Ռափայել Գաբրիելի Պատկանյան (Գամառ Քաթիփա, նոյեմբերի 8 (20), 1830, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն), հայ գրող և մտավորական։
Ռափայել Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8 (20), 1830 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Սուրբ Խաչ |
Գրական անուն | Քամառ Քաթիպա |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1849) |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց, Դորպատի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Ռափայել Պատկանյան Վիքիքաղվածքում | |
Ռափայել Պատկանյան Վիքիդարանում | |
Raphael Patkanian Վիքիպահեստում |
Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 20-ին, Նոր Նախիջևանում, գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է սեպտեմբերի 7, 1892 թվականին Նոր Նախիջևանում։
Առաջին ստեղծագործությունները եղել են՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։
1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռափայել Պատկանյան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռափայել Պատկանյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.