Միլա Կունիս

Միլա Կունիս (անգլ.՝ Mila Kunis), ծնված՝ Միլենա Մարկովնա Կունիս (ուկրաիներեն՝ Мілена Марківна Куніс, օգոստոսի 14, 1983(1983-08-14), Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։

Միլա Կունիս
Միլա Կունիս
անգլ.՝ Mila Kunis
Միլա Կունիս
Ծնվել էօգոստոսի 14, 1983(1983-08-14) (40 տարեկան)
ԾննդավայրՉեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼոյոլա Մերիմաունթի համալսարան, Ֆերֆաքսի ավագ դպրոց և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ՔաղաքացիությունՄիլա Կունիս ԱՄՆ
Ազգությունաշկենազի
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և մանկական դերասան
ԸնտրանիThat '70s Show?, Գրիֆինների ընտանիքը, Սև կարապ, Bad Moms?, Forgetting Sarah Marshall?, Շահույթով ընկերներ և Երրորդն ավելորդ է
Ծնողներհայր՝ Mark Kunis?, մայր՝ Elvira?
Ամուսին(ներ)Էշթոն Քաթչեր
Համատեղ ապրող(ներ)Մակոլեյ Կալկին և Էշթոն Քաթչեր
Երեխա(ներ)Wyatt Kutcher? և Dimitri Kutcher?
Պարգևներ և մրցանակներ

Կունիսը կարիերան սկսել է 1993 թվականին՝ նկարահանվելով մի քանի գովազդային հոլովակներում։ Հաջորդ տարի հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել «Մեր կյանքի օրերը» սերիալի մի դրվագում, սակայն նրան ճանաչում է բերել 2008 թվականի «Մոռանալով Սառա Մարշալին» ֆիլմում կատարած դերը:Հայտնի է նաև Մեգ Գրիֆինի հնչյունավորմամբ «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սերիալում։ Իր ավելի քան քսանամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է շուրջ երեսուն բազմաժանր ֆիլմերում, որոնց թվում են «Մաքս Փեյնը», «Եղիայի գիրքը», «Շահույթով ընկերներ», «երրորդ ավելորդ», «Օզ. մեծն ու սարսափելին» և «Շատ վատ մայրեր» դիլոգիայում։ Կինոյում դերասանուհու ամենանշանակալի դերերից մեկը բալետի պարուհի Լիլիի դերն է «Սև կարապ» ֆիլմում, որի համար նա պարգևատրվել է «Սատուրն» մրցանակով և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ֊ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։

Բացի կինոյից, Կունիսն ակտիվորեն զբաղվում է նաև մոդելային բիզնեսով․ նրա լուսանկարները բազմիցս հայտնվել են բազմաթիվ ամսագրերի շապիկներին։ Համագործակցել է Christian Dior նորաձևության տան և Gemfields ապրանքանիշի հետ։ Բազմիցս ճանաչվել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

Մանկություն և պատանեկություն

Միլենա Մարկովնա Կունիսը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 14֊ին Չեռնովցի քաղաքում հրեաների ընտանիքում։ Մայրը՝ Էլվիրան, ֆիզիկայի նախկին ուսուցչուհի է, այժմ դեղատան վարիչ, հայրը՝ Մարկ Բորիսովիչը, նախկինում ինժեներ֊մեխանիկ՝ Չեռնովցիի «Լեգմաշ» գործարանում, այժմ աշխատում է որպես տաքսու վարորդ։ Միլան ունի ավագ եղբայր՝ Միխայիլը։ Դերասանուհու մայրենի լեզուն ռուսերենն է։ 2011 թվականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ծնողներն ունեցել են «զարմահրաշ աշխատավայրեր», նրա «բախտը բերել է», և իր ընտանիքն «աղքատ չի եղել»։

1991 թվականին յոթ տարեկան հասակում Միլան ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում։ Գաղթի ժամանակ նրանք ունեցել են ընդամենը 250 դոլար կանխիկ գումար։ «Դա այն ամենն էր, ինչ մեզ թույլ տվեցին վերցնել մեզ հետ։ Ծնողներս հրաժարվեցին լավ աշխատանքից և աստիճաններից, որոնք ենթակա չէին փոխանցման։ Մենք Նյու Յորք ժամանեցին չորեքշաբթի և ուրբաթ առավոտյան եղբայրս և ես արդեն սովորում էինք Լոս Անջելեսում»,– հիշում է դերասանուհին։ Նրա կարծիքով՝ ԽՍՀՄ֊ից հեռանալու որոշումը կապված էր իր և եղբոր «այնտեղ ապագա չունենալու» հետ։ ԱՄՆ տեղափոխվելու մեկ այլ պատճառը Կունիսը համարում էր ԽՍՀՄ֊ում հակասեմականության դրսևորումը։ Լոս Անջելեսում գտնվելու երկրորդ օրը Միլան ընդունվել է Ռոուզվուդ տարրական դպրոց, այն դեպքում, երբ նա անգլերեն ոչ մի բառ չգիտեր։ Որոշ ժամանակ լեզու չիմանալու պատճառով Միլային շատ դժվար էր սովորել։ Կենսագրական աղբյուրներում հաղորդվում է, որ Կունիսն անգլերենը սովորել է «Հաջողության գինը» հեռուստաշոուի շնորհիվ, սակայն 2009 թվականին դերասանուհին հերքել է այդ տեղեկությունը։

Միլա Կունիս  Երկրորդ դասարանում սովորելու տարին ընդհանրապես չեմ հիշում։ Ես միշտ խոսում եմ մայրիկիս և տատիկիս հետ դրա մասին։ Պատճառն այն է, որ ես ամեն օր լաց էի լինում։ Ես չէի հասկանում մշակույթը։ Ես չէի հասկանում մարդկանց։ Ես չէի հասկանում լեզուն։ Քոլեջ ընդունվելու էսսեիս առաջին նախադասությունը եղել է. «Պատկերացրեք ձեզ խուլ և կույր յոթ տարեկանում»։ Մոտավորապես այդպես էի ես ինձ զգում Նահանգներ տեղափոխվելիս։ Միլա Կունիս 

Լոս Անջելեսում Միլան սովորել է Բենքրոֆթի միջնակարգ դպրոցում։ Ավագ դասարաններում հենց «70֊ականների շոու» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում նրա հետ զբաղվել է հրավիրված կրկնուսույց։ Նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում նա կարճ ժամանակով այցելել է Լոս Անջելեսի խորացված պարապմունքների կենտրոն, սակայն դերասանական պարտավորությունների պատճառով տեղափոխվել է Ֆեյրֆաքսի բարձրագույն դպրոց, որն ավարտել է 2001 թվականին։ Որոշ ժամանակ նա ուսանել է նաև Կալիֆոռնիայի համալսարանում և Լոյոլա Մերիմաունթի համալսարանում։

Կարիերա

1992–2001. Վաղ աշխատանքներ և «Գրիֆիններ»

Ինը տարեկանում Կունիսը ընդունվել է Բևերլի Հիլզի դերասանական վարպետության դպրոց։ Այնտեղ նա հանդիպել է Սյուզան Քերթիսին, որը դարձավ նրա մենեջերը։ Դերասանուհու կարիերան սկսվել է 1993 թվականին, երբ նա հայտնվեց Լիզա Ֆրանկի արտադրանքի և Բարբի տիկնիկների գովազդներում։ 1994 թվականին սկսել է նկարահանվել փոքր էպիզոդներում, որտեղ կայացել է նրա դեբյուտային՝ պատանի Հոուփ Ուիլյամսի դերը «Մեր կյանքի օրերը» հանրահայտ սերիալի սերիաներից մեկում։ 1995 թվականին նրան դիտարկում էին ռուս հրեուհու գլխավոր դերակատարման համար «Պահի՛ր ցանկություն, Մոլլի՛» կարճամետրաժ ֆիլմում, սակայն արդյունքում նրան տրվեց երկրորդական կերպար՝ մեքսիկական ծագմամբ մի աղջկա դեր։ Մինչև 1998 թվականը Կունիսը փոքր կամ երկրորդական դերեր էր ստանում հեռուստասերիալներում և ֆիլմերում։ 1996 թվականին նա նկարահանվել է «Յոթերորդ երկինք» բազմասերիանոց դրամայի 4 դրվագներում։ 1996֊1998 թվականներին երկրորդ պլանի դերեր է խաղացել «Ուժեղ Սանտա Կլաուսը» (1996), «Սիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ» (1997) և «Ջիա» (1998) ֆիլմերում, որտեղ Կունիսը մարմնավորել է մոդել Ջիա Կարանջիին վաղ տարիքում։

1998 թվականին դերասանուհուն ժպտաց հաջողությունը, երբ նա քաստինգ էր անցել «70-ականների շոու» սերիալում երես առած երիտասարդ աղջկա՝ Ջեքի Բուրհարթի դերի համար։ Դերի թեկնածուները պետք է լինեին 18 տարեկանից բարձր, և 14֊ամյա Միլա Կունիսը իր տարիքի մասին հարցին պատասխանել է, որ շուտով իր ծննդյան օրն է՝ չճշտելով, թե քանի տարեկան կդառնա։ Իր տաղանդով աղջիկն այնքան է զարմացրել ռեժիսորին, որ երբ խաբեությունը բացահայտվեց, նրան այնուամենայնիվ հաստատեցին այդ դերում։ 1998-2006 թվականների ընթացքում Միլան նկարահանվել է սիթքոմի բոլոր 8 եթերաշրջաններում (200 սերիա)։ Սերիալում մասնակցությունը դերասանուհուն բերել է բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր. արդեն 16 տարեկանում Կունիսն արժանացել է «YoungStar Award» առաջին երիտասարդական մրցանակին, որը նա կրկին ստացավ մեկ տարի անց։ Բացի «YoungStar»֊ից, Կունիսը 7 անգամ առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակի, սակայն չի հաղթել դրանցից ոչ մեկում։

1999 թվականին Միլան հրավիրվել է «Գրիֆինները» մուլտֆիլմում դեռահաս աղջիկ Մեգին կրկնօրինակելու համար։ Միլայից առաջ նախագծին մասնակցել է Լեյսի Չեբերթը։ Առաջին ունկնդրումից հետո մուլտսերիալի ստեղծող Սեթ Մաքֆարլեյնը Կունիսին հանձնարարեց կրկնօրինակելիս ավելի դանդաղ խոսել, իսկ հետո խնդրեց նրան կրկին գալ որոշ ժամանակ անց։ Երբ Միլան կարողացավ յուրացնել խոսքերը, Մաքֆարլեյնը վարձեց նրան։ Ավելի ուշ նա ասաց․

Միլա Կունիս  Ես կասեմ, որ Լեյսին ֆենոմենալ աշխատանք է կատարել, բայց Միլայի մասին. մի շատ բնական բան կար Միլայի մոտ։ Նա 15 տարեկան էր, երբ սկսեց, այսպիսով, դուք լսել եք 15-ամյա աղջկա։
Միլա Կունիս 

Մեգին կրկնօրինակելու համար Միլան 2007 թվականին առաջադրվել է «Էննի» մրցանակի։ Մեգին նաև կրկնօրինակել է «Family Guy Video Game!» տեսախաղերում և «Ստյուի Գրիֆին. չպատմված պատմություն» լիամետրաժ մուլտֆիլմում։

2001֊2008։ Կարիերայի սկիզբը կինոյում

Միլա Կունիս 
Կունիս «Մաքս Փեյն» ֆիլմի պրեմիերային 2008 թվականին

2001 թվականը դերասանուհու համար սկսվեց «Սիրո վիրուս» ֆիլմում գլխավոր հերոսուհու ընկերուհու՝ Քիրստեն Դանստի դերում նկարահանվելով։ Իսկ արդեն մեկ տարի անց նա խաղաց իր առաջին գլխավոր դերը «Ամերիկացի խելագարը» թրիլլերի սիքվելում, որը թողարկվել է միանգամից DVD֊ով։ Սակայն ֆիլմը չտպավորեց կինոքննադատներին։ Ավելի ուշ Կունիսը խոստովանել է, որ ինքը ևս հիասթափված է ֆիլմից և դեմ է արտահայտվել դրա երրորդ մասի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ ինքը չգիտեր, որ այս ֆիլմը շարունակություն էր։

2003֊ից մինչև 2007 թվականը Կունիսի կարիերայում լճացում էր. այդ ընթացքում նա գրեթե չի նկարահանվել կինոյում՝ հայտնվելով միայն մի քանի քիչ հիշարժան ֆիլմերում և հեռուստատեսային կադրերում։

Կունիսի համար բեկումնային դարձավ Ռեյչելի դերը ռեժիսոր Նիկոլաս Ստոլլերի «Մոռանալով Սառա Մարշալին» (2008) ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսեր է դարձել նաև Ջադ Ափաթոուն։ Միլան դերը ստացավ, երբ չանցավ Ափաթոուի մեկ այլ՝ «Մի քիչ հղի» նախագծի լսումները։ Բացի այդ, աղջկան թույլ տվեցին իմպրովիզ անել ֆիլմում։ Քննադատները դրական արտահայտվեցին Կունիսի խաղի մասին, իսկ կատակերգությունը կոմերցիոն հաջողություն ունեցավ։ Դերասանուհին առաջադրվել է Teen Choice Awards մրցանակի։ Մեկ տարի անց հարցազրույցում Կունիսը պատմել է, որ հենց Ափաթոուն է խթան հանդիսացել «70֊ականների շոու» հեռուստասերիալից հետո իր հետագա կարիերայի համար։

Նույն թվականին դերասանուհին հայտնվել է «Մաքս Փեյն» խաղի էկրանավորման մեջ՝ Մարկ Ուոլբերգի հետ գլխավոր դերում, որտեղ Կունիսը խաղացել է վարձու մարդասպան Մոնա Սաքսի դերը։ Նկարահանումներին նախապատրաստվելու ժամանակ Միլան հրաձգության, բռնցքամարտի և մարտարվեստների դասընթացներ է անցել։ Ֆիլմը հաջողություն է ունեցել ֆինանսական առումով, իսկ Միլան հերթական անգամ առաջադրվել է Teen Choice Awards մրցանակի։

2009֊2012։ Ճանաչում

Միլա Կունիս 
Կունիսը San Diego Comic-Con International փառատոնին, 2009

2009 թվականին Միլան Բեն Աֆլեքի և Ջեյսոն Բեյթմանի հետ նկարահանվել է «Մզվածք» կատակերգական ֆիլմում։ Նկարահանման հրապարակում դերասանուհին կարողացել է զարմացնել ռեժիսոր Մայք Ջաջին՝ հղում կատարելով «Մերժվածները» կարճամետրաժ մուլտֆիլմին։ Հետագայում Ջաջն ասել է․ «Միլան գեղեցիկ է, և դուք կհավատայիք, որ հնարավոր է, որ դուք հանդիպեք նրան իրական աշխարհում»։ Երբ Ջադը Կունիսին տեսավ «Մոռանալով Սառա Մարշալին» Ֆիլմում, անմիջապես ցանկացավ հաստատել նրա մասնակցությունն իր նախագծում․ «Ես պարզապես մտածեցի․ «Վայ, այս աղջիկը կատարյալ է»։ Կունիսն իր հերթին հայտարարել է. «Ես Մայք Ջաջի «Գրասենյակային տարածության» մեծ երկրպագուն եմ։ Ես նրանց ասացի, որ ամեն ինչ կանեմ նկարահանումներին մասնակցելու համար, այսինքն՝ վարպետության կամ ասենք դերասանական գործի ծառայություն մատուցելով։

2010 թվականի սկզբին թողարկվել է «Եղիայի գիրքը» պոստապոկալիպտիկ մարտաֆիլմը, որտեղ Կունիսը կատարել է գլխավոր հերոսի ուղեկցորդուհու՝ Սոլարայի դերը։  Նկարահանման հարապարակում նրա գործընկերները դարձան Դենզել Վաշինգտոնն ու Գարի Օլդմենը։ Նախքան Կունիսին Սոլարայի դերն առաջարկելը, այն առաջարկել են Քրիստեն Ստյուարտին, սակայն նա հրաժարվել է։ Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ, սակայն դրամարկղային մուտքերը գերազանցել են ֆիլմի բյուջեն երկու անգամ։ Միլան կրկին առաջադրվել է Teen Choice Awards֊ի մրցանակի։

2010 թվականի վերջին վարձույթում է հայտնվել Դարրեն Արոնոֆսկու «Սև կարապ» հոգեբանական թրիլերը, որտեղ Կունիսն ու Նատալի Փորտմանը խաղացել են մրցակից բալետի պարուհիներ Լիլիին և Նինային։ Փորտմանը ռեժիսորին առաջարկել է Միլա Կունիսի թեկնածությունը Լիլիի դերի համար, քանի որ նրանք մտերիմ ընկերուհիներ էին։ Արոնոֆսկին լսեց նրան և Կունիսին Սկայպի միջոցով՝ առանց լսումների առաջարկեց դերը։ Ավելի ուշ, երբ դերասանուհին հաստատվեց դերի համար, նա այսպես նկարագրեց իր հերոսուհուն․ «Իմ կերպարը շատ ազատ է․․․ Նա այնքան էլ լավ տեխնիկա չունի՝ ինչպես Նատալիի կերպարն ունի, բայց նրա մեջ ավելի շատ կիրք, բնականություն կա։ Ահա, թե ինչն է պակասում Նինային»։ Նկարահանումներին պատրաստվելիս Միլան ամեն օր 4 ժամ զբաղվել է բալետով և հետևել խիստ սննդակարգի։ Նկարահանումներն առանց վնասվածքների չեն անցել․ Միլայի մոտ եղել է կապանների պոկում և ուսահոդի հոդախախտ։ Այդ ջանքերն իզուր չեն անցել. ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական արձագանքին և առաջադրվել է հինգ Օսկարի։ Դերասանուհու մասնակցությունը ֆիլմում նրան բերեց ոչ միայն հաղթանակ «Սատուրն» մրցանակաբաշխության ժամանակ, այլև «Ոսկե գլոբուս»ի առաջին հեղինակավոր մրցանակների առաջադրումներ և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի կողմից առաջադրման՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարման համար։ Բացի այդ, համաշխարհային կինոքննադատների մեծ մասի կարծիքով Կունիսը «Օսկար» մրցանակի առանցքային հավակնորդներից մեկն է եղել նույն անվանակարգում, սակայն նրան այդ անվանակարգից դուրս է մղել դերասանուհի Ջեքի Ուիվերը։

2011 թվականին Կունիսը Ջասթին Թիմբերլեյքի հետ միասին նկարահանվել է «Ընկերական սեքս» ռոմանտիկ կատակերգությունում։ Ռեժիսոր Ուիլ Գլակի խոսքով՝ դերերը ստեղծվել են հենց Կունիսի և Թիմբերլեյքի համար։ Ֆիլմի վրա աշխատելիս պարզվել է, որ 2011 թվականի հունվարին թողարկված մեկ այլ «Ավելի, քան սեքսը» կատակերգության օրիգինալ անվանումը կարող էր լինել «Ընկերական սեքս»։ Սակայն անունը ստիպված են եղել փոխել, քանի որ «Շահույթով ընկերներ» նախագիծն արդեն գոյություն է ունեցել նույն անունով։ Ֆիլմի լայն վարձույթ դուրս գալուց առաջ Կունիսը և Թիմբերլեյքը հարցազրույց են տվել, որտեղ Միլան ասել է. «Ես նմանություններ չեմ տեսնում այդ ֆիլմերի միջև։ Ես նայել եմ «Ավելին, քան սեքսը»։ Կարծում եմ, որ այն հիանալի է։ Կարծում եմ Նատալի Պորտմանն ու Էշթոն Կատչերը հիանալի աշխատանք են կատարել։ Դրանք պարզապես երկու տարբեր ֆիլմեր են»։ Կատակերգությունը հաջողության է հասել վարձույթում և արժանացել կինոքննադատների դրական արձագանքներին։

2012 թվականին Կունիսը կրկին դարձավ Մարկ Ուոլբերգի գործընկերը ռեժիսոր Սեթ ՄակՖարլեյնի «Երրորդն ավելորդ է» կատակերգությունում՝ խաղալով գլխավոր հերոսի ընկերուհու՝ Լորիի դերը։ Այս նախագծի մտահղացման ժամանակ ՄակՖարլեյնն այդ դերի համար Կունիսին չափազանց երիտասարդ է համարել։ Այդուհանդերձ, երբ կատակերգությունը սկսեց նկարահանվել, նրան հաստատեցին այդ դերի համար։

2013֊մեր օրեր։ Նոր և ապագա ծրագրեր

2013 թվականին դերասանուհին նկարահանվել է վհուկ Թեոդորայի դերում «Օզ․ մեծն ու սարսափելին» ֆենտեզի ֆիլմում, որտեղ նկարահանման հրապարակում նրա գործընկերներն էին Ջեյմս Ֆրանկոն, Միշել Ուիլյամսը և Ռեյչել Ուայզը։ Կունիսն իր դերը նվիրել է Մարգարեթ Հեմիլթոնին, որը մարմնավորել է Արևմուտքի չար վհուկին՝ 1939 թվականի «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմում։ Քանի որ Միլան մարմնավորել է երկու կերպարների, Արևմուտքի վհուկի փոխակերպման համար կիրառվել է բարդ դիմահարդարում և պրոթեզավորում։ Դերասանուհով անձամբ է զբաղվել դիմահարդար, վարպետ Գրեգ Նիկոտերոն։ Մաշկի դիմահարդարման գործընթացը չորս ժամ է տևել, իսկ հեռացմանը՝ մեկ ժամ։ Կունիսը պատմել է, որ նկարահանումների ավարտից հետո նրանից երկու ամիս է պահանջվել մաշկը վերականգնելու համար։

«Օզ․ մեծն ու սարսափելին» ֆիլմում մեծ դերից հետո դերասանուհին հեռացել է մեծածավալ կինոնախագծերից և կենտրոնացել ոչ մեծ բյուջեով անկախ ֆիլմերի վրա։ Այսպես, 2013 թվականի վերջից մինչև 2014 թվականը նա նկարահանվել է «Ազգակցական կապեր» թրիլերում՝ մարմնավորելով նախկին բանտարկյալի (դերասան՝ Քլայվ Օուեն) ընկերուհու դերը, խաղալով «Այս առավոտ Նյու Յորքում» տրագիկոմեդիայում, որտեղ նա կատարել է բժշկի դերը, որը սխալ է ախտորոշել հիվանդին (խաղացել է Ռոբին Ուիլյամսը) և «Երրորդ անձ» մելոդրամայում։ Բոլոր երեք ֆիլմերը քիչ ուշադրության են արժանացել, իսկ դրանց գնահատականները տատանվում էին խառը գնահատականից մինչև կտրուկ բացասական։

2014 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Կունիսն իր գործընկերների հետ մեկնարկել է «Orchard Farm Productions» նոր արտադրական ընկերություն։ Ընկերությունը գործարք է կնքել «ABC Studios»֊ի հետ, որի համաձայն «Orchard Farm»֊ը պետք է հեռուստատեսային նախագծեր մշակի սովորական հեռարձակման և մալուխային հեռուստատեսության համար։

2015 թվականին դերասանուհին վերադարձել է մեծ էկրան՝ Չենինգ Թաթումի հետ նկարահանվելով «Յուպիտերի վերելքը» տիեզերական օպերայում։ Կունիսն իր հերոսուհի Յուպիտեր Ջոնսին նկարագրել է որպես «դժբախտ իր աշխատանքում և կյանքում, ինչպես նաև ծույլ և առանց դրա հետ ինչ֊որ բան անելու ձգտումների, մինչև որ նրան կգտնի Քեյնը», իսկ ֆիլմի հիմնական թեմաներից մեկը նա անվանել է «գնողունակ պահանջարկը»։

2016 թվականին՝ առաջին անգամ «Երրորդ ավելորդ»֊ից հետո, Կունիսը մասնակցել է կատակերգական նախագծի՝ «Շատ վատ մայրիկները» ֆիլմին, որտեղ դերասանուհին աշխատել է նկարահանման հարթակում իր գործընկերների՝ Քրիստեն Բելի և Քեթրին Հանի հետ։ Ֆիլմի ֆինանսական հաջողությունից հետո 2017 թվականին լույս է տեսել «Շատ վատ մայրիկները 2» ֆիլմի շարունակությունը (դերասանուհու կարիերայի առաջին սիքվելը), որում Կունիսը, Բելը և Հանը կրկնել են իրենց դերերը։

2018 թվականին Միլա Կունիսը Քեյթ ՄակՔինոնի հետ նկարահանվել է «Լրտես, որն ինձ խաբեց» կատակերգական մարտաֆիլմում։ Խոսելով իր հերոսուհու մասին՝ դերասանուհին կարծիք է հայտնել այն մասին, թե ինչ գաղտնի գործակալ դուրս կգա իրենից․ «Ես փոքրամարմին եմ, դրա համար էլ կարող եմ երկաթե ձողերի միջով անցնել։ Ես խոսում եմ երեք լեզուներով։ Սրանք իմ հմտություններն են։ Ես ուզում էի փոխանցել այդ կերպարը»։

Գործունեությունը ֆիլմից դուրս

Միլա Կունիս 
Միլա Կունիսը Ոսկե Գլոբուսի 69-րդ մրցանակաբաշխության ժամանակ, հունվար, 2012

2007 թվականին Կունիսը Ջեյմս Ֆրանկոյի հետ մասնակցել է «Funny or Die» տեսահոլովակի նկարահանմանը։ Տեսահոլովակը «Հոլիվուդյան բլուրներ» հեռուստասերիալի նմանակումն էր և հաջողություն ունեցավ․ այն դիտվել է ավելի քան 2,4 մլն անգամ։ 2008 թվականին Կունիսը նկարահանվել է Gap ընկերության «Shine Your Own Star» տեսահոլովակում։

Դերասանուհին հայտնվել է նաև բազմաթիվ ամսագրերի շապիկներին՝ Complex, Nylon, Cosmopolitan, W, Harper's Bazaar, Glamour և այլն։ 2013 թվականին դերասանուհին Forbes հանդեսի հարյուր ամենաազդեցիկ հայտնիների ցանկում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, ընդ որում՝ եկամտաբերությամբ նա զբաղեցրել է 14֊րդ հորիզոնականը։ 2013 թվականի վերջին դերասանուհին արդեն վաստակած է եղել 11 մլն դոլար։ 2017 թվականին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում դերասանուհին զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը՝ 15,5 մլն դոլար եկամտով։

2012 թվականի սկզբին Միլա Կունիսը պայմանագիր է կնքել Christian Dior նորաձևության տան հետ և դարձել պայուսակների գարնանային հավաքածուի դեմքը։ 2013 թվականի փետրվարին զմրուխտներ, սուտակներ և ամեթիստներ արտադրող Gemfields ապրանքանիշը դերասանուհուն հայտարարել է իրենց գովազդային արշավի դեմքը։ Ապրանքանիշի ուսումնասիրության շրջանակներում Միլան այցելել է Զամբիայում գտնվող հանքավայր։ «Յուպիտերի վերելքը» ֆիլմի համաշխարհային պրեմիերային Կունիսը հայտնվել է ընկերության սուտակներով։

Բացի այդ Միլան նկարահանվել է մի քանի տեսահոլովակներում։ 1999 թվականին նա հայտնվել է Cheap Trick ռոք խմբի «In the Street» տեսահոլովակում։ Մասնակցել է նաև vitamin C-ի, Kiss-ի, Աերոսմիթի, The Strokes-ի, Ջոել Մադենի և Նորա Ջոնսի հոլովակներին։

Քննադատություն

Միլա Կունիսը նկարահանվում է տարբեր ժանրերի ֆիլմերում․ հիմնականում խաղում է դրական կերպարներ։ Դերասանուհու խոստովանությամբ՝ նա նախընտրում է խաղալ կատակերգություններում, քան դրամաներում, քանի որ դրանցում «գտնում է, ինչ֊որ բան, որն իրեն դուր է գալիս»։ Մի հարցազրույցում նա ասաց․

Միլա Կունիս  Դրանցում նույնքան դժվար է աշխատել, եթե ոչ ավելի բարդ, քան դրամաներում։ Դուք աշխատում եք օրական 17 ժամ և միևնույն ժամանակ փորձում եք էկրանին տարբեր բաներ և՛ զվարճալի, և՛ տեղին անել։
Միլա Կունիս 

Կունիսի՝ կինոքննադատների կողմից դրական գնահատված առաջին դերերից մեկը՝ «Մոռանալով Սառա Մարշալին» կատակերգությունն էր։ The Wall Street Journal֊ից Ջո Մորգենշտեռնն այս ֆիլմում գնահատել է նրա «թարմ գեղեցկությունն ու նպատակասլաց էներգիան», այն ժամանակ, երբ Ջեյմս Բերարդինելլին գրել է, որ նա «իր աշխատանքի գիտակ է և հասկանում է, թե ինչ է հումորի զգացումը»։

Իսկ ահա Մոնա Սաքսի կերպարը «Մաքս Փեյն» մարտաֆիլմում ոչ բոլոր քննադատներն են հավանել․ նրանցից շատերը բացասաբար են գնահատել Միլայի խաղը և նրան համարել են այդ դերի համար ոչ հարմար։ Թրևիս Էսթվուլդը «Boise Weekly» թերթից գրել է, որ «նրա դերն իրեն բոլորովին չի համապատասխանում․ ինչ֊որ ցածլիկ քրեական հեղինակություն՝ դայլայլիկ ձայնով»։ Ռեժիսոր Ջոն Մուրը պաշտպանել է Կունիսին․ «Միլան պարզապես զարմացրեց մեզ․․․ Նրա ընտրությունն ակնհայտ չէր, բայց նա լավ մարմնավորեց Մոնային։ Մեզ անհրաժեշտ էր ինչ֊որ մեկը, ով չէր լինի միայն պճնամոլ կամ Մաքսի համար հետին պլան»։

Շատ քննադատներ գոհ էին «Եղիայի գիրքը» մարտաֆիլմում Կունիսի խաղից։ Ռիչարդ Ռոփերը գովել է դերասանուհուն՝ հայտարարելով, որ «նրա աշխատանքը հատկապես ուժեղ է», իսկ Փիթ Հեմոնդը՝ «Boxoffice» ամսագրից, գրել է, որ նա «իդեալական է խաղացել կնոջ առանցքային դերը»։ Star Tribune֊ից Քոլին Քովերթը նշել է, որ «նա կայծ է առաջացրել և բարձրացրել է իր հերոսուհու վճռականությունը՝ զարգացնելով կանացի մի անկախ կերպար, որը միշտ չէ որ փրկության կարիք ունի»։ Այդուհանդերձ, Կլաուդիա Փուիգը «USA Today»֊ից դերասանուհու դերն անհաջող է համարել՝ հայտարարելով, որ «նա այնպիսի տեսք ուներ, կարծես եկել էր Ray֊Ban-ի գովազդից»։

«Սև կարապ» հոգեբանական թրիլերում Կունիսի խաղի մասին արձագանքները ևս դրական էին։ The Hollywood Reporter֊ից Քըրք Հոնիքաթը հայտարարել է, որ «Կունիսը Պորտմանի հիանալի այլընտրանքն է. նույնքան հարմարվող և մռայլ, սակայն ինքնավստահ քմծիծաղով, մինչդեռ Պորտմանը միամիտ և երկչոտ է»։

«Ընկերական սեքս» ֆիլմում քննադատները նույնպես գովերգում էին Կունիսին։ Նյու Յորք Թայմս թերթից Մանոլա Դարգիսը գրել է, որ «տիկին Կունիսն արագ ապացուցում է, որ նա նվեր է, որը շարունակում է մեյնսթրիմին նվիրել ռոմանտիկ կատակերգություններ», իսկ «նրա էներգիան առույգ և էքսպանսիվ է, իսկ ֆիլմում նրա ներկայությունն այնքան վառ է, որ այն լցնում է ամբողջ էկրանը»։

ԱՄՆ֊ում «Երրորդն ավելորդ է» ֆիլմի թողարկումից մի քանի օր առաջ HitFix կայքի աշխատակից Դրյու ՄակՎինին Միլայի մասին գրել է․ «Միլա Կունիսը կարծես թե ամեն տարի ավելի է գեղեցկանում, սակայն ինչն ավելի կարևոր է՝ նա ավելի ու ավելի լավ դերակատար է դառնում և նա դեր է բերում որոշ նուրբ բարակ նոտաներ, որը հեշտությամբ կարող էր պարզապես «ձանձրացնող ընկերուհու» կերպար լինել»։

Քննադատները միանգամայն ոչ միանշանակ գնահատեցին Կունիսին «Օզ. մեծն ու սարսափելին» ֆենտեզիում։ Գրող Կիմ Նյումանը նշել է. «Միլա Կունիսը գերազանցությամբ է հեռանում՝ ինչպես Թեոդորի անվճռական վհուկը, ում կոտրված սիրտը մեկ այլ՝ ավելի քիչ խորություն է հաղորդում այդ եռաչափ տեսարանին»։ Թոդ ՄակՔարթին դերասանուհու դերը համարել է «կասկածելի, քանի որ նրա հերոսուհին անորոշության մեջ էր»։

«Երրորդ անձ»֊ում դերասանուհու խաղը դրական արձագանքներ է ստացել որոշ կինոքննադատների կողմից՝ Ջուլիային մարմնավորելու համար, որը մեղադրվում է սեփական որդուն սպանելու փորձի մեջ և որը փորձում էր ամեն գնով վերադարձնել նրա խնամակալությունը։ Մասնավորապես, Դեբորա Յանգը «The Hollywood Reporter»-ից գրել է, որ այդ դերը նրան «մեծ հնարավորություն է տալիս արտահայտել իր տաղանդը» և նա «փորձում է լարվածություն հաղորդել իր պատմությանը»։

Կունիսը նաև լուսաբանվել է բազմաթիվ ամսագրերում։ GQ ամսագիրը 2011 թվականին նրան անվանել է «Տարվա նոկաուտ», իսկ Men's Health֊ը աղջկան անվանել է «բոլոր ժամանակների 100 ամենակրակոտ կանանցից մեկը»։ Spike Guys' Choice Awards֊ի արարողությունը նույնպես չէր կարող անցնել Միլայի կողքով և նրան երկու մրցանակ է հանձնել 2009 և 2011 թվականներին։ Միլան զբաղեցրել է FHM ամսագրի Hot 100 list-ի 9֊րդ հորիզոնականը, իսկ Maxim ամսագրի վարկածով՝ Կունիսը զբաղեցրել է 5֊րդ տեղը՝ «Hot 100 list»֊ի ցանկում 2009 և 2011 թվականներին և 3֊րդ հորիզոնականը՝ 2012 թվականին։ Բացի այդ, Միլան, ըստ AskMen տղամարդկանց ինտերնետ-ամսագրի, երկու անգամ զբաղեցրել է 2֊րդ հորիզոնականը 2011 և 2013 թվականների «TOP 99 Women» ցանկում։ 2012 թվականի հոկտեմբերին «Esquire» ամսագրի վարկածով Կունիսը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին։

2012 թվականի նոյեմբերին «Ազատություն» համաուկրաինական միավորման պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն Ֆեյսբուք ցանցում դերասանուհու վերաբերյալ օգտագործել է հակասեմական արտահայտություններ, ինչը դատապարտեցին հրեական հասարակական կազմակերպությունները։

Անձնական կյանք

Հարաբերություններ և ընկերներ

Միլա Կունիս 
Կունիսը ծովային հետևակայինների պարահանդեսին, 2011 թվական

2002֊2010 թվականները Կունիսը հանդիպել է Մակոլեյ Կալկինի հետ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում զույգի ամուսնության մասին, սակայն Միլան հերքել է։ BlackBook ամսագրին տված հարցազրույցում Կունիսը հայտարարել է, որ ամուսնությունն իր համար ամենակարևորը չէ։ 2011 թվականի հունվարի 3֊ին հաստատվել է, որ Կալկինը և Կունիսը ավարտել են հարաբերությունները։ Դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ բաժանումը խաղաղ է եղել և նրանք մտերիմ ընկերներ են մնացել։ Դրանից հետո Կալկինը դեպրեսիայի մեջ է ընկել և սկսել հերոին օգտագործել։ 2012 թվականի օգոստոսին նա իրեն վատ է զգացել հենց փողոցում։

Միլան Մայքլ Ջեքսոնի ընտանիքի վաղեմի ծանոթն էր։ Մինչև Կալկինից բաժանվելը նա վերջինիս հետ ներկա է եղել 2009 թվականի սեպտեմբերի 3֊ին երգչի փակ հուղարկավորությանը։

2012 թվականի ապրիլին Միլան սկսեց հանդիպել «70֊ականների շոու» սերիալի իր գործընկեր Էշթոն Քաթչերի հետ։ 2014 թվականի փետրվարին զույգը հայտարարեց նշանադրության մասին։ 2014 թվականի հոկտեմբերի 1֊ին ծնվել է նրանց դուստրը՝ Ուայեթ Իզաբել Քաթչերը։ 2015 թվականի հուլիսի 4֊ին Կունիսը և Քաթչերն ամուսնացել են Կալիֆոռնիայի Օուք Գլեն քաղաքում։ 2016 թվականի նոյեմբերի 30֊ին ծնվել է զույգի երկրորդ երեխան՝ Դիմիտրի Փորթվուդ Քաթչերը։

Հայացքներ և հոբբի

Մի հարցազրույցում Միլան պատմել է, որ World of Warcraft համակարգչային խաղի երկրպագուն է։ Մեկ այլ հարցազրույցում, որը Կունիսը 2008 թվականին տվել է Ջիմի Քիմելին, խոստովանել է, որ խաղում չի օգտագործում ձայնային զրուցարանը, քանի որ մյուս խաղացողները կճանաչեն իր ձայնը։ Կունիսը նաև իրեն նկարագրել է որպես «համակարգչային գիտակ», սակայն նա հաշիվներ չունի MySpace, Facebook և Թվիթթեր կայքերում։

2012 թվականի նախագահական ընտրություններում դերասանուհին աջակցում էր Դեմոկրատական կուսակցությանը և Բարաք Օբամային։ 2012 թվականի հոկտեմբերին նա քննադատել է Հանրապետական կուսակցության գործունեությունը․ «Այն, թե ինչպես են հանրապետականները գրոհում կանանց, վիրավորում է ինձ։ Եվ այն, թե ինչպես են նրանք խոսում կրոնի մասին, նույնպես վիրավորական է։ Ես կարող եմ հուդայականություն չդավանել, բայց ինչու մենք պետք է ամբողջ ժամանակ խոսել Հիսուսի մասին։

Այլ

2011 թվականի սեպտեմբերի 14֊ին Կունիսը դարձել է բջջային հեռախոսների և հայտնիների հաշիվների վրա հաքերային հարձակումների զոհերից մեկը, որոնց թվում էին նաև Սքարլեթ Յոհանսոնը և Վանեսսա Հադջենսը։ ՀԴԲ-ի հետաքննությունից կարճ ժամանակ անց մեղավոր է ճանաչվել Քրիստոֆեր Չեյնին ՝ Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքից․ ավելի ուշ հաստատվել է համակարգիչներ կոտրելու ինը դեպք։

2011 թվականի նոյեմբերին Կունիսը հանդիպել է սերժանտ Սքոթ Մուրի հետ։ Նույն տարվա հուլիսին նա համաձայնել է հանդիպել նրա հետ այն բանից հետո, երբ Մուրը YouTube կայքում նրան տեսաուղերձ էր տեղադրել։ Այն ժամանակ նա ծառայության մեջ էր գտնվում Աֆղանստանի Գիլմենդ պրովինցիայում։

Առողջական խնդիրներ

2011 թվականի հունվարին Միլան խոստովանել է, որ տառապել է քրոնիկ ծիածանաբորբով, ինչի պատճառով նրա մեկ աչքը ժամանակավորապես կուրացել է։ 2010 թվականի վերջին դերասանուհին հաջող վիրահատվել է։ Փոքր հասակից Կունիսի մոտ զարգացել է նաև հետերոքրոմիա․ նրա ձախ աչքը կանաչ է, աջը՝ բաց շագանակագույն։

Ֆիլմագրություն

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ս Մեր կյանքի օրերը Days of our Lives Հոուփ Ուիլյամսը մանկությունուոմ
1994–1995 ս Մալիբուի փրկարարները Baywatch Էննի/ Բոննի
1995 ս Ջոն Լարոքեթի շոուն The John Larroquette Show Լյուսի
1995 ֆ Երազանք պահի՛ր, Մոլլի՛ Make a Wish, Molly Մելինդա
1995 ֆ Պիրանյա Piranha Սյուզի Գրոուգեն
1995 ս Հուդզոն սթրիթ Hudson Street Դեյվոն
1996 ս Դժբախտ միասին Unhappily Ever After Խլոե
1996 ֆ Ուժեղ Սանտա Կլաուսը Santa with Muscles Սառա
1996–1997 ս Նիք Ֆրենո։ Դիպլոմավոր ուսուցիչը Nick Freno: Licensed Teacher Աննա-Մարիա դել Բոնո
1996–1997 ս Յոթերորդ երկինք 7th Heaven Էշլի
1997 ս Զիլ Ուոքերը․ արդարադատություն տեխասյան ոճով Walker, Texas Ranger Փեփեր
1997 ֆ Սիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ Honey, We Shrunk Ourselves Ջիլ
1998–2006 ս 70-ականների շոու That '70s Show Ջեքի Բուրհարտ
1998 ս Փենսակոլայի ոսկե թևերը Pensacola: Wings of Gold Ջեսի Քերվուդ
1998 հֆ Ջիա Gia Ջիա Կարանջին 11 տարեկանում
1998 ֆ Կրիփենդորֆի ցեղը Krippendorf's Tribe Էբբի Թորնքվիստ
1998 ֆ Մարդասպանն անցյալից Milo Մերտիս
1999–2013 մս Գրիֆինները Family Guy Մեգ Գրիֆին
2001 ֆ Սիրո վիրուս Get Over It Բեյսին
2002 ֆ Ամերիկացի խելագարը 1 American Psycho II: All American Girl Ռեյչլ Նյուման
2002 ս Խելահեղ հեռուստատեսություն MADtv Դեյզի
2002 ս Եղի՛ր ինձ հետ Get Real Թեյլոր Վոհն
2004 կրճ Լատինաամերիկյան սիրեկանը The Latin Lover աղջիկը փողոցում
2004 ֆ Թոնիի և Թինայի հարսանիքը Tony 'n' Tina's Wedding Թինա
2004 ս Հիմք կյանքի համար Grounded for Life Լանա
2005–2012 մս Ռոբոտ ճուտիկը Robot Chicken աղջիկ /«Ֆրոգետա»/ Սյուզան
2005 մֆ Stewie Griffin: The Untold Story Family Guy Presents Stewie Griffin: The Untold Story Մեգ Գրիֆին
2006 մս Saints Row Saints Row Տանյա
2006 մս Family Guy Family Guy Մեգ Գրիֆին
2007 ֆ Սեքսից հետո After Sex Նիկի
2007 ֆ Փախուստի դիմած ՄակԱլիսթերը Moving McAllister Միշել
2007 ֆ Ճամբար Boot Camp Սոֆի
2008 ֆ Մոռանալով Սառա Մարշալին Forgetting Sarah Marshall Ռեյչլ
2008 ֆ Մաքս Փեյն Max Payne Մոնա Սաքս
2009 ֆ Զիլ Թոմը Tom Cool Փոքրիկ Մեթսն
2009 ֆ Էքստրակտ Extract Սինդի
2009 մս Քլիվլենդի շոուն The Cleveland Show Մեգ Գրիֆին
2010 ֆ Եղիայի գիրքը The Book of Eli Սոլարա
2010 ֆ Խենթ ժամադրություն Date Night Ուիփիթ
2010 ֆ Սև կարապ Black Swan Լիլի
2011 ֆ Ընկերական սեքս Friends with Benefits Ջեյմի Ռեյլիս
2011 մս Լավ մթնոլորտ Good Vibes Կամեո
2012 ֆ Երրորդն ավելորդ է Ted Լորի Քոլինզ
2012 ֆ Ժամանակի գույնը The Color Of Time Քեթրին
2013 ֆ Օզ. մեծն ու սարսափելին Oz the Great and Powerful Թեոդոր
2013 ֆ Ազգակցական կապեր Blood Ties Նատալի
2013 ս Երկուսուկես մարդ Blood Ties Վիվիան
2013 ֆ Երրորդ անձը Third Person Ջուլիա
2014 ֆ Այս առավոտ Նյու Յորքում The Angriest Man in Brooklyn Շերոն Գիլ
2014 ֆ Էննի Annie Անդրեա Էլվին
2015 ֆ Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Յուպիտեր Ջոնսը
2015 մֆ Դեպի դժոխք և հետ Hell & Back Դիմա
2016 ֆ Շատ վատ մայրիկները Bad Moms Էմմի Միթչել
2017 ֆ Շատ վատ մայրիկները 2 A Bad Moms Christmas Էմմի Միթչել
2018 ֆ Լրտես, որն ինձ խաբեց The Spy Who Dumped Me Օդրի


Մրցանակներ և անվանակարգեր

Ցուցակը տրամադրել է IMDb.com կայքը։

Մրցանակ Տարի Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Դալլաս Ֆորթ Ուերթի կինոքննադատների ասոցիացիա 2010 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սև կարապ Առաջադրում
Կենտրոնական Օհայոյի կինոքննադատների ասոցիացիա 2011 Լավագույն դերասանական համույթ Սև կարապ Առաջադրում
Վենետիկի կինոփառատոն 2010 Մարչելո Մաստրոյանիի մրցանակ՝ Լավագույն երիտասարդ դերասանուհու համար Սև կարապ Հաղթանակ
Քննադատների ընտրություն 2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սև կարապ Առաջադրում
2013 Կատակերգու լավագույն դերասանուհի Երրորդն ավելորդ է Առաջադրում
Ժողովրդի ընտրություն 2012 Սիրված կատակերգու դերասանուհի Առաջադրում
2013 Սիրված կատակերգու դերասանուհի Առաջադրում
2013 Սիրված դերասանուհի Առաջադրում
Դեռահասների ընտրություն 2000 Հեռուստասերիալի ընտրություն. դերասանուհի 70-ականների շոու Առաջադրում
2001 Առաջադրում
2002 Հեռուստասերիալի ընտրություն. կատակերգու դերասանուհի Առաջադրում
2003 Առաջադրում
2004 Առաջադրում
2005 Առաջադրում
2006 Առաջադրում
2008 Ֆիլմի ընտրություն․ կանացի թեմատիկ դեր Թռիչքի մեջ Առաջադրում
2009 Ֆիլմի ընտրություն. էքշն դերասանուհի Մաքս Փեյն Առաջադրում
20ստասերիալի լավագույն երիտասարդ դերասանուհի Առաջադրում
2001 Առաջադրում
Երիտասարդ Հոլիվուդ 2002 One to Watch — Female 70-ականների շոու Հաղթանակ
Լաս Վեգասի կինոքննադատների միություն 2010 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սև կարապ Առաջադրում
Օնլայն կինոքննադատների միություն 2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սև կարապ Առաջադրում
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2011 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Սև կարապ Առաջադրում
Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում Առաջադրում
Ռեմբրանդտի անվան մրցանակ 2012 Լավագույն միջազգային դերասանուհի Ընկերական սեքս Առաջադրում
Սատուրն 2011 Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան Սև կարապ Հաղթանակ
Էննի 2007 Լավագույն կրկնօրինակում անիմացիոն հեռուստատեսային ֆիլմում Գրաֆիններ Առաջադրում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միլա Կունիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլա Կունիս» հոդվածին։

Tags:

Միլա Կունիս Մանկություն և պատանեկությունՄիլա Կունիս ԿարիերաՄիլա Կունիս Գործունեությունը ֆիլմից դուրսՄիլա Կունիս ՔննադատությունՄիլա Կունիս Անձնական կյանքՄիլա Կունիս ՖիլմագրությունՄիլա Կունիս Մրցանակներ և անվանակարգերՄիլա Կունիս ԾանոթագրություններՄիլա Կունիս Արտաքին հղումներՄիլա Կունիս1983ԱնգլերենԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՈւկրաինական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՈւկրաիներենՉեռնիվցիՕգոստոսի 14

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳլանՕվկիանոսԱպրիլի 26Սննդային ալերգիաԴատաԼեքսԱռյուծՄհեր ՄկրտչյանՔիմիական ռեակցիաներԱմառԿոտորակ (մաթեմատիկա)Կառավարում (տնտեսագիտություն)Սամվել (վեպ)ՀայերենԶվարթնոցի տաճարՎարդգես ՍուրենյանցՀղիություն (մարդ)Բարդ ստորադասական նախադասությունԿատուներԱպրիլի 25Լևոն ՇանթԱրշակ ԲԱրջերԹոքի քաղցկեղԱլբերտ ԱյնշտայնՖաշիզմՔրիստափոր ԿոլումբոսՕլիմպիական խաղերՌևմատոիդ արթրիտԿիլիկիաԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրեքնուկՄողեսներՖուտբոլՎարդան ՄամիկոնյանՀամացանցԲաժանարարների աղյուսակԱրշակունիներՎանի թագավորությունՕսմանյան կայսրությունՆատրիումի քլորիդԿոնքի բորբոքային հիվանդությունՍրտային անբավարարությունՎիլհելմ ՍտեյնիցՎարդանանց պատերազմԼևոն ԲԱլեքսանդր ՊուշկինԹաջ ՄահալՔարերի սիմֆոնիաՍակրավորՍատուրն (մոլորակ)Ցեղին սիրտը (ժողովածու)Պոլ ՄորֆիՍպիտակի երկրաշարժԵրազՆոյյան տապանԱղասի ԱյվազյանՈւղղանկյուն եռանկյունԳարեգին ՆժդեհԱրմավիրՍան Ստեֆանոյի պայմանագիրԳառնու հեթանոսական տաճարՄթնշաղի անուրջներԹմրամիջոցԹրաֆիքինգՏիգրան ՄանսուրյանԼյարդՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱրաբական Միացյալ ԷմիրություններԿոորդինատային համակարգՖեռնան ՄագելանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱմբողջ թիվԼյուդվիգ վան ԲեթհովենՀայաստանի Կարմիր գիրքՄատյան ողբերգությանՀայրենական մեծ պատերազմՍևանի իշխանԼուսին🡆 More