակուցներՈւրցՋրծաղիկԻսպանիաՆշիկաբորբՄակդիրԵրազՏիգրան ՄեծՊելեՄխիթարյան միաբանությունԴերանունՄարդու պապիլոմավիրուսՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյԷպիլեպսիաՍրտամկանի ինֆարկտՀավասարասրուն եռանկյունՄիջին ականջի բորբոքումԿրոնը ՀայաստանումՍուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)Վլադիմիր ԼենինՄարսողական համակարգՊարբերական հիվանդությունՄարդու ատամԽաչատուր ԱբովյանՄաղադանոսԿարսի պայմանագիրՀիպերթիրեոզԱպրիլի 30ՀեմոգլոբինԱրագածոտնի մարզՀեշտոց🡆 More