Ջերմաստիճանի ինվերսիա, մթնոլորտում, հատկապես տրոպոսֆերայում, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափորեն անկման փոխարեն՝ աճի երևույթ։
Ջերմաստիճանի ինվերսիան դիտվում է մթնոլորտի երկրամերձ շերտերում (սկսած երկրի մակերևույթից) և ազատ մթնոլորտում, տարբեր բարձրության շերտերում։ Երկրամերձ շերտերում ջերմաստիճանի ինվերսիան հաճախ առաջանում է անդորր գիշերներին (ձմռանը՝ երբեմն նաև ցերեկը), որը պայմանավորված է երկրի մակերևույթից ճառագայթման հետևանքով հողի և օդի երկրամերձ շերտի ջերմաստիճանի խիստ անկմամբ։
Երկրամերձ ջերմաստիճանի ինվերսիաի հզորությունը (ինվերսիոն շերտի հաստությունը) հասնում է տասնյակ, հազվադեպ՝ հարյուրավոր մետրերի։ Ջերմաստիճանի տարբերությունները ինվերսիոն շերտի ստորին և վերին սահմաններում հասնում են ավելի քան 15-20 °C-ի։ Ագատ մթնոլորտում դիտվող ջերմաստիճանի ինվերսիաներն ունեն անտիցիկլոնային (սեղմման) և ճակատային ծագում։
Անտիցիկլոններում վարընթաց հոսանքների շնորհիվ օդային զանգվածները սեղմվում և տաքանում են։ Մթնոլորտային ճակատների ստորին մասում գտնվող սառը օդի վրա տաք օդի վրահոսքը նույնպես առաջ է բերում ջերմաստիճանի աճ։ Մթնոլորտի ավելի բարձր շերտերում (ստրատոսֆերայում, մեզոսֆերայում, ջերմոլորտում) նկատվող ջերմաստիճանի ինվերսիանները արդյունք են գազերի՝ արեգակնային կարճալիք ճառագայթների ուժեղ կլանման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջերմաստիճանի ինվերսիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.