Քութայիս

Քութայիս (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքը։ Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։ Բնակչությունը՝ ▼129 305 մարդ (2022)։

Քաղաք
Քութայիս
վրաց.՝ ქუთაისი
Դրոշ Զինանշան
Քութայիս Քութայիս

Քութայիս
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթի մարզ
ՔաղաքապետՆիկոլոզ Կաճկաճիշվիլի
Հիմնադրված էմոտ մ.թ.ա. 3-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1983 թվականից
Մակերես67,7 կմ²
ԲԾՄ120 մետր
Բնակչություն129 305 մարդ (2022)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունքութայիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(431)
Փոստային դասիչ4600–4699
Պաշտոնական կայքkutaisi.gov.ge
Քութայիս (Վրաստան)##
Քութայիս (Վրաստան)
Քութայիս
Քութայիս (Իմերեթի մարզ)##
Քութայիս (Իմերեթի մարզ)
Քութայիս

Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։

Անվանում

Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։

Բնակչություն

2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ։

Ազգային կազմ

  • վրացիներ (իմերեթցիներ),
  • վրացիներ (ռաճացիներ),
  • ռուսներ,
  • հայեր,
  • օսեր,
  • ուկրաինացիներ,
  • աբխազներ,
  • ադրբեջանցիներ,
  • հրեաներ,
  • հույներ,
  • գնչուներ,
  • այլ փոքրաթիվ ժողովուրդներ։
Տարի Բնակչություն
2014 147 635 մարդ
2015 147 900 մարդ
2020 135 201 մարդ
2021 134 378 մարդ
2022 129 305 մարդ


Պատմություն

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Քութայիսը հիմնադրվել է մ.թ.ա. 6-5 թվականներին։ Քութայիսի քաղաքի փաստագրական պատմությունը սկսվում է մ.թ.ա. III դարում, երբ նկարագրված էր Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» (հուն․՝ Ἀργοναυτικά) գրքում (գիրք 2, 398-402)։

Կլիմա

Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +14,5 °C: 1881-1960 թվականներն ընկած ժամանակահատվածում տարվա ամենացուրտ ամիսը հունվարն էր (միջին ջերմաստիճանը կազմում է +5,2 °C)։ Ամենատաք ամիսն օգոստոսն է (միջին ջերմաստիճանը՝ +23,6 °C)։ Տարվա ընթացքում ամռանը լինում է 10-12 օր +35 °C և ավելի բարձր ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2014 թվականի օգոստոսի 18-ին և կազմել է +42,2 °C: Ամենացածր ջերմաստիճանը՝ -17,0 °C, գրանցվել է 1950 թվականի հունվարի 14-ին։ Տարվա ընթացքում Քութայիսում և նրա հարակից շրջաններում թափվում են մոտ 1530 մմ տեղումներ։ Քութայիսի տարածքում գարնան և աշնան սեզոնին հաճախ լինում են ուժեղ քամիներ։ 1979 թվականի փետրվարին փոթորիկի ժամանակ քամու արագությունը հասել էր 49 մ/վ։

Քութայիսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9
(49)
11
(51)
13
(56)
18
(65)
24
(75)
26
(79)
28
(82)
28
(83)
26
(78)
22
(72)
18
(64)
12
(54)
19.6
(67.3)
Միջին ցածր °C (°F) 4
(39)
4
(39)
6
(42)
9
(49)
14
(57)
17
(62)
19
(66)
19
(66)
16
(61)
13
(55)
11
(51)
7
(44)
11.6
(52.6)
Տեղումներ մմ (դյույմ) 145
(5.7)
104
(4.1)
86
(3.4)
84
(3.3)
84
(3.3)
112
(4.4)
99
(3.9)
91
(3.6)
122
(4.8)
100
(4)
81
(3.2)
183
(7.2)
1291
(50,9)
աղբյուր: Weatherbase

Տրանսպորտ

Քութայիս քաղաքում ներկա դրությամբ հիմնական տրանսպորտը երթուղային տաքսիներն են։ Երկու երկաթուղային կայարանները կապում են քաղաքը Արևմտյան և Արևելյան Վրաստանի հետ։ Ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվում է Քութայիս օդանավակայանը, որը վերակառուցվել է և վերաբացվել 2012 թվականի վերջին։

Մինչև 2009 թվականը քաղաքում գործում էին տրոլեյբուսներ։

Քույր-քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  1. http://www.telegraph.co.uk/travel/destinations/europe/11520328/Europes-oldest-cities.html?frame=3258883
  2. http://royallib.com/read/rodosskiy_apolloniy/argonavtika.html#184320
  3. http://azbyka.ru/otechnik/6/vojna-s-gotami/4
Քութայիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիս» հոդվածին։

Tags:

Քութայիս ԱնվանումՔութայիս ԲնակչությունՔութայիս ՊատմությունՔութայիս ԿլիմաՔութայիս ՏրանսպորտՔութայիս Քույր-քաղաքներՔութայիս Տես նաևՔութայիս ԾանոթագրություններՔութայիս Արտաքին հղումներՔութայիս20122022Իմերեթի մարզՎրաստանՎրացերենՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սննդային թունավորումներՊարզ թիվԻտալիաԱնուղղակի խնդիրԾիծեռնակներՎազգեն Ա ԲուխարեստցիԼատինական ԱմերիկաՄուրացանՄիզուղիների ինֆեկցիաներՄերկուրի (մոլորակ)ՍինդրիկՏեղի պարագաՍևրի պայմանագիրԸղձական եղանակՀայրենական մեծ պատերազմՄաշկային հիվանդություններԱրագիլներՄիսաք ՄեծարենցԿենդանիների հատկանիշների ցանկԿարսՍեռական հերպեսՊյութագորասի թեորեմԹիրեոտրոպ հորմոնԻբուպրոֆենՆյու ՅորքԾաղկած փշալարերԲյուրականի աստղադիտարանՏուֆԶվարթնոցի տաճարՇրջակա միջավայրԱվստրալիաՁվարանի կիստաՀարավային ԿորեաԳեղարքունիքի մարզԵգիպտոսԱռնո ԲաբաջանյանՂազարոս ԱղայանՄայր Հայաստան հուշահամալիրԱրարատՀայերենի այբուբենՀեքիաթՄիջատներՎանի թագավորության արքաների ցանկՀանրագիտարանԱյրին (նորավեպ)Ծիր ԿաթինՏնտեսագիտությունՖեյսբուքԳաստրիտՍպիտակ ձին (պատմվածք)Ավետիք ԻսահակյանՖերմենտԴադիվանքՎիրուսներԱյբուբենՔրիստոնեությունՄայիսյան հերոսամարտերԱլկալիական մետաղներՀովհաննավանքԱնտանտԱրևածաղիկԱնտարկտիդաԿառավարում (տնտեսագիտություն)Բնական թիվՄակրոֆագերԽոսրովի անտառ պետական արգելոցԴեռահասի հոգեբանությունՀայկական գորգՄթնոլորտՎինսենթ վան ԳոգԵրկրաշարժՎասակ Սյունի (մարզպան)Բաժանարարների աղյուսակՆիկոլ ՓաշինյանՔարային շինանյութերԿոնՀականիշ🡆 More