Նեոլիտի դարածրջանում(մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։
Համարվում է Ակաբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ակաբայի ամրոցի հարևանությամբ գտնվում է Հորդանանի դրոշակաձող, որի վրա պատկերված է Օսմանյան Թուրքիայի դեմ կազմակերպված Արաբական մեծ հեղափոխության խորհրդանշական դրոշը:
Հովհաննես Մկրտիչ (լատին․՝ Io[h]annes Baptista, հուն․՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբրայերեն՝ יוֹחָנָן הַמַּטְבִּיל Յոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում:
Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկություն շարունակելի...
Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում:
Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը:
Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը: Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո շարունակելի...:
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային ստեղծելով հոդվածներ նվիրված Հորդանանի պատմությանը, աշխարհագրությանը, գիտությանը, տրանսպորտին, այգիներին, ինչպես նաև Հորդանանում ծնված և գործունեություն ծավալած անձանց: Բացի այդ, դուք կարող եք թարգմանել Հորդանանի թեմատիկ կարևորագույն հոդվածներ՝ Հորդանան, Ամման, Հորդանանի դրոշ
Ցուցափեղկ
Հայերեն Վիքիպեդիայի ցուցափեղկում տվյալ պահին Հորդանանի թեմատիկ որևէ հոդված չկա
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պորտալ:Հորդանան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.