Պիեռ դը Ֆերմա (ֆր.՝ Pierre de Fermat, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607, Բոմոն-դը-Լոման - հունվարի 12, 1665(1665-01-12), Կաստր), ֆրանսիացի փաստաբան և մաթեմատիկոս։ Պիեռ դը Ֆերման համարվում է ժամանակակից երեք մաթեմատիկական հիմքերի ստեղծողը։ Ֆերման և Դեկարտը հանդիսանում են անալիտիկ երկրաչափության հիմնադիրները, ընդ որում՝ Ֆերման Դեկարտից առաջ էր անցել, կիրառելով անալիտիկ երկրաչափությունը տարածական խնդիրների վրա։ Ֆերման զարգացրեց Դիոֆանտ Ալեքսանդրիացիու (3-րդ դար մ.թ.) «Արիֆմետիկա» հանճարեղ աշխատությունը և հիմնեց Թվերի տեսությունը։ Բլեզ Պասկալի հետ համատեղ, իրարից անկախ, հիմք էն դրել Հավանականությունների տեսությանը։ Հանրահայտ են հավանականության տեսության և օպտիկայի իր գործերը «Ֆերմայի Սկզբունք», որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հիմնաքարը («Մինիմալ Ներգործության Սկզբունք»), և թվերի տեսության երկու թեորեմները՝ «Ֆերմայի Փոքր Թեորեմ», որը լուծեց 1759 թ.
Էյլերը («Էյլերի Թեորեմ»), և «Ֆերմայի Մեծ Թեորեմ», որը բոլորովին վերջերս։
Պիեռ դը Ֆերմա Pierre de Fermat | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607 Բոմոն-դը-Լոման |
Մահացել է | հունվարի 12, 1665[…] Կաստր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փաստաբան և դատավոր |
Հաստատություն(ներ) | Parliament of Toulouse? |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն, օրենսդրական ակտ, մաթեմատիկա, հավանականությունների տեսություն, մաթեմատիկական անալիզ, անալիտիկ երկրաչափություն, Ֆերմայի թվեր, Ֆերմայի փոքր թեորեմ, Ֆերմայի մեծ թեորեմ և օպտիկա |
Պաշտոն(ներ) | փաստաբան |
Ալմա մատեր | Օռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան |
Գիտական աստիճան | իրավունքի բակալավր (1626) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և ֆրանսերեն |
Ազդվել է | Դիոֆանտ, Ջերոլամո Կարդանո և Ֆրանսուա Վիետ |
Ամուսին(ներ) | Louise de Long? |
Pierre de Fermat Վիքիպահեստում |
Պիեռ դը Ֆերման ծնվել է օգոստոսի 17, 1601 թ. բուրժուա Դոմինիկ Ֆերմայի (ով հանդիսանում էր նաև Բոմոն-դե-Լոմանի քաղաքագլխի խորհրդական-օգնական) և իրավաբանի ընտանիքից սերած Կլեր Դե-Լոնգի ընտանիքում հարավ Ֆրանսիական Բոմոն-դե-Լոման քաղաքում։ Ստացել է լուրջ կրթություն, սկզբից Բոմոնի քոլեջում, հետո Օռլեանում, ուր ստանում է իրավաբանության բակալավրի աստիճան։ 1630 թ. տեղափոխվում է Տուլուզ, ուր գործի է անցնում տեղի դատարանում խորհրդատուի պաշտոնում, ուր աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1631 թ. ամուսնանում է մոր կողմից հեռու բարեկամուհու՝ Լուիզ դե-Լոնգի հետ։ Ունենում են 5 զավակ, որոնցից առաջնեկը՝ Կլեման-Սամուելը դարձել է բանաստեղծ և գիտնական։ Հենց նրան ենք պարտական Ֆերմայի աշխատությունների առաջին տպագրությամբ՝ «դոկտոր Պետր դը Ֆերմայի տարբեր մաթեմաթիկական աշխատանքներ, ընտրված իր գրած կամ իրեն գրած նամակներից, մաթեմաթիկական և ֆիզիկայի հարցերով գիտնական այրերի հետ ֆրանսերեն, լատիներեն և իտալերեն լեզուներով» անվանումով, որը լույս տեսավ հետմահու 1679 թ.։ Ինքը՝ Ֆերման, կյանքի օրոք համարյա չի տպագրել իր գործերը։ Ֆերման հայտնի էր իր լայն նամակագրությամբ դարի լավագույն գիտնականների և մտածողների հետ՝ Մերսեն, Պասկալ, Գյույգենս, Լալուվյեռ, Ռոբերվեյլ, Դեկարտ, Տորիչելլի և այլք։ Բայց իր իսկական գնահատականը Ֆերման ստացավ մահից 70 տարի հետո, երբ նրա գործերը, հենց այդ նամակագրության հետքերով, հայտնաբերեց և տպագրեց Էյլերը։ Ֆերման տիրապետում էր լատիներեն, հին ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և հունարեն լեզուների։ Հանդիսանում էր անտիկ արվեստի մեծ գիտակ, գրում էր բանաստեղծություններ լատիներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, մեկնաբանում էր անտիկ գրողների գործերը։ Բայց հունական ֆիլոլոգիային գերադասեց սիրած մաթեմատիկան։
Շատերը կգան ու կգնան, իսկ գիտությունը կշարունակի հարստանալ։ |
Կարկավիին հղված այս իր վերջին նամակներից մեկում գրված նախադասությունը հայտնի է որպես «Ֆերմայի Կտակ»։ Պիեռ դը Ֆերման մահացել է 1665 թվականի հունվարին 12-ին գործնական ճամփորդություններից մեկի ժամանակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ դը Ֆերմա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պիեռ դը Ֆերմա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.