Շերլոք Հոլմս (անգլ.՝ Sherlock Holmes), գրական կերպար, որը ստեղծվել է գրող Արթուր Կոնան Դոյլի կողմից։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոք Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակ։ Ընդհանուր գրվել է 56 պատմվածք և 4 վեպ Շերլոք Հոլմսի մասին։
Շերլոք Հոլմս գրական կերպարի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և հեռուստասերիալներ։
Ընդհանուր առմամբ Շերլոկ Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Կոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում։ Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից Բժիշկ Վաթսոնի կողմից։
Հանրահայտ խուզարկուի մասին առաջին ստեղծագործությունը՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը», Կոնան Դոյլի կողմից գրվել է 1887 թվականին։ Վերջին շարքը՝ «Շերլոկ Հոլմսի արխիվը», հրապարակվել է 1927 թվականին։
Ինքը՝ Կոնան Դոյլը, համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում են Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերին, այն ժամանակ, երբ Կոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։ Վերջ ի վերջո՝ Սըր Արթուր Կոնան Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի (անգլիական մաֆիայի «հայրը, ինչպես կասեին հիմա) հետ պաքարում Ռեյխենբախի ջրվեժի (գերմ.՝ Reichenbachfälle) մոտ։
Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպեցին գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել իր արկածների պատմությունը։
Ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը, իր ստեղծագործություններում երբեք չէր հայտնում Շերլոկ Հոլմսի ծննդյան թվի մասին։ Ենթադրաբար՝ նա ծնվել է 1854 թվականին (ըստ «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքի)։ Տպագրությունում նաև հայտնվել է այն տեսակետը, որ Հոլմսը ծնվել է 1850 թվականին։ Ասվում է, որ այն հիմնվում էր կենսագիր Ջոսեֆ Բելլին, որի մասին Արթուր Կոնան Դոյլը բազմիցս խոսել է, որպես Շերլոկ Հոլմսի սկզբնաղբյուր, իսկ ըստ գրողի պատմվածքների՝ Բելլը Հոլմսից մեծ էր 9 տարով, այսինքն նրա ծննդյան տարեթիվն է 1850 թիվը (ինքը՝ Արթուր Կոնան Դոյլը ծնվել է 1859 թվականին)։ Սակայն իրականում Ջոսեֆ Բելլը ծնվել է 1837 թվականին, ինչը զրկում է այս հիպոթեզը հիմքից։ Համենայն դեպս՝ Վաթսոնի ու Հոլմսի առաջին հանդիպման ժամանակ «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպում, մենք հանդիպում ենք Վաթսոնի բառերով Հոլմսի տարիքի թռուցիկ նկարագրությանը։
Կոնան Դոյլի ստեղծագործությունների երկրպագուների կողմից փորձեր էին կատարվում Շերլոկ Հոլմսի ծննդյան ավելի ստույգ տարեթվի որոշման ուղղությամբ։ Մասնավորապես՝ կարծիք կար՝ հունվարի 6-ի մասին։ Ամսաթիվը հաշվարկված էր ոմն Նաթան Լ. Բենգինսի կողմից՝ Կոնան Դոյլի ստեղծագործության կցկտուր ինֆորմացիայի ու աստղագուշակության համապատասխանության հիման վրա։ Մասնակիորեն վարկածը հիմնված է նրա վրա, որ «Սարսափների հովիտ» վեպում անուղղակի մատնանշում կա Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերվա» վրա՝ Շերլոկ Հոլմսի ժամանակային հարաբերական կապակցման հետ։ Հռչակավոր խուզարկուի երկրպագուների շարքում բավականին տարածված է այս ամսաթիվը, չնայած որ իրականում ընդունված չէ։
Հոլմսի նախնիների ու ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ «Թարգմանչի դեպքը» պատմվածքում Հոլմսն ասում է.
Նախնիներս գավառական կալվածատերեր էին և ապրում էին երևի թե նույն կյանքով, որը բնորոշ է իրենց դասին։ |
Նաև Հոլմսը հիշատակում է, որ իր տատիկը ֆրանսիացի գեղանկարիչ-բատալիս Օրաս Վերնեի քույրն էր (1789-1863)։ Մի շարք գործերում գործում է Շերլոկ Հոլմսի եղբայր Մայքրոֆտ Հոլմսը, ով նրանից մեծ էր յոթ տարով և աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նաև «Նորվուդի կապալառու»-ում հիշատակվում է երիտասարդ բժիշկ Վերները Հոլմսի հեռավոր բարեկամը, ով գնել է Վաթսոնի բժշկական պրակտիկան Կեննինգսթոնում։ Հոլմսի այլ բարեկամների մասին հիշատակումներ չկան։ Տատիկը՝ ֆրանսուհի է, ինչն ասում է Հոլմսի ֆրանսիական ծագման մասին, չնայած դատելը դժվար է, թե որքանով է այդ արյունը առկա։
Շերլոկ Հոլմսի կյանքի հանգուցային տարեթվերն են՝
1881 թվականին հոլմսը ծանոթանում է Բժիշկ Վաթսոնի հետ (եթե Հոլմսի ծծնդյան թիվն ընդունենք 1854 թվականը, ապա այդ պահին նա մոտ 27 տարեկան էր)։ Նա, ամենայն հավանականությամբ, հարուստ չէ, քանի որ բնակարանի միասնական վարձման համար ընկերակից էր փնտրում։ Այդ նույն ժամանակ նա Վաթսոնի հետ տեղափոխվում է Բեյքեր սթրիթ 221-Բ (221b Baker Street), որտեղ միասին վարձում են տունը Տիկին Հադսոնի մոտ։ «Գլորիա Սկոտ» պատմվածքում մենք իմանում ենք Հոլմսի անցյալի մասին մի քանի փաստ, նրա մասին, թե ինչը դրդեց նրան խուզարկու դառնալ՝ Հոլմսի համակուրսեցու հայրը հիացել էր նրա դեդուկտիվ կարողություններով։
Վաթսոնն ասում է «մենք ստացանք»՝ ենթադրելով, իհարկե, իրեն ու Հոլմսին. եթե պատմվածքի հերոս պրոֆեսոր Պրեսբերիի գործողությունները հետաքրքրում էին գիտական հասարակությանը 1903 թվականին, ու դա «մի քսան տարի առաջ էր», ապա դժվար չէ եզրակացնել, որ Հոլմսն ու Վաթսոնը ողջ ու առողջ էին 1923-ին։
Շերլոկ Հոլմսի հետ առաջին հանդիպման ժամանակ («Ալ կարմիր գույներով էտյուդը») Բժիշկ Վաթսոնը նկարագրում է հռչակավոր խուզարկուին՝ որպես նիհար մի երիտասարդի.
Մասնագիտությամբ Հոլմսը ամենայն հավանականությամբ կենսաքիմիկոս է։ Վաթսոնի հետ ծանոթության պահին աշխատում էր լաբորանտ լոնդոնյան հիվանդանոցներից մեկում՝ սրա մասին ասվում էր «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի սկզբում. «Կա մեկը, ով աշխատում է մեր հիվանդանոցին կից քիմիական լաբորատորիայում... Իմ կարծիքով, նա շատ լավ գիտի անատոմիա, և որպես քիմիկոս առաջնակարգ է, բայց կարծես, բժշկությունը երբեք չի ուսումնասիրել համակարգված»։ Հոմլսի՝ որպես բուժակ-լաբորանտի, աշխատանքի մասին այլևս ոչ մի ստեղծագործության մեջ չի խոսվում։ Ինչպես այն դեպքում, որ հեղինակը չի ասում իր կերպարի որևիցե, բացի մասնավոր հետախուզության, այլ աշխատանքի մասին։
Հոլմսը բազմակողմանի անձ է։ Ունենալով բազմապիսի տաղանդներ, նա իր կյանքը նվիրել է մասնավոր խուզարկուի կարյերային։ Քններով դեպքերը, որոնցով նրան ապահովում են հաճախորդները՝ նա հիմնվում է ոչ այնքան կանոնադրության վրա, որքան իր կյանքի սկզբունքներից, պատվի կանոններից ելնելով, որոնք մի շարք դեպքերում նրան փոխարինում են բյուրոկրատական նորմերը։ Բազմիցս Հոլմսը թույլ էր տալիս մարդկանց, իր կարծիքով, հիմնավորված հանցագործություններ կատարել, խուսափել պատժից։ Հոլմսը հիմնականում չարչիական չէ, նրան ի սկզբանե հետաքրքրում է աշխատանքը։ Աշխատանքի համար Հոլմսը գանձում է արդարացի վարձատրում, բայց եթե նրա հերթական հաճախորդը աղքատ է, նա կարող է վերցնել սիմվոլիկ վարձ, կամ ընդհանրապես հրաժարվել դրանից։ Նաև, Հոլմսը հաճախ է բողոքում Վաթսոնին, որ հանցագործները պակասել են, ու իսկական հանցագործություններ չեն մնացել, ուստի Հոլմսը պարտավոր է նստել անգործ։
Հոլմսը վիկտորիանական Անգլիայի բնակիչ է, լոնդոնցի, որը գերազանց գիտի իր քաղաքը։ Նրան կարելի է համարել տնակյաց, և նա լքում է քաղաքի (երկրի) սահմանները միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում։ Հոլմսի գործերից շատերը նա բացահայտում է, դուրս չգալով Տիկին Հադսոնի հյուրասենյակից, կոչելով դրանք «դեպքեր մի ծխամորճի համար»։
Առօրյայում Հոլմսն ունի կարծրացած սովորություններ։ Նա պահանջկոտ չէ և գրեթե անտարբեր է հարմարությունների հանդեպ և անտարբեր է պերճությունների նկատմամբ։ Նրան չի կարելի կոչել ցրված, բայց նա փոքր-ինչ անտարբեր է սենյակում՝ իրերի կարգ ու կանոնի վերաբերյալ։ Օրինակ՝ անցկացնում է ռիսկային քիմիական փորձեր իր բնակարանում, բազմիցս լցնելով այն հեղձուկ կամ գարշահոտ գոլորշիներով, կամ մարզվում է հրաձգության մեջ, կրակոցներով դրոշմելով Վիկտորյա թագուհու անվանագիրը սենյակի պատին։
Հոլմսը համոզված ամուրի է, իր ասելով, երբեք չի զգացել ոչ մեկի հանդեպ զգացմունքներ։ Բազմիցս հայտարարել է, որ ընդհանրապես չի սիրում կանանց, չնայած մշտապես քաղաքավարի է նրանց հետ ու պատրաստ է օգնել։ Միայն մի անգամ կյանքում Հոլմսը, կարելի է ասել, ոչ թե սիրահարվել է, բայց մեծ հարգանք է տածել ոմն Իռեն Ադլերի՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքի հերոսուհուն հանդեպ։
Հոլմսը ծխում է թանձր ծխախոտ, և մի շարք պատմվածքներում հանդես է գալիս, որպես մոլեկոտ ու ծխախոտից կախված ծխող, որը ավելի հետաքրքրված է նիկոտինի բաժնի ստացմամբ, քան այդ ոլորտում հետազոտություններով։ Երբեմն, մանավանդ մտավոր ծանր աշխատանքի ժամանակ, Հոլմսը ծխում է առանց կանգ առնելու.
Ես բացեցի հյուրասենյակի դուռը ու վախեցա՝ արդյոք հրդեհ չէ՞ մեզ մոտ․ սենյակում այնպիսի ծուխ էր կանգնած, որ լամպի լույսը հազիվ էր նշմարվում։ - «Բասկերվինլերի շունը» |
Հոլմսի կերպարի կապը ծխամորճի հետ արդարացի է միայն մասամբ։ Ճխամորճային ծխախոտը նա գնահատում էր թանձրության համար՝ չնայած դրանց էժանությանն ու կոպտությանը։ Այն, որ նա ծխում էր շատ ճկված ծխամորճներ՝ հետագա առասպել է, որը ծնված է նկարիչ- նկարազարդողների կողմից։ Մի շարք ստեղծագործություններում («Չարլզ Հովհաննես Միլվերթոնի ավարտը», «Հոլմսի վերջին դեպքը», «Դատարկ տուն») Հոլմսը հաճույքով ծխում է սիգարներ ու սիգարետներ։ «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպում Բժիշկ Վաթսոնը հայտարարում է, որ Հոլմսը չի օգտագործում թմրանյութեր, բայց «Չորսի նշան»-ում մենք տեսնում ենք նրան երակային կոկային օգտագործելիս։ Շերլոկ Հոլմսը օգտագործում էր թմրադեղեր միայն հետաքրքիր հանցագործությունների բացակայության դեպքում.
1898 թվականին (որը «Սարսափ Լոնդոնի վերևում»՝ «Շերլոկ Հոլմսի կտակ»-ից ձեռագրի, գործողության կատարման ենթադրվող ժամանակն է) Շերլոկն արդեն ազատվել էր այդ սովորությունից, ինչի մասին մեզ պատմում է Բժիշկ Վաթսոնը «Անհայտացած ռեգբիիստ» պատմվածքում։ Ալկոհոլի հանդեպ Հոլմսի վերաբերմունքի մասին դժվար է որոշակի բան ասել, չնայած խիստ գինեժուժկալ նա երբեք չի եղել։
Հոլմսն իրականում սնափառ չէ, և հիմնականում բացահայտված դեպքի համար շնորհակալությունը նրան չի հետաքրքրում.
- Ի՞նձ, - ասաց Հոլմսը։ - Իսկ ինձ՝ կոկաինով սրվակը։Չնայած մի շարք դեպքերում Հոլմսն արտահայտում է այս դրվածքի վերաբերյալ իր մտահոգությունը.
- Իսկ ես համոզված չեմ՝ կգնամ թե չէ։ ՉԷ՞ որ ես ծույլ եմ, որոնց աշխարհը չի տեսել։ Ավելի ճիշտ՝ իհարկե երբ որ ինձ ծուլությունն է կապում, իսկ ընդհանրապես ես կարող եմ նաև ճարպիկ լինել։ - Ախր դուք երազում էիք այսպիսի դեպքի մասին։ - Սիրելիս, ի՞նչն է դրա իմաստը։ Ենթադրենք՝ ես բացահայտում եմ այս դեպքը. միևնույնն է՝ Գրեգսոնը, Լեսթրեյդն ու ընկերությունը կբռնագրավեն ամբողջ հռչակը։ Այսպիսին է ոչ պաշտոնական անձի ճակատագիրը։Սակայն նա բավականին ուրախ է վերաբերվում իր տաղանդի համեմատությանը եվրոպացի այլ խուզարկուների հետ.
― Ահա թե ի՜նչ, սըր։ Թույլ տվեք հետաքրքրվել, իսկ ո՞վ պատիվ ունի առաջինը լինելու, ― բավական խիստ տոնով հարցրեց Հոլմսը։ ― Պարոն Բերտիլյոնի աշխատությունները բավական մեծ հարգանք են վայելում գիտական մտածողության տեր մարդկանց մոտ։Հոլմսը գերադասում է հաճախորդներին ընդունել իր տանը։ Մի շարք պատմվածքներում կարելի է տեսնել, որ նույնիսկ շատ հարուստ հաճախորդներ, արքայական ընտանիքի անդամներ, ու ինքը՝ Անգլիայի վարչապետը, անձամբ են գալիս նրա մոտ ընդունարան։ Հոլմսը թատերասեր է, սիրում է ճաշել «Սիմփսոնս» ռեստորանում (Լոնդոնի ամենահարգի տեղը)։ Գերազանց պատկերացում ունի օպերայի մասին, և փաստորեն գիտի իտալերեն։
Հավանական է նաև, որ Հոլմսը պրակտիկ մակարդակով ծանոթ է այլ եվրոպական լեզուների.
Հոլմսը ուսերը թոթվեց. ― Միգուցե ես իրոք օգուտ տալիս եմ։ «L' homme c'est rien-l' oeuvre c' est tout», ինչպես ասել է Գյուստավ Ֆլոբերը Ժորժ Սանդին գրած նամակում։ - «Կարմրահերների միությունը» |
Թերևս, սուսերը հիշատակվում է «Գլորիա Սկոտ» պատմվածքում, երբ Հոլմսը զբաղվում էր սուսերամարտով։
Հոլմսը հաճախ է օգտագործում ձեռնամարտի իր կարողությունները հակառակորդների դեմ և միշտ հաղթում է։ «Փայլուն հաճախորդ» պատմվածքում Հոլմսը միայնակ ու անզեն կանգնում է երկու՝ մահակներով զինված հանցագործների ու դուրս գալիս աննշան վերքերով։ «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում խուզարկուն նաև նկարագրում է ինքնապաշտպանության դեմք «մահակով սրիկայից»։ «Ծովային դաշինք» պատմվածքում անզեն Հոլմսը հաջողությամբ է պայքարում դանակով զինված հանցագործի դեմ.
«Դատարկ տուն» պատմվածքում Հոլմսը նկարագրում է Վաթսոնին Մորիարտիի հետ իրենց պայքարը, որի արդյունքում ինչ-որ ճապոնական մարտի՝ «բարիցու»-ի շնորհիվ նա կարողացավ ուղարկել «հանցագործ աշխարհի նապոլեոնին» Ռեյնբախյան ջրվեժի անդունդ։ Հոլմսը հաստատում էր նաև, որ «բարիցու» ոճով մենամարտելը բազմիցս փրկել է նրա կյանքը։ Հետաքրքիր է, որ իրականում այսպիսի անվանումով ճապոնական մենամարտի տեսակ երբեք չի եղել, սակայն Կոնան Դոյլի ժամանակ ոմն Էդվարդ Վիլյամ Բարթոն-Րայթը Լոնդոնում անցկացնում էր «բարցիցու» անունով մարտի դասեր, որը հայտնի էր, որպես ջիու-ջիսույի եվրոպականացված տեսակ։ Կոնան Դոյլը, փաստորեն, կա՛մ ուղղակի սխալվել է անվանման մեջ, կա՛մ ուղղակի աղավաղել է այն հատուկ, ինչպես այլ իրական տվյալներ ու վիկտորիանական Անգլիայի կյանքի տարրեր։
Հոլմսը պնդում է, որ հանցագործությունների բացահայտան գործում նրան օգնում է գիտական մեթոդների ստույգ հետևելը, հատուկ ուշադրությունը տրամաբանությանը, ուշադրությունն ու դեդուկցիան։ Նաև Հոլմսը օգտագործում է կեղծ-գիտական մեթոդներ. «Երկնագույն նռնաքար» պատմվածքում նա ենթադրում է, որ մարդը, ով կրում է մեծ չափսի գլխարկ, մտավոր շատ լավ հատկություններ ունի։
«Հոլմսը գլխին քաշեց գլխարկը։ Այն ծածկում էր նրա ճակատն ու հասնում քթարմատին։ - Տեսնու՜մ եք, ինչպիսի չափս է, - ասած նա, - Չի կարող, չէ՞, այսպիսի մեծ գանգը դատարկ լինել»։ |
«Ալ կարմիր գույներով էտյուդ»-ում նա պնդում է, որ չգիտի նրա մասին, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը, քանի որ այդ տեղեկությունները իր աշխատանքում կարևոր չեն։ Վաթսոնից այս փաստի մասին լսեսլով՝ նա փորձում է շուտ մոռանալ այն։ Հոլմսն ասում է, որ մարդկային ուղեղն ունի սահմանափակ ծավալ ինֆորմացիա պահելու համար, և անիմաստ բաներ սովորելը կրճատում է նրա կարողությունը օգտակարները հետազոտելու։ Բժիշկ Վաթսոնը հետագայում գնահատում է Հոլմսի կարողություները հետևյալ կերպ.
Սակայն «Ալ կարմիր գույներով էտյուդ»-ի վերջում պարզվում է, որ Հոլմսը գիտի լատիներեն և նրան հարկավոր չի էպիգրամայի սկզբնանմուշի թարգմանությունը, չնայած լեզվի իմացությունն ունի կասկածելի արժեք խուզարկուի գործում, եթե ոչ ավանդական կապը բժշկության հետ։ Հետագա պատմվածքներում Հոլմսը լրիվ հակասում է նրան, ինչ իր մասին գրում էր Վաթսոնը։ Չնայած իր անտարբերությանը դեպի քաղաքականություն, «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքում նա միանգամից ճանաչում է ենթադրվող կոմս Քրամմի անձը, իսկ «Երկրորդ լաքա»-ում միանգամից կռահում նրա մասին, թե Եվրոպայի որ միապետն է գրել անհեռատես նամակ, որի անհայտացումը սպառնում է բարդ միջազգային խնդիրներով. Ինչ վերաբերում է սովորական մակարդակի գրականությանը՝ նրա խոսքը լիքն է Աստվածաշնչյան, Շեքսպիրյան, Գյոթեի ու Հաֆրիզի քաղվածքներով։
Բացի դրանից՝ «Բրյուս-Պարտինգտոնի գծագրերը» պատմվածքում Վաթսոնը պատմում է, որ 1895 թվականի նոյեմբերին Հոլմսը զբաղվել է «Միջնադարի երաժշտություն» մոնոգրաֆիայով՝ ամենաէկզոտիկ ոլորտը, որը պետք է որ լցներ հսկայական ինֆորմացիայով իր ուղեղը և որը ընդհանրապես կապ չուներ հանցագործության դեմ պայքարի հետ, բայց նրա գիտելիքները մոնոգրաֆիայիայի մասին այնքան ծավալուն էն, որ դա դարձավ իր անձի որոշման վերջին կաթիլը։ Ավելի ուշ Հոլմսը պնդում է, որ չի ուզում իմանալ ոչինչ, ինչ կապված չէ իր մասնագիտության հետ, իսկ «Սարսափի հովտի» երկրորդ գլխում հայտարարում է, որ «ցանկացած գիտելիքներն անօգուտ են խուզարկուի համար» և «Առյուծի բաշ» պատմվածքի վերջում նկարագրում իրեն- որպես «անխտրող ընթերցողի՝ մանրունքների շատ հզոր հիշողությամբ»։ «Սատանու ոտքը» պատմվածքում ասվում է Հոլմսի հետաքրքրության մասին լինվինիստիկայով։
Հոլմսը նաև շատ լավ կրիպտովերլուծաբան է։ Նա ասում է Վաթսոնին. «Ես շատ լավ ծանոթ եմ բոլոր տեսակի ծածկագրմանը, նաև ես գրել եմ հոդված, որում վերլուծել եմ 160 գաղտնագիր»։
Դրանցից մեկը նա բացահայտում է անհատական վերլուծության միջոցով՝ «Պարող մարդուկներ» պատմվածքում։ Հետազոտում է ապացույցները ինչպես գիտական, այդպես էլ առարկայական տեսանկյունից։ Հանցագործության ընթացքը որոշելու համար նա հաճախ ուսումնասիրում է հետքերը, անիվների հետքերը («Ալ կարմիր գույներով էտյուդ», «Արծաթյա», «Դեպք օթիկում», «Բասկերվիլների շունը», «Բոսկոմյան հովտի գաղտնիքը»), ծխախոտի ու մոխրի մնացորդներ («Մշտական հիվանդ», «Բասկերվիլների շունը», «Ալ կարմիր գույներով էտյուդ»), նամակների համեմատություն («Անձի որոշում», «Րեյգեթյան սկվերներ»), վառոդի մնացորդներ («Րեյգեթյան սկվերներ», ինչպես նաև հիշատակվում է Ստուարտ Դեվիսի «Շերլոկ Հոլմսն ու պապիրուսի դեպքը» պատմվածքում) փամփուշտների տարբերակում («Դատարկ տուն») և նույնիսկ մատնահետքեր, թողնված մի քանի օր առաջ («Նորվուդի կապալառու»)։ Հոլմսը նաև ցուցաբերում է հոգեբանության ոլորտում գիտելիքներ («Սկանդալ Բոհեմիայում»)՝ գայթակղելով Իռեն Ադլերին իր ծուղակը և արդարև ենթադրելով, որ հրդեհի դեպքում ամուրի կինը կգցվի փրկել ամենաթանկը (պատմվածքում՝ լուսանկար), իսկ ամուսնացած կինն ու ընտանիքի մայրը՝ իր երեխային։ Կյանքի վեճերից հետո Հոլմսը (կամ ուզենալով թողնել ամենը հետևում) հեռանում է Սուսսեքս՝ մեղվաբուծությամբ զբաղվելու («Երկրորդ լաքա»), այդտեղ էլ նա գրում է «Մեղվաբուծության պրակտիկ ձեռնարկ» գիրքը («Նրա հրաժեշտի խոնարհումը»)։ Որպես հանգստի ձև կարող է ընդունվել նաև նրա սերը դեպի երաժշտությունը. օրինակ «Կարմրահերների միությունը» պատմվածքում նա օր է հատկացնում՝ ազատ գործից, Պաբլո դը Սարասատեի ջութակ նվագելը լսելու համար։ Նաև նա շատ է սիրում ձայնային երաժշտություն («Ալ մատանին») ու ինքը շատ լավ նվագում է ջութակ.
«Ես գիտեի, որ նա կարող է կատարել ջութակի պիեսներ ու բավականին դժվար. բազմիցս իմ խնդրանքով նա նվագում էր Մենդելսոնի «Երգերը» ու ինձ սիրելի այլ շատ բաներ...» |
Չնայած Հոլմսը հանդես է գալիս որպես հրաշալի ինքնակառավարման ու սառը հանգստության օրինակ, նրան թերևս չեն հակասում էմոցիաները։ Բարդ դասավորվող դեպքը կամ բացահայտ անհաջողությունը հանում են նրա դեմքից անտարբերության դիմակը.
«Հոլմսը ցատկեց աթոռից, - Բռնե՛ք նրան հետևից, Վա՛թսոն։ Բաց չթողե՛ք սենյակից։ Հիմա, սըր, մենք կնայենք ձեր նոթատետրի պարունակությունը» - «Չարլզ Հովհաննես Մալվերտոնի վերջը» |
Հանցագործության ամբողջական պատկերը կազմելիս՝ Հոլմսն օգտագործում է խիստ տրամաբանություն, որը թույլ է տալիս առանձին ցրված ու քիչ նշանակալի մանրուքներից վերարտադրել ամբողջական պատկեր այնպես, եթե նա այդ իրադարձությունը տեսներ իր աչքերով։
Մեթոդի հանգուցային պահերն են դիտողականություն ու մասնագիտական գիտելիքները գիտության բազում պրակտիկ ու կիրառական ոլորտներում՝ հիմնականում պատկանող քրեաբանությանը։ Այստեղ առաջանում է Հոլմսի յուրօրինակ մոտեցունը աշխարհաճանաչմանը՝ միայն մասնագիտական ու պրագմատիկ, որը թվում է մարդկանց ավելի քան տարօրինակ, ովքեր քիչ ծանոթ են Հոլմսի անձին։ Ունենալով խորագույն գիտելիքներ քրեաբանության համար յուրահատուկ այնպիսի ոլորտներում, ինչպիսին է հողաբանությունն ու տպարանային գործը, Հոլմսը չգիտի տարրական բաներ։ Օրինակ՝ Հոլմսին հայտնի չէր փաստը, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, որովհետև այս տեղեկություններն իր աշխատանքում բացարձակ անիմաստ են։
Հետո, օգտագործելով իր մեթոդը, որը Հոլմսը կոչում է դեդուկտիվ, նա դուրս է բերում հանցագործին։ Իր դատողության սովորական ընթացքն է.
Բացառե՛ք ամբողջ անիրական ու այն, ինչ կմնա՝ կլինի պատասխանը, որքան էլ անհավանական այն չթվա»։ |
Օրինակ, Ագրայի գանձերի անհայտացման մասին գործը քննելիս՝ Հոլմսը հանդիպում է իրադրության, երբ հանցագործը ըստ հատկանիշների ու թողած հետքերի՝ հանդիսանում է ոչ բարձրահասակ մի մարդ՝ երեխայի ոտքով։ Բացառելով բոլոր տարբերակները՝ Հոլմսը կանգնում է մեկի վրա՝ դրա փոքրահասակ բարբարոս է Անդամանյան կղզիներից՝ որքան էլ հակասական լիներ այս տարբերակը։
Մեթոդի անվանման մեջ «դեդուկցիա» տերմինը Կոնան Դոյլը օգտագործում է ոչ խիստ։ Նա կարող է ընդունվել այսպես.
«Դու՛րս բերեք հետազոտվող դեպքին վերաբերող բոլոր հնարավորությունները, այնուհետև բացառե՛ք դրանք բոլորը, բացի մեկից, ուրեմն այդ վերջինը կլինի հետաքրքրող հարցի պատասխանը»։
Այնուամենայնիվ, մեթոդի մի մասը հիմնված է ինդուկցիայի վրա՝ անհատականից հանգումը ընդհանուրի։ Մի շարք հետազոտություններ տեսնում են Հոլմսի մեթոդի հիմքում օբդուկցիան։ Հոլմսի անսովոր կարողությունը մանրագույն հատկանիշներով կատարել ապշեցնող գուշակություններ, Վաթսոնի ու ընթերցողների մշտական հիացման պատճառ է դառնում։ Խուզարկուն օգտագործում է ու մարզում է այս կարողությունը ոչ միայն դեպքերի բացահայտման ժամանակ, այլև առօրյայում։ Որպես կանոն հետագայում Հոլմսը մանրամասն բացատրում է իր մտքի ընթացքը, որը հետո թվում է տարրական ու ակնհայտ։
Հոլմսը դեպքերի մեծամասնությունում հանդիպում է մանրամասն պլանավորված ու բարդ կատարված հանցագործությունների։ Ընդ որում դրանց ցանկը բավականին ընդարձակ է՝ Հոլմսը հետաքննում է սպանություններ, գողություններ, շորթում, իսկ երբեմն նրան հանդիպում են իրադրություններ, որոնք առաջին հայացքից (կամ արդյունքում) ընդհանրապես չունեն քրեական բովանդակություն (իրադրությունը Բոհեմիայի թագավորի, Մերի Սազըրլենդի հետ, դեպքը կտրված շրթունքով մարդու հետ, լորդ Սենթ-Սայմոնի դեմքը, դեղին դեմքով մարդու հանելուկը)։
Շերլոկ Հոլմսը գերադասում է գործել միայնակ, մի անձի շրջանակներում կատարելով հետաքննության բոլոր գործառույթները։ Նրան օգնում են բժիշկ Վաթսոնն ու Սքոտլանդ-Յարդի աշխատակիցները, բայց դա չի կրում պարտադիր բնույթ։ Հոլմսը գտնում է հետքերը ու մասնագետի նման գնահատում դրանցով մասնակիցների դերը հանցագործության մեջ։ Քննում է վկաներին։ Բացի այդ Հոլմսը բազմիցս անձամբ գործում է որպես ագենտ՝ զբաղվելով հետքերի ու մասնակիցների փնտրմանը, ինչպես նաև մասնակցում է ձերբակալմանը։
Հոլմսին բնորոշ են բազմաթիվ ծուղակներ՝ օգտագործում է գրիմ, կեղծամներ, փոխում է ձայնը։ Մի քանի դեպքերում նա պարտավոր է հանգել միասնական փոխակերպմանը, ինչը պահանջում է դերասանական ձիրք։
Մի քանի դեպքերում Հոլմսի համար աշխատում է լոնդոնյան փողոցային տղաների խումբ։ Հիմնականում Հոլմսը նրանց օգտագործում է որպես զննողներ, ովքեր իրեն օգնություն են ցուցաբերում գործեր բացահայտելիս։
Հոլմսը վարում է մանրամասն քարտարան հանցագործությունների ու հանցագործների մասին, ինչպես նաև գրում է մոնոգրաֆիաներ քրեաբան-գիտնականի դերում։ Միևնույն պահին Հոլմսի շատ վատ քրեական մասնագետ է, քանի որ քիչ է մտածում հանցագործության պատճառների մասին (օրինակ՝ «Մետաղյա հրեշներ» պատմվածքում) և երբեք չի հասցնում այս ուղղությամբ իր վերլուծությունները ավարտին, առանձին դեպքերում նա սահմանափակվում է կոնկրետ հանցագործությունների դրդապատճառների դուրսբերումով («Արծաթյա»)։ Այս բնավորություն գիծը նշում էին խորհրդային քննադատները (Կ. Չուկովսկի), ընդգծելով Կոնան Դոյլի ստեղծագործությունների «բուրժուական» բնույթը։
Շերլոկ Հոլմսը հանդիսանում է գրական ամենատարածված կերպարներից մեկը։ Դեռ Կոնան Դոյլի կյանքի ընթացքում հայտնվում էին հեղինակներ, ովքեր պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին։ XX դարի սկզբին ռուս գրողներ Նիկիտինն ու Օրլովեցը ստեղծվեցին Ռուսաստանում Հոլմսի հետաքննություններին նվիրված վեպերի շարք։ Խուզարկուի մասին գրում էին նաև Կոնան Դոյլի որդի Ադրիան Կոնան Դոյլը, Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Ջուլիան Սայմոնսը, Բորիս Ակունինը, Սերգեյ Լուկյանենկոն, Էնթոնի Գովորիցն ու նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։
Ընդհանուր առմամբ կերպարի մշակութային ազդեցությունը չափազանց մեծ է։ Հետաքրքիր է, որ համապատասխան բրիտանական սոցիոլոգիական Ask Jeeves ասոցիացիայի կողմից 2011 թվականին անցկացված հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացին համարում է, որ Հոլմսը գոյություն է ունեցել իրականում։
Շերլոկ Հոլմսը կրում է հատուկ եղնիկներին որսալու գլխարկ։ Դրա մասին տեքստում ոչինչ գրված չէ, դա հորինել է Հոլմսի մասին առաջին նկարազարդող Սիդնի Պեջետը, ով ինքը ժամանակին հանգստյան օրերին կրում էր այդ տիպի գլխարկ։ Այդ ժամանակ այդպիսի գլխարկներ կրում էին միայն գյուղական տարածաշրջաններում։ Քաղաքում Հոլմսը կրում է հասարակ գլխարկ խրամաքիվով։
Թվարկել Հոլմսի մասնակցությամբ բոլոր ստեղծագործությունները, գրված ռուս ու արտասահմանյան հեղինակների կողմից, շատ դժվար է. դրանց թիվը մի քանի հարյուր է։ Նշված են դրանցից որոշները.
Երբ Կոնան Դոյլին դիմեցին խնդրանքով թվարկել Հոլմսի մասին լավագույն ստեղծագործությունները, հեղինակն ընտրեց 12 ստեղծագործություն։
Նրանց հաջորդում էին «Առյուծը բաշ»-ն ու «Հանրահայտ հաճախորդը»։ Այլ տեղեկություններով, հեղինակը գերադասում էր «այն մեկը, օձի մասին», բայց չէր հիշում դրա անվանումը (ի նկատի ուներ «Երփներանգ ժապավենը»)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոք Հոլմս» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Շերլոք Հոլմս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.