Ռուի Կոշտա: պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռուի Մանուել Սեզար Կոշտա (պորտ.՝ Rui Manuel César Costa, մարտի 29, 1972(1972-03-29), Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ներկայումս «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի նախագահն է։

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն
Ռուի Կոշտա
պորտ.՝ Rui Costa
Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուի Մանուել Սեզար Կոշտա
Քաղաքացիությունը Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1972(1972-03-29) (52 տարեկան)
Ծննդավայր Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1977—1990 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1991 Պորտուգալիա Ֆաֆի 38 (6)
1991—1994 Պորտուգալիա Բենֆիկա 107 (18)
1994—2001 Իտալիա Ֆիորենտինա 239 (40)
2001—2006 Իտալիա Միլան 169 (4)
2006—2008 Պորտուգալիա Բենֆիկա 43 (5)
Ազգային հավաքական
1990 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 18) 4 (1)
1990—1991 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 20) 11 (1)
1991—1994 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ 21) 19 (7)
1993—2004 Պորտուգալիա Պորտուգալիա 94 (26)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը ինչպես նաև Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը։ Կոշտան հիմնականում խաղացել է հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և հատկապես աչքի է ընկել իր հիանալի տեխնիկայով, խաղային և գոլ խփելու ունակություններով։ Պելեն նրան համարել է 125 լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Կոշտան իր կարիերայի մեծ մասը անցկացրել է Պորտուգալիայում (հանդես է եկել «Բենֆիկայի» կազմում) և Իտալիայում (հանդես է եկել «Ֆիորենտինայի» և «Միլանի» կազմում), հայտնի է «Մաեստրո» մականունով։ Իր կարիերայի 17 տարիների ընթացքում նվաճել է մի շարք գավաթներ։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 94 հանդիպման՝ խփելով 26 գոլ։ Հավաքականի հետ մասնակցել է 3 Եվրոպայի առաջնությունների (1996, 2000, 2004) և մեկ Աշխարհի առաջնության (2002

Ակումբային կարիերա

«Բենֆիկա»

5 տարեկան հասակում Կոշտան համալրել է «Բենֆիկայի» մանկապատանեկան թիմի ճամբարը։ Մարզման 10 րոպեներից հետո Պորտուգալիայի անվանի խաղացող Էյսեբիոն (որը հետևում էր մարզմանը) հիացել է Կոշտայի խաղային ունակություններով։ Ընդհուպ մինչև 1990 թվականը հանդես է եկել «Բենֆիկայի» երիտասարդական թիմում։ Իր առաջին մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Ֆաֆի» ակումբի կազմում։

1991 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունից (որի արդյունքներով Պորտուգալիան չեմպիոն է հռչակվել) հետո վերադարձել է «Բենֆիկա»։ «Բենֆիկայում» իր առաջին ամբողջական մրցաշրջանում պարբերաբար հանդես է եկել թիմի կազմում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նրա դերը թիմի խաղային ասպարեզում որոշիչ է եղել, այդ իսկ պատճառով լիսաբոնյան ակումբը նվաճել է երկու գավաթ։

Բենֆիկայի կազմում անցկացրած վերջին երկու մրցաշրջաններում դարձել է Պորտուգալիայի գավաթակիր և ազգային առաջնության չեմպիոն։ Վերջին 11 տարիների ընթացքում դա «արծիվների» չեմպիոնական վերջին տիտղոսն էր։

«Ֆիորենտինա»

«Բենֆիկայում» անցկացրած երրորդ մրցաշրջանի վերջնամասում իտալական «Ֆիորենտինան» երիտասարդ կիսապաշտպանի համար առաջարկել է 1 200 էսկուդո (մոտավորապես 6 մլն․ եվրո)։ Քանի որ «արծիվները» ֆինանսական ճգնաժամ էին ապրում, Կոշտային այլ բան չէր մնում քան պարզապես հեռանար ակումբից։

Չնայած այդ ժամանակների լավագույն կիսապաշտպանների հետ մրցակցությանը ի դեմս Զինեդին Զիդանի, Կոշտան մի քանի անգամ ճանաչվել է Սերիա A-ի լավագույն 10 համար։ «Ֆիորենտինայից» հեռանալու մասին պարբերաբար շշուկներ են տարածվել, քանի որ նրանով շատ ակումբներ են հետաքրքրվել։ Սակայն «Ֆիորենտինայից» հեռացել է ակումբի ֆինանսական ճգնաժամում հայտնվելուց մեկ մրցաշրջան շուտ։ Ֆլորենցիական ակումբի հետ Կոշտան կրկնակի անգամ արժանացել է Իտալիայի գավաթին ինչպես նաև Իտալիայի սուպերգավաթին։ 2001 թվականի հունիսին «Ֆիորենտինան» համաձայնել է 140 մլրդ․ լիրայի դիմաց «Պարմային» վաճառել Կոշտայի և Ֆրանչեսկո Տոլդոյի տրանսֆերները։ Թե Կոշտան և թե Տոլդոն հրաժարվել են «Պարմա» տեղափոխվել, փոխարենը համալրել էն համապատասխանաբար «Միլանի» և «Ինտերի» շարքերը՝ ընդհանուր տրանսֆերային նույն գումարի դիմաց։

«Միլան»

Ֆատիհ Տերիմը հանդիսանալով «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչը 2001 թվականին թիմից հեռանալուն պես իր հետ «Միլան» է տարել Կոշտային, վերջինիս տրանսֆերը արժեցել է 85 մլրդ․ լիրա։ Այդպիսով Կոշտայի տրանսֆերը ամենաթանկն է դարձել «Միլանի» ողջ պատմության մեջ։

2001 թվականի սեպտեմբերի 27-ին Կոշտան իր անդրանիկ գոլն է խփել «Միլանի» կազմում Եվրոպայի լիգայի շրջանակում բելառուսական «ԲԱՏԷ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ (4։ 0)։ Կոշտան նաև աչքի է ընկել «ԲԿՄԱ Սոֆիայի» (պատասխան հանդիպում) և «Հապոելի» (քառորդ եզրափակիչ) դեմ հաղթական հանդիպումներում՝ իր խփած գոլերով։

Մայիսյան եզրափակիչ խաղերի շրջանակում «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ խաղացել է ընդհամենը 30 րոպե քանի որ բրազիլացիներ Ռիվալդոն և Սերժինյոն հանդես էին գալիս հարձակման գծում։ 2003 թվականին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Յուվենտուսի» դեմ եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով փոխարինվել է, իսկ «ռոսոներիները» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում տիրացել են բաղձալի գավաթին։ Նաև մասնակցել է սույն թվականի օգոստոսի 29-ին ՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում «Պորտույի» դեմ կայացած հաղթական (1։ 0) հանդիպմանը։

2003-2004 թվականներին բրազիլացի Կակայի «Միլան» տեղափոխվելուն պես Կոշտայի խաղային ժամանակը սահմանափակվել է։

Վերադարձ «Բենֆիկա»

2006 թվականի մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել Կոշտայի «Բենֆիկա» վերադառնալու մասին։ Կոշտան «Միլանը» լքել է երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո։ Կոշտան իր հերթին հրաժարվել է իր «Միլանի» հետ կնքած տարեկան պայմանագրից՝ այն բանից հետո ինչ Կոշտան տարեց տարի «երազում էր» Բենֆիկա վերադառնալու մասին։ 2006 թվականի օգոստոսին Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում վիեննական Աուստրիայի դեմ (1։ 1) կայացած հանդիպման ժամանակ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։ «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման 21-րդ րոպեին Կոշտան գրավել է մրցակցի դարպասը։ Հանդիպման արդյունքում Բենֆիկան 3։ 0 հաշվով հաղթանակ է տոնել և պայքարը շարունակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Մրցաշրջանի սկսելուց հետո Կոշտան լուրջ վնասվածք է ստացել ինչի պատճառով շարքից դուրս է մնացել 3 ամիս։ Խաղադաշտ է վերադարձել 2007 թվականին՝ Պորտուգալիայի գավաթի չորրորդ փուլի շրջանակում «Օլիվեյրա-դու-Բայրուի» դեմ հանդիպման ժամանակ։ Վերադառնալուց հետո համարվել է Ֆերնանդու Սանտուշի գլխավորած «Բենֆիկայի» մեկնարկային կազմի հիմնական խաղացող։ Առաջին մրցաշրջանի արդյունքներով «Բենֆիկան» մրցաշարային աղյուսակում առջևում է թողել «Պորտույին» և «Սպորտինգին»։ Այլ մրցաշարերում ցույց տված արդյունքները նույնպես գոհացնող չեին․ ակումբը 1/8 եզրափակիչ հանդիպման արդյունքով զրկվել է ազգային գավաթի հետագա պայքարից բացի այդ նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ քառորդ եզրափակիչ դիմակայությունում զիջելով իսպանական «Էսպանյոլին»։

Նախքան 2007/2008 մրցաշրջանի սկիզբը Կոշտան հայտարարել է որ վերոնշյալ մրցաշրջանը վերջինն է լինելու իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ։ 2007/2008 մրցաշրջանից առաջ հեռացվել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, վերջինիս փոխարինելու է եկել Խոսե Անտոնիո Կամաչոն, որի գլխավորությամբ Կոշտան մնացել է մեկնարկային կազմի խաղացող։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու գործընթացում։ Որակավորման փուլի շրջանակում «Կոպենհագենի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Կոշտան որոշիչ դեր է ունեցել նաև դանիական ակումբի դեմ պատասխան հանդիպման ժանանակ, որտեղ «Բենֆիկան» նվազագույն 1։ 0 հաշվով հաղթանակ է տարել և ապահովել է իր երրորդ անընդմեջ ներկայությունը խմբային փուլում։

2007 թվականի սեպտեմբերին «Բենֆիկա» վերադառնալուց հետո առաջնությունում հեղինակել է իր առաջին գոլը «Նասիոնալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Հաջող մրցելույթների շնորհիվ 2007 թվականի սեպտեմբերին ճանաչվել է «ամսվա խաղացող»։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բենֆիկան» մրցել է Կոշտայի նախկին ակումբ «Միլանի» դեմ։ «Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում պորտուգալական ակումբը 2։ 1 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի նկատմամբ։ Էշտադիու դա Լուշ մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումը ավարտվել է 1։ 1 հաշվով։ Խմբային փուլի արդյունքներով «Բենֆիկան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (առջևում թողնելով «Միլանին» և «Սելտիկին»)՝ պայքարը շարունակելով Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլում։

Առաջնության արդյունքներով «Բենֆիկային» չի հաջողվել գրավել երրորդ հորիզոնականը, որը բաժին է հասել առաջնության նորեկ «Վիտորիային»։ Բենֆիկա նաև դուրս է մնացել Եվրոպայի լիգայից՝ 1/8 երփակչում զիջելով իսպանական «Խետաֆեին»։

Իր վերջին հանդիպումը Կոշտան խաղացել է 2008 թվականի մայիսի 11-ին «Էշտադիու դա Լուշ» մարզադաշում «Վիտորայի» դեմ հանդիպման ժամանակ։

Միջազգային կարիերա

1991 թվականի ամռանը Կոշտայի մրցելույթները «Ֆաֆեում» այնքան են տպավորել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մազիչ Կարլուշ Կեյրուշին, որ վերջինս Կոշտային հրավիրել է երիտասարդական հավաքական՝ երիտասարդական Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով (մրցաշարի արդյունքներով պորտուգալացիները չեմպիոն են հռչակվել)։ Կոշտայի որոշիչ 11-մետրանոցը Բրազիլիայի հավաքականի դեմ եզրփակիչ հանդիպման ժամանակ օգնել է թիմին տիրանալ բաղձալի գավաթին։

Կոշտան համարվում է Պորտուգալիայի հավաքականի ամենակայուն խաղացողներից մեկը։ Թիմը հասել է մինչև Եվրո 1996-ի քառորդ եզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ և Եվրո 2004-ի եզրափակիչ։

Կոշտան որոշիչ դեր է ունեցել հատկապես Եվրո 2004-ի քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի դեմ դիմակայության ժամանակ՝ լրացուցիչ ժամանակում գրավելով մրցակցի դարպասը։

Կոշտան նաև մասնակցել է 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում կայացած Աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարի շրջանակում էլ Կոշտան ստացել է իր կարիերայի միակ կարմիր քարտը՝ Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ։

Չնայած նրան որ Կոշտան հիմնականում փոխանցումներ էր մատակարարում, նա անցկացրած 94 հանդիպումներում դարձել է 26 գոլի հեղինակ։ Կոշտան Պորտուգալիայի հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով 8-րդն է իսկ արդյունավետությամբ՝ 7-րդը։

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդհամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆաֆի (վարձակալություն) 1990/91 Սեգունդա 38 6 0 0 38 6
Բենֆիկա 1991/92 Սուպերլիգա 21 4 3 0 7 0 1 0 32 4
1992/93 23 4 4 1 4 0 1 0 32 5
1993/94 34 5 3 1 8 4 2 0 47 10
Ընդհանուր 78 13 10 2 19 4 4 0 111 19
Ֆիորենտինա 1994/95 Սերիա A 31 9 4 0 35 9
1995/96 34 4 7 2 41 6
1996/97 28 2 1 0 8 0 1 0 38 2
1997/98 32 3 5 2 37 5
1998/99 31 10 7 4 1 0 39 14
1999/2000 30 4 4 0 14 2 48 6
2000/01 29 6 7 2 2 0 38 8
Ընդհանուր 215 38 35 10 25 2 1 0 276 50
Միլան 2001/02 Սերիա A 22 0 1 0 10 3 33 3
2002/03 25 0 5 1 18 0 48 1
2003/04 28 3 4 0 6 0 3 0 41 3
2004/05 24 1 4 0 9 0 1 0 38 1
2005/06 25 0 3 3 4 0 32 3
Ընդհանուր 124 4 17 4 47 3 4 0 192 11
Բենֆիկա 2006/07 Սուպերլիգա 14 0 3 0 5 1 22 1
2007/08 29 5 4 3 12 2 0 0 45 10
Ընդհանուր 43 5 7 3 17 3 0 0 67 11
Ակումբային կարիերայի ընթացքում 498 66 69 19 108 12 9 0 684 97

Միջազգային

Հավաքականի կազմում անցկացրած հանդիպումները և խփած գոլերը
Հավաքական Տարի Հանդիպում Գոլեր
Պորտուգալիա 1993 7 2
1994 5 1
1995 7 3
1996 11 2
1997 4 0
1998 5 3
1999 9 6
2000 13 3
2001 6 0
2002 7 2
2003 11 1
2004 9 3
Ընդհանուր 94 26
Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռուի Կոշտայի խփած գոլերի ցանկը
Ամսաթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 1993 թվականի հունիսի 19 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Մալթա 2–0 4–0 ԱԱ 1994 (որակավորման փուլ)
2 1993 թվականի սեպտեմբերի 5 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Էստոնիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Էստոնիա 1–0 2–0 ԱԱ 1994 (որակավորման փուլ)
3 1994 թվականի սեպտեմբերի 7 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հյուսիսային Իռլանդիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հյուսիսային Իռլանդիա 1–0 2–1 Եվրո 1996 (որակավորման փուլ)
4 1995 թվականի օգոստոսի 15 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիխտենշտայն Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիխտենշտայն 3–0 7–0 Եվրո 1996 (որակավորման փուլ)
5 6–0
6 1995 թվականի սեպտեմբերի 15 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Իռլանդիա 1–0 3–0 Եվրո 1996 (որակավորման փուլ)
7 1996 թվականի հունվարի 24 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ֆրանսիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ֆրանսիա 2–1 2–3 Ընկերական հանդիպում
8 1996 թվականի հոկտեմբերի 9 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ալբանիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ալբանիա 3–0 3–0 ԱԱ 1998 (որակավորման փուլ)
9 1998 թվականի օգոստոսի 19 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Մոզամբիկ 1–0 2–1 Ընկերական հանդիպում
10 2–0
11 1998 թվականի սեպտեմբերի 6 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հունգարիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հունգարիա 3–1 3–1 Եվրո 2000 (որակավորման փուլ)
12 1999 թվականի մարտի 31 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիխտենշտայն Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիխտենշտայն 1–0 5–0 Եվրո 2000 (որակավորման փուլ)
13 5–0
14 1999 թվականի հունիսի 9 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիխտենշտայն 7–0 8–0 Եվրո 2000 (որակավորման փուլ)
15 8–0
16 1999 թվականի օգոստոսի 18 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Անդորա 1–0 4–0 Ընկերական հանդիպում
17 1999 թվականի հոկտեմբերի 9 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հունգարիա 1–0 3–0 Եվրո 2000 (որակավորման փուլ)
18 2000 թվականի մարտի 29 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Դանիա 1–1 2–1 Ընկերական հանդիպում
19 2000 թվականի օգոստոսի 16 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լիտվա 3–1 5–1 Ընկերական հանդիպում
20 2000 թվականի սեպտեմբերի 3 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Էստոնիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Էստոնիա 1–0 3–1 ԱԱ 2002 (որակավորման փուլ)
21 2002 թվականի հունիսի 10 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Հարավային Կորեա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լեհաստան 4–0 4–0 ԱԱ 2002
22 2002 թվականի հոկտեմբերի 16 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Շվեդիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Շվեդիա 3–2 3–2 Ընկերական հանդիպում
23 2003 թվականի հոկտեմբերի 11 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ալբանիա 3–2 5–3 Ընկերական հանդիպում
24 2004 թվականի մայիսի 29 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Լյուքսեմբուրգ 3–0 3–0 Ընկերական հանդիպում
25 2004 թվականի հունիսի 16 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Ռուսաստան 2–0 2–0 Եվրո 2004
26 2004 թվականի հունիսի 24 Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիա Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Անգլիա 2–1 2–2 Եվրո 2004

Նվաճումներ

Թիմային

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  «Բենֆիկա»

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  «Ֆիորենտինա»

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  «Միլան»

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն  Պորտուգալիայի հավաքական

  • Երիտասարդական Աշխարհի առաջնության չեմպիոն․ 1991
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2000
  • Եվրոպայի փոխչեմպիոն․ 2004

Անձնական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուի Կոշտա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուի Կոշտա» հոդվածին։

Tags:

Ռուի Կոշտա Ակումբային կարիերաՌուի Կոշտա Միջազգային կարիերաՌուի Կոշտա ՎիճակագրությունՌուի Կոշտա ՆվաճումներՌուի Կոշտա ԾանոթագրություններՌուի Կոշտա Արտաքին հղումներՌուի Կոշտա1972d:Q189166d:Q207199Բենֆիկա (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)Կիսապաշտպան (ֆուտբոլ)Մարտի 29ՊորտուգալերենՊորտուգալիաՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄուտացիաՀայաստանի բուհերի ցանկՇոտլանդիաՏիգրան ՄեծԱլերգիաԹեհրանի կոնֆերանսԵռանկյան մակերեսԱվագ շաբաթՓորլուծությունՆԱՏՕՄարտի 28Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՊարբերական հիվանդությունՍուրբ շաբաթԵրկաթՄադամ ԲատերֆլայՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՏուբերկուլոզՀիդրոցեֆալիաԾովՄուրացանՈւիլյամ ՇեքսպիրԿոկորդիլոսներԱրաբական Միացյալ ԷմիրություններԼարման կայունարարՍիամանթոՄիզուղիների ինֆեկցիաներՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԾաղկեվանքԳինիՍակուրաՄարմնի զանգվածի ինդեքսԱղավնիներՀեշտոցՀայրենական մեծ պատերազմՍարդարապատի հերոսամարտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀայաստանի ՍահմանադրությունՊրոլակտինԱսկարիդոզԹթուներԴՆԹԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՍեքսիզմԽոսքի մասերԷկզեմաՀայերեն հայհոյախոսությունՀնդեվրոպական լեզուներԽտությունՓափուկ ուժԱշոտ ՆավասարդյանԵրվանդ ԱզատյանՎարդանանց պատերազմԴուբայՄեր հայրենիքԼյարդՏաթևի վանքԱրյան շրջանառությունՀղիություն (մարդ)Հաշվապահական հաշվեկշիռՋոդի ՖոսթերԱշտարակ (քաղաք)ԱղտոտումՍևանա լիճԵրևանի թանգարանների ցանկԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍանկյուլոտներՌոմեո և ՋուլիետԼյուդվիգ վան ԲեթհովենՀրաբուխԿանդիդոզՍիերա ԲրավոՔեոփսի բուրգԳորշ գայլԲյուզանդական կայսրությունՑրված սկլերոզԱծականի համեմատության աստիճաններ🡆 More