Կրթություն
- 1989 թ. ավարտել է Կիևի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1976-1977 թթ. - աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում։
- 1977-1978 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1982-1996 թթ. - աշխատել է Ուկրաինայում։
- 2007 թվականից - Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ։
Պետական և քաղաքական գործունեություն
- 1996 թ. ընտրվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար։
- 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 31 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-11.07.2008 թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-22.08.2008 թ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.08.2008-31.05.2012 թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 11.06.2012 - 03.07.2012 - Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 31.05.2012 - 03.07.2012 - Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
- 2012 թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ։
- ՀՀԿ խորհրդի անդամ է։
- 2003 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահն է։
- 2019 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, հեռացել քաղաքականությունից։
Պարգևներ և կոչումներ
- ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)։
- Մարտունու պատվավոր քաղաքացի (2009)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2015)
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռաֆիկ Գրիգորյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.