Յոհան Նեստրոյ

Յոհան Նեպոմուկ Նեստրոյ (գերմ.՝ Johann Nepomuk Eduard Ambrosius Nestroy, դեկտեմբերի 7, 1801(1801-12-07), Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - մայիսի 25, 1862(1862-05-25), Գրաց, Ավստրիական կայսրություն), ավստրիացի դրամատուրգ, կատակերգակ, հումորային դերասան, օպերային երգիչ։

Յոհան Նեստրոյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1801(1801-12-07)[…]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
Մահացել էմայիսի 25, 1862(1862-05-25)[…] (60 տարեկան)
Մահվան վայրԳրաց, Ավստրիական կայսրություն
ԳերեզմանWähringer Ortsfriedhof և Վիենայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունՅոհան Նեստրոյ Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի ակադեմիական գիմնազիա
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, թատրոնի դերասան, օպերային երգիչ, երգիծաբան, բանաստեղծ և դերասան
Կայքnestroy.at
Յոհան Նեստրոյ Johann Nestroy Վիքիպահեստում

Կենսագրություն

Յոհան Նեստրոյը ծնվել է Վիեննայում։ Նրա հայրը եղել է պալատական փաստաբան։ Կրթություն ստանալու նպատակով Յոհանը հաճախել է շոտլանդական գիմնազիա, ուսումնասիրել փիլիսոփայություն և իրավագիտություն, բայց արդեն այդ ժամանակվանից խաղում էր սիրողական թատրոններում։ 1822 թվականին դարձել է Վիեննայի պալատական օպերայի երգիչ։ 1823 թվականին աշխատել է Ամստերդամի գերմանական թատրոնում։ Ավելի ուշ Բրյունեում, Գրացում, Բրատիսլավայում և Լվովում աշխատել է որպես դերասան։

Աստիճանաբար Նեստրոյը օպերայից անցում է կատարում թատրոն։ Ավելի ուշ իրեն փորձում է դրամատուրգի ասպարեզում։ 1831 թվականին իմպրեսարիո Կառլ Կառլից առաջարկություն է ստանում աշխատել «Ան Դեր Վին» թատրոնում։ Նոր աշխատավայրում Նեստրոյը իրեն դրականորեն է դրսևորում և շուտով գրավում է Վիեննայի բնակիչների սրտերը՝ դառնալով ժողովրդական սիրված դերասան։ Առավել մեծ հաջողության է հասել հետևյալ կատակերգությունների շնորհիվ՝ «Թալիսման», «Վարդի կավալերը», «Մատուռում և առաջին հարկում» և այլն։

1823 թվականին ունենում է հաշվարկով անհաջող ամուսնություն։ Իր ամբողջ կյանքում Նեստրոյը սիրում էր այլ կնոջ՝ երգչուհի Մերի Վայլերին, ով իրեն պարգևել էր երկու երեխա և ում անունով էլ հետագայում կտակ էր թողել։

1854 թվականից մինչև 1860 թվականը Յոհան Նեստրոյը Լեոպոլդշտադում ղեկավարում էր Կառլի անվան թատրոնը։

Նրա վերջին դերը եղել է «Լումպացիվագաբունդուսի չար հոգին» պիեսում, որտեղ խաղացել է թափառաշրջիկի դեր։

Կյանքի վերջին տարիներն ապրել է Գրացում և Իշլեում։

Պիեսներ

Յոհան Նեստրոյը գրել է տասնյակ պիեսներ։ Նրա ստեղծագործական լեզուն գերմաներենն էր։ Ստորև ներկայացված է նրա հեղինակած պիեսների ցուցակը՝

  • Friedrich der Prinz von Korsika (1822 և 1827 թթ.-ի ընթացքում)(գերմ.)
  • Der Zettelträger Papp (1827թ.)(գերմ.)
  • Sieben/ Zwölf Mädchen in Uniform (1827թ.)(գերմ.)
  • Die Verbannung aus dem Zauberreiche oder Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1828թ.)(գերմ.)
  • Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1829թ.)(գերմ.)
  • Der Einsilbige oder Ein dummer Diener seines Herrn (1829թ.)(գերմ.)
  • Der Tod am Hochzeitstage oder Mann, Frau, Kind (1829թ.)(գերմ.)
  • Der unzusammenhängende Zusammenhang (1830թ.)(գերմ.)
  • Magische Eilwagenreise durch die Komödienwelt (1830թ.)(գերմ.)
  • Zwei Schüsseln voll Faschingskrapfen (1831թ.)(գերմ.)
  • Der gefühlvolle Kerkermeister oder Adelheid die verfolgte Wittib (1832թ.)(գերմ.)
  • Nagerl und Handschuh oder Die Schicksale der Familie Maxenpfutsch (1832թ.)(գերմ.)
  • Humoristische Eilwagenreise durch die Theaterwelt (1832թ.)(գերմ.)
  • Zampa der Tagdieb oder die Braut von Gips (1832թ.)(գերմ.)
  • Der konfuse Zauberer oder Treue und Flatterhaftigkeit (1832թ.)(գերմ.)
  • Die Zauberreise in die Ritterzeit oder Die Übermütigen (1832թ.)(գերմ.)
  • Genius, Schuster und Marqueur oder Die Pyramiden der Verzauberung (1832թ.)(գերմ.)
  • Der Zauberer Februar oder Die Überraschungen (1833թ.)(գերմ.)
  • Der Feenball oder Tischler, Schneider und Schlosser(գերմ.)
  • Der böse Geist Lumpazivagabundus oder Das liederliche Kleeblatt (1833թ.)(գերմ.)
  • Robert der Teuxel (1833թ.)(գերմ.)
  • Der Tritschtratsch (1833թ.)(գերմ.)
  • Der Zauberer Sulphurelectrimagnetikophosphoratus und die Fee (1834թ.)(գերմ.)
  • Müller, Kohlenbrenner und Sesseltrager oder Die Träume von Schale und Kern (1834թ.)(գերմ.)
  • Das Verlobungsfest im Feenreiche oder Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
  • Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
  • Die Fahrt mit dem Dampfwagen (1834թ.)(գերմ.)
  • Die Familien Zwirn, Knieriem und Leim oder Der Welt-Untergangs-Tag (1834թ.)(գերմ.)
  • Weder Lorbeerbaum noch Bettelstab (1835թ.)(գերմ.)
  • Eulenspiegel oder Schabernack über Schabernack (1835թ.)(գերմ.)
  • Zu ebener Erde und erster Stock oder Die Launen des Glückes (1835թ.)(գերմ.)
  • Der Treulose oder Saat und Ernte (1836թ.)(գերմ.)
  • Die beiden Nachtwandler oder Das Notwendige und das Überflüssige (1836թ.)(գերմ.)
  • Der Affe und der Bräutigam (1836թ.)(գերմ.)
  • Eine Wohnung ist zu vermieten in der Stadt, Eine Wohnung ist zu verlassen in der Vorstadt, Eine Wohnung mit Garten ist zu haben in Hietzing (1837թ.)(գերմ.)
  • Moppels Abenteuer im Viertel unter Wiener Wald, in Neu-Seeland und Marokko (1837թ.)(գերմ.)
  • Das Haus der Temperamente (1837թ.)(գերմ.)
  • Glück, Mißbrauch und Rückkehr oder Das Geheimnis des grauen Hauses (1838թ.)(գերմ.)
  • Der Kobold oder Staberl im Feendienst (1838թ.)(գերմ.)
  • Gegen Torheit gibt es kein Mittel (1838թ.)(գերմ.)
  • Die verhängnisvolle Faschingsnacht (1839թ.)(գերմ.)
  • Der Färber und sein Zwillingsbruder (1840թ.)(գերմ.)
  • Der Erbschleicher (1840թ.)(գերմ.)
  • Die zusammengestoppelte Komödie (1840թ.)(գերմ.)
  • Der Talisman (1840թ.)(գերմ.)
  • Das Mädl aus der Vorstadt oder Ehrlich währt am längsten (1841թ.)(գերմ.)
  • Einen Jux will er sich machen (1842թ.)(գերմ.)
  • Die Ereignisse im Gasthofe (1842թ.)(գերմ.)
  • Die Papiere des Teufels oder Der Zufall (1842թ.)(գերմ.)
  • Liebesgeschichten und Heiratssachen (1843թ.)(գերմ.)
  • Das Quodlibet verschiedener Jahrhunderte (1843թ.)(գերմ.)
  • Nur Ruhe! (1843թ.)(գերմ.)
  • Eisenbahnheiraten oder Wien, Neustadt, Brünn (1844թ.)(գերմ.)
  • Hinüber Herüber (1844թ.)(գերմ.)
  • Der Zerrissene (1844թ.)(գերմ.)
  • Die beiden Herren Söhne (1845թ.)(գերմ.)
  • Das Gewürzkrämerkleeblatt oder Die unschuldigen Schuldigen (1845թ.)(գերմ.)
  • Unverhofft (1845թ.)(գերմ.)
  • Der Unbedeutende (1846թ.)(գերմ.)
  • Zwei ewige Juden und Keiner (1846թ.)(գերմ.)
  • Der Schützling (1847թ.)(գերմ.)
  • Die schlimmen Buben in der Schule (1847թ.)(գերմ.)
  • Martha oder Die Mischmonder Markt-Mägde-Mietung (1848թ.)(գերմ.)
  • Die Anverwandten (1848թ.)(գերմ.)
  • Freiheit in Krähwinkel (1848թ.)(գերմ.)
  • Lady und Schneider (1849թ.)(գերմ.)
  • Judith und Holofernes (1849թ.)(գերմ.)
  • Der alte Mann mit der jungen Frau (1849թ.)(գերմ.)
  • Höllenangst (1849թ.)(գերմ.)
  • Sie sollen ihn nicht haben oder Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
  • Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
  • Karikaturen-Charivari mit Heiratszweck (1850թ.)(գերմ.)
  • Alles will den Propheten sehen (1850թ.)(գերմ.)
  • Verwickelte Geschichte (1850թ.)(գերմ.)
  • Mein Freund (1851թ.)(գերմ.)
  • Der gemütliche Teufel oder Die Geschichte vom Bauer und der Bäuerin (1851թ.)(գերմ.)
  • Kampl(գերմ.)
  • Heimliches Geld, heimliche Liebe (1853թ.)(գերմ.)
  • Theaterg’schichten durch Liebe, Intrige, Geld und Dummheit (1854թ.)(գերմ.)
  • Nur keck! (1856թ.)(գերմ.)
  • Umsonst (1857թ.)(գերմ.)
  • Tannhäuser (1857թ.)(գերմ.)
  • Ein gebildeter Hausknecht(գերմ.)
  • Zeitvertreib (1858թ.)(գերմ.)
  • Lohengrin (1859թ.)(գերմ.)
  • Frühere Verhältnisse (1862թ.)(գերմ.)
  • Häuptling Abendwind oder Das greuliche Festmahl (1862թ.)(գերմ.)

Հեղինակություն և ճանաչում

Յոհան Նեստրոյ 
Յոհան Նեստրոյի գերեզմանը

Յոհան Նեստրոյը հանդիսանում է ավստրիական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը։ Նրա ազդեցությունը ավստրիական բեմում զգացվում է նաև մեր օրերում։ Նրա անվան մրցանակը համարվում է Ավստրիայի թատերական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2001 թվականից սկսած և ունի մի քանի անվանակարգեր։

Նեստրոյի դրամաները տարածված էին բազմաթիվ երկրների թատերական շրջանակներում և բեմադրվում էին մեծ խանդավառությամբ։ Ներկայում ևս հաճախակի կարելի է դիտել նրա հեղինակած պիեսների բեմադրությունները։

Յոհան Նեստրոյի անունով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ի պատիվ մեծ դերասանի, կոչվել է մետրոյի կայարան և հրապարակ։

Նրա դիմանկարը պատկերվել է 1962 թվականին թողարկված ավստրիական փոստային նամականիշի վրա։

Դերասանական պատկերներ

Ծանոթագրություններ

Յոհան Նեստրոյ 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յոհան Նեստրոյ հոդվածին
Յոհան Նեստրոյ 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239 Յոհան Նեստրոյ 

Tags:

Յոհան Նեստրոյ ԿենսագրությունՅոհան Նեստրոյ ՊիեսներՅոհան Նեստրոյ Հեղինակություն և ճանաչումՅոհան Նեստրոյ Դերասանական պատկերներՅոհան Նեստրոյ ԾանոթագրություններՅոհան Նեստրոյ18011862d:Q44862Ավստրիական կայսրությունԳերմաներենԳրացԴեկտեմբերի 7ԴերասանԴրամատուրգիաԵրգիչՀաբսբուրգյան միապետությունՄայիսի 25Վիեննա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց պատմությունԾնեբեկԱնանիա ՇիրակացիՍտրեպտոկոկային ֆարինգիտՍողոմոն ԹեհլիրյանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՆյարդային համակարգԼևոն Տեր-ՊետրոսյանԱրգանդի միոմաԽորանարդՍրտամկանի ինֆարկտՀայրենիք (հասկացություն)ԿտավատՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍպիրտSWOT վերլուծությունՅուպիտեր (մոլորակ)ՎահագնԴվինԴանթեական առասպելԱղիների բորբոքային հիվանդությունԹութքԲաթումի պայմանագիրՄիջին ականջի բորբոքումՄշակույթՄարս (մոլորակ)Երկաթ պակասորդային սակավարյունությունԱնդրանիկ ՕզանյանԱյբուբենՊյոտր ՉայկովսկիՍարդարապատի հերոսամարտՀեպատիտ CԱնտանտՎբեթՀայաստանի ՍահմանադրությունՌոբերտ ՔոչարյանԽատուտիկԱկսել ԲակունցԱծխաջուրՀարցական նշանՖեռնան ՄագելանՍիֆիլիսՀնդկաստանՍասունցի ԴավիթԶինվորական կոչումներՍանահինի վանական համալիրԱլեքսանդր ՄակեդոնացիՀամանուններՀենրիխ ՄխիթարյանՍեբաստիան ՄարոքինԵնթակաԾիրանի փողըԲազմացումԾիծեռնակներՈրդանման ելունի բորբոքումԴեքսամետազոնԱմերիկաԿոտորակ (մաթեմատիկա)Գլխուղեղի ուռուցքՀայ գրերի գյուտՀավերժության հայկական նշանԵրաժշտական գործիքներԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀայաստանի Կարմիր գիրքՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Շրջակա միջավայրԶվարթնոցի տաճարՄանուշակԱկնարկ (ժանր)Մայիսի 1 (տոն)Հայերեն հայհոյախոսությունՀամբարձում (տոն)Ավարայրի ճակատամարտՎիլյամ ՍարոյանԹորոս ՌոսլինՉինաստանԿասկադ համալիր🡆 More