Էդուարդ Չորրորդ Անգլիացի (ապրիլի 28, 1442, Ռուան - ապրիլի 9, 1483, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), եղել է Անգլիայի թագավորը։ Նա ծնվել է 1442 թվականի ապրիլի 28-ին։ Նա դարձել է Անգլիայի թագավոր 1461 թվականի մարտի չորսից մինչև 1483 թվականի ապրիլի 9-ը։ Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի չորս որդիներից ավագն էր։ Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր Անգլիայի գահը։ Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա թագավոր Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում։ Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է Վարդերի պատերազմը։ Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ։ Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար։ Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր։ Նա օգնել է Ուորիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նևիլին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ։ Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել 1460 թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են։ Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին։ 1461 թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել Լոնդոն և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր։ Արքա Հենրի վեցերորդը բանտարկվում է։ Միառժամանակ, Ուորիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ։ Էդուարդը ծանոթանում է Էլիզաբեթ Վուդվիլի հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ։ Ուորիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը։ Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի 1464 թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի։ Երբ Ուորիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է։ Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Ուորիքի կոմսին։ 1459 թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Ջորջի օգնությամբ։ Ջորջը ամուսնացած էր Ուորիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ։ Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժուացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր։ Ուորիքի կոմսը հաջողացնում է 1471 թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից։ Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի Բուրգունդիա, այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց։
Էդուարդ IV անգլ.՝ Edward IV | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1442 |
Ծննդավայր | Ռուան |
Մահացել է | ապրիլի 9, 1483 (40 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Էլիզաբեթ Վուդվիլ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս, մայր՝ Սեսիլի Նեվիլ |
Զբաղեցրած պաշտոններ | Յորքի դուքս, Անգլիայի միապետ, Անգլիայի միապետ, Lord of Ireland? և Lord of Ireland? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էլիզաբեթ Յորքեցի, Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V, Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս, Աննա Յորք, Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք, Բրիջիտ Յորք, Arthur Plantagenet, 1st Viscount Lisle?, Elizabeth Plantagenet?, Edward de Wigmore? և Grace Plantagenet? |
Ստորագրություն | |
Edward IV of England Վիքիպահեստում |
Բարգունդիայի կոմսը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով։ Երբ Էդուարդը վերադառնում է Անգլիա, նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին։ Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա։ Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր։ Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը։
Քանի դեռ Էդուարդը հեռու էր Բուրգունդիայից, իր կինը որդի է ունենում` Էդուարդը, ում տալիս են Ուելսի արքայազնի տիտղոս։ Նա պետք է դառնար հաջորդ արքան։ Էդուարդը կառավարում է իր երկու եղբայրների օգնությամբ։ Գեորգը, ով նախկինում մի անգամ ապստամբել էր իր դեմ, հիմա հավատարիմ էր, և կրտսեր եղբայրը, Ռիչարդը` Գլոուցեստերի կոմսը, միշտ հավատարիմ է մնացել։ Նրանց և Վուդվիլի հզոր ընտանիքի միջև դեռևս վիճաբանություններ կային։ Գեորգը և Ռիչարդը նաև վիճաբանում էին միմյանց դեմ, և վերջում արքա Էդուարդը Գեորգին բանտ է գցում, որտեղ էլ նա մահանում է։ Էդուարդ Չորրորդը մահանում է շատ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում։ Նրա որդին դառնում է Էդուարդ Հինգերորդ Անգլիայի արքան, բայց նրա գահակալումը երկար չի տևում։ Էդուարդի եղբայրը` Ռիչարդը կարծում էր, որ իր եղբոր գահակալությունն այնքան էլ լավ միտք չէր, և ինքն է բարձրանում գահ։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է պատահել Էդուարդի երկու որդիներին` աշտարակում գտնվող արքայազններին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ IV» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Էդուարդ IV, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.