Ուիլյամ Գիլբերտ

Ուիլյամ Գիլբերտ (անգլ.՝ William Gilbert, երբեմն ազգանունը նշվել է Gilberd, մայիսի 24, 1544, Կոլչեստր, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 30, 1603(1603-11-30), Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի ֆիզիկոս և բժիշկ, Եղիսաբեթ I-ի և Հակոբ I-ի պալատական բժիշկ։ Ուսումնասիրել է մագնիսական ու էլեկտրական երևույթներ, առաջինն է ներմուծել էլեկտրական եզրույթը։

Ուիլյամ Գիլբերտ
անգլ.՝ William Gilbert
Ուիլյամ Գիլբերտ
Ծնվել էմայիսի 24, 1544
Կոլչեստր, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 30, 1603(1603-11-30) (59 տարեկան)
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
բնական մահով
ՔաղաքացիությունՈւիլյամ Գիլբերտ Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, բժիշկ, ճարտարագետ, ֆիզիկոս, աստղագետ և բնագետ
Գործունեության ոլորտֆիզիկոս, բժիշկ, ֆիզիկա, աստղագիտություն, մագնիսականություն, ելեկտրականություն և բժշկություն
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ
Տիրապետում է լեզուներինլատիներեն և անգլերեն
ՀայրJerome Gilberd?
ՄայրJane Wingfield?
Ուիլյամ Գիլբերտ William Gilbert Վիքիպահեստում

Կենսագրություն

Ուիլյամ Գիլբերտը ծնվել է 1544 թվականի մայիսին Կոլչեստրում, Ջերոմ և Էլիզաբեթ Գիլբերտների ընտանիքում։ Նրա հայրը եղել է հաշտարար դատավոր։ Գիլբերտների ընտանիքը բավական ապահովված էր, և Ուիլյամը բժշկական լավ կրթություն է ստացել։ 1561 թվականին նա ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննեսի քոլեջի բալկալավրիատը, 1564 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1569 թվականին՝ բժշկության դոկտորի աստիճան։ Մի քանի հեղինակների պնդումն այն մասին, որ Գիլբերտը նաև սովորել է Օքսֆորդում, փաստերով ապացուցված չէ։

Ուսումն ավարտելուց հետո Ուիլյամ Գիլբերտը երկար ուղևորություն է ձեռնարկել՝ ամենայն հավանականությանմբ ուղևորվելով Իտալիա։ 1573 թվականին նա հաստատվել է Լոնդոնում՝ Սենտ Պիտերս Հիլլ շրջանում։ Շուտով դարձել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ և սկսել իր բժշկական պրակտիկան՝ ճանաչում ձեռք բերելով ազնվականական շրջանակներում։ 1580-ական թվականների մեծ մասում զբաղեցրել է Բժիշկների թագավորական քոլեջի գրաքննիչի պաշտոն, ինը տարի եղել է գանձապահ, իսկ 1600 թվականին ստանձնել է քոլեջի նախագահի պաշտոնը։

1601 թվականին Գիլբերտը նշանակվել է Եղիսաբեթ թագուհու բժիշկ, իսկ նրա մահից հետո 1603 թվականին ստացել նույն պաշտոնը նոր արքայի՝ Հակոբ Ա-ի օրոք, սակայն մեկ տարի չանցած՝ նա մահացել է հավանաբար ժանտախտի համաճարակից։ Լինելով ամուրի՝ Բժշկական քոլեջին է կտակել իր գրքերը, սարքավորումները, հանքաքարերի հավաքածուն, որոնք, սակայն, ոչնչացել են Լոնդոնի մեծ հրդեհի (1666) արդյունքում։

Գիտական գործունեություն

Որպես գործող բժիշկ՝ Գիլբերտը հետաքրքրություն է դրսևորել քիմիայի հանդեպ։ Նա հետաքրքրվել է նաև աստղագիտությամբ, ուսումնասիրել է մոլորակների մասին հասանելի գրեթե ողջ գրականությունը, Կոպեռնիկոսի ու Ջորդանո Բրունոյի գաղափարների կողմնակիցն է եղել Անգլիայում։ Մասնավորապես, նա կողմ է եղել Կոպեռնիկոսի այն կարծիքին, որ Երկիրն անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ, և որ անշարժ աստղերը նրա նկատմամբ տարբեր դիրքեր ունեն։ Մոլորակներն ուղեծրում պահող ուժի մասին հարցը նա դիտարկել է իր հիմնական աշխատությունում։ Գիլբերտի առաջ քաշած տեսակետներն իրենց հերթին ազդել են Կեպլերի վրա։

Հայտնի չէ, թե ինչն է հատկապես պատճառ հանդիսացել Գիլբերտի՝ մագնիսականության նկատմամբ դրսևորած հետաքրքրության։ Հնարավոր է, որ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ նրա ժամանակներում մանրացված մագնիսը նշանակել են որպես լուծողական։ Մագնիսային երկաթի ֆիզիոլոգիական ազդեցության մասին բժիծշկը գրել է. «Վերադարձնում է աղջիկների գեղեցկությունը և առողջությունը, որոնք տառապում են գունատությունից, քանի որ այն չորացնում ու ձգում է մաշկը՝ առանց նրան վնաս պատճառելու»։

Անկախ պատճառներից՝ մագնիսականությունը (ինչպես նաև էլեկտրականությունը) դարձել են Գիլբերտի գիտական հետաքրքրությունների գլխավոր առարկա, որը 17 տարի անց՝ 1600 թվականին, ավարտվել է վեցահատոր «De magnete, magneticisque corporibus et de Magno Magnete Tellure» (լատին․՝  «Մագնիսի, մագնիսային մարմինների և մեծ մագնիսի՝ Երկրի մասին») տրակտատով։ Այն դարձել է հիմնական աշխատությունը Եվրոպայում՝ նվիրված մագնիսականությանն ու էլեկտրականությանը։ Հետագայում անգլիացի բանաստեղծ Ջոն Դրայդենը նրա մասին գրել է. «Գիլբերտը կապրի այնքան, քանի դեռ մագնիսներն իրար կձգեն» (անգլ.՝ Gilbert shall live till loadstones cease to draw):

Իր աշխատության մեջ Գիլբերտն առաջին անգամ տարանջատել է մագնիսկանությունն ու այսպես կոչված «սաթի էֆեկտը» (ժամանակակից եզրաբանության մեջ՝ ստատիկ էլեկտրականություն), ներմուծել է էլեկտրականություն հասկացությունը (սաթի հունարեն անվանումից՝ էլեկտրոն, հուն․՝ ἤλεκτρον): Ստեղծելով աշխարհում առաջին էլեկտրոսկոպը՝ նա ցույց է տվել, որ շփման դեպքում թեթև առարկաները դեպի իրեն ձգելու հատկություն ունի ոչ միայն սաթը, այլև մի շարք այլ նյութեր, որոնք նա նավանել է էլեկտրական մարմիններ (ալմաստ, շափյուղա, օպալ, ամեթիստ, լեռնային բյուրեղապակի, ծծումբ, հալիտ, ապակի, հալիտ և այլն)։ Գիլբերտը նկարագրել է խոնավ միջավայրում էլեկտրականության հոսքի երևույթը և կրակի մեջ ստատիկ էլեկտրականության ոչնչացումը, որոշ նյութերի մեկուսիչ հատկությունը, կտորի, թղթի և մետաղի էկրանացման հատկությունը։

Ուիլյամ Գիլբերտ 
Էռնեստ Բորդ (1877—1934), Ուիլյամ Գիլբերտը ցուցադրում է մագնիսը թագուհի Եղիսաբեթ I-ին, 1598

Բնական մագնիսների փորձերի շրջանակում Գիլբերտը ցուցադրել է, որ մագնիսական երկաթի մասնատման դեպքում նրա փշուրներից ամեն մեկը կունենա երկու բևեռ, որտեղ նման բևեռները իրար կվանեն, իսկ տարբեր բևեռները կձգեն իրար։ Գիտնականը ցույց է տվել, որ երկաթյա իրերը մագնիսի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ, իսկ մագնիսի ուժը մակերևույթին մեծանում է։ Գիլբերտին հաջողվել է ժխտել չափազանցված տեսակետն այն մասին, որ սխտորը կարող է ազդեցություն ունենալ կողմնացույցի վրա։ Չկարողանալով բացատրել բնական մագնիսականությունը՝ նա գրել է մագնիսի «հոգու» մասին, որով բացատրվում են նրա հատկությունները։

Իր տրակտատում Գիլբերտն առաջին անգամ գիտականորեն բացատրել է այն փաստը, թե ինչու են կողմնացույցի սլաքները միշտ հյուսիսը մատնանշում։ Փորձ կատարելով գնդի տեսք ունեցող մշակված մագնետիտով (այն անվանել է տերելլա, լատին․՝  երկիր)՝ նա ցուցադրել է, որ նրանում տեղադրված կողմնացույցը իրեն դրսևորում է այնպես, ինչպես այն կիրառում են ծովում կողմնորոշվելիս։ Այս հիմքով էլ Գիլբերտն առաջին անգամ վարկած է քաշել այն մասին, որ Երկիրը հսկայական մագնիս է, որտեղ մագնիսական բևեռները կարող են համընկնել աշխարհագրական բևեռներին։ Հենվելով այս փաստերի վրա՝ նա նաև ենթադրել է, որ մոլորակներն ուղեծրում մնում են Արևի շուրջ որոշակի մագնիսական ուժի շնորհիվ։

Բացի իր հիմնական աշխատությունից՝ Գիլբերտը մասնակցել է լոնդոնյան «Ֆարմակոպեայի» առաջին հրատարակության աշխատանքներին, որն արդեն լույս է տեսել նրա մահից հետո։ 1651 թվականին Գիլբերտի կրտսեր խորթ եղբայրը Ամստերդամում հրատարակել է նրա ևս երկու ձեռագիր՝ «Մեր աշխարհի նոր փիլիսոփայություն» (լատին․՝ «De Mundo Nostro Sublunari Philosophia Nova») ընդհանուր անվանումով, սակայն այս աշխատությունը, ի տարբերություն «Մագնիսի մասին» տրակտատից, նշանակալի ազդեցություն չի թողել գիտական հասարակության վրա։

Հիշատակ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Гильберт У. О магните, магнитных телах и большом магните — Земле. М., 1956
  • Edgar Zilsel, «The Origin of William Gilbert’s Scientific Method», Journal of the History of Ideas 2:1-32, 1941
  • Bochenski, Leslie «A Short History of Lunar Cartography» (April 1996) University of Illinois Astronomical Society

Արտաքին հղումներ

Ուիլյամ Գիլբերտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գիլբերտ» հոդվածին։

Tags:

Ուիլյամ Գիլբերտ ԿենսագրությունՈւիլյամ Գիլբերտ Գիտական գործունեությունՈւիլյամ Գիլբերտ ՀիշատակՈւիլյամ Գիլբերտ ԾանոթագրություններՈւիլյամ Գիլբերտ ԳրականությունՈւիլյամ Գիլբերտ Արտաքին հղումներՈւիլյամ Գիլբերտ15441603ԱնգլերենԱնգլիայի թագավորությունԵղիսաբեթ IԷլեկտրականությունԼոնդոնԿոլչեստրՀակոբ ԱՄայիսի 24Միացյալ ԹագավորությունՆոյեմբերի 30

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զապել ԵսայանԹվական անունԵրազՈւղղանկյուն եռանկյունՍրտամկանի ինֆարկտՄհեր ՄկրտչյանՇեշտԱլբերտ ԱզարյանՍուրբ ծնունդԱռաջին համաշխարհային պատերազմՃապոնիաՆապոլեոն ԲոնապարտԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՔարՋուրԱլեն ՍիմոնյանՄինչամուսնական սեքսՀամո ՍահյանԿոստանդնուպոլիսՖաշիզմԼևոն ՇանթԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՇվեդիաՀայերենՓոշոտումՇախմատԱրամ ԱսատրյանՇաղկապենաբորբՀայոց պատմությունԱնորոշ դերբայՀայաստանի գետերի ցանկՆախադասությունԱյբուբենԹռչուններՓսորիազԳենետիկ հիվանդություններԱրցախյան ազատամարտՆաիրի ԶարյանՖոտոսինթեզՍննդային ալերգիաՄիջին ականջի բորբոքումՀարադրությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱնդրանիկ ՕզանյանՕրգազմՍպիրտԱպրիլի 26Աղվան ՎարդանյանՄոնա ԼիզաԱկնարկ (ժանր)Յոհան ԳուտենբերգՀավասարասրուն սեղանՄԻԱՎ/ՁԻԱՀԱրշակ ԲՀականիշԲրոնխաբորբԱրգանդի միոմաՄիրհավ (պատմվածք)ԵրկկենցաղներՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԲայԵվրատեսիլ 2024 երգի մրցույթ22-րդ դարԵղջերուԿարմիր կիրակիԿոչականՏուբերկուլոզՎիկտոր ՀամբարձումյանՀեկտարԷպիլեպսիաՅուպիտեր (մոլորակ)Հարավային ԿորեաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՏերունական աղոթքՏորք Անգեղ🡆 More