Միգել դե Ունամունո (իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo, սեպտեմբերի 29, 1864(1864-09-29), Բիլբաո, Իսպանիա - դեկտեմբերի 31, 1936(1936-12-31), Սալամանկա, Իսպանական հեղափոխություն), իսպանացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ։ Կրթությամբ՝ բանասեր։
Ծննդյան անուն | իսպ.՝ Miguel de Unamuno y Jugo |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1864[…] |
Ծննդավայր | Բիլբաո, Իսպանիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1936[…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սալամանկա, Իսպանական հեղափոխություն |
Գերեզման | San Carlos Borromeo cemetery |
Գրական անուն | Exóristo և Miguel de Unamuno |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական քննադատ, համալսարանի դասախոս, դրամատուրգ և քաղաքական գործիչ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի կենտրոնական համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | պոեզիա և Դրամատուրգիա |
Գրական ուղղություններ | 98 թվականի սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Del sentimiento trágico de la vida? և Մառախուղը |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Պորտուգալիայի բարեկամների միություն |
Կուսակցություն | Republican–Socialist Conjunction? և Falange Española de las JONS? |
Աշխատավայր | Սալամանկայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Concha Lizárraga? |
Զավակներ | Salomé de Unamuno? |
Ներշնչվել է | |
Miguel de Unamuno Վիքիպահեստում |
1891 թվականից՝ Սալամանկայի համալսարանի պրոֆեսոր, 1901 թվականից՝ ռեկտոր։ 1924 թվականին բռնապետության դեմ ուղղված ելույթների համար աքսորվել է Կանարյան կղզիներ, որտեղից փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև 1930-ը)։ Հանրապետության տարիներին եղել է կորտեսների դեպուտատ, 1932 թվականից՝ ակադեմիկոս։ Հանդես է եկել հանրապետության դեմ, գտնելով, որ այն չի կարող ապահովել քաղաքացիական խաղաղություն և ազգային միասնություն, սակայն արդեն 1936 թվականին դատապարտել է ֆաշիստական խռովությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումը խորացրել է Ունամունոյի հոգևոր ողբերգությունը, Սալամանկայի համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռացվելուց շատ չանցած նա վախճանվում է հոգևոր լիակատար մեկուսացման վիճակում։
Ունամունոն որպես հրապարակախոս քննադատական դիրքորոշում է ունեցել իսպանական բուրժուա-կալվածատիրական հասարակարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սոցիալիզմի գաղափարներով (Բակունին, Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլիսոփայական ըմբռնում՝ նախանշելով պերսոնալիզմի ու էկզիստենցիալիզմի մի շարք դրույթներ։ Ունամունոյի փիլիսոփայության հիմնական պրոբլեմն անձնավորության հոգևոր կյանքն է։ Ունամունոն մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականության ու հավատի անհաշտելի դուալիզմի հարուցած կյանքի հատուկ ողբերգական ընկալումը («Կյանքի ողբերգական զգացումը...», 1913, «Քրիստոնեության հոգեվարքը», 1924)։
Ստեղծագործությունը, սերը, բարեկամությունը, մայրությունն ուրույն միջոցներ են, որոնցով մարդը հաղթահարում է գոյության վերջավորությունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը», 1905, «Աբել Սանչես», 1917 և այլն)։ «Աշխարհը պատերազմի ժամանակ» (1897) առաջին վեպից հետո անցել է փորձարարական գեղարվեստական պատումի («Մառախուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրականությունը» հակադրել է «արտաքին իրականությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ առաջինը («Խրատական նովելներ», 1920)։
Ունամունոյի բանաստեղծական հարուստ ժառանգությունն աչքի է ընկնում հումանիստական ճոխ թեմատիկայով, դասական պարզությամբ, իսպանական ոտանավորի անթերի իմացությամբ, խոստովանանքի անկեղծությամբ («Երգարան», հրատարակվել է ետմահու)։ Ունամունոյի գրական և փիլիսոփայական ստեղծագործության մեջ կարևորագույն տեղ է գրավում Իսպանիայի ժողովրդի ու մշակույթի ճակատագիրը։ Ունամունոյի հսկայական ազդեցություն է գործել XX դ. իսպանական մշակույթի վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել դե Ունամունո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միգել դե Ունամունո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.