Մին Աուն Հլայն: Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար

Մին Աուն Հլայն կամ Մին Աունգ Հլայն (բիրմաներեն՝ မအေလိုး မင်းအောင်လှိုင်; հուլիսի 3, 1956(1956-07-03), Dawei, Post-independence Burma, 1948–1962), Մյանմայի բանակի ավագ գեներալ, Մյանմայի զինված ուժերի գերագույն հրամանատար, Մյանմայի գործող փաստացի առաջնորդ (Պետական վարչական խորհրդի նախագահ), որը իշխանության է եկել 2021 թվականի փետրվարի 1-ի ռազմական հեղաշրջման միջոցով։

Մին Աուն Հլայն
Մին Աուն Հլայն: Կենսագրություն, Անձնական կյանք, Մրցանակներ
 
Կուսակցություն՝ Union Solidarity and Development Party?
Կրթություն՝ Defence Services Academy? (1977), Basic Education High School No. 1 Latha? (1972) և Ռանգունի համալսարան (1974)
Մասնագիտություն՝ սպա, քաղաքական գործիչ և զորավար
Ազգություն բամար
Դավանանք բուդդայականություն և Թհերավադա
Ծննդյան օր հուլիսի 3, 1956(1956-07-03) (67 տարեկան)
Ծննդավայր Dawei, Post-independence Burma, 1948–1962
Քաղաքացիություն Մին Աուն Հլայն: Կենսագրություն, Անձնական կյանք, Մրցանակներ Մյանմա
Ամուսին Kyu Kyu Hla?
Զավակներ Aung Pyae Sone? և Khin Thiri Thet Mon?
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Սպիտակ փղի շքանշան և Թաիլանդի թագի շքանշան

Մին Աուն Հլայնը Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի մարտի 30-ին։ Նա նաև Մյանմարի նախագահի գլխավորած Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի (NDSC) անդամ է։ Ավելի վաղ Մին Աուն Հլայնը Մյանմարի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետն էր։

Կենսագրություն

Մին Աուն Հլայնը ծնվել է 1956 թվականի հուլիսի 3-ին Թավոյ քաղաքում, որը Տենասերիմ վարչական շրջանի կենտրոնն է։ Նրա հայրը՝ Թաուն Հլայնը, քաղաքացիական ինժեներ է, աշխատել է շինարարության նախարարությունում։

Մին Աուն Հլայնը ավարտել է Մյանմարի մայրաքաղաք Յանգոնի Լատտա շրջանի № 1 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև 1972-1973 թվականներին նա սովորել է իրավագիտություն է Յանգոնի արվեստի և գիտությունների համալսարանում, նախքան ընդունվել է 1974 թվականին պաշտպանության ծառայության Ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո Մին Աուն Հլայնը Մյանմարի բանակի կրտսեր լեյտենանտի կոչում է ստացել (1977 թվականին)։

Մին Աուն Հլայնի զինվորական ծառայությունն անցել է նախ Մյանմարի Մոն նահանգում, ապա Շան նահանգում, որը գտնվում է անհանգիստ վայրերում, որոնք այսպես կոչված Ոսկե եռանկյունու մաս են կազմում։ Այնտեղ, համատեղելով ռազմական ուժ և բանակցություններ, նա հաջողությամբ դիմակայում է երկու խմբավորումների տեղական անջատողականներին՝ Միացյալ բանակ պետության Վա (UWSA) և Ազգային-դեմոկրատական դաշինքի (NDAA) բանակներին։

2009 թվականինՄյանմարի համապետական ԶԼՄ-ները լայնորեն խոսել են Մին Աուն Հլայնի մասին այն բանից հետո, երբ նա, արդեն գեներալի պաշտոնում, գլխավորում էր Մյանմարի Ազգային-դեմոկրատական դաշինքի (MNDAA, չպետք է շփոթել վերը նշված NDAA) Մյանմարի բանակի անջատողականների դեմ կառավարական զորքերի հաջող հարձակումը Կոկանի տարածաշրջանում։

2010 թվականի հունիսին Մին Աուն Հլայնը գեներալ Շվե Մանին փոխարինեց բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի միացյալ (գլխավոր) շտաբի պետի պաշտոնում։ 2011 թվականի մարտի 30-ին նա դարձել Է Մյանմայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար՝ փոխարինելով պաշտոնաթող ավագ գեներալ Տան Շվեին։

2012 թվականի ապրիլի 3-ին Մյանմայի կառավարությունը հայտարարել էր, որ Մին Աուն Հլայնը կոչումով բարձրացվել է մինչև փոխծովակալ գեներալ։ 2013 թվականի մարտին այն բարձրացվել է մինչև ավագ գեներալ։

Այդ պաշտոնում գեներալը շարունակել է հաջողությամբ դիմակայել, նախ՝ երկրի հյուսիսում անջատողական խմբավորումներին, և երկրորդ՝ հարևան Բանգլադեշից սահմանակից Ռաքհայն շրջանի անօրինական ներգաղթյալներին, որոնք արևմտյան որոշ ԶԼՄ-ներ և իրավապաշտպան հաստատություններ, մասնավորապես, մարդու իրավունքների խորհուրդը, դասակարգվել են որպես էթնիկ զտումներ ռոհինջա մուսուլմանների նկատմամբ։

2019 թվականի հուլիսին ԱՄՆ կառավարությունը այդ պահանջների հիման վրա արգելել էր Մին Աուն Հլայնին մուտք գործել Միացյալ Նահանգներ։ 2020 թվականի դեկտեմբերին Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայնի դեմ ԱՄՆ-ի կառավարությունը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել։

Մին Աուն Հլայնը հայտնի է որպես Ռուսաստանի հետ Մյանմարի համագործակցության կողմնակից։ Նա առնվազն 6 անգամ այցելել է Ռուսաստան։ Մյանման ձեռք է բերում ռուսական սպառազինություն, ռազմական երկրները պարբերաբար մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցկացվող զորավարժություններին։

Մյանմայի գլխավորությամբ

Մին Աուն Հլայնը իշխանության է եկել 2021 թվականի փետրվարի 1-ի հաջող ռազմական հեղաշրջման արդյունքում։

2021 թվականի փետրվարի 1-ին Մին Աուն Հլայնը Մյանմայում արտակարգ դրություն Է հայտարարել մինչև 1 տարի ժամկետով։

2021 թվականի փետրվարի 2-ին Մին Աուն Հլայնը գլխավորել է Պետական վարչական խորհուրդը, երկրում իշխանության նոր մարմինը ռազմական կառավարման ժամանակ։ Պետական վարչական խորհրդի կազմում ընդգրկվեցին 11 մարդ, իսկ շուտով այնտեղ ավելացել է ևս 5 քաղաքացի անձ։

2021 թվականի փետրվարի 8-ին Մյանմարում բողոքի ցույցերի ֆոնին Մին Աուն Հլայնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով, որում խոստացել է Մյանմայում ազատ ընտրություններ անցկացնել։

2021 թվականի փետրվարի 12-ին Մին Աուն Հլայնը հայտարարել է Մյանմայում ավելի քան 23 հազար կալանավորների համաներման և ազատ արձակման մասին՝ ի պատիվ ազգային տոնի՝ միության օրվա։

2021 թվականի հունիսի 25-ին տեղի ունեցավ Մին Աուն Հլայնի հանդիպումը Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ։

Անձնական կյանք

Մին Աուն Հլայնը ամուսնացած է և ունի մի քանի երեխա։

Մրցանակներ

Մին Աուն Հլայնը Մյանմարի մի քանի պետական պարգևների և մի շարք օտարերկրյա պարգևների, այդ թվում՝ թաիլանդական և ռուսական (Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ) ասպետ է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Tags:

Մին Աուն Հլայն ԿենսագրությունՄին Աուն Հլայն Անձնական կյանքՄին Աուն Հլայն ՄրցանակներՄին Աուն Հլայն ՊատկերասրահՄին Աուն Հլայն ԾանոթագրություններՄին Աուն Հլայն1956d:Q1018167d:Q7233551ԲիրմաներենԳերագույն հրամանատարՀուլիսի 3Մյանմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեպատիտ CԼիոնել ՄեսսիՁեռնաշարժությունԱրաբոԴանիաՀաղարծնի վանքԼուիզա ՆերսիսյանՄարտի 27Միսաք ՄեծարենցՎերածնունդՄոմիկՀայաստանի ՍահմանադրությունԳեղարդՍրտի կծկումների հաճախականությունՏիգրան ՊետրոսյանԲուդդայականությունՇտերնի անվան կոնսերվատորիաՎիտամինՀայաստանի թռչունների ցանկՀեշտոցի սնկային վարակԱստվածաշունչԿոկորդի քաղցկեղՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ՍտորակետՍակավարյունությունԲնությունՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱնձի խանգարումԱմբոխները խելագարվածԷնդոմետրիոզՆերգործական սեռՈսկիCOVID-19 համավարակՎազգեն ՍարգսյանՈրոշիչԳևորգ Մարզպետունի (վեպ)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վիկտոր ՀամբարձումյանԿաթոլիկ եկեղեցիՀամո ՍահյանՄարդու կմախքԱլեքսանդր ԹամանյանԱլերգիաԱմոթույքԳեղամ ՍարյանԿառավարում (տնտեսագիտություն)Հայաստանի լեռներՏիեզերագնացությունԱրմավիրԲանակում (հեռուստասերիալ)ՓորկապությունՎիտամին DԱնիԱնի (համայնք, Շիրակի մարզ)Կենսաբանական դասակարգումՄետաղՕստեոարթրոզՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Հայ գրերի գյուտԳորտերԵրկրորդ համաշխարհային պատերազմԽտությունՍեռական հարաբերությունԽաչքարՓսորիազՀիմնական գույներԴավիթ ԲեկՎի (երգիչ)Հասարակ հերպեսԼոռու մարզՍանահինի վանական համալիրԿոմիտասԿունիլինգուսՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀոգեբանական մանիպուլյացիաԲյուզանդական կայսրությունՈրդանման ելունի բորբոքումԿույր աղիք🡆 More