Ռոստովի ծովագնացական դասընթացների շենք (ռուս.՝ Здание ростовских мореходных классов), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը Ռոստովի ծովագնացական դասընթացների համար 1896 թվականին կառուցել է ճարտարապետ Վլադիմիր Շկիտկոն։ Գտնվում է ք.
Դոնի Ռոստով, Սեդովի փող., 8/2, լիտեր B հասցեով։ Ներկայում շենքում գործում է Գ. Յ. Սեդովի անվան ջրային տրանսպորտի ինստիտուտը։ Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1896 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ծովագնացական դասընթացները Դոնի Ռոստով քաղաքում բացվել են 1876 թվականին Դոնի երկրամասի հասարակության նախաձեռնությամբ։ Սկզբնապես նրանք գործում էին վարձակալած տարածքում։ Վերխնեբուլվարնայա փողոցում (այժմ՝ Սեդովի փողոց) սեփական շենքը կառուցվել է 1896 թվականին այն բանից հետո, երբ դասընթացներին շնորհվեց 3-րդ կարգ։ Շինության նախագծի հեղինակն էր ռոստովցի ճարտարապետ Վլադիմիր Կարպովիչ Շկիտկոն։ 1914 թվականին մոտակայքում կառուցվեց ռազմածովային դպրոցի նոր շենքը։
1950 թվականին Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքի ճակատին փակցվեց հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս շենքում 1895-1899 թվականներին սովորել է բևեռախույզ Գ. Յ. Սեդովը (1877-1914)»։ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 հրամանով Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։
Երկհարկանի աղյուսե շենքի ճակատը նայում է Սեդովի փողոցին։ Համաչափ ճակատի ճարտարապետական-գեղարվեստական հորինվածքը ձևավորվում են երեք ելուստավորումները՝ շենքի ողջ բարձրությամբ ձգվող թիակներով։ Առաջին հարկը կոպտատաշ քարից է։ Առաջին հարկի լուսամուտատեղերը զարդարված են մեծ կողպեքներով և պատուհանագոգային ներդիրներով։ Գլխավոր մուտքն ընդգծվում է երկսյուն նախամուտքով։ Երկրորդ հարկում թիակները զարդարված են կոպտատաշվածքով։ Լուսամուտատեղերի կամարաղեղները նույնպես կոպտատաշված են։ Սկզբնապես շենքի կենտրոնական մասում եղել է աշտարակ (այժմ կորսվել է)։ Շենքն ունի պլանավորման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռոստովի ծովագնացական դասընթացների շենք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.