Միակազմ նախադասություններ կոչվում են այն նախադասությունները, որոնց մեջ առկա է մեկ գերադաս անդամ, իսկ երկրորդը չկա և հնարավոր չէ ենթադրել կամ վերականգնել, այսինքն՝ միակազմ նախադասություններն ունեն գլխավոր անդամներից միայն մեկը՝ ստորոգյալը, իսկ դրա սպասելի ենթական չկա, հնարավոր էլ չէ վերականգնել, կամ այն ակնարկվում է անորոշ կերպով, կամ վերագրվում է հայտնի կամ անհայտ խմբի։ Միակազմ նախադասությունների մի մասն էլ գլխավոր անդամների՝ ենթակայի ու ստորոգյալի փոխարեն ունեն մեկ գերադաս անդամ, որ արտահայտված է անունով կամ բայով` դերբայով։ Ըստ այդմ էլ միակազմ նախադասությունները լինում են` դիմավոր (ընդհանրական դիմավոր, անորոշ դիմավոր) և անդեմ (բայական անդեմ և անվանական անդեմ)։
Դիմավոր միակազմ նախադասություներ, որոնց գերադաս անդամն արտահայտվում է դիմային սահմանափակություն չունեցող բայի որևէ դիմավոր ձևով։
Դիմավոր միակազմ նախադասությունները լինում են՝
Անդեմ միակազմ նախադասությունները չունեն քերականական դեմք. նրանց կազմությանը չեն մասնակցում բայի դիմավոր ձևերը, այդ թվում նաև օժանդակ բայը կամ հանգույցը։ Անդեմ նախադասությունների ձևավորման հարցում գլխավոր դերը հնչերանգինն է։ Անդեմ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ բայական ու անվանական։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միակազմ նախադասություններ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.