Ռիչարդ Ռոքսբուրգ

Ռիչարդ Ռոքսբուրգը (անգլ.՝ Richard Roxburgh, հունվարի 23, 1962(1962-01-23) կամ հունվարի 1, 1962(1962-01-01), Օլբերի), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ավստրալիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է 2», «Մուլեն Ռուժ», «Երևելի ջենտլմենների լիգա», Վան Հելսինգ», «Սանկտում» ֆիլմերում, ինչպես նաև «Ռեյք» հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ։

Ռիչարդ Ռոքսբուրգ
Ռիչարդ Ռոքսբուրգ
անգլ.՝ Richard Roxburgh
Ռիչարդ Ռոքսբուրգ
Հասակը180 սմ
Ծնվել էհունվարի 23, 1962(1962-01-23) (62 տարեկան) կամ հունվարի 1, 1962(1962-01-01) (62 տարեկան)
ԾննդավայրՕլբերի
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ, Albury High School? և Ավստրալիական ազգային համալսարան
ՔաղաքացիությունՌիչարդ Ռոքսբուրգ Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1987–այժմ
ԺանրերԹրիլեր,
Դրամա,
Ֆանտաստիկ
ԸնտրանիՎան Հելսինգ,
Երևելի ջենտլմենների լիգա,
Սանկտում
Ամուսին(ներ)Սիլվիա Կոլլոկա
Երեխա(ներ)1 երեխա

Կենսագրություն

Ռիչարդ Ռոքսբուրգը ծնվել է 1962 թվականի հունվարի 23-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օլբերի քաղաքում։ Նրա հայրը եղել է հաշվապահ Ջոն Ռոսքբուրգը, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի Մերի Ռոքսբուրգը։ Ռիչարդն ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է։ 1984 թվականին նա ավարտել է Ավստրալիայի ազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 1986 թվականին՝ Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը։

Կարիերա

Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Ռիչարդ Ռոքսֆորդն սկսել է խաղալ Սիդնեյի թատրոններում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա մասնակցել է տարբեր բեմադրությունների, այդ թվում՝ «Վերադարձ», «Խաղալիքների սիմֆոնիա», «Քեռի Վանյա», «Սիրանո դե Բերժերակ», «Գոոյին սպասելիս» և այլն։ Իր թատերական աշխատանքների համար նա երեք անգամ արժանացել է «Sydney Theatre Awards» մրցանակի 2007, 2010 և 2014 թվականներին, ինչպես նաև ստացել է ավստրիալական «Helpmann Awards» մրցանակ 2008 և 2014 թվականներին։

1987 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգն սկսել է նկարահանվել ավստրալիական ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 1996 թվականին նա խաղացել է «Հեղափոխության երեխաները» ֆիլմում։ 1997 թվականին «Օսկար և Լյուսինդա» ֆիլմում կատարել է միստր Ջեֆրիսի դերը։

Ռիչարդ Ռոքսբուրգ 
Ռիչարդ Ռոքսբուրգը կնոջ՝ Սիլվիա Կոլոկայի հետ, 2012 թվական

Հասարակության ուշադրությանն է արժանացել նրա դերը 2000 թվականի «Առաքելությունն անիրագործելի է 2» ֆիլմում, ինչպես նաև 2001 թվականի «Մուլեն Ռուժ» ֆիլմում կատարած Հերցոգի դերը։ 2003 թվականին նա «Երևելի ջենտլմենների լիգա» ֆիլմում նկարահանվում է միանգամից երեք դերերում՝ Մ, Ֆանտոմ և պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի։ 2004 թվականին Ռոքսբուրգը կատարել է իր լավագույն դերերից մեկը ամերիկյան ֆիլմերում. նա մարմնավորել է Դրակուլային «Վան Հելսինգ» ֆիլմում։ 2007 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը՝ րպես ռեժիսոր, նկարահանել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Էրիկ Բանն ու Ֆրանկ Պոտենտեն։ 2010 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը նկարահանվել է ավստրալիական «Ռեյք» սերիալի գլխավոր դերում. սերիալի որոշ էպիզոդներում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր։ 2011 թվականին Ռոքսբուրգը կատարել է գլխավոր դեր «Սանկտում» ֆիլմում։ Կինոյում ու հեռուստատեսությունում կատարած իր աշխատանքների համար Ռոքսբուրգն արժանացել է «Logie» (1996, 2011) և «AFI / AACTA» (1997, 2010, 2013) մրցանակների։

Ռիչարդ Ռոքսբուրգը մասնակցել է «Գիշերային պահակների լեգենդները» (2010), «Մեղու Մայան» (2014), «Բլինկի Բիլ» (2015) մուլտֆիլմերի հնչյունավորմանը։ 2014 թվականին նա նկարահանվել է «Գրեյսին որոնելիս» ֆիլմում։

Անձնական կյանք

1997-2000 թվականներին Ռիչարդ Ռոքսբուրգը հանդիպում էր դերասանուհի Միրանդա Օտտոյի հետ։ «Վան Հելսինգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել ե Սիլվիա Կոլոկայի հետ. նրանք ամուսնացել են 2004 թվականի սեպտեմբերին։ Նրանք ունեն երկու որդի՝ Ռաֆայել Ջեք Դոմենիկո Ռոքսբուրգը (ծնվել է 2007 թվականի փետրվարի 10-ին) և Մայրո Ջաննի Դևիդ Ռոքսբուրգը (ծնվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին)։

Ֆիլմագրություն

Դերասան

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Ստինսոնի հանելուկը The Riddle of the Stinson Պրադ
1989 ֆ Սուրբը։ Զվարճանքների այգու վախ The Saint: Fear in Fun Park Ջասթին
1990 ս Թղթե մարդը The Paper Man Գրեյսի
1991 ֆ Մեռած աշխարհի համար Dead to the World Ջոննի
1992 ս Փառքի հետքեր Tracks of Glory Հյու Մակինտոշ
1993 ս Յոթ մահացու մեղքեր Seven Deadly Sins Գլատոնի
1993 ս Ոստիկանական փրկարարական ջոկատ Police Rescue Թիմ Ուորն
1993 ֆ Քրեական առևտրական CrimeBroker Հարիսոն
1994 ֆ Խոսակցություն Talk Ջեք/Հարրի
1995 ս Հալիֆաքս Halifax f.p սերժանտ Պոլ Սանտոս
1995 ֆ Դաս սիրո լեզվով Lessons in the Language of Love Հարրի
1995 ֆ Այցելություն դժոխք Hayride to Hell Ջորջ
1995 ֆ Երկնագույն սպանություն Blue Murder Ռոջեր Ռոջերսոն
1995 ֆ Բիլի տոնը Billy's Holiday Ռոբ Մաքսպիդեն
1996 ս Արտասովոր պատմություններ Twisted Tales Բեն
1996 ֆ Հեղափոխության երեխաները Children of the Revolution Ջո Ուելչ
1997 ս Ֆրոնտիր Frontier Ուիլյամ Հոբս
1997 ֆ Ռայաններից վերջինը The Last of the Ryans Ռոնալդ Ռայան
1997 ֆ Լավ օր Փեթսի Քլայնի համար Doing Time for Patsy Cline Բոյդ
1997 ֆ Փառք աստծո, նա հանդիպեց Լիզիին Thank God He Met Lizzie Գայ Ջեյմիսոն
1997 ֆ Օսկար և Լյուսինդա Oscar and Lucinda միստր Ջեֆրիս
1998 ֆ Հոգու փոքրիկ մասնիկ A Little Bit of Soul Սամյուել Մայքլ
1998 ֆ Ձմռան մթնում In the Winter Dark Մյուրեյ Յակոբ
1999 ֆ Վերջին սեպտեմբերը The Last September կապիտան Դևենտրի
1999 ֆ Կիրք Passion Պերսի Գրեյնջեր
2000 ֆ Առաքելությունն անիրագործելի է 2 Mission: Impossible II Հյու Ստամպ
2001 ֆ Մուլեն Ռուժ Moulin Rouge! հերցոգ
2001 ֆ Մերլին Մոնրո Blonde միստր Ռ
2002 ֆ Ճանապարհ Կուրեյնից The Road from Coorain Բիլ
2002 ֆ Արկածներ որոնողները The Touch Կառլ
2002 ֆ Միակն աշխարհում The One and Only Նիլ
2002 ֆ Բասկերվիլների շունը The Hound of the Baskervilles Շերլոկ Հոլմս
2003 ֆ Երևելի ջենտլմենների լիգա The League of Extraordinary Gentlemen Մ / Ֆանտոմ / պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի
2004 ֆ Վան Հելսինգ Van Helsing կոմս Դրակուլա
2005 ֆ Սթելս Stealth բժիշկ Քեյթ Օրբիտա
2005 ֆ Փխրունություն Frágiles Ռոբերտ Քերրի
2006 ֆ Լռություն The Silence Ռիչարդ Թրիլոր
2006 ֆ Կարդալով մտքերը Like Minds Մարտին Մակենզի
2008-2009 ս Ամեն ինչից դեպի արևմուտք East of Everything Արտ Ուոտկինս
2009 ֆ Դիվանագետ False Witness Չարլզ Վան Կուրս
2010 ֆ Հոուկ Hawke Բոբ Հոուկ]
2010 ֆ Ջեքի համապատասխանությունը Matching Jack Դևիդ
2010 ֆ Գիշերայի պահակների լեգենդները Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole Բորոն
2010-2016 ս Ռեյք Rake Քլիվեր Գրին
2011 ս Օրը, երբ հողը սառավ Ice Թոմ Արչեր
2011 ֆ Սանկտում Sanctum Ֆրենկ Մաքգուայեր
2011 ֆ Գիշերից դուրս Out of the Night ֆոն Ռեյտեր
2013 ֆ Ճակատագրի 10 վայրկյան The Turning Վիկ Լենգ
2014 ֆ Մեղու Մայան Maya the Bee Movie Флип
2015 ս Ավստրալիա. պատմություն մեր մասին Australia: The Story of Us պատմող
2015 ֆ Բլինկի Բիլ Blinky Bill the Movie Բիլ Կոալա
2015 ֆ Գրեյսին որոնելիս Looking for Grace Դեն
2016 ֆ Ըստ խղճի Hacksaw Ridge գնդապետ Շտելցեր
2017 ֆ Շնչառություն Breath միստեր Պայկ

Ռեժիսոր

2007 – Մոռացված ցանկություններ

Սցենարիստ

2010-2012, 2014 – Ռեյք

Պրոդյուսեր

2010-2012, 2014 – Ռեյք

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1992 Sydney Theatre Critics' Circle Award Երկրորդ պլանի լավագույն դերասան Վերադարձ Հաղթանակ
1994 John Tasker Award Երկնային աչք Հաղթանակ
Լավագույն նոր կատարում մյուզիքլում Առաջադրված
Լավագույն դերասան Համլետ Հաղթանակ
1995 Green Room Award Լավագույն դերասան Հաղթանակ
1996 Logie Awards Լավագույն դերասան Խորը սպանություն Հաղթանակ
1997 Verona Love Screens Film Festival Լավագույն դերասան Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին Հաղթանակ
AFI Award Լավագույն դերասան Լավ օր Պետսի Քլայնի համար Հաղթանակ
1998 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն դերասան Հաղթանակ
1999 AFI Award Լավագույն դերասան Կիրք Առաջադրված
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մուլեն Ռուժ Առաջադրված
Awards Circuit Community Awards Դերասանական լավագույն կազմ Առաջադրված
2002 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Online Film & Television Association Award Լավագույն երգ Առաջադրված
2006 AFI Award Լավագույն դերասան դրամատիկական հեռուստասերիալում Լռություն Առաջադրված
2007 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված
Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ
AFI Award Լավագույն ռեժիսուրա Մոռացված ցանկություններ Առաջադրված
2008 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ
2009 AFI Award Երկրորդ պլանի հրավիրված լավագույն դերասան հեռուստատեսային դրամայում Դիվանագետ Առաջադրված
2010 Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Քեռի Վանյա Հաղթանակ
AFI Award Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Հոուկ Հաղթանակ
2011 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն դերասան Ռեյք Հաղթանակ
Biarritz International Festival of Audiovisual Programming Լավագույն հեռուստադերասան Հաղթանակ
Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Քեռի Վանյա Առաջադրված
Equity Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ Ռեյք Հաղթանակ
2012 AACTA Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված
2013 Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Հաղթանակ
Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված
Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Գոդոյին սպասելիս Առաջադրված
2014 Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Հաղթանակ
Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Սիրանո դը Բերժերակ Հաղթանակ
2015 AACTA Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Ռեյք Առաջադրված
Դրամատիկական լավագույն հեռուստասերիալ Առաջադրված
Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

Ծանոթագրություններ

Ռիչարդ Ռոքսբուրգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ռոքսբուրգ» հոդվածին։

Tags:

Ռիչարդ Ռոքսբուրգ ԿենսագրությունՌիչարդ Ռոքսբուրգ ՖիլմագրությունՌիչարդ Ռոքսբուրգ Մրցանակներ և անվանակարգերՌիչարդ Ռոքսբուրգ ԾանոթագրություններՌիչարդ Ռոքսբուրգ1962ԱնգլերենԱռաքելությունն անիրագործելի է 2Երևելի ջենտլմենների լիգաՀունվարի 1Հունվարի 23Մուլեն Ռուժ (ֆիլմ)ՍանկտումՎան Հելսինգ (ֆիլմ)Օլբերի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բջջային հեռախոսԱրման ԾառուկյանՇնչառական համակարգԾաղկեվանք (Արա լեռ)ՄասոնականությունՀայաստանում ֆրանսիական համալսարանՎարդան Ղուկասյան (Դոգ)Միքայել ՆալբանդյանՄԻԱՎՌևմատոիդ արթրիտԽատուտիկ սովորականԱնմոռուկ (խորհրդանիշ)ՄարքեթինգԹուղթ (նյութ)ՀայերենԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍասունցի ԴավիթՊյութագորասՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԴարձվածքՊրիզմաՄարդու իրավունքներԹռչնագիրՈւղիղ խնդիրՀարավային ԿովկասԻնտերնացիոնալեՁգողականությունԱրվեստԲագրատունիներՎահագն ԴավթյանՕշական (գյուղ)Հարավային ԿորեաԲրոնխիալ ասթմաՓարիզի խաղաղության վեհաժողովՀատապտուղԿանադաԿոնԵրեքնուկԵղնջացանՀայկական ԽՍՀ շրջաններԼիլիթ ՀովհաննիսյանՀին ՀռոմԿարմիր կիրակիԱրաբական արշավանքները ՀայաստանԿոչականՓոշոտումՆիդերլանդներՀովհաննես ԱյվազովսկիՄաշկ (մարդ)Քարերի սիմֆոնիաՑեղասպանությունՀայաստանի թռչունների ցանկԱղիների բորբոքային հիվանդությունԱնմոռուկԴերբայՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳլխուղեղի ուռուցքԼենկթեմուրՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մարդու պապիլոմավիրուսՀաստատուն բաղադրության օրենքԱնկլավ և էքսկլավԱնդրեյ ԲիտովՏուֆԵղջերուԿիրանց վանքՎահան ՏերյանԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Մոնթե ՄելքոնյանՎիտամին CՄանրանկարչությունԱրյան ճնշումԲիբլիական (պոեմ)Ինֆեկցիոն մոնոնուկլեոզՀաղպատի վանական համալիրՎլադիմիր Լենին🡆 More