Ուելսի Արքայազն

Ուելսի արքայազն կամ Վալիի արքայազն (անգլ.՝ Prince of Wales, վալլիերեն՝ Tywysog Cymru), 12-րդ դարի սկզբներին Ուելսում ծնված իշխանական տիտղոս, հետագայում անգլիական գահի արու ժառանգին տրվող տիտղոս, 1707 թվականից Անգլիայի և Շոտլանդիայի իրավաբանական միավորումից հետո (1282) Մեծ Բրիտանիայի գահի թագաժառանգին տրվող տիտղոս։ Տիտղոսի կրումը չի ենթադրում գահի իրավահաջորդում։ Որպես կանոն, թագաժառանգորդուհուն չի տրվում Ուելսի արքայադուստր տիտղոսը.

այն օգտագործում է միայն արքայազնի կնոջ նկատմամբ։ Այս ավանդույթից բացառություն է 1525 թվականին Հենրի VIII Թյուդորի կողմից Ուելսի արքայադուստր տիտղոսի շնորհումը իր դստերը՝ Անգլիայի ապագա թագուհի Մարիա I Անգլիացուն։ Արքայազն տիտղոսի հետ շնորհվում է Չեսթերի դուքս տիտղոսը։ Ուելսի արքայազն տիտղոսը թագաժառանգին տրվում է որպես պատիվ և արժանիք։ Գահ բարձրանալուց հետո արքայազն տիտղոսը սղվում է։

Ուելսի Արքայազն
Ուելսի արքայազնի փետուրներ, հերալդիկ կրծքանշանը «Իխ դիեն» (գերմ.՝ «ICH DIEN», Ես ծառայում եմ) նշանաբանով
Ուելսի Արքայազն
Ուելսի արքայազն Ուիլյամ

Ներկայիս Ուելսի արքայազնը Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)-ի ավագ որդի Ուիլյամն է։ Ստանձնել է պաշտոնը` 9 սեպտեմբեր 2022, իր տատի Եղիսաբեթ IIի մահվանից հետո։

Տիտղոսի պատմություն

Տիտղոսը հայտնի է վաղ միջնադարից։ Մինչև XIII դարի վերջը տիտղոսը կրել են Անգլիայի արևմուտքում գտնվող Ուելսի իշխանապետության տիրակալները։ Անգլիայից անկախ Ուելսի տիրակալներից (Ուելսի արքայազն) վերջինը եղել է Լլիվելին ապ Գրիֆիդը, որը սպանվել է 1282 թվականին մարտի դաշտում։ XIII դարի վերջում Անգլիայի թագավոր Էդուարդ I -ի կողմից Ուելսի գրավումից հետո Ուելսը կորցրել է իր անկախությունը և Ուելսի արքայազն տիտղոսը անցել է անգլիական թագին ու սկսել է պատկանել նրա թագաժառանգին։

Ըստ ավանդության, Էդուարդ I-ը դիմել է խորամանկության, որ հասնի Ուելսում Անգլիայի թագի գերիշխանության։ Այդ երկրամասում լուրջ ռազմական հաջողությունների հասնելով՝ նա հավաքել է Վալլիի իշխաններին և նրանց առաջարկել է ճանաչել վասալային կախվածությունը Անգլիայից։ Նրանք գլխավոր պայման են դրել՝ պահանջելով, որ Ուելսի արքայազնը լինի ծնունդով տեղաբնիկ և անգլերեն ոչ մի բառ չիմանա։ Էդուարդն անմիջապես հանդիսավոր երդում է տվել, որ կպահպանի այդ պայմանը։ Իշխանները վասալային կախվածության պայմանագիրը ստորագրել են, որից հետո Էդուարդը վահանի վրա ներկայացրել է իր որդուն (ապագա թագավոր Էդուարդ II-ին), որը ծնվել էր նախօրեին Վալլիի Կարնարվոն ամրոցում և բացականչել է.

Ուելսի Արքայազն  Ահա ձեզ Ուելսի արքայազն, ծնունդով ձեր երկրից և նա ոչ մի բառ չգիտի անգլերեն։ Ուելսի Արքայազն 

Այս լեգենդը հայտնի է 16-րդ դարից։ Իսկ իրականում Էդուարդ I-ի ժամանակաշրջանում Անգլիայի ազնվականությունը նորմանդական էր և խոսում էր հին ֆրանսերենով։ Բայց Էդուարդ II-ը իսկապես ծնվել է Կարնարվոնում, երբ իր հայրը գտնվում էր Ուելսում։

Շնորհման կարգ

Ուելսի արքայազն տիտղոսը ինքնաբերաբար շնորհվող կամ ժառանգվող տիտղոս չէ։ Այն ամեն անգամ շնորհում է միապետը, սովորաբար ժառանգի կարգավիճակ ստանալուց մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ անց։ Ավագ որդիների մի շարք ժառանգներ այդպես էլ չեն ստացել Ուելսի արքայազնի տիտղոս, մասնավորապես, ապագա Հենրի VI-ը (նրա հայրը Հենրի V-ը մահացավ որդու ծնվելուց անմիջապես հետո, և նա միանգամից գահ բարձրացավ), Հենրի VIII-ի երկու ավագ որդիները, որոնք մանուկ հասակում մահացել են։ Բոլոր այս արքայազնները կրել եմ միայն Կորնուոլի դուքս տիտղոսը։

Ուելսի արքայազնն անցնում է նաև ֆորմալ ինվեստիտուրա, որի ընթացքում միապետը նրա գլխին Ուելսի արքայազնի թագ է դնում։ Արքայազնի անչափահասության դեպքում ինվեստիտուրան կարող է տեղի ունենալ տիտղոսի շնորհումից մի քանի տարի անց։ 1911 թվականից ինվեստիտուրան կատարվում է Ուելսի Կարնարվոնի ամրոցում, որտեղ ծնվել է Էդուարդ II-ը։ Ուելսում արարողության անցկացման նախաձեռնողը եղել է վալլիացի Դեյվիդ Լլոյդ Ջորջը։

Սովորաբար Ուելսի արքայազն է դառնում միապետի ավագ որդին, սակայն այս տիտղոսը երկու անգամ շնորհվել է թագավորների թոռներին (ապագա Ռիչարդ II և Ջորջ III) նրանց հայրերի մահից հետո։ Երկու անգամ Ուելսի արքայազնի մահից հետո (Արթուրը 1502 թվականին և Հենրին 1612 թվականին) այդ կոչումը փոխանցվել է նրանց կրտսեր եղբայրներին, որոնք հետո գահ բարձրացան որպես Հենրի VIII Թյուդոր և Կարլ I:

Մեծ Բրիտանիայում այդ տիտղոսը այժմ կրում է արքայազն Չարլզը (Կարլ)՝ թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդին, որը հանդիսանում է Ուելսի 21-րդ արքայազնը։ Գահի ժառանգորդ է դարձել 1952 թվականի փետրվարին՝ պապի մահից հետո, սակայն Ուելսի արքայազն տիտղոսը ստացել է միայն 1958 թվականին, իսկ ինվեստիտուրան անցել է 1969 թվականին, երբ լրացավ նրա 20 տարին։

Այլ տիտղոսներ

Ուելսի արքայազն տիտղոսի հետ միասին որպես կանոն շնորհվում է Չեսթերի դուքս երկրորդական տիտղոսը։ Բացի այդ, միապետի ավագ որդին ինքնաբերաբար (միապետի ընտանիքում լույս աշխարհ գալու պահից կամ մոր կամ հոր գահ բարձրանալուց) ստանում է Կորնուոլի դուքս անգլիական տիտղոսը, իսկ 1603 թվականին անգլո-շոտլանդական անձնական ունիայից հետո նաև Ռոթսեյի դուքս շոտլանդական տիտղոս մի շարք այլ երկրորդական տիտղոսների հետ միասին։

Ուելսի արքայազնների ցանկ

Ուելսի արքայազնի Անգլիայից անկախ տիտղոսակիրներ

Պատկեր Անուն Ում ժառանգորդն է եղել Ծննդյան ամսաթիվ Տիտղոսի շնորհում Տիտղոսի վերջ Մահվան ամսաթիվ Այլ տիտղոսներ Ուելսի արքայադուստր (կինը)
Դավիթ ապ Լլիվելին  Լլիվելին Մեծի
որդի
մոտ 1215 1240
ապրիլի 11,
առաջին հիշատակումը փաստաթղթերում
1244
1246
փետրվարի 25
Իզաբելլա դե Բրաոզ
Ուելսի Արքայազն  Լլիվելին ապ Գրիֆիդ

Գրիֆիդ ապ Լլիվելին II-ի
որդի

մոտ 1223 1267
սեպտեմբերի 29
1282
դեկտեմբերի 11

զոհվել է ճակատամարտում

արքայազն Գվինեդա Էլեոնոր դե Մոնֆոր
Դավիթ ապ Գրիֆիդ Լլիվելին ապ Գրիֆիդի
եղբայր
մոտ 1238  1282
դեկտեմբերի 11
1283
հոկտեմբերի 3

մահապատժի է ենթարկվել Շրուսբերիում

լորդ Սնոուդոն Էլիզաբեթ Ֆերես

Անգլիայի թագաժառանգ Ուելսի արքայազններ

Պատկեր Անուն Նախորդը Ծննդյան օր Թագաժառանգի հռչակում Տիտղոսի հանձնում Տիտղոսի վերջ Մահվան տարեթիվ Այլ տիտղոսներ Ուելսի արքայադուստր (կինը)
Ուելսի Արքայազն  Էդուարդ Կարնարվոնցի
հետագայում
Էդուարդ II
թագավոր
Էդուարդ I 1284
ապրիլի 25
1284
օգոստոսի 19
1301
փետրվարի 7
1307
հուլիսի 7

թագավոր է դարձել

1327
սեպտեմբերի 21
Պոնտյեի կոմս,
Չեսթերի կոմս
Ուելսի Արքայազն  Էդուարդ Սև արքայազն Էդուարդ III 1330
հունիսի 15
1343
մայիսի 12
1376
հունիսի 8
Չեսթերի կոմս,
Կորնուոլի դուքս
Ջոանա Քենթի դքսուհի
Ուելսի Արքայազն  Ռիչարդ Պլանտագենետ,
հետագայում
Ռիչարդ II
թագավոր
1367
հունվարի 6
1376
հունիսի 8
1376
նոյեմբերի 20
1377
հունիսի 22

թագավոր է դարձել

1400
փետրվարի 14
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Ուելսի Արքայազն  Հենրի Մոնմուտ,
հետագայում
Հենրի V
թագավոր
Հենրի IV 1387
սեպտեմբերի 16
1399
սեպտեմբերի 30
1399
հոկտեմբերի 15
1413
մարտի 21

թագավոր է դարձել

1422
օգոստոսի 31
Լանկաստերի դուքս,
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Ուելսի Արքայազն  Էդուարդ Վեստմիստերցի Հենրի VI 1453
հոկտեմբերի 13
1454
մարտի 15
1471
ապրիլի 11
հորը տապալելով
1471
մայիսի 4
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Աննա Նեվիլ
Ուելսի Արքայազն  Էդուարդ Յորք,
հետագայում
Էդուարդ V
թագավոր
Էդուարդ IV 1470
նոյեմբերի 4
1471
ապրիլի 11
1471
հունիսի 26
1483
ապրիլի 9

թագավոր է դարձել

1483? Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Ուելսի Արքայազն  Էդուարդ Պլանտագենետ Ռիչարդ III մոտ 1473 1483 1483
օգոստոսի 24
9 апреля 1484
ապրիլի 9
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս,
Սոլսբերիի կոմս
Ուելսի Արքայազն  Արթուր Թյուդոր Հենրի VII 1486
սեպտեմբերի 20
1489
նոյեմբերի 29
1502
ապրիլի 2
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Եկատերինա Արագոնացի
Ուելսի Արքայազն  Հենրի Թյուդոր,
հետագայում
 Հենրի VIII
թագավոր
1491
հունիսի 28
1502
ապրիլի 2
1504
փետրվարի 18
1509
ապրիլի 22
թագավոր է դարձել
1547
հունվարի 28
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս,
Յորքի դուքս
Ուելսի Արքայազն  Էդուարդ Թյուդոր
հետագայում
Էդուարդ VI
թագավոր

Հենրի VIII 1537
հոկտեմբերի 12
1537 1547
հունվարի 28
թագավոր է դարձել
1553
հուլիսի 6
Կորնուոլի դուքս,
Չեսթերի կոմս
Ուելսի Արքայազն  Հենրի Ստյուարտ Յակով I 1594
փետրվարի 19
1603
մարտի 24
1610
հունիսի 4
1612
նոյեմբերի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս
և այլն
Ուելսի Արքայազն  Չարլզ Ստյուարտ
հետագայում
Չարլզ I թագավոր
1600
նոյեմբերի 19
1612
նոյեմբեր 6
1616
նոյեմբերի 4
1625
մարտի 27
թագավոր է դարձել
1649
հունվարի 30
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Յորքի դուքս,
Օլբանի դուքս,
Օրմոնդի մարքիզ,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
Ռոսսի կոմս
և այլն
Ուելսի Արքայազն  Չարլզ Ստյուարտ,
հետագայում
Չարլզ II
թագավոր
 Չարլզ I 1630
մայիսի 29
հայտարարվել է
1638-1641
1649
հունվարի 30
տիտղոսը լուծարվել է
(թագավոր է դարձել 1660)
1685
փետրվարի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
Ռենֆրյուի բարոն
և այլն
Ուելսի Արքայազն  Ջորջ Ավգուստ,
հետագայում
Ջորջ II
թագավոր
Ջորջ I 1683
նոյեմբերի 10
1714
օգոստոսի 1
1714
սեպտեմբերի 27
1727
հունիսի 11
թագավոր է դարձել
1760
հոկտեմբերի 25
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Քեմբրիջի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Կարոլինա Բրանդենբուրգ-Անսբախցի
Ուելսի Արքայազն  Լուիս Ֆրեդերիկ Ջորջ II 1707
փետրվարի 1
1707
հունիսի 11
1729
հունվարի 8
1751
մարտի 31
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Էդինբուրգի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Ավգուստա Սաքսեն Գոթեցի
Ուելսի Արքայազն  Ջորջ Վիլհելմ Ֆրեդերիկ
հետագայում
Ջորջ III
թագավոր
1738
հունիսի 4
1751
մարտի 31
1751
ապրիլի 20
1760
հոկտեմբերի 25
թագավոր է դարձել
1820
հունվարի 29
Էդինբուրգի դուքս,
Չեսթերի կոմս
և այլն
Ուելսի Արքայազն  Ջորջ Ավգուստ Ֆրեդերիկ
հետագայում
Գեորգ IV
թագավոր
Ջորջ III 1762
օգոստոսի 12
1762
օգոստոսի 19
1820
հունվարի 29
թագավոր է դարձել
1830
հունիսի 26
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Կարոլինա Բրաունգշվեյգցի
Ուելսի Արքայազն  Ալբերտ Էդուարդ,
հետագայում
Էդուարդ VII
թագավոր
Վիկտորիա 1841
նոյեմբերի 9
1841
դեկտեմբերի 8
1901
հունվարի 22
թագավոր է դարձել
1910
մայիսի 6
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Ալեքսանդրա Դանիացի
Ուելսի Արքայազն  Ջորջ
հետագայում
Ջորջ V
թագավոր
Էդուարդ VII 1865
հունիսի 3
1901
հունվարի 22
1901
նոյեմբերի 9
1910
մայիսի 6

стал королём

1936
հունվարի 20
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Յորքի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Մարիա Թեքսացի
Ուելսի Արքայազն  Էդուարդ,
հետագայում
Էդուարդ VIII
թագավոր
,
որից հետո
Վինձորի դուքս
Ջորջ V 1894
հունիսի 23
1910
մայիսի 6
1910
հունիսի 23
1936
հունվարի 20
թագավոր է դարձել
1972
մայիսի 28
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Ուելսի Արքայազն  Արքայազն Չարլզ,
"հետագայում"
Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)
Եղիսաբեթ II 1948
նոյեմբերի 14
1952
փետրվարի 6
1958
հուլիսի 26
2022
սեպտեմբերի 8
"թագավոր է դարձել"
Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
1. Դիանա Սպենսեր
2. Կամիլա Շանդ
(չի օգտագործում Ուելսի արքայադուստր տիտղոսը)

Ուելսի Արքայազն 

Արքայազն Ուիլյամ Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր) 1982
հունիսի 21
2022
սեպտեմբեր 8
2022
սեպտեմբեր 10
colspan="2" | - Կորնուոլի դուքս,
Ռոթսեի դուքս,
Չեսթերի կոմս,
Կարիկի կոմս,
և այլն
Կեյթ Միդելթոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ուելսի Արքայազն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսի արքայազն» հոդվածին։

Tags:

Ուելսի Արքայազն Տիտղոսի պատմությունՈւելսի Արքայազն Շնորհման կարգՈւելսի Արքայազն Այլ տիտղոսներՈւելսի Արքայազն Ուելսի արքայազնների ցանկՈւելսի Արքայազն ԾանոթագրություններՈւելսի Արքայազն Արտաքին հղումներՈւելսի Արքայազն12-րդ դար128215251707ԱնգլերենԱնգլիայի թագավորությունԴե յուրեՀենրի VIIIՄարի ԹյուդորՄիացյալ ԹագավորությունՇոտլանդիայի թագավորությունՈւելսՎալլիերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀրեաներԽաղողՌուսաստանՏնտեսական աճԿիլիկիայի հայկական թագավորությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿաթնասուններՀնդեվրոպական լեզուներՄիգրենՀայկական ազգային հագուստ (տարազ)ԹբիլիսիԱրտարգանդային հղիությունՈւսուցման մեթոդներՀայերենի այբուբենՖարինգիտԱռանց ընտանիքի (վիպակ)ԱսիաՔառօրյա պատերազմԿովԿոկորդի քաղցկեղՏիգրան ՊետրոսյանՆշիկաբորբԼուսինՄարդու գլխուղեղԼյուդվիգ վան ԲեթհովենՓիղՊորտուգալիաՎահան ՏերյանԳուրգեն ՄահարիԼեհաստանՄողեսներԻրավագիտությունՎատիկանՀին ԵգիպտոսՀովհաննես ՇիրազԷրեկտիլ դիսֆունկցիաՊրոլակտինՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Վի (երգիչ)Արենիի քարանձավՄոտիվացիաՎարդան ՄամիկոնյանՀռոմեա-սելևկյան պատերազմԱլեքսանդր ԹամազովՎահագնԲելգիաՀովհաննես ԹումանյանՌևմատոիդ արթրիտԱշնան արև (ֆիլմ, 1977)Հիմնական գույներՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԾաղկեվանքՀայաստանԾնեբեկԺենգյալով հացԱուտիզմՀյուսիսային ԿորեաԱրյունԻջևանԿարճատեսությունՈրդանման ելունի բորբոքումՏրիպոֆոբիաԱշտարակ (քաղաք)ԾառՊարբերական աղյուսակՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԹատրոնի համաշխարհային օրԱսպիրինԲելլեՆար-ԴոսԴավիթ ԲեկՇախմատԵփրատՏրդատ ԳԲելեԲջիջ🡆 More