Գողություն

Գողություն, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, ՀՀ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համարվում է հանցագործություն։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։

Գողություն
Paul-Charles Chocarne-Moreau, The Cunning Thief, 1931

Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

  • հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի. եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ)
  • հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները)
  • հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը, (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)։

Սուբյեկտիվ մեղսայնության տեսանկյունից գողությունը որակավորվում է որպես գողություն այն դեպքերում, երբ գողություն կատարած անձը, մտածել է, որ գաղտնի է գործել, եթե անգամ օբյեկտիվորեն նրա գործողությունները գաղտնի չեն եղել։

Օբյեկտ֊ այն հասարակական հարաբերություններն են որոնց դեմ ուղղված է գործողությունը, այսինքն սեփականությունը՝ անկախ պատկանելիության կոնկրետ ձևից, գույքը (գողության առարկան)

Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գաղտնի հափշտակությամբ (ուրիշի գույքի գաղտնի, ոչ բռնի վերցնելը ) Սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությամբ մեղքն է, դրա հետ մեկտեղ շահադիտական դրդապատճառը. նպատակ է հետապնդում անօրինական ճանապարհով վերցնել գույքը։ Գողությունը համարվում է ավարտված հանցագործություն այն պահից, երբ մեղավորը վերցրել է ուրիշի գույքը և իրական հնարավորություն է ստացել այն օգտագործել իր հայեցողությամբ, անկախ այն բանից, թե կարողացել է նա իրացնել այդ հնարավորությունը, թե ոչ։

Գողություն

Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Սկզբում ռուսաց լեզվում գողությունը նշանակել է պետական շահերին հակառակվելը, հանցագործություն իշխանության դեմ։ Օրինակ «Պուգաչովը գող է և ինքնահռչակ», «Կեղծ Դմիտրի IIը գող է»։ Մարդը, որը զբաղվել է հափշտակությամբ, անվանել են գող, իսկ զբաղմունքը՝ հափշտակություն։ Գողության նկատմամբ հիվանդագին ձգտումը ոչ թե հանուն վարձատրության, այլ հոգեկան դրդապատճառներից ելնելով հանդիսանում է հայտնի հոգեկան հիվանդություն՝ կլեպտոմանիա։

Հափշտակության ձևերի որակավորումը (Հայաստանում)

ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով

Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղությամբ հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

  • Գողությունը, որը կատարվել է՝
  1. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  2. խոշոր չափերով,
  3. պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։

  • Գողությունը, որը կատարվել է՝
  1. առանձնապես խոշոր չափերով,
  2. բնակարան ապօրինի մուտք գործելով,
  3. կազմակերպված խմբի կողմից,

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ծանոթագրություններ

Tags:

Գողություն Գողություն Հափշտակության ձևերի որակավորումը (Հայաստանում)Գողություն ԾանոթագրություններԳողությունՀայաստանՀանցագործություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Յուրի ՎարդանյանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿարսՎանաձորԴանթեական առասպելԱրարատՈւսուցման մեթոդներՎլադիլեն ԲալյանՎաղարշապատԿիրանց (Տավուշի մարզ)Վանա լիճՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԼուսանԲայՄակդիրՍերմՍողոմոն ԹեհլիրյանՀակահիստամինային դեղերԿոստանդնուպոլիսՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՆեպտունՀարադրությունՇվեդիաՊարզ նախադասությունԷնվեր փաշաԹաթուլ ԿրպեյանԵնթակաԱրագածՀայկյան տոմարԹոքաբորբԲջջային հեռախոսՍտորոգյալՀայրենական մեծ պատերազմԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԱրմեն Տիգրանյան (երգահան)Ամբողջ թիվՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրման ԾառուկյանԱրագածոտնի մարզՀայկական ճարտարապետությունՖեռնան ՄագելանՍինդրիկԵրկրորդ համաշխարհային պատերազմԿալցիումի օքսիդՄյունխհաուզենի համախտանիշԱՄՆ-ի նախագահների ցանկՎահագն ԴավթյանՄուտացիաՄովսես ԽորենացիՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱռողջ ապրելակերպԲազմացումԶվարթնոցի տաճարԱնահիտՇաղկապենաբորբԱռնո ԲաբաջանյանՄերկուրի (մոլորակ)ԹթվածինԴրաստամատ ԿանայանԱզատի ջրամբարԿոորդինատային համակարգԱռյուծՀայաստանի գետերի ցանկՄուշեղ ԳալշոյանՇաքարային դիաբետՊատվի համար (դրամա)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՑեղասպանությունՋորջ ԲայրոնԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԽՍՀՄ փլուզումՍողուններԻսլամBooking.comՄարդ բանականԱրաբական Միացյալ ԷմիրություններՉակերտներ🡆 More