Նոր Աթոս: Վրաստանի քաղաքներ

Նոր Աթոս (վրաց.՝ ახალი ათონი՝ Նոր Աթոն, աբխազերեն՝ Афон Ҿыц, հուն․՝ Νέος Άθως), քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ ▲1539 մարդ (2020)։

Քաղաք
Նոր Աթոս
աբխ.՝ Афон Ҿыц, վրաց.՝ ახალი ათონი, հունարեն՝ Νέος Άθως
Նոր Աթոս: Պատմություն, Տեսարժան վայրեր, Կլիմա
ԵրկիրԱբխազիա Աբխազիա/Վրաստան Վրաստան
ԵրկրամասԱբխազիայի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԳուդաութի շրջան/Գուդաութի մունիցիպալիտետ
ՂեկավարՖելիքս Դաութիա
Հիմնադրված է3-րդ դար թվականին
Առաջին հիշատակում3-րդ դար
Այլ անվանումներՏրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի
Բնակչություն1․518 մարդ (2011)
Ազգային կազմաբխազներ, ռուսներ, հայեր, հույներ, վրացիներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 840 2458xxx
Փոստային ինդեքսներ6900
Ավտոմոբիլային կոդABH
Նոր Աթոս (Աբխազիա)##
Նոր Աթոս (Աբխազիա)
Նոր Աթոս: Պատմություն, Տեսարժան վայրեր, Կլիմա
Նոր Աթոս (Վրաստան)##
Նոր Աթոս (Վրաստան)
Նոր Աթոս: Պատմություն, Տեսարժան վայրեր, Կլիմա

Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աթոնի։ Գտնվում է Սև ծովի ափին։

Պատմություն

Նոր Աթոս: Պատմություն, Տեսարժան վայրեր, Կլիմա 
Անակոպիական ամրոց

Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա (Տրախեա) և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարում աբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց։

VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։

VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։

Տեսարժան վայրեր

Նոր Աթոսում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, բնական և պատմական հուշարձաններ։ Դրանցից են՝

  • Նոր Աթոսի վանք և վանքային համալիր
  • Պսիրցխա գետի կիրճում գտնվող Սիմոն Կանանացի առաքյալի տաճարը
  • Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճարի և Անակոպիական ամրոցի ավերակները
  • Իվերիա լեռան տակ և Նոր Աթոսի արվարձաններում գտնվում են մի շարք կարստային քարանձավեր, այդ թվում նաև 1961 թվականին բացված Նոր Աթոսի քարանձավը
  • Պսիրցխա գետի ջրերով սնվող լճակների համակարգով մերձծովյան զբոսայգի (կարապներով հայտնի լիճը)
  • Ջրվեժ և էլեկտրակայան, կառուցված 1902 թվականին

Կլիմա

Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16,3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:

Բնակչություն

1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ, որոնցից 44,0%-ը կազմում էին ռուսները, 23,1%-ը՝ աբխազները, 7,6%-ը՝ վրացիները։

2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ (59,6 %), 365-ը՝ ռուսներ (24,0 %), 123-ը՝ հայեր (8,1 %), 24-ը՝ ուկրաինացիներ (1,6 %), 22-ը՝ հույներ (1,4 %), 18-ը՝ վրացիներ (1,2 %), 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ (4,1 %)։

Քույր-քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Նոր Աթոս: Պատմություն, Տեսարժան վայրեր, Կլիմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Աթոս» հոդվածին։

Tags:

Նոր Աթոս ՊատմությունՆոր Աթոս Տեսարժան վայրերՆոր Աթոս ԿլիմաՆոր Աթոս ԲնակչությունՆոր Աթոս Քույր-քաղաքներՆոր Աթոս ՊատկերասրահՆոր Աթոս ԾանոթագրություններՆոր Աթոս2020ԱբխազերենԱբխազիաԳուդաութայի շրջանՀունարենՎրացերենՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խաղաղ օվկիանոսԶինվորական կոչումներԾնեբեկՍեռական հերպեսԳնարբուկԱրգանդի միոմաՄակբայՕձերՀայկական առածներ և ասացվածքներԽուստուփԼյարդՀայաստանի առաջին հանրապետությունՉինաստանՍևանավանքԵրվանդ ՔոչարԱմբողջ թիվԱրհեստական բանականությունԱդոլֆ ՀիտլերԳլխավոր էջՆախադասությունՄիակազմ նախադասություններԳորշ գայլԵհովայի վկաներՀամաչափությունԿապույտ հազՑեղասպանությունԱլեքսանդր ՊուշկինՄուշՍիմոն ԱբգարյանԿենդանակերպի նշաններԼոռու մարզԼիլիթ ՀովհաննիսյանՈւիլյամ ՇեքսպիրՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՊյութագորասԲառարանԳորշ արջԻրանԷպիլեպսիաՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԵրկկենցաղներԻնքնապաշտպանական մարտեր (1915)ՍմբատաբերդԱրամ (ֆիլմ)ԿապանԵղջերուԴաշտանՏրանսպորտԱրմեն Տիգրանյան (երգահան)ՀայաստանԱնրի ՎեռնոյՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրման ԾառուկյանՀայաստանի Ազգային ժողովՆորավանքԴաունի համախտանիշՄոմիկՀայաստանի Հանրապետության նախագահԻսպանիաԿոկորդիլոսներԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵզդիներՆախադասության գլխավոր անդամներՄաշկ (մարդ)Անկլավ և էքսկլավԱրտարգանդային հղիությունԹթվածինՔըրք ՔըրքորյանՆախադաշտանային համախտանիշԱրևմտյան ՀայաստանԱվստրալիաՌուբեն Վարդանյան (գործարար)Արտաշես Ա ԲարեպաշտԱնգլերենՀայաստանի բուհերի ցանկՀայաստանի դրոշՀրեաներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր🡆 More