Ներքին Հանդ: գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Ներքին Հանդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։

Գյուղ
Ներքին Հանդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք
Մակերես9.64 կմ²
ԲԾՄ700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն97 մարդ (2011)
Խտություն8.1 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուններքինհանդեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Ներքին Հանդ (Հայաստան)##
Ներքին Հանդ (Հայաստան)
Ներքին Հանդ: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն
Ներքին Հանդ (Սյունիքի մարզ)##
Ներքին Հանդ (Սյունիքի մարզ)
Ներքին Հանդ: Աշխարհագրություն, Պատմություն, Բնակչություն

Աշխարհագրություն

Ներքին Հանդը գտնվում է Ծավ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 950 մետր բարձրության վրա։ Արևելքում սահմանակից է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին։ Մարզկենտրոն Կապան քաղաքից ուղիղ գծով հեռու է 18 կմ դեպի հարավ-արևելք։

Պատմություն

Ներքին Հանդի տեղում հին դարերում եղել է բնակավայր, ինչի մասին են վկայում նաև պահպանված պատմամշակութային հետքերը։ Այն հետագայում լքվել է։ 1827-1828 թվականներին Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերի մի խումբ հայ ընտանիքներ բնակություն են հաստատել լքված բնակավայրի տարածքում՝ ներկայիս Ներքին Հանդ գյուղից 1․5-2 կմ դեպի հարավ արևելք։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային Միության սկզբնական շրջանում ներառված է եղել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի կազմում։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մեջ։ 2017 թվից ընդգրկված է Կապան համայնքի կազմում։

1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում զգալի կերպով տուժել է, բնակիչները ստիպված են եղել հեռանալ բնակավայրից։ 1993 թվականին ադրբեջանցիները մտել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994 թվականին, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնակավայր։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի բնակավայր։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղի տարածքում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Շինատեղ կոչվող գյուղատեղին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և այլն։

Բնակչություն

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ներքին Հանդի մշտական բնակչությունը կազմել է 97, առկա բնակչությունը՝ 63 մարդ։

Ստորև ներկայացված է Ներքին Հանդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների՝

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 226 392 386 221 192 88 146 113 97

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Նշումներ

Ծանոթագրություններ

Tags:

Ներքին Հանդ ԱշխարհագրությունՆերքին Հանդ ՊատմությունՆերքին Հանդ ԲնակչությունՆերքին Հանդ ՏնտեսությունՆերքին Հանդ ՆշումներՆերքին Հանդ ԾանոթագրություններՆերքին ՀանդԿապան (համայնք)Հայ-ադրբեջանական շփման գիծՀայաստանՍյունիքի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Երաժշտական գործիքներՀայ-վրացական պատերազմԱրմենական կուսակցությունԱրագածոտնի մարզՉակերտներԼադանիվաԱլգորիթմՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԼիխտենշտայնՍալջարդՆապոլեոն ԲոնապարտՏեղերի վանքՄարմաշենի վանքՑրված սկլերոզՈսկիԻսրայելՀովհաննես ԱյվազովսկիՀեշտոցային արտադրությունԺանտախտՎիտամին D-ի անբավարարությունՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՈղնաշարՀիպերթիրեոզԵղնջացանՄիավորված ազգերի կազմակերպությունՀայոց պատմությունՆախադաշտանային համախտանիշՀակահիստամինային դեղերՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՖոտոսինթեզՅուրա ՄովսիսյանՄոլորակՎազգեն ՍարգսյանԱլյումինՍուրբ Յոթ ՎերքԳրիգոր ՆարեկացիՔաղցկեղՆաիրի ԶարյանՊահպանակՔրիստոնեությունԱմոնիակՍինուսիտՄխիթար ՍպարապետՄետաղՆիդերլանդներԱրյան շրջանառությունՀառիճի վանքԹաջ ՄահալԱնորոշ դերբայԴարձվածքԱնկլավ և էքսկլավԼևոն ՄալխասյանԴաշտանՎահագն ԽաչատուրյանԻբուպրոֆենՈրոտանՀայկ և ԲելԿարմիր քամիԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍեռական հարաբերությունԵնթակաԽտությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԽոր ՎիրապՄարսողությունՄերկուրի (մոլորակ)Ծիրանի փողըՀայկական դիցաբանությունՖրանսիաՁեռնաշարժությունԶվարթնոցի տաճարԲնական թիվ🡆 More