Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն

Լիխտենշտայն ամրոց, միջնադարյան ամրոց՝ Վիեննայից հարավ, Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի մոտ։ Մտնում է Վիեննական անտառի տարածքի մեջ։ Ամրոցը հիմնադրվել է 12-րդ դարում։ Ենթադրվում է, որ 1135 թվականին կառուցել է ոմն Հյուգո ֆոն Լիխտենշտայնը, ով էլ դարձել է տոհմի հիմնադիրը։ Ամրոցն օսմանցիների կողմից ավերվել է երկու անգամ՝ 1529 և 1683 թվականներին։ Վերակառուցվել է 1884 թվականին։ Ամրոցի «Լիխտենշտայն» անունից (գերմ.՝ թարգմանաբար նշանակում է Լուսավոր քար) ծագել է Լիխտենշտայնների իշխանական տոհմի անվանումը, որ իշխում է նույնանուն պետությունում։ Ամրոցը նրանց պատկանել է 1140 թվականից մինչև 13-րդ դար և 1807 թվականից։ Լիխտենշտայնը մեկն էր ջերմային աղբյուրներով հարուստ երկրաբանական գոտու երկայնքով կառուցված այն ամրոցների, որոնք գտնվում են ներկայիս Ավստրիայի և Չեխիայի տարածքում։ Այն բաղկացած է քարե աշտարակից և Սուրբ Պանկրացիուսին նվիրված ժամատնից։

Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն
Լիխտենշտայն
Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
ՀասցեAm Hausberg
Վարչական միավորMaria Enzersdorf?
ԵրկիրԱմրոց Ավստրիայում Լիխտենշտայն Ավստրիա
Կառուցված1136
Ընթացիկ
սեփականատեր
Լիխտենշտայնի արքայատոհմ
Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն Burg Liechtenstein Վիքիպահեստում

Հիշատակությունները պատմական աղբյուրներում

Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն 
Ավերակները և Նոր Ամրոցը՝ ըստ սլովենացի նկարիչ Լովրո Յանսայի (1801թ.):

Լիխտենշտայն ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 1330 թվականին, որտեղ այն կոչված է Լիխտենշտայնների տուն։ Հետագայում ամրոցի տարածքը պարբերաբար ընդլայնվում էր, և միաժամանակ փոխվում էին նրա տերերը։ Նրանցից էին Քեվենհյուլերները, ովքեր ավստրիական ազդեցիկ տոհմ էին և տիրապետում էին մեծ թվով ամրոցների, ինչպես օրինակ՝ Հոխոստերվիցին և Մաքսբուրգին։ Լիխտենշտայն ամրոցը հետագայում պատկանել է Հաբսբուրգներին, ապա նույնիսկ անցել Հունգարիայի թագավոր Մատթիաս Կորվինուսին, ով ունենալով գերակայություն և ռազմական հաջողություն, դիմագրավում էր օսմանյան թուրքերի հարձակումներին և պահպանում Հունգարիայի անկախությունը։ 1480 թվականին ամրոցը պաշարում են թուրքերը։ Ապա, 1529 թվականին, հերթական պաշարման ժամանակ, երբ թուրքերն արշավում էին Վիեննա, Լիխտենշտայն ամրոցն ավերվեց։ Այդ դեպքերից հետո, ինչպես երևում է, այն մնացել է ավերակ, քանզի մինչև 1678 թվականը նրա մասին չի հանդիպում ոչ մի հիշատակություն։ Դրանից հետո, կապված օսմանյան թուրքերի նոր հարձակման վտանգի հետ, ամրոցը վերականգնվում է։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց՝ 1683-ին թուրքասկան նոր արշավանքների ընթացքում այն կրկին վերածվում է փլատակների։ 1807 թվականին ամրոցի ավերակները գնում է Լիխտենշտայնի իշխան Յոհան I Յոզեֆը։ Վերջինս հայտնի էր նաև նրանով, որ ղեկավարում էր ավստրիական զորքերը Աուստերլիցի ճակատամարտի ժամանակ։

Հետագա ճակատագիրը

Ամրոց Ավստրիայում Լիխտենշտայն 
Լիխտենշտայն ամրոցը:

1820 թվականին, Յոհան Յոզեֆի հրամանով ամրոցի հարևանությամբ կառուցվում է Լիխտենշտայն պալատը, որի ներքին տեսքը կրկնում էր Վեյլբուրգ պալատին ինտերիերը։ 1890 - 1903 թվականներին սկսվում է ամրոցի ամբողջական վերականգնումը՝ ճարտարապետներ Գանգոլֆ Կայզերի և Ումբերտ Վալխեր Ռիտեր ֆոն Մոլթայմի ղեկավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն հայտնվեց առաջնագծում, ինչի պատճառով բավականին տուժել էր։ Պատերազմից հետո, Պոտսդամի խաղաղության պայմանագրով Ավստրիան բաժանվեց վերահսկողության չորս գոտու՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Լիխտենշտայն ամրոցն անցավ ԽՍՀՄ-ի վերահսկողության ներքո։ Չնայած դրան, հարևան Մարիա Էնցերսդորֆ քաղաքավանի սկաուտական կամավորների ջանքերով այն վերականգնվեց։ 1975 թվականին Լիխտենշտայն իշխաններն ամրոցը հանձնեցին քաղաքային իշխանության հոգածությանը։ Այսօր Լիխտենշտայն ամրոցը հայտնի է շնորհիվ Յոհան Նեստրոյի թատերական փառատոնի, որն անցկացվում է ամեն տարի ամռան ամիսներին։ Ամրոցը բաց է այցելուների առաջ։

Ծանոթագրություններ

Tags:

1140152916831807ԳերմաներենԼիխտենշտայնՎիեննաՎիեննական անտառ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԶևսՆոյԱվստրալիաԽաչատուր ԱբովյանՎի (երգիչ)ՄարքեթինգԱսիաՍակավարյունությունՇագանակագեղձի բարորակ գերաճՊատմություն Հայոց (Խորենացի)Միավորված ազգերի կազմակերպությունՍարդարապատի հերոսամարտԱնորոշ դերբայՄայիսՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԴեռահասի հոգեբանությունՍուրճՀարավային ԿորեաԵրկիր ՆաիրիԲրազիլիաՆեմեսիս գործողությունՀացՀայաստանի դրոշ2023ԱնանուխՀայաստանի գետերի ցանկԱմոքսիցիլինՄայիսի 1 (տոն)ԱրյունահոսությունԱրևմտյան Հայաստան«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՉարլի ՉապլինԲրուցելոզԹլփատումՀամլետՄակարավանքԵրևանի թանգարանների ցանկBTSՄայիսյան հերոսամարտերԴերենիկ ԴեմիրճյանԿոտրվածքՍիրտԱրմավիրԹութակներ (ընտանիք)Հայկական գորգՊրիզմաԴերանունԼիոնել ՄեսսիԾնեբեկԱրեգակGeorgian International AirlinesՍրտամկանի բորբոքումՊատարագ (եկեղեցական)ԱրջերԿանոնավոր եռանկյունԵրևանի վարչական բաժանումԳենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմՀապավումԳլաուկոմաԵզդիներՍամուել ԱռաքելԱբրահամ ՌուսսոՀայոց ցեղասպանությունՀորոսկոպՓորկապությունԱրծիվներՀայկյան տոմարՌեդյարդ ՔիփլինգՊարույր ՍևակՀայկական դրամՔրիստինե ՊեպելյանԴավիթ ՄուրադյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ժիլբերտի համախտանիշ🡆 More