Նկար, Մոնե Ռուանի Տաճար: Կլոդ Մոնեի նկար

Ռուանի տաճար (ֆր.՝ Rouen Cathedral), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի` 30 նկարից բաղկացած շարք, որ ներկայացնում է Ռուանի տաճարը տարվա տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, տարբեր լուսավորությամբ։ Նկարաշարը ստեղծվել է 1890-ական թվականներին։

Նկար, Մոնե Ռուանի Տաճար: Պատմություն, Լույսի խաղ, Տեխնիկա
Ռուանի տաճար
ֆր.՝ Rouen Cathedral, Full Sunlight
Նկար, Մոնե Ռուանի Տաճար: Պատմություն, Լույսի խաղ, Տեխնիկա
տեսակնկարների շարք
նկարիչԿլոդ Մոնե
տարի1894
բարձրություն107
լայնություն73.5
ուղղությունիմպրեսիոնիզմ
նյություղաներկ, կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հեղինակի կրկնօրինակներ33
Ծանոթագրություններ
Նկար, Մոնե Ռուանի Տաճար: Պատմություն, Լույսի խաղ, Տեխնիկա Rouen Cathedral by Monet Վիքիպահեստում

Պատմություն

Շարքի առաջին նկարները նկարիչը ստեղծել է 1892 թվականի փետրվարին` առաջին անգամ Ռուան այցելելուց հետո։ Մոնեն տաճարի մերձակայքում վարձակալել է տարածք, որտեղ էլ ստեղծել են նկարները։ Շարքի կտավների մեծ մասը ստեղծվել է 1892-1893 թվականներին։ «Ռուանի տաճարի» շարքը ներկայացվել է 1895 թվականին. մայիսին ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը կազմակերպում է Մոնեի՝ տաճարին նվիրված շարքի աշխատանքների անհատական ցուցահանդես։ Մինչ ցուցահանդեսի ավարտը վաճառվում է 8 կտավ։ «Տաճարները» հակասական կարծիքների տեղիք են տալիս, չնայած Պոլ Սեզանը, Կամիլ Պիսսարոն և Կլեմանսոն ոգևորությամբ են ընդունում շարքը։ Կլեմանսոն նույնիսկ գրում է «Տաճարների հեղափոխություն» հոդվածը։ Մոնեն ցանկանում է, որ շարքի մնացած քսան կտավները վաճառվեն միասին, ոչ թե առանձին-առանձին, ընդ որում յուրաքանչյուր գործ գնահատվում է 15.000 ֆրանկ։ Հակառակ Մոնեի ցանկության՝ կտավները վաճառվում են առանձին տարբեր անհատների։ Այսօր շարքի կտավները կարելի է գտնել Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի թանգարաններում։

Պատմականորեն շարքի ստեղծումն արդիական էր. 1890-ական թվականներին Ֆրանսիան հոգևոր վերածնունդ էր ապրում։ Ռուանի տաճարը գոթական ոճի կառույց է, որ լավագույններից մեկն է ֆրանսիական պատմության ու մշակույթի մեջ։

Լույսի խաղ

Նկար, Մոնե Ռուանի Տաճար: Պատմություն, Լույսի խաղ, Տեխնիկա 
Ռուանի տաճարը ներկայումս

Երբ ստեղծում էր «Ռուանի տաճարի» շարքը, Մոնեն տարված էր լույսի՝ տարբեր եղանակներին և օրվա տարբեր պահերին արտահայտիչ փոխանցելու գաղափարով։ Մոնեի համար լույսի էֆեկտները փոխանցելը նույնքան կարևոր էր, որքան պատկերվող օբյեկտը։ Մոնեի՝ նույն օբյեկտը պարունակող այլ շարքերում ևս դրսևորվել է օբյեկտը տարբեր լուսավորությամբ պատկերելու նկարչի ձգտումը։ Առաջին շարքը չլինելով հանդերձ՝ «Ռուանի տաճարների» շարքը ամենաբազմակողմանին է լույսի պատկերման առումով։ Նախորդ շարքերում նկարիչը պատկերել էր բնապատկերներ։ Տաճարը թույլ տվեց տեսնելու այն պարադոքսը, թե ինչպես կարող է ամուր, հավերժական թվացող շինությունը հեշտությամբ փոխվել՝ կախված լույսի խաղից։ Նկարիչը կենտրոնանում է գոթական տաճարի առանձին հատվածներին՝ պորտալներին, աշտարակներին։ Նկարչին բացառապես հետաքրքրում է լույսի խաղը քարի վրա. երկինքն ու երկիրը գրեթե դադարում են գոյություն ունենալուց։

Տեխնիկա

Տաճարի պատկերումը խոստումնալից էր նույնիսկ Մոնեի համար։ Նա հասկանում էր, որ սահող ստվերի պատկերումը գրեթե անհնարին բան է։ Այդ պատճառով նա որոշել է հենց սկզբից ըմբռնել պատկերվող առարկայի էությունը՝ էսքիզն ավարտելով ավելի ուշ։ Ժամանակի ընթացքում Մոնեի վրձնահարվածներն առանձնանում են ներկի ավելի հաստ շերտերով. գերապատվությունը չի տրվում առանձին գույների։ Տաճարի հատվածներն ու գույները միաձուլվում են՝ կազմելով մեկ ամբողջություն։ Այս հանգամանքների շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ լույսը կարծես ապրում է կտավներում։ Մոնեի գործերում ստվերը դառնում է գույն, իսկ գույնը՝ լույսի խաղ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Joachim Pissarro (trad. Josie Mely), Les Cathédrales de Monet : Rouen 1892-1894 [« Monet's cathedral Rouen »], Arcueil, Anthèse, 1990

Արտաքին հղումներ

Tags:

Նկար, Մոնե Ռուանի Տաճար ՊատմությունՆկար, Մոնե Ռուանի Տաճար Լույսի խաղՆկար, Մոնե Ռուանի Տաճար ՏեխնիկաՆկար, Մոնե Ռուանի Տաճար ՊատկերասրահՆկար, Մոնե Ռուանի Տաճար ԾանոթագրություններՆկար, Մոնե Ռուանի Տաճար ԳրականությունՆկար, Մոնե Ռուանի Տաճար Արտաքին հղումներՆկար, Մոնե Ռուանի ՏաճարԻմպրեսիոնիզմԿլոդ ՄոնեՌուանի տաճարՖրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարմիր գիրքԿասկադ համալիրՁնծաղիկՄարդու ատամԱղիների բորբոքային հիվանդություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆավթՇառլ ԱզնավուրՆիկոլա ՏեսլաՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԱռողջ ապրելակերպԱնանուխԹարախակույտԱռաջավորասիական ընձառյուծՄեսրոպ ՄաշտոցՊյութագորասի թեորեմՄարտիրոս ՍարյանԱրտավազդ ԲՍերՏավուշի մարզԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՀայերենի այբուբենԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՎանի թագավորությունՂազախստանԴերանունՀնդեվրոպական լեզուներԲրուցելոզԷպիլեպսիաԱնլռելի զանգակատունՀայկական մուֆլոնԱրեգակնային համակարգԵվրոպայի դրոշներՀայաստանի կուսակցությունների ցանկՍրտային անբավարարությունՀայաստանի քաղաքներըՋրծաղիկՍիսիանԵփրատԱխթալայի վանքԳնաճՔարերի սիմֆոնիաԼուսինԼյարդի ցիռոզՄարիխուանաՄակերեսԱրվեստՊատվաստումներԹմրամիջոցԻսրայելՏնտեսական աճԾառՀայաստանի զինված ուժերԹթվածինԳորշ արջՀայաստանի բուհերի ցանկՁիԵղանակի քերականական կարգՀովհաննավանքՀայաստանի գետերի ցանկԱյրին (նորավեպ)ԿենդանակերպՓարվանա (բալլադ)Թվաբանական պրոգրեսիաՄետրոնիդազոլՀենրիխ ՄխիթարյանՀին ՀռոմՎերաբերական (խոսքի մաս)ԲրազիլիաՎարդան ՄամիկոնյանԵրաժշտական գործիքներԲացահայտիչՎարդգես ՊետրոսյանՀաղպատի վանական համալիրՄուշեղ ԳալշոյանՔեոփսի բուրգՍինգապուր🡆 More